Արա Ղազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արա Ղազարյան
Ծնվել էնոյեմբերի 24, 1971(1971-11-24) (52 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտությունհաղորդավար, լրագրող, պրոդյուսեր
ԱշխատավայրՀայաստանի հանրային ռադիո, Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն և Արմենիա TV

Արա Ղազարյան (նոյեմբերի 24, 1971(1971-11-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ամերիկաբնակ հայ հաղորդավար, պրոդյուսեր, լրագրող[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արա Ղազարյանը ծնվել է 1971 թվականի նոյեմբերի 24-ին Երևան քաղաքում։ Սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում։ 2000 թվականին տեղափոխվել է ԱՄՆ[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

12 տարեկանից սկսել է զբաղվել հաղորդավարական գործունեությամբ․ աշխատել է Հայաստանի պետական ռադիոյի «Պիոներական լուսաբաց», «Վաղորդյան զանգակներ» և Հայաստանի պետական հեռուստատեսության առաջին ալիքի «Խառուկ» հաղորդաշարերում։

1987-1992 թվականներին որպես հաղորդավար աշխատել է հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում, պետական հեռուստատեսության «Մայրաքաղաք» խմբագրությունում։ Այնուհետև Արմենիա հեռուստաընկերությունում վարել է «Հրատ» հեղինակային հաղորդաշարը։ Դրանից հետո գործունեությունը շարունակել է «Պրոմեթևս» հեռուստաընկերության «Բարի լույս Հայաստան» շոու ծրագրում՝ որպես հաղորդավար։

2001-2008 թվականներին Լոս Անջելեսի «Հորիզոն» հեռուստաընկերությունում հեղինակել և վարել է «Prime time» շոու ծրագիրը։ Միաժամանակ Գլենդելի, Հոլիվուդի և Փասադենայի համերգասրահներում կազմակերպել և վարել է տարբեր մրցանակաբաշխություններ, համերգներ և այլ նախագծեր։

2008 թվականից սկսել է համագործակցել «USArmenia» հեռուստաընկերության հետ։ Մինչև 2010 թվականը Լոս Անջելեսից վարել է «Բարի գիշեր հայեր» հեռուստակամուրջը։ Մեկ տարի անց սկսել է զբաղվել պրոդյուսերական գործունեությամբ․ որպես գլխավոր պրոդյուսեր առաջին անգամ սփյուռքում սկսել է հեռուստատեսային բազմասերիանոց ֆիլմերի արտադրությունը՝ «Էմիգրանտները» (2009), «Լոս» (2010), «Մեղավորները» (2011)։

2012 թվականին հեղինակել է «Անմեղ մեղավորները» գեղարվեստական ֆիլմը։ Այն 45 օր ցուցադրվել է Երևանում, իսկ Լոս Անջելեսում դիտվել է ռեկորդային քանակությամբ` 8000 դիտում[2]։

2013 թվականին Լոս Անջելեսի «ARTN Shant» հեռուստաընկերությունում հաղորդավար Ռուբեն Հակոբյանի և Կարեն Մանթաշյանի հետ վարել է «Նորք Հոլիվուդ» թոք-շոուն[2]։

2015 թվականին ԱՄՆ-ում և Հայաստանում վարել է «Երեկոն Արա Ղազարյանի հետ» հաղորդաշարը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Արա Ղազարյանի մասին avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
  2. 2,0 2,1 Արա Ղազարյանի ատելի ու սիրելի Նոր տարիները