Շոն Քինգսթոն
Շոն Քինգսթոն | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Sean Kingston |
Ի ծնե անուն | Kisean Paul Anderson |
Նաև հայտնի է որպես | Sean Kingston |
Ծնվել է | փետրվարի 3, 1990[1] (34 տարեկան) Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ[1] |
Երկիր | Ճամայկա |
Ժանրեր | reggae fusion?, ժամանակակից R&B, հիփ հոփ, փոփ-ռեփ, փոփ, դենս փոփ, պարային երաժշտություն և դենսհոլլ |
Մասնագիտություն | երգիչ, ռեփեր, երաժշտական պրոդյուսեր, դերասան և երգերի հեղինակ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Epic Records, Beluga Heights Records?, Entertainment One Music և Էմփայը դիսթրիբյուշն |
Կայք | seankingston.com |
Sean Kingston Վիքիպահեստում |
Շոն Քինգսթոն (անգլ.՝ Sean Kingston), իրական անուն՝ Քիշան Անդերսոն (անգլ.՝ Kisean Anderson,փետրվարի 3, 1990[1], Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ[1]), ամերիկացի երգիչ, ռեփեր, երգերի հեղինակ և դերասան։ Համաշխարհային համբավ ձեռք է բերել 2007 թվականին իր երկրորդ՝ «Beautiful Girls» սինգլի թողարկումով։
Երգիչը ծնվել է Մայամիում, բայց 6 տարեկանից ապրել է Ճամայկա նահանգի Քինգսթոնում, որտեղից էլ ծագում է նրա բեմական անունը։ 11 տարեկանում առաջին անգամ հայտնվեց ճաղերի հետևում գողության մեղադրանքով։ Դեռահաս տարիքում սկսեց հանդես գալ Մայամիում հիփ-հոփ համարներով, որտեղ գրավեց ազդեցիկ պրոդյուսերի՝ Ջոնաթան Ռոտեմի ուշադրությունը (նրա ենթականերն են՝ Բրիթնի Սփիրսը, 50 Cent-ը, Ռիհաննան)։ Արդեն 16 տարեկանում թողարկվեց Քինսթոնի առաջին սինգլը, «Colors 2007», որից հետո նրա մասին սկսեցին խոսել որպես ծագող աստղի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած նրան, որ Շոնը ծնվել էր Մայամիում[2], կյանքի մեծ մասը նա անց է կացրել Ճամայկա նահանգի Քինգսթոնում, որտեղ տեղափոխվել է վեց տարեկանում[2]։ Քաղաքի անունը Շոնի բեմական կեղծանվան մի մասն է դարձել։ Ռեգգի երաժշտության գերաստղ Բուժու Բանթոնը Շոնի մտերիմ ընկերն էր և մի անգամ նրան խորհուրդ էր տվել փորձել իր բախտը երաժշտության ոլորտում։
2007 թվականի ամռանը[3] Քինգսթոնը հրապարակել է իր առաջին՝ Beautiful Girls սինլգը, որում օգտագործվել է բասի գիծ և Բեն Քինգի Stand By Me (1961) երգի տեքստից հատվածներ։ Սինգլը Billboard Hot 100 հիթ-շքերթում շուրջ երեք շաբաթ զբաղեցրեց առաջին հորիզոնականը, ինչպես նաև հասել է UK Singles Chart հիթ-շքերթի վերին հորիզոնականներ։ Քինգսթոնի Me Love կոմպոզիցիան, որում օգտագործվել էր Լեդ Զեփելին խմբի D’yer Mak’er երգի հատվածները, հիթ-շքերթում մնաց վեց շաբաթ։
2011 թվականի մայիսի 29-ին Շոն Քինգսթոնը Մայամիում լուրջ վնասվածքներ է ստացել, երբ ջրային մոտոցիկլով բախվել է կամրջին։ Քինգսթոնը ծանր վիճակում տեղափոխվել է Մայամի-Բիչի հիվանդանոց։ Բժիշկները հայտնել են, որ անում են հնարավոր ամեն ինչ երիտասարդին փրկելու համար, բայց մեծ է նրա մահվան հավանականությունը[4]։ 2011 թվականի մայիսի 30-ին հաղորդվել է, որ երաժշտի վիճակը կայունացվել է, և նա ապաքինվում է[5][6]։
2018 թվականին համագործակցել է Takagi & Ketra-ի և Giusy Ferreri-ի հետ[7]։ 2020 թվականի հունիսին Շոնը պաշտոնապես հաստատեց, որ աշխատում է The Professional Rapper Boxing League (Պրոֆեսիոնալ բռնցքամարտի լիգա ռեփերների համար) հիմնադրելու վրա։ Նա հայտնեց, որ լիգայի վրա աշխատում են Top Rank և Zuffa LLC ընկերությունները, որոնք նախկինում հիմնել են UFC-ին։ Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ «մի քանի հայտնի ռեփեր» համաձայնել են մասնակցել TPRBL-ին։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sean Kingston (2007)
- Tomorrow (2009)
- Back 2 Life (2013)
Սոլո սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Երգ | Դիրքեր չարթերում[8][9] | Ալբոմ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
U.S. | U.S. R&B | U.S. Pop | CAN | UK | GER | NL | ITA | FRA | AUS | SUI | BR | UWC | |||
2007 | «Beautiful Girls» | 1 | 12 | 1 | 1 | 1 | 10 | 8 | 7 | 2 | 1 | 11 | 1 | 3 | Sean Kingston |
«Me Love» | 14 | — | 9 | 15 | 32 | 48 | — | — | — | 11 | 81 | 3 | 24 | ||
«Take You There» | 7 | 52 | 5 | 7 | 47 | — | — | — | — | 34 | — | 25 | 13 | ||
2008 | «There’s Nothin' (Remix)»
(featuring The D.E.Y. and Juelz Santana) |
60 | 63 | 33 | — | — | — | — | — | — | — | — | 76 | — |
Համատեղ սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Երգ | Դիրքեր չարթերում | Ալբոմ | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
U.S. | U.S. R&B | U.S. Pop | UK | NZ | AUS | GER | NL | ITA | FRA | CAN | SUI | BR | UWC | |||
2007 | «Love Like This» (Natasha Bedingfield featuring Sean Kingston) | 11 | — | 10 | 20 | 5 | 77 | 33 | — | — | — | 9 | — | 56 | 18 | Pocketful of Sunshine |
«What Is It» (Baby Bash featuring Sean Kingston) | 57 | — | — | — | — | — | — | — | — | — | — | — | — | — | Cyclone | |
2008 | «That's Gangsta» (Bun B featuring Sean Kingston) | 122 | 45 | — | — | — | — | — | — | — | — | — | — | — | — | II Trill |
Հրավիրված կատարող
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Երգ | Կատարող(ներ) | Ալբոմ |
---|---|---|---|
2007 | «Too Young» | Lil Fizz | Payday |
«Shorty Got Back» | Eric Jay, Francisco | ||
«Ridin Slow» | Questions, Kyle Lee | Evil Empire | |
«Doin' Dat» | Clyde Carson | ||
«Like This (Remix)» | Mims, Sha Dirty, Red Cafe, N.O.R.E. | ||
«Real D-Boy» | Triple C | ||
«Welcome to My Hood» | Ya Boy | ||
«Dollar Bill (Remix)» | Red Cafe, Jermaine Dupri, Juelz Santana, Busta Rhymes | ||
«Smile» | Lil Wayne | ||
2008 | «Roll» | Flo Rida | Mail on Sunday |
«OG» | |||
«Ghetto Girl» | Mann | ||
«I’m a Rider» | Hunt | ||
«On the Corner» | Gorilla Zoe | ||
«Let’s Do It Again» | Fabolous & Ashley Tisdale | Working Hard, Playing Harder | |
«She Makes Me Feel» | MJ & Mambo Kingz | Mi Sentimiento | |
«She Said Stop» | Young Twinn | ||
«In Da Club» | Clyde Carson & The Game | ||
«Still In Love» | Girlicious | Girlicious | |
2010 | «Eenie Meenie» | Justin Bieber | My World 2.0 |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Image Awards
2008 - Նշանավոր նոր արտիստ (առաջադրվել է)
- MOBO Awards
2007 - Լավագույն ռեգգի ելույթ
- Teen Choice Awards
2007 - Ընտրյալ R’n’B կոմպոզիցիա՝ «Beautiful Girls» 2007- Ամռան ընտրյալ կոմպոզիցիա՝ «Beautiful Girls» (առաջադրվել է)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #135497043 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 Biography — Sean Kingston Billboard. Accessed 28 сентября, 2007.
- ↑ Garrity, Briran (12 Aug 07)No Rap Turf War Here. New York Post. Accessed 24 сентября, 2007.
- ↑ «Twitter index: Sean Kingston critically injured in a jet skiing accident». The Independent. 2011 թ․ մայիսի 30. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Sean Kingston Hospitalized After Jet Ski Accident — ABC News». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 50 (օգնություն) - ↑ «Sean Kingston in Jet Ski Accident: People.com». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Sean Kingston | Biography & History» (ամերիկյան անգլերեն). AllMusic. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
- ↑ World Chart Positions Արխիվացված 2008-06-02 Wayback Machine. aCharts.us. Accessed 7 января 2008.
- ↑ Artist Chart History. Billboard. Accessed 7 հունվարի 2008.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Official website
- Official UK website
- Sean Kingston’s Koch Records page
- Officiella SonyBMG sidan på Svenska
- DJBooth.net Interview
- Exclusive Music Interview
- Broward-Palm Beach New Times: Man-Child in the Promised LandԱրխիվացված 2008-05-16 Wayback Machine — Feature article on Kingston
- Sean Kingston YouTube