Նազենի Հովհաննիսյան
Նազենի Գառնիկի Հովհաննիսյան (հուլիսի 18, 1982, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի, հաղորդավարուհի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում աշխատում է որպես՝դասախոս։
Նազենի Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 18, 1982 (42 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | Հայ |
Կրոն | Քրիստոնեություն |
Մասնագիտություն | Դերասանուհի, հաղորդավարուհի, դասախոս |
Աշխատանք | 2001-ներկա |
Աշխատավայր | Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն, Արմենիա Թի-Վի և A-TV |
Պարգևներ և մրցանակներ | |
Nazeni Hovhannisyan Վիքիպահեստում |
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականին ավարտել է Երևանի թիվ 139 միջնակարգ դպրոցը։ 7-ամյա երաժշտական կրթություն է ստացել Երևանի Ասլամազյանի անվան թիվ 11 դպրոցում։ 1998-2002 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի և թատրոնի դերասան (երաժշտական ուղղությամբ) բաժնում (Արմեն Մազմանյանի արվեստանոց)։ Սովորել է նաև բեմական խոսքի արվեստ (Ա. Հեքեքյանի արվեստանոց)։
Աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2001-2012 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրային և Նոր ալիք հեռուստաընկերություններում (Հ1), որտեղ հեղինակել, վարել է բազմաթիվ հաղորդումներ, կրկնօրինակել է մի շարք ֆիլմեր, հոլովակներ, մեկնաբանել է բազմապիսի մշակութային, երաժշտական, սպորտային հաղորդաշարեր։ 2010 թվականին մեկնաբանել է «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթը[1]։ 2010 թվականից աշխատում է Երևանի Կամերային թատրոնում` որպես դերասանուհի, 2011 թվականից` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ որպես բեմական և հեռուստատեսային խոսքի դասախոս։ 2012-2020 թվականներին աշխատել է Արմենիա հեռուստաընկերությունում (Արմենիա TV)՝ որպես հաղորդավարուհի։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ոչինչ չի մնա» (2007)[2]
- «Երեք ընկեր» (2008)[3]
- «Հաջողակները» (2008)
- «Տաքսի «Էլի լավ ա»» (2009)[4]
- «Սպանված աղավնի» (2009-2010 թվականներին)[5]
- «Խաչագողի հիշատակարան» (2010-2011 թվականներին)[6]
- «Մոխրոտիկ» (2010)
- «Ալաբալանիցա» (2011)[7]
- «Գարեգին Նժդեհ» (2013)
- «Дед 005» (2013)
- «Հոսանքին հակառակ» (2017)
- «Մեր երազանքի ճանապարհը» (2017)
- «Անհայտ բաժանորդ» (2019)
- «Անուշ, անավարտ օպերա» (2020)
- «Երջանկության մեխանիկան» (2021)
- «Ոտքի կանգնելու կամքը» (2022)
- «Hotel grand» (2023)
- «Կոկո» (2023)
Թատերական ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականից խաղում է թատերական ներկայացումներում՝
- Գրիբոյեդովի «Դժբախտություն և բանականություն»,
- «Արա Գեղեցիկ և Շամիրամ»[8]
- Սերգեյ Փարաջանովի թանգարանում՝ «Սոնատ ջութակի համար»
- «Ինչ տարբերություն, թե ում հետ»[9]
- «Վերջին տանգոն»[10] և այլն։
Հաղորդումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2001-2002 թվականներին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում (Հ1) վարել է «Որակի նշան» հաղորդումը
- 2002-2004 թվականներին Հանրային հեռուստաընկերությունում վարել է «Մետեո TV» հաղորդումը
- 2004 թ. Հանրային հեռուստաընկերությունում հեղինակել և վարել է «Դեմքեր» մշակութային հաղորդումը
- 2004-2006 թվականներին Հանրային և Նոր ալիք հեռուստաընկերություններում վարել է «Բարի գիշեր» հաղորդումը
- 2004-2006 թվականներին Հանրային և Նոր ալիք հեռուստաընկերություններում վարել է «Ժուկով-ժամանակով» մանկական հաղորդումը
- 2004-2009 թվականներին Հանրային հեռուստաընկերությունում վարել է «Առաջին ծրագիրը»
- 2009-2012 թվականներին Հանրային հեռուստաընկերությունում հեղինակել և վարել է «Երջանկության մեխանիկա»[11] հաղորդումը
- 2012 թ «Արմենիա» հեռուստաընկերությունում, վարել է «Հայացք ներսից»[12] հաղորդաշարը
- 2012 թ «Արմենիա» հեռուստաընկերությունում վարել է «Երկրի գանձերը»[13] հաղորդաշարը («Երկրի գանձերը» հաղորդաշարը վարում է հաղորդավար Կարեն Քոչարյանի հետ միասին)
- 2012-2013 թվականներին «Արմենիա» հեռուստաընկերությունում վարել է «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագծի առաջին եթերաշրջանը հաղորդավար Ռաֆայել Ղազանչյանի հետ[14]
- 2013 թ. «Արմենիա» հեռուստաընկերությունում վարել է «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագծի երկրորդ եթերաշրջանը[15] հաղորդավար, դերասան Հովհաննես Ազոյանի հետ
- 2013 թ․ «Արմենիա» հեռուստաընկերությունում վարել է «Մարդկային գործոն»[16] թոք-շոուն[17]
- 2015-2019 թվականներին «Արմենիա» հեռուստաընկերության «Ամենախելացին» հեռուստանախագծի 1-6 եթերաշրջանների հաղորդավար
- 2016-2018 թվականներին Արմենիա հեռուստաընկերությամբ վարել է «Վերնիսաժ» հաղորդաշարը։
- 2017-2020 թվականներին վարել է «Համի ուժը» հաղորդաշարը։ 1-7 եթերաշրջանների
- 2017 թվականին վարել է «Արմենիա» հեռուստաընկերության «Հայսստանի ձայնը» երաժշտական նախագծի 4-րդ եթերաշրջանը հաղորդավար Արա Ղազարյանի հետ:
Հանդիսավարություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2002-2007 թվականներին եղել է «Կռունկ» երաժշտական մրցույթ-փառատոնի հանդիսավարը
- 2003-2006 թվականներին եղել է «Միսս Հայաստան» և «Միսս Երևան» գեղեցկության մրցույթների հեղինակը, սցենարիստը և հանդիսավարը
- 2006 թ., 2009 թ., 2010 թ. և 2011 թ. եղել է Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխությունների հանդիսավարը
- 2007 թ., 2009 թ. և 2010 թ. եղել է Լոս Անջելեսի հայկական երաժշտական մրցանակաբաշխությունների հանդիսավարը
- 2008 թ. և 2010 թ. եղել է Մոսկվայի հայկական երաժշտական մրցանակաբաշխությունների հանդիսավարը
- 2011 թ. եղել է «Երևանյան Հեռանկարներ» 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի հիմնական հանդիսավարը, որի շրջանակներում համերգային հյուրախաղերով Երևանում հանդես են եկել բազմաթիվ աշխարհահռչակ արտիստներ՝ Վ. Սպիվակով, Յու. Բաշմետ, Ք. Պենդերեցկի, Ջ. Քոքեր, Գ. Բրեգովիչ, Ջ. Բենսոն, Պ. Դոմինգո և այլք
- 2012 թ. վարել է «Հայակ» կինոմրցանակաբաշխությունը[18][19][20][21]
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Նազենի Հովհաննիսյանը մեկնաբանում է Եվրատեսիլ միջազգային երաժշտական մրցույթը, որը գտնվել է youtube.com կայքում
- ↑ ««Ոչինչ չի մնա» ֆիլմի պրեմիերան կկայանա վաղը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ ««Երեք ընկեր ֆիլմը» armhouse.net կայքում, որտեղ խաղում է Նազենի Հովհաննիսյանը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «YouTube». www.youtube.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Սպանված աղավնի» ֆիլմը dailymotion.com կայքում, որտեղ խաղում է Նազենի Հովհաննիսյանը
- ↑ Mediamax. «"Խաչագողի հիշատակարանը"». Bravo.am. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Mediamax. «"Ալաբալանիցա"». Bravo.am. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Արա Գեղեցիկ և Շամիրամ» ներկայացման վերաբերյալ newsarmenia.am կայքի նյութում հիշատակվում է Նազենի Հովհաննիսյանի մասին (չաշխատող հղում)
- ↑ User, Super. «Կառավարական համերգ». www.erkat.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն); More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ Mediamax. «"Վերջին տանգոն"». Bravo.am. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Նազենի Հովհաննիսյանը վարում է «Երջանկության մեխանիկա» հաղորդումը, որը գտնվել է youtube.com կայքում
- ↑ «Նազենի Հովհաննիսյանը վարում է «Հայացք ներսից» հաղորդաշարը,որը կարելի է գտնել armeniatv.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «Նազենի Հովհաննիսյանը վարում է «Երկրի գանձերը» հաղորդաշարը,որը կարելի է գտնել armeniatv.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ hy.wikipedia.org կայքում նշված է «Հայաստանի ձայնը» նախագծի առաջին եթերաշրջանը Նազենի Հովհաննիսյանի կողմից վարելու մասին
- ↑ armstar.am կայքում նշված է «Հայաստանի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանը Նազենի Հովհաննիսյանի կողմից վարելու մասին
- ↑ «Նազենի Հովհաննիսյանը վարում է «Մարդկային գործոն» հաղորդաշարը, որը կարելի է գտնել armeniatv.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ Նազենի Հովհաննիսյանը վարում է «Մարդկային գործոն» հաղորդաշարը, որը կարելի է գտնել hy.wikipedia.org կայքում
- ↑ User, Super. «Նազենի Հովհաննիսյան». www.erkat.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն); More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ Նազենի Հովհաննիսյանի կենսագրության վերաբերյալ նյութ haynames.com կայքում (չաշխատող հղում)
- ↑ «Zarkfoundation - Նազենի Հովհաննիսյան». zarkfoundation.com.
- ↑ «նազենի հովհաննիսյան - Google Որոնում». www.google.am. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Ն. Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նազենի Հովհաննիսյան» հոդվածին։ |
|