Jump to content

Շեն Կուո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շեն Կուո
չինարեն՝ 沈括[1]
Ծնվել է1031[2]
Հանչժոու, Northern Song dynasty
Մահացել է1095[2]
Zhenjiang, Northern Song dynasty
Բնակության վայր(եր)Հանչժոու
ՔաղաքացիությունՍուն դինաստիա
Մասնագիտությունֆիզիկոս, քարտեզագիր, մաթեմատիկոս, աստղագետ, բանաստեղծ, քաղինժեներ, դիվանագետ, մարդաբան, երկրաբան, քաղաքական գործիչ, փիլիսոփա, գյուտարար, գրող, օդերևութաբան, դեղագործ, տնտեսագետ, աստղագուշակ, scholar, բուսաբան, կենդանաբան, միջատաբան, երկրաֆիզիկոս և կլիմայաբան
Գործունեության ոլորտմաթեմատիկա, աստղագիտություն, Օդերևութաբանություն, երկրաբանություն, կենդանաբանություն, բուսաբանություն, դեղագիտություն, ագրոնոմիա, ազգագրություն և Քարտեզագրություն
Պաշտոն(ներ)դեսպան և Hanlin Academy bianxiu?
Տիրապետում է լեզուներինչինարեն[3][4]
ՀայրShen Zhou?[5]
ՄայրXu Shi?
Ստորագրություն
Изображение автографа
 Shen Kuo Վիքիպահեստում

Շեն Կուո կամ Շեն Գուա (չինարեն՝ 沈括, 1031–1095, գրական անուն՝ Mengqi Weng (夢溪翁))[6], Սոնգ դինաստիայի (960–1279) չինացի գիտնական և պետական գործիչ, պոլիմաթ (լատին․՝ homo universalis ունիվերսալ, հանրագիտարանային գիտելիքների տեր մարդ)։

Շենը մագիստրոս էր բազմաթիվ ուսումնասիրությունների ոլորտներում, այդ թվում՝ մաթեմատիկայի, օպտիկայի և ժամագիտության։ Քաղաքացիական ծառայողի իր կարիերայի ընթացքում նա դարձավ ֆինանսների նախարար, պետական տեսուչ, Սոնգ դատարանի աստղագիտության բյուրոյի գլխավոր պաշտոնյա, կայսերական հյուրընկալության նախարարի օգնական, ինչպես նաև ծառայեց որպես ակադեմիական կանցլեր[7]։ Դատարանում նրա քաղաքական հավատարմությունը վերաբերվում էր ռեֆորմիստների խմբին, որը հայտնի էր որպես Նոր քաղաքականության խումբ՝ կանցլեր Վանգ Անշին (1021–1085) ղեկավարությամբ։

Իր Dream Pool Essays կամ Dream Torrent Essays[8] (lang-zn 夢溪筆談; Mengxi Bitan) գրքում 1088 թվականին Շենն առաջինն էր, որ նկարագրեց մագնիսական ասեղային կողմնացույցը, որը կիրառվելու էր տեղանքում կողմնորոշման համար (Եվրոպայում առաջին անգամ նկարագրվել է Ալեքսանդր Նեքամի կողմից 1187 թվականին)[9][10]։ Շենը հայտնաբերեց «իրական հյուսիսի հայեցակարգը» դեպի հյուսիսային բևեռ մագնիսական անկման տեսանկյունից[10], փորձարկելով կախովի մագնիսական ասեղները և «բարելավված միջօրեականը», որը Շենի կողմից ձևակերպված աստղագիտական չափման միջոց էր՝ բևեռային աստղի և իսկական հյուսիսի միջև հեռավորությունը որոշելու համար[11]։

Սա մարդկության պատմության մեջ որոշիչ քայլ էր՝ կողմնացույցները նավարկության համար ավելի օգտակար դարձնելու հարցում։ Այն դեռևս անհայտ հայեցակարգ էր Եվրոպայում հաջորդ չորս հարյուր տարին (մոտ 1450 թվականին արված գերմանական արևային ժամացույցների նմուշները ցույց են տալիս գծանշումներ, որոնք նման են չինական երկրաչափական կողմնացույցների՝ թեքության առումով)[12]։

Իր գործընկեր Վեյ Պուի հետ միասին Շենը պլանավորում էր քարտեզագրել Լուսնի և մոլորակների ուղեծիրները հնգամյա նախագծում, որը ներառում էր ամենօրյա դիտարկումներ, սակայն դա խոչընդոտվեց դատարանում քաղաքական հակառակորդների կողմից[13]։

Նա նաև առաջարկեց կլիմայի աստիճանական փոփոխության վարկածը՝ դիտարկելով հնագույն քարացած բամբուկները, որոնք պահպանվել էին գետնի տակ՝ չոր հյուսիսային միջավայրում, նրա ապրած ժամանակներում այդ միջավայրում չէր կարող հնդկեղեգ աճել։ Նա առաջին գործիչն էր Չինաստանում, ով նշեց ջրից կախված նավակները վերանորոգելու համար չոր նավանորոգարանների գործարկման մասին, ինչպես նաև գրեց ջրանցքի դարպասների համեմատաբար նոր գյուտի արդյունավետության մասին։

Կյանք և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեն Կուոն ծնվել է Հանչժոուում 1031 թվականին։ Նրա հայրը՝ Շեն Չժուն (沈周; 978–1052) փոքր-ինչ ցածր դասի ազնվական էր, որը ծառայում էր գավառական պաշտոններում։ նրա մայրը Սուչժոում հավասար իրավիական կարգավիճակ ունեցող ընտանիքից էր, օրիորդական ազգանունն էր Սյու(許)[13][14]։

Շեն Կուոն իր մանկության սկզբնական կրթությունը ստացել է մորից, ինչը սովորական էր Չինաստանում այդ ժամանակաշրջանում։ Նա շատ կրթված կին էր, և ուսուցանում էր Կուոյին և եղբորը՝ Պիին (披) իր ավագ եղբոր՝ Սյու Դոնգի (許洞; 975–1016) ռազմական դոկտրինները։ Քանի որ Շենը չէր կարող պարծենալ իր հայտնի կլանային ծագումով, ինչպես հյուսիսում ծնված իր բարձրաշխարհիկ հասակակիցներից շատերը, նա ստիպված եղավ ապավինել իր խելքին և խիստ վճռականությանը, որպեսզի բարելավեր իր կրթությունը՝ հետագայում հանձնելով կայսերական քննությունները և դառնալով scholar-officials դասի անդամ[14]։

Մոտ 1040 թվականից Շենի ընտանիքը տեղափոխվեց Սիչուան նահանգ ՝ մոտ լինելով Սյամենի միջազգային ծովային նավահանգստին։ Շենի հայրը յուրաքանչյուր նոր վայրում ստանում էր նահանգային պաշտոններ։ Շեն Չժուն նաև մի քանի տարի ծառայել է մայրաքաղաքի հեղինակավոր դատական համակարգում, որը համարժեք է ազգային գերագույն դատարանին[15]։

Շեն Կուոն ուշադրություն էր դարձնում Չինաստանի տարբեր քաղաքների և գյուղերի առանձնահատկություններին, երբ իր ընտանիքը ճանապարհորդում էր, երիտասարդության տարիներին նա հետաքրքրվում էր երկրի տեղագրությամբ[11]։

Շեն Չժուն մահացավ 1051 թվականի ձմռան վերջին (կամ 1052 թվականի սկզբին), երբ որդին՝ Շեն Կուոն, 21 տարեկան էր։ Շեն Կուոն վշտացավ իր հոր համար, և հետևելով կոնֆուցիական էթիկային, երեք տարի սգի մեջ մնաց մինչև 1054 թվականը (կամ 1055 թվականի սկիզբը)։ 1054 թվականից Շենը սկսեց ծառայել տեղական ինքնակառավարման փոքր պաշտոններում։ Պլանավորելու, կազմակերպելու և նախագծելու նրա բնական կարողությունները արտահայտվեցին կյանքի վաղ շրջանում։ Օրինակներից մեկը հիդրոդրենաժի նախագծումն ու հսկողությունն էր, որը մոտ հարյուր հազար ակր (400 կմ) ճահիճը վերածեց առաջնային գյուղատնտեսական հողերի[16]։ Շեն Կուոն նշել է, որ տիղմով պարարտացնելու մեթոդի հաջողությունը հիմնված է ոռոգման ուղիների շլյուզային փականների արդյունավետ շահագործման վրա[17]։

1063 թվականին Շեն Կուոն հաջողությամբ հանձնեց կայսերական քննությունները՝ ազգային մակարդակի դժվարին ստանդարտ թեստը հաղթահարելով, որը յուրաքանչյուր բարձր պաշտոնյա պետք է հանձներ կառավարական համակարգ մտնելու համար[16]։ Նա, սակայն, ոչ միայն հանձնեց քննությունը, այլև դասվեց լավագույն և ամենավառ ուսանողների շարքը։ Հանչժոուում ծառայելու ժամանակ Շենի փայլուն և պարտաճանաչ կերպարը գրավեց Չժան Չուի ուշադրությունը (張蒭; 1015–1080)[18]:

Կենտրոնական կառավարության գիտնական-պաշտոնյայի իր կարիերայի ընթացքում Շեն Կուոն եղել է նաև դեսպան Արևմտյան Սիա դինաստիայում և Լիաո դինաստիայում[19], ռազմական հրամանատար, հիդրոտեխնիկական աշխատանքների տնօրեն և Հանլինի ակադեմիայի առաջատար կանցլերը[20]։

Նա մեծ համբավ ձեռք բերեց արքունիքում, երբ գործուղվեց որպես բանագնաց Խիտան Լիաո դինաստիայի մոտ 1075 թվականի ամռանը։ Նրանք մի քանի լարված բանակցություններ էին վարել իրենց սահմանները դեպի հարավ ընդլայնելու համար՝մանիպուլացնելով մի շարք ապաշնորհ Սոնգ դեսպանների, ովքեր ընդունել էին Լիաո թագավորության պահանջները։ Դիվանագիտության փայլուն դրսևորմամբ՝ Շեն Կուոն եկավ Խիտան միապետի ճամբարը Յոնգան լեռան վրա (ներկայիս Պինգկուանի մոտ, Հեբեյ)՝ Սոնգ և Լիաո դինաստիաների միջև նախկինում արխիվացված դիվանագիտական բանակցությունների պատճեններով զինված[11] :

Մի քանի տարի անց, երբ Սոնգ դինաստիայի ռազմական ուժերը հաղթական տարածքային նվաճումներ ունեցան Արևմտյան Սիա նահանգի Տանգուտների դեմ, 1080 թվականին Շեն Կուոն նշանակվեց որպես զինվորական սպա՝ ի պաշտպանություն Յանչժոուի (ներկայիս Յանան, Շանսի նահանգ)[21]։

Շենը ձեռք էր բերել շքեղ պարտեզներով կալվածք ժամանակակից Չժենցզյան քաղաքի ծայրամասում, Ցզյանսու գավառում, որը շքեղ գեղեցկությամբ մի վայր էր, որը նա անվանեց «Երազանքի գետակ» («Մենգսի»)[22]։ Շեն Կուոն մշտապես տեղափոխվեց Dream Brook Estate 1088 թվականին, և այդ նույն տարում նա ավարտեց իր կյանքի գլխավոր երկը՝ Dream Pool Essays-ն՝ գիրքն անվանելով իր այգի-կալվածքի պատվին։ Այնտեղ էր, որ Շեն Կուոն անցկացրեց իր կյանքի վերջին մի քանի տարիները հանգստի, մեկուսացման և հիվանդության մեջ, մինչև իր մահը՝ 1095 թվականը։

Դեղագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես դեղագետ՝ Շենը գրել է ախտորոշման և թերապիայի, ինչպես նաև դեղերի ճիշտ ընտրության, պատրաստման և կիրառման դժվարությունների մասին[23] : Նա մեծ մտահոգություն էր հայտնում տարբեր տեսակի դեղաբույսերի նույնականացման, օգտագործման և աճեցման մանրամասների և ճշգրտության հարցում, ինչպես օրինակ՝ թե որ ամիսներին պետք է հավաքվեն բուժիչ բույսերը, դրանց հասունացման ճշգրիտ ժամանակը, բույսերի որ հատվածները պետք է օգտագործվեն բուժման համար. ընտելացված խոտաբույսերի թեմայով նա գրել է տնկման ժամանակի, պարարտացման և այգեգործության այլ հարցերի մասին[24]։

Շենի կողմից նկարագրված ջրանցքների փականները 10-րդ դարի Չինաստանում

Շեն Կուոյի գրությունը միակ աղբյուրն է այն ամսաթվի համար, երբ Չոր նավանորոգարանն առաջին անգամ օգտագործվել է Չինաստանում[25]։ Շեն Կուոն գրել է, որ Սի-Նինգի օրոք (1068–1077 թթ.) պալատական պաշտոնյա Հուանգ Հուայսինը մշակել է մեկ դարյա հնութկյամբ 60 մ երկարությամբ պալատական նավերի վերանորոգման ծրագիր։ Ըստ էության, Հուանգ Հուայսինը ստեղծել է չինական առաջին չոր նավանորոգարանը ջրի վրա նավակները կախելու համար[26]։

Շենը նաև հետաքրքրվել է մարդու անատոմիայով՝ հերքելով չինական վաղեմի տեսությունը, որ կոկորդը պարունակում է երեք փական[24]։ Նա պնդում էր, որ կոկորդը մի համակարգի սկիզբն է, որը օդից կենսական qi-ն բաշխում է ամբողջ մարմնով, և որ կերակրափողը պարզ խողովակ է, որով սնունդը հասնում է ստամոքս[27]։

Մագնիսական ասեղներով կողմնացույց

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հան դինաստիայի (202 –220)հարավային կողմնորոշմամբ կողմնացույց Հին Չինաստանում

Ինժեներ և գյուտարար Մա Ջունի ժամանակներից (մոտ 200–265) չինացիները որպես կողմնացույց օգտագործում էին հարավ ուղղված կառքը, որը աշխատում էր առանց մագնիսականության։ 1044 թվականին Ամենակարևոր ռազմական տեխնիկայի հավաքածուն (武經總要; Wujing Zongyao) արձանագրել է, որ ձկան ձև ունեցող առարկաները կտրված են երկաթե թիթեղից, մագնիսացվում են ջերմամնացորդային մագնիսկան ինդուկցիայով (հիմնականում, տաքացման միջոցով, որն արտադրում է թույլ մագնիսական ուժ) և տեղադրվում ջրի մեջ․ տուփի մեջ տեղադրած գավը կիրառվում էր ուղղությունը որոշելու նպատակով՝ դեպի հարավ ուղղված կառքի կողքին[28]։

Շեն Կուոն իր աշխատության մեջ առաջին բացահայտ հղումն է արել մագնիսական կողմնացույց-ասեղին և իսկական հյուսիս հասկացությանը[20][29][30]։ Նա գրել է, որ պողպատե ասեղները մագնիսացվում են, երբ դրանք շփում են մագնետիտի երկաթաքարով և դնում լողացող դիրքում։ Նա նկարագրեց կախովի կողմնացույցը որպես լավագույն ձև, որը պետք է օգտագործվի, և նշեց, որ կողմնացույցների մագնիսական ասեղը ուղղված է դեպի հարավ կամ հյուսիս[31][32]։

Հնագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրոնզե սպասք, Շանգ դինաստիայի (1600–1046 BC) դարաշրջանից։ Սոնգ դինաստիայի դարաշրջանի հնագետներն ու հնէաբանները հնագույն ծեսերը վերականգնելու նպատակով իրեր փնտրելիս պնդում էին, որ գտել են բրոնզե իրեր, որոնք թվագրված են դեռ Շանգ դարաշրջանով,և դրանք պարունակում էին գրավոր արձանագրություններ[33]

Աստղագիտության բյուրոյում աշխատելու ընթացքում Շեն Կուոյի հետաքրքրությունը հնագիտության և հին մասունքների նկատմամբ ստիպեց նրան վերականգնել զինանոցը գոյություն ունեցող մոդելներից, ինչպես նաև հնագույն տեքստերից, որոնք կարող էին լրացուցիչ տեղեկություններ տրամադրել[34]։ Շենն օգտագործել է հնագույն հայելիներ՝ իր օպտիկայի փորձերը կատարելիս[34]։ Նա վերականգնեց հնագույն զինատեսակներ՝ նկարագրելով հնագույն մասշտաբային տեսողական սարքերը և հին ժամանակների կոմպոզիտային շեղբերով թրերի արտադրությունը։ Դրանք կռած էին երկաթից և ածխածնային պողպատից։

Լինելով բանիմաց երաժիշտ՝ Շենն առաջարկեց նաև կախել զանգերը՝ օգտագործելով սնամեջ բռնակ[34]։ Հին Ժուվեյի դամբարանի փորագրված ռելիեֆների վերաբերյալ իր գնահատականում՝ Շենը նշել է, որ դրանք ցույց են տալիս Հան դինաստիայի ժամանակաշրջանի իսկական հանդերձանքը[35]։

Երկրագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեսարան Թայհան լեռներից, որտեղ Շեն Կուոն ունեցել է իր տեսիլքը գեոմորֆոլոգիայի մասին

Շեն Կուոն ապացուցել է իր մի քանի դիտարկումներով և ձևակերպել վարկած հողի ձևավորման գործընթացի վերաբերյալ։ Նա դիտարկել էր օվկիանոսից հարյուրավոր մղոն հեռավորության վրա գտնվող լեռան երկրաբանական բրածո շերտերը։ Նա եզրակացրել է, որ երկիրը ձևավորվել է լեռների էրոզիայից և տիղմի նստվածքից՝ Թայհան լեռների և Վենչժոուի մոտ գտնվող Յանդանգ լեռների տարօրինակ բնական էրոզիաների դիտումից հետո[36]։ Նա ենթադրել է, որ տիղմի հեղեղման հետ մեկտեղ երկրի ցամաքային մասը հսկայական ժամանակահատվածում է ձևավորվել[37]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Anderson, James A. (2008). "'Treacherous Factions': Shifting Frontier Alliances in the Breakdown of Sino-Vietnamese Relations on the Eve of the 1075 Border War," in Battlefronts Real and Imagined: War, Border, and Identity in the Chinese Middle Period, 191–226. Edited by Don J. Wyatt. New York: Palgrave MacMillan. 978-1-4039-6084-9.
  • Barnhart, Richard. "Marriage of the Lord of the River: A Lost Landscape by Tung Yüan," Artibus Asiae. Supplementum (Volume 27, 1970): 3–5, 7, 9, 11–60.
  • Biderman, Shlomo and Ben-Ami Scharfstein. (1989). Rationality in Question: On Eastern and Western Views of Rationality. Leiden: E.J. Brill. 90-04-09212-9.
  • Bielenstein, Hans. (1986). "Wang Mang, the Restoration of the Han Dynasty, and Later Han," in The Cambridge History of China: Volume I: the Ch'in and Han Empires, 221 B.C. – A.D. 220, 223–290. Edited by Denis Twitchett and Michael Loewe. Cambridge: Cambridge University Press. 0-521-24327-0.
  • Bodde, Derk (1991). Chinese Thought, Society, and Science: The Intellectual and Social Background of Science and Technology in Pre-modern China. Honolulu: University of Hawaii Press. 978-0-8248-1334-5
  • Bowman, John S. (2000). Columbia Chronologies of Asian History and Culture. New York: Columbia University Press.
  • Bréard, Andrea (2008). A Summation Algorithm from 11th Century China. Possible Relations Between Structure and Argument. In: Beckmann, A., Dimitracopoulos, C., Löwe, B. (eds) Logic and Theory of Algorithms. CiE 2008. Lecture Notes in Computer Science, vol 5028. Springer, Berlin, Heidelberg. https://doi.org/10.1007/978-3-540-69407-6_8
  • nn, (missing title). (2002). In Chan, Alan Kam-leung and Gregory K. Clancey, Hui-Chieh Loy (eds.) Historical Perspectives on East Asian Science, Technology and Medicine. Singapore: Singapore University Press. 9971-69-259-7
  • Cherniack, Susan. "Book Culture and Textual Transmission in Sung China," Harvard Journal of Asiatic Studies (Volume 54, Number 1, 1994): 5–125.
  • Chung, Anita. (2004). Drawing Boundaries: Architectural Images in Qing China. Manoa: University of Hawai'i Press. 0-8248-2663-9.
  • Crespigny, Rafe de. (2007). A Biographical Dictionary of Later Han to the Three Kingdoms (23–220 AD). Leiden: Koninklijke Brill. 90-04-15605-4.
  • Deng, Yinke. (2005). Ancient Chinese Inventions. Translated by Wang Pingxing. Beijing: China Intercontinental Press. 7-5085-0837-8.
  • Desmond, Adrian. "The Discovery of Marine Transgressions and the Explanation of Fossils in Antiquity," American Journal of Science, 1975, Volume 275: 692–707.
  • Dong, Paul. (2000). China's Major Mysteries: Paranormal Phenomena and the Unexplained in the People's Republic. San Francisco: China Books and Periodicals, Inc. 0-8351-2676-5.
  • Ebrey, Patricia Buckley, Anne Walthall, and James B. Palais (2006). East Asia: A Cultural, Social, and Political History. Boston: Houghton Mifflin Company. 0-618-13384-4.
  • Ebrey, Patricia Buckley (1999). The Cambridge Illustrated History of China. Cambridge: Cambridge University Press. 0-521-43519-6 (hardback); 0-521-66991-X (paperback).
  • Elisseeff, Vadime. (2000). The Silk Roads: Highways of Culture and Commerce. New York: Berghahn Books. 1-57181-222-9.
  • Embree, Ainslie T. and Carol Gluck (1997). Asia in Western and World History: A Guide for Teaching. New York: An East Gate Book, M. E. Sharpe Inc. 1-56324-265-6.
  • Fairbank, John King and Merle Goldman (1992). China: A New History; Second Enlarged Edition (2006). Cambridge: MA; London: The Belknap Press of Harvard University Press. 0-674-01828-1.
  • nn, (missing title). (1986). in Fraser, Julius Thomas and Francis C. Haber (eds.). Time, Science, and Society in China and the West. Amherst: University of Massachusetts Press. 0-87023-495-1.
  • Gernet, Jacques. (1996). A History of Chinese Civilization. Cambridge: Cambridge University Press. 0-521-49781-7.
  • Hargett, James M. "Some Preliminary Remarks on the Travel Records of the Song Dynasty (960–1279)," Chinese Literature: Essays, Articles, Reviews (CLEAR) (July 1985): 67–93.
  • Hartman, Charles. "Poetry and Politics in 1079: The Crow Terrace Poetry Case of Su Shih," Chinese Literature: Essays, Articles, Reviews (Volume 12, 1990): 15–44.
  • Hartwell, Robert (1966). «Markets, Technology, and the Structure of Enterprise in the Development of the Eleventh-Century Chinese Iron and Steel Industry». The Journal of Economic History. 26: 29–58. doi:10.1017/S0022050700061842. S2CID 154556274.
  • Henderson, John B. "Ch'ing Scholars' Views of Western Astronomy," Harvard Journal of Asiatic Studies (Volume 46, Number 1, 1986): 121–148.
  • Hsu, Mei-ling. "Chinese Marine Cartography: Sea Charts of Pre-Modern China," Imago Mundi (Volume 40, 1988): 96–112.
  • Huff, Toby E. (2003). The Rise of Early Modern Science: Islam, China, and the West. Cambridge: Cambridge University Press. 0-521-52994-8.
  • nn, (missing title), (1993). in Hymes, Robert P. and Conrad Schirokauer (eds.) Ordering the World: Approaches to State and Society in Sung Dynasty China. Berkeley: University of California Press.
  • Jin, Zumeng. (1996) A Critique of ‘Zhang Heng’s Theory of a Spherical Earth in Fan, Dainian and Cohen, Robert Sonné (eds.). Chinese Studies in the History and Philosophy of Science and Technology. Dordrecht: Kluwer Academic Publishers. 0-7923-3463-9
  • Katz, Victor J. (2007). The Mathematics of Egypt, Mesopotamia, China, India, and Islam: A Sourcebook. Princeton: Princeton University Press. 0-691-11485-4.
  • Kim, Yung Sik. (2000). The Natural Philosophy of Chu Hsi (1130–1200). DIANE Publishing. 0-87169-235-X.
  • Li, Chu-Tsing. "The Autumn Colors on the Ch'iao and Hua Mountains: A Landscape by Chao Meng-Fu," Artibus Asiae (Volume 21, 1965): 4–7, 9–85, 87, 89–109.
  • Li, Chu-Tsing. "A Thousand Peaks and Myriad Ravines: Chinese Paintings in the Charles A. Drenowatz Collection," Artibus Asiae (Volume 30, 1974): I-XI, 1–5, 7–49, 51–79, 81–133, 135–161, 163–199, 201–217, 219–289, 291–301, 303–319, I-CV, CVII-CXIV.
  • Lian, Xianda. "The Old Drunkard Who Finds Joy in His Own Joy -Elitist Ideas in Ouyang Xiu's Informal Writings," Chinese Literature: Essays, Articles, Reviews (Volume 23, 2001): 1–29.
  • Menzies, Nicholas K. (1994). Forest and Land Management in Imperial China. New York: St. Martin's Press, Inc. 0-312-10254-2.
  • Mohn, Peter (2003). Magnetism in the Solid State: An Introduction. New York: Springer-Verlag Inc. 3-540-43183-7.
  • Needham, Joseph (1986). Science and Civilization in China: Volume 1, Introductory Orientations. Taipei: Caves Books, Ltd.
  • Needham, Joseph (1986). Science and Civilization in China: Volume 3, Mathematics and the Sciences of the Heavens and the Earth. Taipei: Caves Books, Ltd.
  • Needham, Joseph (1986). Science and Civilization in China: Volume 4, Physics and Physical Technology, Part 1, Physics. Taipei: Caves Books Ltd.
  • Needham, Joseph (1986). Science and Civilization in China: Volume 4, Physics and Physical Technology, Part 3: Civil Engineering and Nautics. Taipei: Caves Books, Ltd.
  • Needham, Joseph (1986). Science and Civilization in China: Volume 5, Chemistry and Chemical Technology, Part 1: Paper and Printing. Taipei: Caves Books, Ltd.
  • Needham, Joseph (1986). Science and Civilization in China: Volume 5, Chemistry and Chemical Technology, Part 7, Military Technology; the Gunpowder Epic. Taipei: Caves Books, Ltd.
  • Needham, Joseph (1986). Science and Civilization in China: Volume 6, Biology and Biological Technology, Part 1: Botany. Taipei, Caves Books Ltd.
  • Parker, Joseph D. (1999). Zen Buddhist Landscape Arts of Early Muromachi Japan (1336–1573). Albany: State University of New York Press. 0-7914-3909-7.
  • Rafferty, John P. (2012). Geological Sciences; Geology: Landforms, Minerals, and Rocks. New York: Britannica Educational Publishing. 9781615305445
  • Restivo, Sal. (1992). Mathematics in Society and History: Sociological Inquiries. Dordrecht: Kluwer Academic Publishers. 1-4020-0039-1.
  • Rudolph, R.C. "Preliminary Notes on Sung Archaeology," The Journal of Asian Studies (Volume 22, Number 2, 1963): 169–177.
  • Ruitenbeek, Klaas. (1996). Carpentry & Building in Late Imperial China: A Study of the Fifteenth Century Carpenter's Manual Lu Ban Jing. Leiden: E.J. Brill. 90-04-10529-8.
  • Salam, Abdus (1987). «Islam and Science». Ideals and Realities — Selected Essays of Abdus Salam. էջեր 179–213. doi:10.1142/9789814503204_0018. ISBN 978-9971-5-0315-4.
  • Sarkar, Tapan K., Magdalena Salazar-Palma, and Dipak L. Sengupta. (2006). "Development of the Theory of Light," in History of Wireless, 20–28. Edited by Tapan K. Sarkar, Robert J. Mailloux, Arthur A. Oliner, Magdalena Salazar-Palma, and Dipak L. Sengupta. Hoboken: John Wiley & Sons Inc. 0-471-78301-3.
  • Schottenhammer, Angela. "The 'China Seas' in world history: A general outline of the role of Chinese and East Asian maritime space from its origins to c. 1800," Journal of Marine and Island Cultures, (Volume 1, Issue 2, 2012): 63–86. ISSN 2212-6821. https://doi.org/10.1016/j.imic.2012.11.002.
  • Sivin, Nathan (1995, first publication 1975). Shen Kua in Science in Ancient China: Researches and Reflections. Brookfield, Vermont: VARIORUM, Ashgate Publishing.
  • Sivin, Nathan. (1984). "Why the Scientific Revolution Did Not Take Place in China—Or Didn't It?" in Transformation and Tradition in the Sciences: Essays in Honor of I. Bernard Cohen, 531–555, ed. Everett Mendelsohn. Cambridge: Cambridge University Press. 0-521-52485-7.
  • Sivin, Nathan. "Science and Medicine in Imperial China—The State of the Field," The Journal of Asian Studies, Vol. 47, No. 1 (Feb., 1988): 41–90.
  • Sivin, Nathan. Science and Medicine in Chinese History. (1990). in Ropp, Paul S. (ed.) Heritage of China: Contemporary Perspectives on Chinese History. Berkeley: University of California Press. 978-0-520-06440-9
  • Stanley-Baker, Joan. "The Development of Brush-Modes in Sung and Yüan," Artibus Asiae (Volume 39, Number 1, 1977): 13–59.
  • Steinhardt, Nancy Shatzman (1997). Liao Architecture. Honolulu: University of Hawaii Press.
  • Stock, Jonathan. "A Historical Account of the Chinese Two-Stringed Fiddle Erhu," The Galpin Society Journal (Volume 46, 1993): 83–113.
  • Sung, Tz’u, translated by Brian E. McKnight (1981). The Washing Away of Wrongs: Forensic Medicine in Thirteenth-Century China. Ann Arbor: University of Michigan Press. 0-89264-800-7
  • nn, (missing title). (2004). In Tao, Jie, Zheng Bijun and Shirley L. Mow. (eds.) Holding Up Half the Sky: Chinese Women Past, Present, and Future. New York: Feminist Press. 1-55861-465-6.
  • Wu, Kuang Ch'ing. "Ming Printing and Printers," Harvard Journal of Asiatic Studies (February 1943): 203–260.
  • Yao, Xinzhong. (2003). RoutledgeCurzon Encyclopedia of Confucianism: Volume 2, O–Z. New York: Routledge. 0-7007-1199-6.
  • Zhang, Yunming (1986). Isis: The History of Science Society: Ancient Chinese Sulfur Manufacturing Processes. Chicago: University of Chicago Press. According to Sivin (1995), III, 49—historian Nathan Sivin—Zhang's biography on Shen is of great importance as it contains the fullest and most accurate account of Shen Kuo's life.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Record #13108538, Record #169312184 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  2. 2,0 2,1 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  3. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  4. CONOR.Sl
  5. Կենսագրական տվյալների չինական բազա
  6. Yao (2003), 544.
  7. Needham (1986), Volume 4, Part 2, 33.
  8. John Makeham (2008). China: The World's Oldest Living Civilization Revealed. Thames & Hudson. էջ 239. ISBN 978-0-500-25142-3.
  9. Bowman (2000), 599.
  10. 10,0 10,1 Mohn (2003), 1.
  11. 11,0 11,1 11,2 Sivin (1995), III, 22.
  12. Embree (1997), 843.
  13. 13,0 13,1 Sivin (1995), III, 6.
  14. 14,0 14,1 Sivin (1995), III, 1.
  15. Sivin (1995), III, 5.
  16. 16,0 16,1 sivin 1995 III 6
  17. Needham 1986 volume 4 part 3 230
  18. Needham (1986), Volume 4, Part 3, 230–231.
  19. Steinhardt (1997), 316.
  20. 20,0 20,1 Needham (1986), Volume 1, 135.
  21. Sivin (1995), III, 8.
  22. sivin 1995 III 9
  23. Sivin (1995), III, 29.
  24. 24,0 24,1 Sivin 1995 III 30 31
  25. Needham 1986 volume 4 part 3 660
  26. Nneedham 1986 volume 4 part 3 660
  27. Sivin (1995), III, 31.
  28. Needham 1986 volume 4 part 1 252, Needham (1986), Volume 4, Part 1, 252.
  29. Needham (1986), Volume 4, Part 1, 249–250.
  30. Hsu (1988), 102.
  31. Sivin (1995), III, 21.
  32. Elisseeff (2000), 296.
  33. Fairbank & Goldman (1992), 33.
  34. 34,0 34,1 34,2 Fraser haber (1986) 227.
  35. Rudolph (1963), 176.
  36. Needham (1986), Volume 3, 603–604.
  37. Sivin 1995 III 23