Jump to content

Նիկողայոս Դամասկոսցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկողայոս Դամասկոսցի
հին հունարեն՝ Νικόλαος Δαμασκηνός
Ծնվել էմ. թ. ա. 64
ԾննդավայրԴամասկոս, Սիրիա, Հին Հռոմ
Մահացել է4
Մահվան վայրՀռոմ, Հռոմեական կայսրություն
ՔաղաքացիությունՍելևկյանների կայսրություն
Մասնագիտությունպատմաբան, փիլիսոփա և գրող

Նիկողայոս Դամասկոսցի (Νικόλαος Δαμασκηνός, Nikolāos Damaskēnos, մ.թ.ա. թ. ), մ.թ.ա. I - մ.թ. I դարի հույն պատմիչ և փիլիսոփա։ Ծնունդով Դամասկոս քաղաքից։ Գրել է բազմաթիվ երկեր, որոնցից մեզ են հասել հատվածներ այլ գրողների կողմից արված մեջբերումների տեսքով։ Գլխավոր աշխատանքն է 144 գրքից բաղկացած «Համաշխարհային պատմությունը», որը հեղինակը սկսում է հնագույն ժամանակներից և հասցնում մինչև հրեա թագավոր Հերովդեսի մահը։ Գրքից օգտվել են Ստրաբոնը, Հովսեփոս Փլավիոսը, Պլուտարքոսը, Եվսեբիոս Կեսարացին և այլք։