Կենզո
Կենզո | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | ապրանքային նշան, նորաձևության տուն, բիզնես ձեռնարկություն, luxury good?, նորաձևության ապրանքանիշ և անշարժ գույքով ընկերություն |
Անվանված է ի պատիվ | Կենզո Տակադա |
Հիմնադրված է | 1970 |
Հիմնադիր | Կենզո Տակադա |
Վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Երկիր | ![]() |
Տնօրեն | Sidney Toledano? և Nigo?[1] |
Արդյունաբերություն | Q112165695?[2] |
Մայր ընկերություն | LVMH |
Կայք | kenzo.com(անգլ.) |
![]() |
Կենզո (ֆր.՝ Kenzo), հագուստի, կոշիկների և լյուքս դասի այլ իրերի ֆրանսիական ապրանքանիշ։
Նորաձևության տունը հիմնադրվել է 1970 թվականին՝ ճապոնացի դիզայներ Կենզո Տակադայի կողմից։ Կենզո Տակադան ծնվել է Ճապոնիայում, ապա 1964 թվականին տեղափոխվել է Փարիզ` իր կարիերան նորաձևության աշխարհում սկսելու համար։ Աստիճանաբար նա հայտնի է դարձել` հմտորեն համատեղելով ասիական և ճապոնական առանձնահատկությունները եվրոպական բարձր նորաձևության բարձր կանոնների հետ։ Առաջին բացված բուտիկը կոչվել է «Jungle Jap», որը տեղակայվել է Փարիզում։
Օգտագործվել են զարդարանքներ, որոնք պատրաստվել են` ջունգլիների գեղագիտությունից ոգեշնչված։ Սկզբում Կենզոն մասնագիտացել է կանանց ձեռագործ հագուստի ստեղծման ոլորտում։ 1983 թվականին Կենզոն սկսել է թողարկել տղամարդու, ապա` մանկական հագուստ։ 1987 թվականին սկսել է թողարկել ներքին հարդարանքի արտադրանքներ[3]։ Ներկայումս Կենզոն միջազգային պրեմիում ապրանքանիշ է, պատկանում է LVMH-ին, որը գնել է այն 1993 թվականին[4]։
Ռազմավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականից ի վեր Ումբերտո Լեոնը և Քերոլ Լիմը ապրանքանիշի ստեղծագործական տնօրեններն ու գլխավոր դիզայներն են[5][6]։ Նրանք իրենց հիմնական նպատակն են համարում նորաձևության «վայրի» աշխարհը ցնցելը[7]։ Կենզոյի պատկերանշանային վագրային շապիկը և ապրանքանիշի այլ իրեր կրել են շատ հայտնիներ, որոնց թվում են Բիյոնսեն, Սելենա Գոմեսը, Ջոան Սմոլսը, Զոույի Դեշանելը, Swizz Beatz-ը, Լորդը և Ռիհաննան։
Ինչպես Կենզո Տակադան 1970-ականներին` Ումբերտոն և Քերոլը դեմ են ստանդարտ ակնկալիքներին և նորաձևության միտումներին։ Նրանք հավաստիացնում են, որ փորձում են ստեղծել իրեր` 21-րդ դարի համատեքստում[7]։ Յուրաքանչյուր հավաքածու ստեղծելիս նրանք համագործակցել են ավանգարդիստ նկարիչների, երաժիշտների, դերասանների և դիզայներների հետ[8]։ Օրինակ, 2014 թվականի աշնանային հավաքածուի ժամանակ ապրանքանիշը համագործակցել է ռեժիսոր Դեյվիդ Լինչի հետ, որը մասնակցություն ունեցել է ցուցադրության երաժշտական ուղեկցությանը և ստեղծել է հավաքածուի ոգուն համապատասխան քանդակ[9]։ Ֆրանսիացի նկարիչ-պատկերազարդող Ռեբեկա Դոթրերը համագործակցել է ընկերության հետ` օծանելիքի դիզայնի ոլորտում[10]։
Համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականին Կենզոն հայտարարել է H&M ապրանքանիշի հետ համատեղ հավաքածուի թողարկման մասին։ Այս հավաքածուն վաճառքի է հանվել 2016 թվականի նոյեմբերի 3-ին[11]։ 2018 թվականի մարտի 20-ին Կենզոն Բրիթնի Սփիրսին ընտրել է որպես «La Collection Memento No. 2 » նոր հավաքածուի դեմք[12]։ #KenzoLovesBritney-ի համագործակցության մեջ ներկայացված էր կանացի և տղամարդկանց բազմաթիվ ջինսե հագուստ[13]։ 2013 թվականին Կենզոն ավստրիացի դիզայներների հետ գործարկել է Kenner բիզնեսի հագուստի շարքը, սակայն ցածր պահանջարկի պատճառով արտադրությունը դադարեցվել է։
Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ումբերտո Լեոնը և Քերոլ Լիմը մեծացել են Կալիֆոռնիայում և քաջատեղյակ են, թե ինչպես են մարդկային կենսագործունեության թափոնները վնասում ծովային էկոհամակարգը, ուստի նրանք որոշել են միանալ Համաշխարհային օվկիանոսի աղտոտվածության դեմ Blue Marine Foundation-ի[14]` որսագողության և վնասակար թափոնների դեմ պայքարին։ «Մենք կցանկանայինք համագործակցել հեռանկարային կազմակերպության հետ, որը մտահոգվում է օվկիանոսի հետ ներդաշնակորեն գոյակցելու հնարավորության մասին։ Ուսումնասիրել ենք շատ տարբեր բարեգործական կազմակերպություններ, և Blue Marine Foundation-ը մեզ համար կատարյալ տարբերակ էր։ Մենք իրապես աջակցում ենք կայուն, վերահսկվող ձկնաբուծարանների և ծովային արգելանոցների ձևավորմանն ուղղված նրանց առաքելությանը։ Մենք շատ հպարտ ենք Կենզոյի և Կապույտ ծովային հիմնադրամի միջև գոյություն ունեցող այս երկարամյա գործընկերությամբ և հուսով ենք, որ խթանելու ենք մարդկանց շրջանում աշխարհի օվկիանոսներին սպառնացող վտանգների մասին ավելի մեծ պատկերացմանը»[15]։
Ի նշանավորում իրենց համակագործակցության` Կենզոն 2014 թվականի գարուն-ամառ հավաքածուի մեջ թողարկել է պարկուճների հավաքածու՝ «Չկա ձուկ՝ չկա ոչինչ» կարգախոսով (անգլ.՝ No fish no nothing). հավաքածուի վաճառքից ստացված ողջ հասույթը նվիրաբերվել է Համաշխարհային օվկիանոսի հիմնադրամին[16]։ 2014 թվականի մարտի 21-ից մարտի 27-ը Կենզոն Փարիզի իր խանութներից մեկում ակցիա է անցկացրել. հատուկ էկրանը թույլ է տվել գնորդներին դիտել և հագուստ գնել, իսկ յուրաքանչյուր գնումից հետո թվային ակվարիումում էկրանին ավելացվել է մեկ ձուկ։ Ձուկն ավելացվել է նաև ինտերնետում խանութի լուսանկարը #NoFishNoNothing հեշթեգով տեղադրելիս[17]։
Ապրանքանիշի գլխավոր դիզայներներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կենզո Տակադա, 1970-2000 թվականներ[4]
- Ժիլ Ռոսյե, 2000-2004[4]
- Անտոնիո Մարաս, 2004-2011[4]
- Ումբերտո Լեոն, 2012-2019 թվականից[4]
- Քերոլ Լիմ, 2012-2019 թվականից[4]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.kenzo.com/eu/en/stories/nigo
- ↑ SIRENE (ֆր.)
- ↑ «Legal mentions»։ kenzo.com
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Kenzo»։ The Cut
- ↑ «Kenzo in Dubai | Mall of the Emirates»։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-30-ին։ Վերցված է 2020-07-23
- ↑ «About - OPENING CEREMONY»։ openingceremony.us։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-22-ին։ Վերցված է 2020-07-23
- ↑ 7,0 7,1 «Kenzo»։ LVMH
- ↑ «Kenzo - Farfetch»։ www.style.com։ Վերցված է 7 February 2018
- ↑ «Kenzo - Farfetch»։ www.style.com։ Վերցված է 7 February 2018
- ↑ Grangeray, Emilie Les univers multiples de Rebecca Dautremer(ֆր.) // Le Monde : Газета. — 2009.
- ↑ «Kenzo X H&M»։ Ikon London Magazine։ 12 June 2016։ Վերցված է 23 February 2018
- ↑ Bobb Brooke։ «Britney Spears On Her Kenzo Campaign And How She Defines Mum Fashion»։ Վերցված է 2018-03-21
- ↑ «Kenzo is getting a 'Piece of' Britney Spears, the face of its La Collection Memento No. 2»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2018-03-21
- ↑ «Blue Marine Foundation - United To Protect The Oceans»։ bluemarinefoundation.com
- ↑ http://www.bluemarinefoundation.com/wp-content/uploads/2014/02/Vogue_KENZO_uk.pdf
- ↑ «News & Documents»։ LVMH
- ↑ «Transparency»։ kenzo.com
|