Շելդոն Ադելսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շելդոն Ադելսոն
անգլ.՝ Sheldon Adelson
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 6, 1933(1933-08-06)
ԾննդավայրԲոստոն, Մասաչուսեթս
Մահացել էհունվարի 11, 2021(2021-01-11)[1] (87 տարեկան)
Մահվան վայրՄալիբու, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
ԳերեզմանՁիթենյաց լեռան հրեական գերեզմանատուն[3]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՆյու Յորք քաղաքի քոլեջ և Roxbury Memorial High School?
Մասնագիտությունձեռնարկատեր
ԱշխատավայրLas Vegas Sands?
ԱմուսինՄիրիամ Ադելսոն[4]
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Commons-logo.svg Sheldon Adelson Վիքիպահեստում

Շելդոն Ադելսոն (անգլ.՝ Sheldon Gary Adelson[7], օգոստոսի 6, 1933(1933-08-06), Բոստոն, Մասաչուսեթս - հունվարի 11, 2021(2021-01-11)[1], Մալիբու, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]) ամերիկացի միլիարդատեր, գործարար, բարերար[8][9][10][11]։ Համաձայն Ֆորբս ամսագրի՝ նրա կարողությունը 2020 թվականի հուլիսին կազմել է 30,8 միլիարդ դոլար և նրա անունը տեղ է զբաղեցրել աշխարհի ամենահարուստ մարդկանց 28֊րդ հորիզոնականում[12]։ Եղել է աշխարհի ամենամեծ խաղատան՝ «Las Vegas Sands Corporation»-ի հիմնադիրը, նախագահն ու գործադիր տնօրենը։

Նրան է պատկանել իսրայելական «Մակոր ռիշոն», «Իսրայէլ Հայոմ» պարբերականները, ինչպես նաև ամերիկյան «Լաս Վեգաս Ռեվիև֊Ժուրնալ» (անգլ.՝ Las Vegas Review-Journal) ամսագիրը[13][14]։

Նա 2007 թվականին հիմնել է «Ադելսոնի հիմնադրամ». մասնավոր բարեգործական կազմակերպությունը, որն առողջապահական և այլ օգնություններ է ցուցաբերել Իսրայելի և հրեա ժողովրդին[15][16]։

Կնոջ՝ Միրիամ Ադելսոնի հետ միասին, Շելդոն Ադելսոնը հանդիսացել է ԱՄՆ Հանրապետական կուսակցության ամենաշատ ներդրում ունեցող հովանավորներից մեկը[17][18]։ Իր նվիրատվությունների չափի և հաճախականության համար Շելդոն Ադելսոնին անվանել են «արքայագործ»[19][20]։ Թրամփի 2016 և 2020 թվականների քարոզարշավներին և 2016 թվականի երդմնակալությանը ամուսիններն ունեցել են զգալի ներդրում[21][22][23][24][25][26]։ Եղել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի աջակիցը[27]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադելսոնները Դոնալդ Թրամփի հետ, 2019 թվական

Շելդոն Ադելսոնը ծնվել է 1933 թվականին, Բոստոնում գտնվող Դորչեսթր թաղամասում ապրող աղքատի ընտանիքում։ Հայրն արմատներով եղել է հրեա[28][29], աշխատել է որպես տաքսու վարորդ։ Մայրն ԱՄՆ է գաղթել Անգլիայից, աշխատել է տրիկոտաժի խանութում[30]։

Շելդոնն իր առաջին գումարն աշխատել է 12 տարեկանում՝ փողոցներում թերթեր վաճառելով։ Հետագայում վարձել է մի քանի դեռահասների, որոնք թերթեր են վաճառել քաղաքի մարդաշատ վայրերում, իսկ ինքն ունեցել է իր տոկոսները։

Հետագայում աշխատել է որպես հիփոթեքային բրոքեր, ձեռնարկատեր, ներդրումային փորձագետ, ֆինանսական խորհրդատու և ստեղծել մոտ 50 տարբեր ընկերություն։ 1970-ական թվականներին նա առաջինն էր Լաս Վեգասում, որը բացել է «COMDEX» համակարգչային արդյունաբերության ամենամյա ցուցահանդես։

1988 թվականին Ադելսոնն և իր գործընկերների հետ գնել է Լաս Վեգասի հանրահայտ «The Sands Hotel & Casino» խաղատունը, որտեղ հաճախ են հանդես եկել ամերիկացի երգիչ Ֆրենկ Սինատրան և հանրաճանաչ «Rat Pack» խումբը։

1995 թվականին «COMDEX»ը 862 միլիոն դոլարով վաճառվել է ճապոնական «SoftBank Corporation» ընկերությանը։ Այդ գումարից ավելի քան 500 միլիոնը բաժին է հասել է Ադելսոնին։

Չնայած Թուրքիայի և մյուս հակաամերիկյան ու հակաիսրայելական ուժերի բողոքներին, ԱՄՆ֊ի նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսի 14֊ին՝ Իսրայել պետության հռչակման յոթանասուներորդ տարեդարձի օրը, իր դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել է Երուսաղեմ[31]։ Այդ որոշմանը աջակցել են Ադելսոն զույգը։ Նախկին դեսպանատան նստավայրը, որը գտնվում է Հերցլիայում, Թել Ավիվի մոտ, այժմ դատարկ է։ Հետագայում Ադելսոնները գնել են այն ռեկորդային գնով՝ 67 միլիոն դոլարով։ Նույն թվականին Ամերիկայի նախագահը Միրիամ Ադելսոնին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով[32][33]։

Շելդոն Ադելսոնը մահացել է 2021 թվականի հունվարի 11-ին՝ ոչ հոջկինյան լիմֆոմա հիվանդության բուժման ընթացքում առաջացած բարդություններից[34][35]։

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 Ադելսոնը 265 միլիոն դոլար է ներդրել Մակաոյում խաղատների կառուցման համար։

2006 թվականին Ադելսոնը 25 միլիոն ԱՄՆ դոլար է նվիրաբերել «Birthright Israel» կրթական նախագծին։ Նախագիծն իրականացնում է 18-ից 32 տարեկան հրեական արմատներով մարդկանց տասնօրյա շրջագայություն դեպի Իսրայել[36]։

2007 թվականին նրա հանգանակությամբ ստեղծվել է Թել Ավիվի համալսարանի բժշկական հետազոտությունների կենտրոնը[37]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շելդոն և Միրիամ Ադելսոնները Վուդրո Վիլսոնի մրցանակաբաշխության ժամանակ

1970-ական թվականներին Շելդոն Ադելսոն իր կնոջ՝ Սանդրայի և նրա երեք երեխաների՝ Միտչելի, Գարիի և Շելլիի հետ ապրել է Մասաչուսեթսում[38]։ Երեխաներին Ադելսոնը որդեգրել է մանուկ հասակից[38]։ Զույգը բաժանվել է 1988 թվականին[39]։

1991 թվականին Շելդոն Ադելսոնն ամուսնացել է իսրայելա-ամերիկացի բարերար, բժիշկ Միրիամ Օչշորնի հետ։ 1993 թվականին նրանք Ռոքֆելլերում հիմնադրել են հոգեմետ նյութերի չարաշահման դեմ պայքարի կենտրոն և հետազոտական կլինիկա, իսկ 2000 թվականին ամուսինները Լաս Վեգասում հիմնել են Դոկտոր Միրիամի և Շելդոն Գ. Ադելսոնի հետազոտական կլինիկան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.nytimes.com/2021/01/12/business/sheldon-adelson-dead.html
  2. 2,0 2,1 2,2 https://www.reviewjournal.com/business/casinos-gaming/sheldon-adelson-las-vegas-convention-visionary-and-philanthropist-dies-at-87-2250326/
  3. https://www.israelhayom.co.il/article/840657
  4. Sheldon Adelson, casino magnate and major Trump donor, dies aged 87UK: GMG, 2021. — ed. size: 161152 — ISSN 0261-3077
  5. Sheldon Adelson Is Ready to Buy the Presidency // New YorkNYC: Vox Media, 2015. — ISSN 0028-7369
  6. https://nshe.nevada.edu/leadership-policy/board-of-regents/distinguished-nevadans/
  7. Шелдон Адельсон на Radaris
  8. Berzon James R. Hagerty and Alexandra (January 12, 2021)։ «Sheldon Adelson Dies at 87, a Giant in the Casino-Resort Industry»։ The Wall Street Journal (en-US)։ ISSN 0099-9660։ Արխիվացված է օրիգինալից January 12, 2021-ին։ Վերցված է January 12, 2021 
  9. «Sheldon Adelson, Who Brought Casinos to China, Dies at 87»։ Bloomberg.com։ 12 January 2021։ Վերցված է 2021-04-19 – via www.bloomberg.com 
  10. Aderet Ofer։ «Sheldon Adelson laid to rest on Jerusalem's Mount of Olives»։ Haaretz (անգլերեն)։ Վերցված է 2021-01-17 
  11. «Coffin of philanthropist Sheldon Adelson arrived in Israel»։ The Jerusalem Post | JPost.com (en-US)։ Վերցված է 2021-01-17 
  12. «Sheldon Adelson»։ Forbes։ 2019-11-08 
  13. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից February 7, 2020-ին։ Վերցված է February 7, 2020 
  14. Primack Dan (December 16, 2015)։ «Yes, Sheldon Adelson Bought The Las Vegas Review-Journal»։ Fortune (magazine)։ Արխիվացված է օրիգինալից December 16, 2015-ին։ Վերցված է December 16, 2015 
  15. «The Adelson Family Foundation - welcome»։ Վերցված է 29 September 2013 
  16. «Adelson Medical Research Foundation main page»։ Արխիվացված է օրիգինալից 22 September 2013-ին։ Վերցված է 29 September 2013 
  17. Profile Archived January 21, 2013, at the Wayback Machine., NewYorker.com, June 30, 2008.
  18. Profile Archived May 1, 2014, at the Wayback Machine., Politico; accessed September 16, 2015.
  19. Schneider Elena, Isenstadt Alex (January 12, 2021)։ «Sheldon Adelson's super PAC spending spree shaped GOP politics»։ Politico (անգլերեն)։ Վերցված է 2021-01-13 
  20. «ObituaryմասնSheldon Adelson, the casino magnate who moved an embassy»։ BBC News (en-GB)։ 2021-01-12։ Վերցված է 2021-01-13 
  21. «GOP Megadonor Gives $500,000 to Legal Fund for Trump Aides Caught Up In Russia Probe»։ Fortune։ Արխիվացված է օրիգինալից November 7, 2020-ին։ Վերցված է January 12, 2021 
  22. Stone Peter (September 23, 2016)։ «Sheldon Adelson to give $25m boost to Trump Super Pac»։ The Guardian (անգլերեն)։ Վերցված է January 12, 2021 
  23. Yilek Caitlin։ «GOP mega-donor Sheldon Adelson 'furious' over Rex Tillerson comments: Report»։ The Washington Examiner (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից May 23, 2017-ին։ Վերցված է October 31, 2017 
  24. Allison Bill (October 15, 2020)։ «Adelsons Become Trump's Biggest Donors With $75 Million to PAC»։ Bloomberg։ Արխիվացված է օրիգինալից January 11, 2021-ին։ Վերցված է January 10, 2021 
  25. Schwartz Brian։ «Sheldon Adelson is plotting a spending spree to help Trump with under 50 days left until the election»։ CNBC։ Արխիվացված է օրիգինալից January 10, 2021-ին։ Վերցված է January 10, 2021 
  26. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից February 13, 2020-ին։ Վերցված է February 13, 2020 
  27. «Casino mogul Sheldon Adelson, key backer of Trump and Netanyahu, dies at 87»։ Times of Israel։ Արխիվացված է օրիգինալից January 12, 2021-ին։ Վերցված է January 12, 2021 
  28. «Sheldon Adelson Biography: Success Story of Las Vegas Sands CEO»։ VyapaarJagat.com (անգլերեն)։ April 26, 2020։ Վերցված է August 25, 2020 
  29. Cashman Greer Fay (January 12, 2021)։ «Sheldon Adelson, Jewish self-made tycoon, passes away at 87»։ The Jerusalem Post։ Վերցված է January 13, 2021 
  30. Warren Katie։ «Meet the casino billionaire behind The Venetian and Marina Bay Sands, who's worth $37 billion, lives in a Vegas mansion, and has donated more than $25 million to Trump»։ Business Insider։ Արխիվացված է օրիգինալից April 21, 2020-ին։ Վերցված է August 25, 2020 
  31. ԱՄՆ-ը այսօր Երուսաղեմ կտեղափոխի Իսրայելում իր դեսպանատունը
  32. «Sheldon Adelson, la fin du parrain en or de Donald Trump et de Benyamin Nétanyahou»։ LEFIGARO (ֆրանսերեն)։ 2021-01-15։ Վերցված է 2022-01-25 
  33. «Trump to award Medal of Freedom to Elvis, Babe Ruth, among others»։ CNN.com։ November 11, 2018 
  34. [«Умер основатель Las Vegas Sands Шелдон Адельсон»։ www.kommersant.ru (ռուսերեն)։ 2021-01-12։ Վերցված է 2021-01-12 
  35. https://lurer.com/?p=402212&l=am Մահացել է միլիարդատեր Շելդոն Ադելսոնը]
  36. «The Jerasalem Post»։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-04-ին։ Վերցված է 2018-05-20 
  37. Шелдон Адельсон
  38. 38,0 38,1 Zohar, Amir, "The Adelson method" Archived September 4, 2014, at the Wayback Machine., Haaretz.com, March 13, 2008; accessed September 16, 2015.
  39. McIntire Mike, Luo Michael (January 28, 2012)։ «The Man Behind Gingrich's Money»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից February 19, 2017-ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]