Բեն Քինգ
| Բեն Քինգ | |
|---|---|
| Ի ծնե անուն | անգլ.՝ Benjamin Earl Nelson |
| Նաև հայտնի է որպես | Ben E. King |
| Ծնվել է | սեպտեմբերի 28, 1938[1][1][2][…] Հենդերսոն, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[3] |
| Երկիր | |
| Մահացել է | ապրիլի 30, 2015[1][1][2][…] (76 տարեկան) Թինեք, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ կամ Նյու Ջերսի, ԱՄՆ[3] |
| Գերեզման | Hackensack Cemetery[4] |
| Ժանրեր | սոուլ, բլյուզ և ռիթմ էնդ բլյուզ[5] |
| Մասնագիտություն | երգիչ, երգերի հեղինակ, հեղինակ-կատարող, դաշնակահար, երաժշտական պրոդյուսեր, ստուդիական երաժիշտ և երաժիշտ |
| Երգչաձայն | բարիտոն |
| Գործիքներ | դաշնամուր և վոկալ[5] |
| Լեյբլ | Atlantic Records և Atco Records |
| Անդամակցություն | The Drifters? |
| Ամուսին | Betty Nelson?[6][3] |
| Կայք | beneking.info |
Բեն Է. Քինգ (անգլ.՝ Ben E. King,իրական անունը՝ Բենջամին Էռլ Նելսոն (անգլ.՝ Benjamin Earl Nelson, 28 սեպտեմբերի 1938, Հարլեմ, Նյու Յորք, ԱՄՆ — 30 ապրիլի 2015, Հաքենսակ, Նյու Ջերսի, ԱՄՆ), 1950-ական թվականների վերջի և 1960-ական թվականների սկզբի սոուլ երաժշտության դասականներից մեկը, որը իր կարիերան սկսել է The Drifters վոկալ կոլեկտիվի առաջատարի կարգավիճակով։ Նրա բարիտոնը ռիթմ-էնդ-բլյուզը հայտնի դարձրեց սպիտակամորթ բնակչության շրջանում. Քինգի դասական ձայնագրությունները կանխորոշում էին «մոթաունյան հնչողությունը» 1960-ական թվականների կեսերին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարլեմում ծնված Նելսոնը հանդես է եկել The Five Crowns կիսասիրողական խմբի կազմում, երբ պրոդյուսեր Ջորջ Թրեդվելը հրավիրել է նրան (1958 թվականին) իր հանրահայտ The Drifters խումբ։ Խմբի առաջատարը դժվարություններ ուներ ստուդիայում ձայնագրությունների հետ, և Քինգին բախտ վիճակվեց փոխարինել նրան There Goes My Baby-ի ձայնագրման ժամանակ. երգի, որը The Drifters-ին սուպերաստղեր դարձրեց։
Մենակատարի կարգավիճակով Քինգը դուետով հանդես է եկել Լեյբերի և Սթոլերի հետ։ Իր առաջին սինգլն է դարձել Spanish Harlem նվագախմբային բալլադը՝ ձայնագրված Ֆիլ Սպեկտորի հետ միասին (հետագայում այդ երգը կատարել է Արետա Ֆրանկլինը)։ Նույն 1961 թվականին թողարկվել է նրա ամենախոշոր հիթը՝ Stand By Me-ն։ Այն ընկերության հիմն է և երկու անգամ վերադարձել է Billboard Hot 100, իսկ 1987 թվականին նույնանուն ֆիլմի թողարկումից հետո՝ UK Singles Chart:
Բեն Քինգը մահացել է 2015 թվականի ապրիլի 30-ին[7]։
Մեծագույն հիթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեն Քինգի երեք հիթեր՝ There Goes My Baby (1958), Spanish Harlem (1961) և Stand By Me (1961) Ռոք-ն-ռոլի փառքի սրահը ներառում է այն երգերի ցանկում, որոնք ձևավորել են ժամանակակից փոփ երաժշտությունը։ Նրանք բոլորը ընդգրկվել են Rolling Stone ամսագրի վարկածով բոլոր ժամանակների 500 մեծագույն երգերի ցանկում։ There Goes My Baby և Stand By Me երգերը գրելու ժամանակ վոկալիստն ինքն է մասնակցություն ունեցել։ 1975 թվականին Stand By Me երգի սեփական տարբերակն է ներկայացրել Ջոն Լենոնը, իսկ 2007 թվականին՝ Billboard Hot 100-ն է գրավել երաժշտության նորացված տարբերակը՝ Beautiful Girls-ը, Շոն Քինգսթոնի կատարմամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Discogs(անգլերեն) — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.blackpast.org/african-american-history/king-ben-e-1938-2015/
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 5,0 5,1 Montreux Jazz Festival Database
- ↑ Ben E. King dies at 76; singer-songwriter behind classic ‘Stand By Me’ — El Segundo: 2015. — ISSN 0458-3035; 2165-1736
- ↑ Սոուլ կատարող Բեն քինգն է մահացել
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրությունը allmusic կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեն Քինգ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Սեպտեմբերի 28 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Ապրիլի 30 մահեր
- 2015 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Բարիտոններ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի երգիչներ
- Ամերիկացի փոփ երգիչներ
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի դաշնակահարներ
- Բեմական կեղծանուններ
- Ամերիկացի երաժշտական պրոդյուսերներ