Շելդոն Ադելսոն
Շելդոն Ադելսոն անգլ.՝ Sheldon Adelson | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 4, 1933 |
Ծննդավայր | Բոստոն, Մասաչուսեթս |
Մահացել է | հունվարի 11, 2021[1] (87 տարեկան) |
Մահվան վայր | Մալիբու, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
Գերեզման | Ձիթենյաց լեռան հրեական գերեզմանատուն[3] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Նյու Յորք քաղաքի քոլեջ և Roxbury Memorial High School? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր |
Աշխատավայր | Las Vegas Sands? |
Ամուսին | Միրիամ Ադելսոն[4] |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Sheldon Adelson Վիքիպահեստում |
Շելդոն Ադելսոն (անգլ.՝ Sheldon Gary Adelson[7], օգոստոսի 4, 1933, Բոստոն, Մասաչուսեթս - հունվարի 11, 2021[1], Մալիբու, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]) ամերիկացի միլիարդատեր, գործարար, բարերար[8][9][10][11]։ Համաձայն Ֆորբս ամսագրի՝ նրա կարողությունը 2020 թվականի հուլիսին կազմել է 30,8 միլիարդ դոլար և նրա անունը տեղ է զբաղեցրել աշխարհի ամենահարուստ մարդկանց 28֊րդ հորիզոնականում[12]։ Եղել է աշխարհի ամենամեծ խաղատան՝ «Las Vegas Sands Corporation»-ի հիմնադիրը, նախագահն ու գործադիր տնօրենը։
Նրան է պատկանել իսրայելական «Մակոր ռիշոն», «Իսրայէլ Հայոմ» պարբերականները, ինչպես նաև ամերիկյան «Լաս Վեգաս Ռեվիև֊Ժուրնալ» (անգլ.՝ Las Vegas Review-Journal) ամսագիրը[13][14]։
Նա 2007 թվականին հիմնել է «Ադելսոնի հիմնադրամ». մասնավոր բարեգործական կազմակերպությունը, որն առողջապահական և այլ օգնություններ է ցուցաբերել Իսրայելի և հրեա ժողովրդին[15][16]։
Կնոջ՝ Միրիամ Ադելսոնի հետ միասին, Շելդոն Ադելսոնը հանդիսացել է ԱՄՆ Հանրապետական կուսակցության ամենաշատ ներդրում ունեցող հովանավորներից մեկը[17][18]։ Իր նվիրատվությունների չափի և հաճախականության համար Շելդոն Ադելսոնին անվանել են «արքայագործ»[19][20]։ Թրամփի 2016 և 2020 թվականների քարոզարշավներին և 2016 թվականի երդմնակալությանը ամուսիններն ունեցել են զգալի ներդրում[21][22][23][24][25][26]։ Եղել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի աջակիցը[27]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շելդոն Ադելսոնը ծնվել է 1933 թվականին, Բոստոնում գտնվող Դորչեսթր թաղամասում ապրող աղքատի ընտանիքում։ Հայրն արմատներով եղել է հրեա[28][29], աշխատել է որպես տաքսու վարորդ։ Մայրն ԱՄՆ է գաղթել Անգլիայից, աշխատել է տրիկոտաժի խանութում[30]։
Շելդոնն իր առաջին գումարն աշխատել է 12 տարեկանում՝ փողոցներում թերթեր վաճառելով։ Հետագայում վարձել է մի քանի դեռահասների, որոնք թերթեր են վաճառել քաղաքի մարդաշատ վայրերում, իսկ ինքն ունեցել է իր տոկոսները։
Հետագայում աշխատել է որպես հիփոթեքային բրոքեր, ձեռնարկատեր, ներդրումային փորձագետ, ֆինանսական խորհրդատու և ստեղծել մոտ 50 տարբեր ընկերություն։ 1970-ական թվականներին նա առաջինն էր Լաս Վեգասում, որը բացել է «COMDEX» համակարգչային արդյունաբերության ամենամյա ցուցահանդես։
1988 թվականին Ադելսոնն և իր գործընկերների հետ գնել է Լաս Վեգասի հանրահայտ «The Sands Hotel & Casino» խաղատունը, որտեղ հաճախ են հանդես եկել ամերիկացի երգիչ Ֆրենկ Սինատրան և հանրաճանաչ «Rat Pack» խումբը։
1995 թվականին «COMDEX»ը 862 միլիոն դոլարով վաճառվել է ճապոնական «SoftBank Corporation» ընկերությանը։ Այդ գումարից ավելի քան 500 միլիոնը բաժին է հասել է Ադելսոնին։
Չնայած Թուրքիայի և մյուս հակաամերիկյան ու հակաիսրայելական ուժերի բողոքներին, ԱՄՆ֊ի նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսի 14֊ին՝ Իսրայել պետության հռչակման յոթանասուներորդ տարեդարձի օրը, իր դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել է Երուսաղեմ[31]։ Այդ որոշմանը աջակցել են Ադելսոն զույգը։ Նախկին դեսպանատան նստավայրը, որը գտնվում է Հերցլիայում, Թել Ավիվի մոտ, այժմ դատարկ է։ Հետագայում Ադելսոնները գնել են այն ռեկորդային գնով՝ 67 միլիոն դոլարով։ Նույն թվականին Ամերիկայի նախագահը Միրիամ Ադելսոնին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով[32][33]։
Շելդոն Ադելսոնը մահացել է 2021 թվականի հունվարի 11-ին՝ ոչ հոջկինյան լիմֆոմա հիվանդության բուժման ընթացքում առաջացած բարդություններից[34][35]։
Բարեգործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 Ադելսոնը 265 միլիոն դոլար է ներդրել Մակաոյում խաղատների կառուցման համար։
2006 թվականին Ադելսոնը 25 միլիոն ԱՄՆ դոլար է նվիրաբերել «Birthright Israel» կրթական նախագծին։ Նախագիծն իրականացնում է 18-ից 32 տարեկան հրեական արմատներով մարդկանց տասնօրյա շրջագայություն դեպի Իսրայել[36]։
2007 թվականին նրա հանգանակությամբ ստեղծվել է Թել Ավիվի համալսարանի բժշկական հետազոտությունների կենտրոնը[37]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1970-ական թվականներին Շելդոն Ադելսոն իր կնոջ՝ Սանդրայի և նրա երեք երեխաների՝ Միտչելի, Գարիի և Շելլիի հետ ապրել է Մասաչուսեթսում[38]։ Երեխաներին Ադելսոնը որդեգրել է մանուկ հասակից[38]։ Զույգը բաժանվել է 1988 թվականին[39]։
1991 թվականին Շելդոն Ադելսոնն ամուսնացել է իսրայելա-ամերիկացի բարերար, բժիշկ Միրիամ Օչշորնի հետ։ 1993 թվականին նրանք Ռոքֆելլերում հիմնադրել են հոգեմետ նյութերի չարաշահման դեմ պայքարի կենտրոն և հետազոտական կլինիկա, իսկ 2000 թվականին ամուսինները Լաս Վեգասում հիմնել են Դոկտոր Միրիամի և Շելդոն Գ. Ադելսոնի հետազոտական կլինիկան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.nytimes.com/2021/01/12/business/sheldon-adelson-dead.html
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.reviewjournal.com/business/casinos-gaming/sheldon-adelson-las-vegas-convention-visionary-and-philanthropist-dies-at-87-2250326/
- ↑ https://www.israelhayom.co.il/article/840657
- ↑ Sheldon Adelson, casino magnate and major Trump donor, dies aged 87 — United Kingdom: GMG, 2021. — ed. size: 161152 — ISSN 0261-3077
- ↑ Sheldon Adelson Is Ready to Buy the Presidency // New York — NYC: Vox Media, 2015. — ISSN 0028-7369
- ↑ https://nshe.nevada.edu/leadership-policy/board-of-regents/distinguished-nevadans/
- ↑ Шелдон Адельсон на Radaris
- ↑ Berzon, James R. Hagerty and Alexandra (2021 թ․ հունվարի 12). «Sheldon Adelson Dies at 87, a Giant in the Casino-Resort Industry». The Wall Street Journal (ամերիկյան անգլերեն). ISSN 0099-9660. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Sheldon Adelson, Who Brought Casinos to China, Dies at 87». Bloomberg.com. 2021 թ․ հունվարի 12. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին – via www.bloomberg.com.
- ↑ Aderet, Ofer. «Sheldon Adelson laid to rest on Jerusalem's Mount of Olives». Haaretz (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Coffin of philanthropist Sheldon Adelson arrived in Israel». The Jerusalem Post | JPost.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Sheldon Adelson». Forbes. 2019 թ․ նոյեմբերի 8.
- ↑ «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ Primack, Dan (2015 թ․ դեկտեմբերի 16). «Yes, Sheldon Adelson Bought The Las Vegas Review-Journal». Fortune (magazine). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «The Adelson Family Foundation - welcome». Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Adelson Medical Research Foundation main page». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ Profile Արխիվացված Հունվար 21, 2013 Wayback Machine, NewYorker.com, June 30, 2008.
- ↑ Profile Արխիվացված Մայիս 1, 2014 Wayback Machine, Politico; accessed September 16, 2015.
- ↑ Schneider, Elena; Isenstadt, Alex (2021 թ․ հունվարի 12). «Sheldon Adelson's super PAC spending spree shaped GOP politics». Politico (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «ObituaryմասնSheldon Adelson, the casino magnate who moved an embassy». BBC News (բրիտանական անգլերեն). 2021 թ․ հունվարի 12. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «GOP Megadonor Gives $500,000 to Legal Fund for Trump Aides Caught Up In Russia Probe». Fortune. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.
- ↑ Stone, Peter (2016 թ․ սեպտեմբերի 23). «Sheldon Adelson to give $25m boost to Trump Super Pac». The Guardian (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.
- ↑ Yilek, Caitlin. «GOP mega-donor Sheldon Adelson 'furious' over Rex Tillerson comments: Report». The Washington Examiner (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Allison, Bill (2020 թ․ հոկտեմբերի 15). «Adelsons Become Trump's Biggest Donors With $75 Million to PAC». Bloomberg. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Schwartz, Brian. «Sheldon Adelson is plotting a spending spree to help Trump with under 50 days left until the election». CNBC. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «Casino mogul Sheldon Adelson, key backer of Trump and Netanyahu, dies at 87». Times of Israel. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Sheldon Adelson Biography: Success Story of Las Vegas Sands CEO». VyapaarJagat.com (անգլերեն). 2020 թ․ ապրիլի 26. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Cashman, Greer Fay (2021 թ․ հունվարի 12). «Sheldon Adelson, Jewish self-made tycoon, passes away at 87». The Jerusalem Post. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Warren, Katie. «Meet the casino billionaire behind The Venetian and Marina Bay Sands, who's worth $37 billion, lives in a Vegas mansion, and has donated more than $25 million to Trump». Business Insider. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ ԱՄՆ-ը այսօր Երուսաղեմ կտեղափոխի Իսրայելում իր դեսպանատունը
- ↑ «Sheldon Adelson, la fin du parrain en or de Donald Trump et de Benyamin Nétanyahou». LEFIGARO (ֆրանսերեն). 2021 թ․ հունվարի 15. Վերցված է 2022 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Trump to award Medal of Freedom to Elvis, Babe Ruth, among others». CNN.com. 2018 թ․ նոյեմբերի 11.
- ↑ [«Умер основатель Las Vegas Sands Шелдон Адельсон». www.kommersant.ru (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 12. Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.
- ↑ https://lurer.com/?p=402212&l=am Մահացել է միլիարդատեր Շելդոն Ադելսոնը]
- ↑ «The Jerasalem Post». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
- ↑ Шелдон Адельсон
- ↑ 38,0 38,1 Zohar, Amir, "The Adelson method" Արխիվացված Սեպտեմբեր 4, 2014 Wayback Machine, Haaretz.com, March 13, 2008; accessed September 16, 2015.
- ↑ McIntire, Mike; Luo, Michael (2012 թ․ հունվարի 28). «The Man Behind Gingrich's Money». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- SPAN
- Campaign contributions in 2012 to outside spending groups at Center for Responsive Politics
- Sheldon Adelson
- The official site of The Las Vegas Sands Corporation
- Adelson’s membership on the Forbes global list of billionaires
- Adelson’s membership on the Forbes 400 list
- Sheldon Adelson на Radaris
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շելդոն Ադելսոն» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 4 ծնունդներ
- 1933 ծնունդներ
- Բոստոն քաղաքում ծնվածներ
- Հունվարի 11 մահեր
- 2021 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի բարերարներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի ձեռնարկատերեր
- Ամերիկացի միլիարդատերեր
- Ամերիկացի ներդրողներ
- Ամերիկացի ֆինանսիստներ
- Հյուրանոցատերեր