Շենան Քլիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շենան Քլիք
անգլ.՝ Shannan Click
Ծնվել էնոյեմբերի 17, 1981(1981-11-17) (37 տարեկան)
ԾննդավայրSan Dimas, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԱզգությունԱմերիկացի
Մասնագիտությունմոդել
ԱմուսինՋեք Հյուսթոն (2011–ներկա)
Երեխաներ1

Շենան Մարի Քլիք (նոյեմբերի 17, 1981(1981-11-17), San Dimas, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի մոդել է։ Նա բազմիցս հայտնվել է տարբեր երկրների հանրաճանաչ Vogue ամսագրի շապիկներին և 2008, 2009, 2010 ու 2011 թվականների Victoria's Secret նորաձևության շոուներին։

Վաղ տարիներ և բացահայտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլիքը ծնվել է ԱՄՆ–ի Կալիֆորնիա նահանգի Սան Դիմաս քաղաքում։ Նա հայտնաբերվել է մի գործակալի կողմից՝ Հանինգտոն Բիչում հանգստանալու ժամանակ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին լուրջ աշխատանքը կատարել է 2003 թվականին GUESS? բրենդի համար[1]։ Արդեն մեկ տարի անց նա սկսեց աշխատել մոդել միջազգային ֆորմատով՝ Miu Miu–ի, Պրադայի, Ալեքսանդր Մակքուինի, Լուելա Բարթլեյի[1], Շանելի, Dsquared2–ի, Մանգոյի, Կենզոյի, Կրիզիայի, Լա Պեղլայի, Լակոստի, Լանվինի, Լուիս Վիտոնի, Massimo Rebecchi–ի, Մոսկինոյի, Ohne Titel–ի, Levi's–ի, Արմանիի–ի, H&M–ի, Dolce&Gabbana–ի, Դիորի, Էլիզաբեթ Արդենի, GAP–ի, Թոմի Հիլֆիգերի և այլ բրենդների ու դիզայներների համար[2]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականից սկսած Քլիքը ամուսնացած է ամերիկյան դերասան Ջեք Հյուսթոնի հետ[3]։ Նրանք ունեն մեկ աղջիկ՝ Սեյջ Լավինիա Հյուսթոնը, ծնված ապրիլի 6–ին, 2013, Նյու Յորք քաղաքում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

External links[խմբագրել | խմբագրել կոդը]