Jump to content

Նիկոլայ Տոմսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Տոմսկի
ռուս.՝ Николай Васильевич Томский
Դիմանկար
Ծնվել է1900, դեկտեմբերի 19, 1900(1900-12-19)[1] կամ դեկտեմբերի 6, 1900(1900-12-06)[2]
ԾննդավայրՌամուշևո (գյուղ, Ստարոռուսկի շրջան), Q23896146?, Ստարոռուսկի շրջան, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 22, 1984(1984-11-22)[2] կամ նոյեմբերի 17, 1984(1984-11-17)[1]
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի Սերովի անվան գեղարվեստի ուսումնարան[3]
ԵրկերԼենինի հուշարձան
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ և դիզայներ
ԱշխատավայրՄոսկվայի գեղարվեստական ինստիտուտ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ ՌԽՍՖՀ ժողովրդական նկարիչ Լենինյան մրցանակ ԽՍՀՄ պետական մրցանակ Ստալինյան մրցանակ
և Կառլ Մարքսի շքանշան
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն
 Nikolai Tomski Վիքիպահեստում

Նիկոլայ Վասիլևիչ Տոմսկի (ռուս.՝ Никола́й Васи́льевич То́мский, 1900, դեկտեմբերի 19, 1900(1900-12-19)[1] կամ դեկտեմբերի 6, 1900(1900-12-06)[2], Ռամուշևո (գյուղ, Ստարոռուսկի շրջան), Q23896146?, Ստարոռուսկի շրջան, ԽՍՀՄ - նոյեմբերի 22, 1984(1984-11-22)[2] կամ նոյեմբերի 17, 1984(1984-11-17)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային քանդակագործ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1960)։ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1949, պրեզիդենտ՝ 1968 թվականից)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1970ԽՄԿԿ անդամ 1950 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Լենինգրադի Գեղարվեստա–արդյունաբերական տեխնիկումում (1923-1927)։ Տոմսկու վաղ շրջանի ստեղծագործության մեջ կարևոր տեղ է գրավել Մ․ Մ․ Կիրովի կերպարի վրա աշխատանքը։ 1930-ական թվականներին նրա լավագույն գործերում սոցիալիստ, ռեալիզմի սկզբունքների կիրառումը եղել է օրգանական։ Համադրելով անհատականը և տիպականը, բնորոշ ժեստը և ավարտուն, մանրազնին մոդելավորված ձևերը՝ Տոմսկին ստեղծել է հերոսական պաթոսով տոգորված կերպարներ (Ս․ Մ․ Կիրովի հուշարձանը Լենինգրադում, բրոնզ, գրանիտ, ԽՍՀՍ մրցանակ, 1921, «Ա․ Րուսիգին արձանը, գիպս, 1937, Վ․ Ի․ Լենինի հուշարձանը Վորոնեժում, բրոնզ, գրանիտ, բացվել է 1940 թվականին)։ Տոմսկու ստեղծագործության վերոհիշյալ գծերը դրսևորվել են նաև Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված դիմաքանդակներում («Ի. Դ․ Չեռնյախովսկի», մարմար, 1947, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1948, «Մ. Դ․ Գարեև», բազալտ, 1947, «Պ․ Ա․ Պոկրիշև» և Ա․ Ս. Սմիռնով», երկուսն էլ՝ մարմար, 1948, բոլորը՝ Տրետյակովյան պատկերասրահում, Մոսկվա, «Ի․ Ն․ Կոժեդուբ, բրոնզ, 1948, Դուս, թանգարան, Լենինգրադ, բոլորը՝ ԽՍՀՄ պետ․ մրցանակ, 1949) և հուշարձաններում (Ի․ Ռ․ Ապանսաենկո, բրոնզ, 1944-1949, Բելգորոդում և այլն)։ Ապանասենկոյի հուշարձանի, պատմահեղափոխական թեմայով ռելիեֆների (գիպս, համահեղինակների հետ, 1949), Ս․ Մ․ Կիրովի դիմաքանդակի (մարմար, 1949, Տրետյակովյան պատկերասրահ) համար Տ․ 1950-ին արժանացել է ՍՍՀՄ պետ․ մրցանակի։ 1951-ին կերտել է Ն․ Վ․ Գոգոլի դիմաքանդակը (մարմար, Տրետյակովյան պատկերասրահ, ԽՍՀՄ պետակաան մրցանակ, 1952), իսկ 1952 թվականին՝ գրողի հուշարձանը Մոսկվայում (բրոնզ, գրանիտ)։ Տոմսկին երկար տարիներ աշխատել է Վ․ Ի․ Լենինի կերպարի վրա (հուշարձաններ Օրյոլում (1949-1961), Վիլնյուսում (1952), Վոլոգդայում (1958, բոլորը բրոնզ, գրանիտ) և այլ քաղաքներում։ 1950-ական թվականներին 2-րդ կեսից մոնումենտալ կոմպոզիցիաներում Տոմսկին դիմել է առավել ակտիվ և արտահայտիչ ձևերի որոնումների (Վ․ Ի․ Լենինի հուշարձանը Բեռլինում, գրանիտ, 1970, լենինյան մրցանակ, 1972), ընդգծել բնորդի անհատական բնութագիրը (Դ․ Ռիվերայի դիմաքանդակը, բրոնզ, 1956-1957, Տրետյակովյան պատկերասրահ)։ Դասավանդել է Մոսկվայի Վ․ Ի․ Սուրիկովի անվան գեղարվեստական ինստիտուտում (1948 թվականից, պրոֆեսոր՝ 1949 թվականից, ռեկտոր՝ 1964-1970 թվականներին)։ Մոսկվայի նկարիչների միության նախագահ (1951-1956)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Տոմսկի» հոդվածին։