Լենինի հուշարձան (1935, Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լենինի հուշարձան (այլ կիրառումներ)
Picto infobox architecture.png
Լենինի հուշարձան
Taganrog Pamyatnik Leninu Yakerson.JPG
Լենինի հուշարձանը
Կոորդինատներ47°13′13″ հս․ լ. 38°54′54″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՏագանրոգ
Կառուցվել է1935
Կառուցել էԴավիդ Յակերսոն
Ներկա վիճակըոչնչացվել է 1941 թվականին

Լենինի հուշարձան (ռուս.՝ Памятник Ленину), քանդակագործական խմբային կոմպոզիցիա Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում, որը 1935 թվականին տեղադրվել է Ապստամբության հրապարակում` երկաթուղային կայարանի շենքի առջև։ Քանդակագործն է Դավիդ Յակերսոնը։ Ոչնչացվել է 1941 թվականին։

Հուշարձանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակագործ Դավիդ Յակերսոնի[1] ստեղծած հուշարձանն ուներ հետևյալ տեսքը. բարձր բետոնե պատվանդանին, որն ուներ զրահամեքենայի դրվագի տեսք, կանգնած էր քանդակագործական խումբը։ Կենտրոնում Վլադիմիր Լենինն էր, որի շուրջը զինվորի, բանվորի ու բանվորուհու քանդակներ էին (կնոջ քանդակը պատկերում էր հեղափոխական Մ. Պիտերինային)[1]։ Հողի վրա, հուշարձանի առջևում, նրա երկու կողմից եղել է ևս երկու քանդակ` օդաչուի և տանկիստի[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա քաղաքում Լենինի երկրորդ արձանն էր։ Առաջինը (որը նաև առաջինն էր ամբողջ Ռոստովի մարզում) 1925 թվականին տեղադրվել էր Պետրոս I-ի հուշարձանի փոխարեն։ Հեղինակը լենինգրադցի քանդակագործ Վ. Վ. Կոզլովն էր։

Տագանրոգում Լենինի երկրորդ արձանը տեղադրվել և բացվել է 1935 թվականին Ապստամբության հրապարակում` երկաթուղային կայարանի շենքի առջև։ 1941 թվականի աշնանը, Տագանրոգի օկուպացիայի ժամանակ, հուշարձանը ոչնչացվել է գերմանացիների կողմից[3]։

Հետպատերազմյան տարիներին ոչնչացված հուշարձանի տեղում կառուցվել է ամառային սրճարան, իսկ մեր օրերում այնտեղ գտնվում է «Բատերֆիշ» ձկնային ռեստորանը[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Киричек М. С. Памятники Ленину // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 540.
  2. 2,0 2,1 Киричек М. С. По ладоням твоих площадей. — Таганрог: Лукоморье, 2007. — С. 107.
  3. Киричек М. С. Восстания площадь // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 266.