Լենինի հուշարձան (1970, Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Լենինի հուշարձան (այլ կիրառումներ)
Picto infobox architecture.png
Լենինի հուշարձան
Taganrog Pamyatn Lenin 2012 01.jpg
Լենինի հուշարձանը
Լենինի հուշարձան (1970, Տագանրոգ)ը գտնվում է Ռուսաստանում
Լենինի հուշարձան (1970, Տագանրոգ)
Կոորդինատներ 47°12′32.0″ հս․ լ. 38°56′10.7″ ավ. ե. / 47.208889° հս․. լ. 38.936306° ավ. ե. / 47.208889; 38.936306Կոորդինատներ: 47°12′32.0″ հս․ լ. 38°56′10.7″ ավ. ե. / 47.208889° հս․. լ. 38.936306° ավ. ե. / 47.208889; 38.936306
Գտնվում է Տագանրոգ
Կառուցվել է 1970
Կառուցել է Նիկոլայ Տոմսկի
Ներկա վիճակը կանգուն

Լենինի հուշարձան (ռուս.՝ Памятник Ленину), Վլադիմիր Լենինի հուշարձան, որը 1970 թվականին տեղադրվել է ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի Հոկտեմբերյան հրապարակում։ Քանդակագործն է Նիկոլայ Տոմսկին, ճարտարապետը` Ալեքսանդր Զավարզինը, ճարտարագետը` Սերգեյ Խաջիբարոնովը։ ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ է, մոնումենտալ արվեստի հուշարձան[1]։

Հուշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոնզե քանդակի բարձրությունը 4,62 մետր է, պատվանդանինը` 2,74 մ[2]։ Պատվանդանը երեսպատված է ողորկված մարմարե սալիկներով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա քաղաքում Լենինի երրորդ արձանն է։ Առաջինը (որը նաև առաջինն էր ամբողջ Ռոստովի մարզում) 1925 թվականին տեղադրվել էր Պետրոս I-ի հուշարձանի փոխարեն։ Հեղինակը լենինգրադցի քանդակագործ Վ. Վ. Կոզլովն էր։ Իսկ երկրորդ արձանը տեղադրվել և բացվել է 1935 թվականին Ապստամբության հրապարակում` երկաթուղային կայարանի շենքի առջև։ Քանդակագործը Դավիդ Յակերսոնն էր։ 1941 թվականի աշնանը, Տագանրոգի օկուպացիայի ժամանակ, հուշարձանը ոչնչացվել է գերմանացիների կողմից[3]։

Լենինի արձանի հիմնադրումը Հոկտեմբերյան հրապարակում տեղի է ունեցել առաջնորդի 100-ամյակի օրը` 1970 թվականի ապրիլի 22-ին[4]։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1970 թվականի նոյեմբերի 6-ին։

ՌԽՖՍՀ Նախարարների խորհրդի 1974 թվականի դեկտեմբերի 4-ի № 624 որոշմամբ հուշարձանը դասվել է ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտների շարքին որպես մոնումենտալ արվեստի հուշարձան։

Ամեն տարի Լենինի ծննդյան օրը` ապրիլի 22-ին, ՌԴ կոմկուսի Տագանրոգի բաժանմունքի անդամները ծաղիկներ են տեղադրում հուշարձանի մոտ[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Объект культурного наследия РФ № 6101307000. ПАМЯТНИК В.И.ЛЕНИНУ»։ Վերցված է 2017 Մարտ 2 
  2. Киричек М. С. Музей под открытым небом. — Таганрог: ИП Стадников, 2010. — С. 78. 
  3. Киричек М. С. Восстания площадь // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 266.
  4. Емельянов С. Н. Памятники В. И. Ленину в Таганроге // www.proza.ru. — 2009. — 7 апр.
  5. Собств. корр. Коммунисты Таганрога возложили цветы к памятнику В.И. Ленина // Таганрогская правда. — 2014. — 23 апр.