Կենզո Տակադա
Կենզո Տակադա ճապ.՝ 高田賢三 | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 27, 1939[1][2] |
Ծննդավայր | Հիմեձի, Հյոգո (պրեֆեկտուրա), Ճապոնիա[1] |
Մահացել է | հոկտեմբերի 4, 2020[3][4][5][…] (81 տարեկան) |
Մահվան վայր | Նյոյի սյուր Սեն[6][1] |
Գերեզման | Պեր Լաշեզ |
Քաղաքացիություն | Ճապոնիա և Ֆրանսիա |
Կրթություն | Himejinishi High School?[5], Kobe City University of Foreign Studies?[5] և Bunka Fashion College? |
Մասնագիտություն | դիզայներ, նորաձևության դիզայներ, գործարար և հագուստ ձևագծող |
Աշխատավայր | Կենզո |
Պարգևներ և մրցանակներ | |
Kenzo Takada Վիքիպահեստում |
Կենզո Տակադա (ճապ.՝ 高田 賢三, փետրվարի 27, 1939[1][2], Հիմեձի, Հյոգո (պրեֆեկտուրա), Ճապոնիա[1] - հոկտեմբերի 4, 2020[3][4][5][…], Նյոյի սյուր Սեն[6][1])[8], ճապոնացի նորաձևության դիզայներ և դիզայներ, Կենզո ապրանքանիշի հիմնադիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենզոն ծնվել է 1939 թվականի փետրվարի 27-ին Հյոգո պրեֆեկտուրայում՝ Կանզակիում (ներկայումս Հիմեջի քաղաք)։ Կենզոն թեյի տնակի սեփականատիրոջ 5 երեխաներից ամենակրտսերն էր։ 1958 թվականին Կենզոն սկսել է սովորել Բունկի քոլեջում՝ Տոկիոյում նորաձևության ամենահայտնի դպրոցում։ 1965 թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ 1970 թվականին նրա կանացի հագուստի մոդելների ցուցադրությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել։ ELLE նորաձևության ամսագիրը իր շապիկին հրապարակել է Կենզոյի ցուցադրության մոդելներից մեկը։ Այս առաջին հաջողությունից հետո Կենզո Տակադայի կարիերան նորաձևության աշխարհում արագորեն առաջադիմել է։ 1971 թվականին իր հավաքածուն ցուցադրել է Նյու Յորքում և Ճապոնիայում։ 1972 թվականին նրա ցուցադրության շուրջ իրարանցումն այնքան մեծ էր, որ Կենզոն ստիպված էր այն դադարեցնել։ Նույն թվականին վարպետը ստացել է Fashion Editor Club of Japan մրցանակը։
Կենզոն իր աշխատանքը գովազդելիս չէր խուսափում տարօրինակ և էկզոտիկ տեխնիկայից։ Այսպիսով, 1978 և 1979 թվականներին նա իր հավաքածուի ցուցադրությունը կազմակերպել է կրկեսային վրանում։ Միևնույն ժամանակ, թափանցիկ հագուստով ակրոբատները ձիերով շրջում էին կրկեսի ասպարեզում, իսկ ինքը՝ Կենզոն՝ փղի վրա։
1983 թվականից Կենզոն սկսում է զբաղվել նաև տղամարդկանց նորաձևությամբ։ 1984 թվականին Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը նրան պարգևատրել է Արվեստի և գրականության շքանշանով (ասպետի աստիճան)։ 1988 թվականից սկսել է Կենզո ապրանքանիշի ներքո թողարկել օծանելիք։
1987 թվականին թողարկվել են մանկական հագուստի և տան պարագաների առաջին գծերը։
1988 թվականին ապրանքանիշը թողարկել է օծանելիքի առաջին գիծը։ Ապրանքանիշի առաջին բուրմունքն է դարձել կանացի Kenzo Parfum-ը։
1991 թվականին Կենզոն թողարկել է առաջին տղամարդու բուրմունքը՝ Kenzo Pour Homme-ն։
1993 թվականին ֆրանսիական LVMH կոնցերնը, որը աշխարհի ամենախոշոր հարդարանքի առարկաներ արտադրողն է, ձեռք է բերել «Кenzo» առևտրային ապրանքանիշը։ Ներկայումս Kenzo նորաձևության տունը ներկայացնում է հետևյալ հավաքածուները[9]․
- Kenzo Homme,
- Kenzo Jeans,
- Kenzo Jungle,
- Kenzo Enfant,
- Kenzo Bebe,
- Kenzo Accessories,
- Kenzo Maison,
- Օծանելիքի կանացի և տղամարդու գիծ։
«Kenzo» ապրանքանիշը վաճառելով՝ Տակադան սկսել է հագուստ թողարկել տարբեր ապրանքանիշների ներքո՝ Yume, Gokan Kobo, Takada, նաև ստեղծել է հագուստի գիծ La Redoute կատալոգի համար[10]։
1999 թվականին նորաձևության տան ղեկավարը պաշտոնապես հայտարարել է ընկերությունից հեռանալու մասին։
2003 թվականին LVMH կոնցերնը Անտոնիո Մարասային նշանակել է Kenzo-ի ստեղծագործական տնօրեն։
2011 թվականին Անտոնիո Մարասը հեռացել է ստեղծագործական տնօրենի պաշտոնից, նորաձևության տան ղեկավարի իրավահաջորդներն են դարձել Ումբերտո Լեոնը և Քերոլ Լիմը՝ նյույորքյան Opening Ceremon ապրանքանիշի հիմնադիրները։
Kenzo ապրանքանիշի առաջին հավաքածուի թողարկվելուց 17 տարի անց երևան է եկել նույն ապրանքանիշի օծանելիքը։ Այն ոչ կարճ ժամանակի ընթացքում, որ Կենզո Տակադան անցկացրել է օծանելիքի աշխարհում, նրա ղեկավարությամբ ստեղծվել է բավականաչափ բուրմունքներ կանանց և տղամարդկանց համար։ Այդ բուրմունքներից շատերը դարձել են բավականին սիրված[11][12]։
- Օծանելիք Kenzo Ca Sent Beau
- Օծանելիք Kenzo L’eau par Kenzo
- Օծանելիք Kenzo Flower
- Օծանելիք Kenzo L’eau par Kenzo pour Homme
- Օծանելիք Kenzo Tokyo
Մահացել է COVID-19-ի հետևանքով 2020 թվականի հոկտեմբերի 4-ին 82 տարեկան հասակում[13][14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Fichier des personnes décédées mirror
- ↑ 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 3,0 3,1 3,2 Le créateur de la marque Kenzo est mort du Covid-19 (ֆր.) // Le Figaro / A. Brézet — Paris: Société du Figaro, 2020. — ed. size: 322497 — ISSN 0182-5852; 2496-8994
- ↑ 4,0 4,1 4,2 KENZO創辦人高田賢三武漢肺炎病逝 享壽81歲(չինարեն (Թայվան)) — 中央通訊社, 2020.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 世界的デザイナー高田賢三さん 新型コロナで死去 (яп.) // 神戸新聞 — 神戸新聞社, 2020.
- ↑ 6,0 6,1 6,2 Le créateur de la marque Kenzo est mort du Covid-19 (ֆր.) — 2020.
- ↑ KENZO ケンゾー 高田賢三 Japan.
- ↑ Кендзо // Канцелярия конфискации — Киргизы. — М. : Большая российская энциклопедия, 2009. — С. 559. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 13). — ISBN 978-5-85270-344-6.
- ↑ «Дом моды Kenzo (Кензо)». Мода-online.Ru (ռուսերեն). Мода - online.Ru. Վերցված է 2010 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Кензо Такада – мастер пяти чувств» (ռուսերեն). Վերցված է 2010 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Kenzo Perfumes And Colognes». www.fragrantica.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «Kenzo: leading perfumes for women in Spain 2017-2019 survey». Statista (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «Японский дизайнер Кендзо Такада, основатель модного дома Kenzo, умер от коронавируса». euronews (ռուսերեն). 2020 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «Kenzo fashion brand founder dies from Covid-19». BBC News. 2020 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Takada Kenzo». Fashion Designers. Japan Zone. 1999. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 1-ին.
- «Paris-based designer Kenzo Tanaka back in the spotlight». Sawf News. 2005 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 1-ին.
- «About Kenzo». Kenzousa.com. 2008 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 18-ին.
- Официальный сайт бренда Kenzo.
- Официальный сайт парфюмерии Kenzo в США
- Փետրվարի 27 ծնունդներ
- 1939 ծնունդներ
- Ճապոնիայում ծնվածներ
- Հոկտեմբերի 4 մահեր
- 2020 մահեր
- Նոյի-Սյուր-Սեն քաղաքում մահացածներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- COVID-19 համավարակից մահացածներ Ֆրանսիայում
- Ֆրանսիացի նորաձևության դիզայներներ
- Ճապոնացի գործարարներ
- Ճապոնացի դիզայներներ