Jump to content

Շոն Քինգսթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շոն Քինգսթոն
Բնօրինակ անունանգլ.՝ Sean Kingston
Ի ծնե անունKisean Paul Anderson
Նաև հայտնի է որպեսSean Kingston
Ծնվել էփետրվարի 3, 1990(1990-02-03)[1] (34 տարեկան)
Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ[1]
Երկիր Ճամայկա
Ժանրերreggae fusion?, ժամանակակից R&B, հիփ հոփ և փոփ-ռեփ
Մասնագիտություներգիչ, ռեփեր, երաժշտական պրոդյուսեր, դերասան և երգերի հեղինակ
Գործիքներվոկալ
ԼեյբլEpic Records, Beluga Heights Records?, Entertainment One Music և Էմփայը դիսթրիբյուշն
Կայքseankingston.com
 Sean Kingston Վիքիպահեստում

Շոն Քինգսթոն (անգլ.՝ Sean Kingston), իրական անուն՝ Քիշան Անդերսոն (անգլ.՝ Kisean Anderson,փետրվարի 3, 1990(1990-02-03)[1], Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ[1]), ամերիկացի երգիչ, ռեփեր, երգերի հեղինակ և դերասան։ Համաշխարհային համբավ ձեռք է բերել 2007 թվականին իր երկրորդ՝ «Beautiful Girls» սինգլի թողարկումով։

Երգիչը ծնվել է Մայամիում, բայց 6 տարեկանից ապրել է Ճամայկա նահանգի Քինգսթոնում, որտեղից էլ ծագում է նրա բեմական անունը։ 11 տարեկանում առաջին անգամ հայտնվեց ճաղերի հետևում գողության մեղադրանքով։ Դեռահաս տարիքում սկսեց հանդես գալ Մայամիում հիփ-հոփ համարներով, որտեղ գրավեց ազդեցիկ պրոդյուսերի՝ Ջոնաթան Ռոտեմի ուշադրությունը (նրա ենթականերն են՝ Բրիթնի Սփիրսը, 50 Cent-ը, Ռիհաննան)։ Արդեն 16 տարեկանում թողարկվեց Քինսթոնի առաջին սինգլը, «Colors 2007», որից հետո նրա մասին սկսեցին խոսել որպես ծագող աստղի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ Շոնը ծնվել էր Մայամիում[2], կյանքի մեծ մասը նա անց է կացրել Ճամայկա նահանգի Քինգսթոնում, որտեղ տեղափոխվել է վեց տարեկանում[2]։ Քաղաքի անունը Շոնի բեմական կեղծանվան մի մասն է դարձել։ Ռեգգի երաժշտության գերաստղ Բուժու Բանթոնը Շոնի մտերիմ ընկերն էր և մի անգամ նրան խորհուրդ էր տվել փորձել իր բախտը երաժշտության ոլորտում։

2007 թվականի ամռանը[3] Քինգսթոնը հրապարակել է իր առաջին՝ Beautiful Girls սինլգը, որում օգտագործվել է բասի գիծ և Բեն Քինգի Stand By Me (1961) երգի տեքստից հատվածներ։ Սինգլը Billboard Hot 100 հիթ-շքերթում շուրջ երեք շաբաթ զբաղեցրեց առաջին հորիզոնականը, ինչպես նաև հասել է UK Singles Chart հիթ-շքերթի վերին հորիզոնականներ։ Քինգսթոնի Me Love կոմպոզիցիան, որում օգտագործվել էր Լեդ Զեփելին խմբի D’yer Mak’er երգի հատվածները, հիթ-շքերթում մնաց վեց շաբաթ։

2011 թվականի մայիսի 29-ին Շոն Քինգսթոնը Մայամիում լուրջ վնասվածքներ է ստացել, երբ ջրային մոտոցիկլով բախվել է կամրջին։ Քինգսթոնը ծանր վիճակում տեղափոխվել է Մայամի-Բիչի հիվանդանոց։ Բժիշկները հայտնել են, որ անում են հնարավոր ամեն ինչ երիտասարդին փրկելու համար, բայց մեծ է նրա մահվան հավանականությունը[4]։ 2011 թվականի մայիսի 30-ին հաղորդվել է, որ երաժշտի վիճակը կայունացվել է, և նա ապաքինվում է[5][6]։

2018 թվականին համագործակցել է Takagi & Ketra-ի և Giusy Ferreri-ի հետ[7]։ 2020 թվականի հունիսին Շոնը պաշտոնապես հաստատեց, որ աշխատում է The Professional Rapper Boxing League (Պրոֆեսիոնալ բռնցքամարտի լիգա ռեփերների համար) հիմնադրելու վրա։ Նա հայտնեց, որ լիգայի վրա աշխատում են Top Rank և Zuffa LLC ընկերությունները, որոնք նախկինում հիմնել են UFC-ին։ Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ «մի քանի հայտնի ռեփեր» համաձայնել են մասնակցել TPRBL-ին։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Sean Kingston (2007)
  • Tomorrow (2009)
  • Back 2 Life (2013)

Սոլո սինգլներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Երգ Դիրքեր չարթերում[8][9] Ալբոմ
U.S. U.S. R&B U.S. Pop CAN UK GER NL ITA FRA AUS SUI BR UWC
2007 «Beautiful Girls» 1 12 1 1 1 10 8 7 2 1 11 1 3 Sean Kingston
«Me Love» 14 9 15 32 48 11 81 3 24
«Take You There» 7 52 5 7 47 34 25 13
2008 «There’s Nothin' (Remix)»

(featuring The D.E.Y. and Juelz Santana)

60 63 33 76

Համատեղ սինգլներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Երգ Դիրքեր չարթերում Ալբոմ
U.S. U.S. R&B U.S. Pop UK NZ AUS GER NL ITA FRA CAN SUI BR UWC
2007 «Love Like This» (Natasha Bedingfield featuring Sean Kingston) 11 10 20 5 77 33 9 56 18 Pocketful of Sunshine
«What Is It» (Baby Bash featuring Sean Kingston) 57 Cyclone
2008 «That's Gangsta» (Bun B featuring Sean Kingston) 122 45 II Trill

Հրավիրված կատարող

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Երգ Կատարող(ներ) Ալբոմ
2007 «Too Young» Lil Fizz Payday
«Shorty Got Back» Eric Jay, Francisco
«Ridin Slow» Questions, Kyle Lee Evil Empire
«Doin' Dat» Clyde Carson
«Like This (Remix)» Mims, Sha Dirty, Red Cafe, N.O.R.E.
«Real D-Boy» Triple C
«Welcome to My Hood» Ya Boy
«Dollar Bill (Remix)» Red Cafe, Jermaine Dupri, Juelz Santana, Busta Rhymes
«Smile» Lil Wayne
2008 «Roll» Flo Rida Mail on Sunday
«OG»
«Ghetto Girl» Mann
«I’m a Rider» Hunt
«On the Corner» Gorilla Zoe
«Let’s Do It Again» Fabolous & Ashley Tisdale Working Hard, Playing Harder
«She Makes Me Feel» MJ & Mambo Kingz Mi Sentimiento
«She Said Stop» Young Twinn
«In Da Club» Clyde Carson & The Game
«Still In Love» Girlicious Girlicious
2010 «Eenie Meenie» Justin Bieber My World 2.0

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Image Awards

2008 - Նշանավոր նոր արտիստ (առաջադրվել է)

  • MOBO Awards

2007 - Լավագույն ռեգգի ելույթ

  • Teen Choice Awards

2007 - Ընտրյալ R’n’B կոմպոզիցիա՝ «Beautiful Girls» 2007- Ամռան ընտրյալ կոմպոզիցիա՝ «Beautiful Girls» (առաջադրվել է)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #135497043 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 Biography — Sean Kingston Billboard. Accessed 28 сентября, 2007.
  3. Garrity, Briran (12 Aug 07)No Rap Turf War Here. New York Post. Accessed 24 сентября, 2007.
  4. «Twitter index: Sean Kingston critically injured in a jet skiing accident». The Independent. 2011 թ․ մայիսի 30. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.
  5. «Sean Kingston Hospitalized After Jet Ski Accident — ABC News». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 50 (օգնություն)
  6. «Sean Kingston in Jet Ski Accident: People.com». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.
  7. «Sean Kingston | Biography & History» (ամերիկյան անգլերեն). AllMusic. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  8. World Chart Positions Արխիվացված 2008-06-02 Wayback Machine. aCharts.us. Accessed 7 января 2008.
  9. Artist Chart History. Billboard. Accessed 7 հունվարի 2008.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]