Միրիամ Ադելսոն
| Միրիամ Ադելսոն | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 10, 1945 (80 տարեկան) |
| Ծննդավայր | Թել Ավիվ, Մանդատային Պաղեստին, Բրիտանական կայսրություն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Երուսաղեմի հրեական համալսարան, Թել Ավիվի համալսարան, Ռոքֆելլերի համալսարան և դեռահաս |
| Մասնագիտություն | հրատարակիչ և բժիշկ |
| Ամուսին | Շելդոն Ադելսոն և Ariel Ochshorn? |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Yasmin Lukatz? |
Միրիամ Ադելսոն (նախկինում՝ Օչշորն, եբրայերեն՝ מרים אדלסון, հոկտեմբերի 10, 1945, Թել Ավիվ, Մանդատային Պաղեստին, Բրիտանական կայսրություն), իսրայելցի-ամերիկացի բարերար, բժիշկ։ 1991 թվականին ամուսնացել է ամերիկացի գործարար մագնատ Շելդոն Ադելսոնի հետ և այդ ժամանակից դարձել հանրապետական նշանավոր դոնոր։ Իսրայել Հայոմ թերթի ներկայիս հրատարակիչն է[4][5][6]։ 2013 թվականին ստացել է Երուսաղեմի պատվավոր քաղաքացիություն։ 2018 թվականին պարգևատրվել է Ազատության նախագահական մեդալով։
Կյանք և աշխաատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադելսոնը ծնվել է Թել Ավիվում, Մանդատային Պաղեստին, 1945 թվականին, մինչև Հոլոքոստը Լեհաստանից գաղթած ընտանիքում[5]։ Նրա հայրը եղել է «Մապամ» քաղաքական կուսակցության անդամ։ 1950-ական թվականներին նրա ընտանիքը բնակություն է հաստատել Հայֆա քաղաքում, որտեղ Ադելսոնի հայրը տնօրինում և ղեկավարում էր մի քանի կինոթատրոններ[5]։ Միրիամը 12 տարի հաճախել է հրեական դպրոց[7]։ Որպես բժշկական սպա՝ պարտադիր զինվորական ծառայություն է անցել Նես Ցիոնայում։ Երուսաղեմի հրեական համալսարանում մանրէաբանության և գենետիկայի բակալավրի աստիճան և Թել Ավիվի համալսարանի Սակլերի բժշկական դպրոցում բժշկական աստիճան ստանալով՝ դարձել է Թել Ավիվի Ռոկաչ հիվանդանոցի շտապ օգնության բաժանմունքի (Խադասա) գլխավոր թերապևտ։ Այնուհետև Ադելսոնն ամուսնացել է բժիշկ Արիել Օքսհորնի հետ և ունեցել երկու երեխա[8][9]։
Ադելսոնը Օքսհորնից բաժանվել է 1980-ականներին, և 1986 թվականին ընդունվել է Ռոքֆելլերովի համալսարան՝ փոխանակման ծրագրով, որը մասնագիտացած է թմրամոլության մեջ։ Ռոքֆելլերում ուսանելու ժամանակ ծանոթացել է Շելդոն Ադելսոնի հետ, ում հետ ամուսնացել է 1991 թվականին։ 1993 թվականին այնտեղ հիմնադրել է հոգեմետ նյութերի չարաշահման դեմ պայքարի կենտրոն և հետազոտական կլինիկա, իսկ 2000 թվականին ամուսինները Լաս Վեգասում բացել են Դոկտոր Միրիամի և Շելդոն Գ. Ադելսոնի հետազոտական կլինիկան։
Պատվավոր կոչումներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատվավոր կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազատության նախագահական մեդալ - Նոյեմբերի 16, 2018[10]
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թել Ավիվի համալսարանի պատվավոր բժիշկ - 2007[9]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://nshe.nevada.edu/leadership-policy/board-of-regents/distinguished-nevadans/
- ↑ https://crsreports.congress.gov/product/pdf/R/R47639
- ↑ https://www.srugim.co.il/574045-%D7%94%D7%A0%D7%A9%D7%99%D7%90-%D7%A8%D7%99%D7%91%D7%9C%D7%99%D7%9F-%D7%A7%D7%99%D7%91%D7%9C-%D7%AA%D7%95%D7%90%D7%A8-%D7%93%D7%A8-%D7%9C%D7%A9%D7%9D-%D7%9B%D7%91%D7%95%D7%93
- ↑ «Meet the woman behind Sheldon Adelson». Fortune (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «Miriam Adelson». Hadassah Magazine (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Miriam Adelson named publisher of Israel Hayom». Las Vegas Review-Journal (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 18. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Takahashi, Paul (2013 թ․ փետրվարի 8). «Adelson Education Campus receives $50 million gift from namesake benefactors - Las Vegas Sun Newspaper». lasvegassun.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Bruck, Connie. «The Brass Ring». The New Yorker (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ 9,0 9,1 «The Adelson method». Haaretz.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Trump to award Medal of Freedom to Elvis, Babe Ruth, among others». CNN. 2018 թ․ նոյեմբերի 11.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրիամ Ադելսոն» հոդվածին։ |
- Հոկտեմբերի 10 ծնունդներ
- 1945 ծնունդներ
- Ապրող անձինք
- Թել Ավիվ քաղաքում ծնվածներ
- Երուսաղեմի հրեական համալսարանի շրջանավարտներ
- Թել Ավիվի համալսարանի շրջանավարտներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հրեա բժիշկներ
- Իսրայելցի բժշկուհիներ
- Ամերիկացի միլիարդատերեր
- Բարեգործներ
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Ամերիկացի բարերարներ
- Կին գործարարներ