Նիկողայոս Դամասկոսցի (Νικόλαος Δαμασκηνός, Nikolāos Damaskēnos, մ.թ.ա. թ. ), մ.թ.ա. I - մ.թ. I դարի հույնպատմիչ և փիլիսոփա։ Ծնունդով Դամասկոս քաղաքից։ Գրել է բազմաթիվ երկեր, որոնցից մեզ են հասել հատվածներ այլ գրողների կողմից արված մեջբերումների տեսքով։ Գլխավոր աշխատանքն է 144 գրքից բաղկացած «Համաշխարհային պատմությունը», որը հեղինակը սկսում է հնագույն ժամանակներից և հասցնում մինչև հրեա թագավոր Հերովդեսի մահը։ Գրքից օգտվել են Ստրաբոնը, Հովսեփոս Փլավիոսը, Պլուտարքոսը, Եվսեբիոս Կեսարացին և այլք։