Շենան Քլիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շենան Քլիք
անգլ.՝ Shannan Click
Ծնվել էնոյեմբերի 17, 1981(1981-11-17) (42 տարեկան)
ԾննդավայրSan Dimas, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունմոդել
ԱմուսինՋեք Հյուսթոն (2011–ներկա)
Երեխաներ1

Շենան Մարի Քլիք (նոյեմբերի 17, 1981(1981-11-17), San Dimas, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի մոդել է։ Նա բազմիցս հայտնվել է տարբեր երկրների հանրաճանաչ Vogue ամսագրի շապիկներին և 2008, 2009, 2010 ու 2011 թվականների Victoria's Secret նորաձևության շոուներին։

Վաղ տարիներ և բացահայտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլիքը ծնվել է ԱՄՆ–ի Կալիֆորնիա նահանգի Սան Դիմաս քաղաքում։ Նա հայտնաբերվել է մի գործակալի կողմից՝ Հանինգտոն Բիչում հանգստանալու ժամանակ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին լուրջ աշխատանքը կատարել է 2003 թվականին GUESS? բրենդի համար[1]։ Արդեն մեկ տարի անց նա սկսեց աշխատել մոդել միջազգային ֆորմատով՝ Miu Miu–ի, Պրադայի, Ալեքսանդր Մակքուինի, Լուելա Բարթլեյի[1], Շանելի, Dsquared2–ի, Մանգոյի, Կենզոյի, Կրիզիայի, Լա Պեղլայի, Լակոստի, Լանվինի, Լուիս Վիտոնի, Massimo Rebecchi–ի, Մոսկինոյի, Ohne Titel–ի, Levi's–ի, Արմանիի–ի, H&M–ի, Dolce&Gabbana–ի, Դիորի, Էլիզաբեթ Արդենի, GAP–ի, Թոմի Հիլֆիգերի և այլ բրենդների ու դիզայներների համար[2]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականից սկսած Քլիքը ամուսնացած է ամերիկյան դերասան Ջեք Հյուսթոնի հետ[3]։ Նրանք ունեն մեկ աղջիկ՝ Սեյջ Լավինիա Հյուսթոնը, ծնված ապրիլի 6–ին, 2013, Նյու Յորք քաղաքում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Shannan Click». NYmag.com. New York Magazine. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 19-ին.
  2. «Shannan Click». Models.com.
  3. «Baby on the Way for Jack Huston and Shannan Click». People. 2012 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
  4. White, Chelsea (2013 թ․ ապրիլի 8). «It's a girl! Boardwalk Empire's Jack Huston and his Victoria's Secret girlfriend Shannan Click welcome their first daughter». Daily Mail. Վերցված է 2013 թ․ ապրիլի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]