Նադեժդա Շվեց
Նադեժդա Շվեց | |
---|---|
Ծնվել է | հունիսի 24, 1959 |
Ծննդավայր | Կրասնոդար, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 18, 2022 (63 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Կրթություն | Ռոստովի գեղարվեստի ուսումնարան, Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ և Խարկովի Ի. Պ. Կոտլյարևսկու անվան ազգային արվեստի համալսարան (2010) |
Մասնագիտություն | նկարչուհի |
Աշխատավայր | Խարկովի Ն. Վ. Լիսենկոյի անվան օպերայի և բալետի թատրոն |
Պարգևներ և մրցանակներ |
Նադեժդա Ֆյոդորովնա Շվեց (ուկրաիներեն՝ Наді́я Фе́дорівна Шве́ць, հունիսի 24, 1959, Կրասնոդար, ԽՍՀՄ - հոկտեմբերի 18, 2022), խորհրդային և ուկրաինացի նկարիչ, ռեժիսոր։ Խարկովի Ն. Վ. Լիսենկոյի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր նկարիչ։ Ուկրաինայի վաստակավոր նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կրասնոդարում 1959 թվականի հունիսի 24-ին, բժիշկների ընտանիքում[1]։ 1961 թվականին ընտանիքը տեղափոխվել է Տագանրոգ։ Ավարտել է Տագանրոգի թիվ 3 միջնակարգ դպրոցը։ Սովորել է Տագանրոգի մանկական գեղարվեստի դպրոցում, եղել է Լեոնիդ Ստուկանովի աշակերտուհին։ Սովորել է Ռոստովի Մ. Բ. Գրեկովի անվան գեղարվեստի ուսումնարանում (Յու. Շչեբլանովի արվեստանոց)։ Ավարտել է Լենինգրադի Ի. Է. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության պետական ինստիտուտը՝ «արվեստագիտություն» մասնագիտությամբ։ 1983-1987 թվականներին աշխատել է Տագանրոգի Լենինի անվան մշակույթի պալատում՝ որպես մեծահասակների գեղարվեստի ստուդիայի ղեկավար։ 1987-1990 թվականներին աշխատել է Տագանրոգի Ա. Պ. Չեխովի անվան դրամատիկական թատրոնում՝ որպես բեմադրող նկարիչ[1]։
Նադեժդա Շվեցը, որպես նկարիչ, բեմադրել է ավելի քան 90 ներկայացում Ուկրաինայի և ԱՊՀ տարբեր թատրոններում։ 1993 թվականից աշխատել է Խարկովի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում[2]։ Կազմակերպել է հարյուրավոր համերգներ և ավելի քան 10 հազար բեմական ելույթներ։
Թատերական տարազի ճանաչված վարպետ է եղել, նրա անհատական զգեստների ցուցահանդեսները հաջողությամբ անցկացվել են մի քանի անգամ, որոնցից մեկը կայացել է Կիևում՝ «Ուկրաինա» մշակույթի պալատում։ Հայտնի ֆրանսիացի պարուսույց Մորիս Բեժարը Իգոր Ստրավինսկու «Սրբազան գարուն» բալետի զգեստները հանճարեղ է անվանել[3]։ Լոնդոնի բալետային խմբի համար Շվեցը ստեղծել է «Մարդուկ-Ջարդուկը» բալետի զգեստներ[4]։ Նկարչի գործերից են լողազգեստներ աշխարհի առաջնությունների և օլիմպիական խաղերի համար, սինխրոն լողի ուկրաինական թիմի համար[5] և հագուստներ Ուկրաինայի գեղասահքի հավաքականի համար։ 2009 թվականի սեպտեմբերին Խարկովի «Մաեստրո» պատկերասրահում տեղի է ունեցել Նադեժդա Շվեցի աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված նրա հոբելյանին[1][6]։
Բացի թատրոնում աշխատելուց, ներգրավված է եղել մեծ թվով նախագծերի ձևավորման աշխատանքներում երկրի տարբեր վայրերում, այդ թվում՝ 2001-2002 թվականների նախագահական տոնածառը Կիևի «Ուկրաինա» ազգային արվեստի պալատում։
2010 թվականին ավարտել է Խարկովի Ի. Պ. Կոտլյարևսկու անվան ազգային արվեստի համալսարանը՝ «դրամատիկական թատրոնի ռեժիսոր» մասնագիտությամբ (Ալեքսանդր Բարսեղյանի դասընթացը)[1]։ Նրա դիպլոմային աշխատանքը եղել է «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերան (ռեժիսոր-բեմադրող, բեմանկարիչ, զգեստներ)։ 2009 թվականին դարձել է «Խարկովի տարվա բնակիչ - 2009» տարածաշրջանային վարկանիշի դափնեկիր։ 2010 թվականին արժանացել է Խարկովի մարզային խորհրդի «Սլոբոժանսկայա փառքի» պատվավոր կոչման[7]։
2020 թվականին Նադեժդա Շվեցը դարձել է Բոգդան Խմելնիցկու անվան ազգային մրցանակի դափնեկիր՝ Խարկովի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում Պյոտր Չայկովսկու «Մազեպա» օպերայի բեմադրության համար։
Ապրել և աշխատել է Խարկովում։ Մահացել է 2022 թվականի հոկտեմբերի 18-ին[8] Լոս Անջելեսում։
Աշխատանքներ թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1987 թվականից եղել է Տագանրոգի Ա․ Չեխովի անվան դրամատիկական թատրոնի բեմադրող-նկարիչը։
- «Բարմենուհին դիսկոտեկից», Վ. Անդրեև,
- «Բեռնարդ Ալբայի տունը», Ֆեդերիկո Գարսիա Լորկա,
- «Վարպետը և Մարգարիտան», Միխայիլ Բուլգակով,
- «Աղմուկ բեմի հետևում», Մ. Ֆրեյն,
- «Բոլոր մկները սիրում են պանիր», Դյուլա Ուրբան,
- «Ճանապարհին», Անտոն Չեխով,
- «Մեդեա», Ա. Ռազումովսկայա,
- «Չակթաուի ճիչը» Ուիլյամս։
- 1990 թվականից աշխատել է Դնեպրոձերժինսկի Լեսյա Ուկրաինկայի անվան երաժշտական-դրամատիկական ակադեմիական թատրոնի գլխավոր նկարիչ։
- «Շրջազգեստով գեներալները», Ժ. Անույա,
- «Նելյան աշտարակ», Ալեքսանդր Դյումա,
- «Էգ Գայլը», Գ. Սոլովսկի։
- 1991 թվականից եղել է Դնեպրոպետրովսկի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի գլխավոր նկարիչ։
- «Կարմեն», Ժորժ Բիզե, բեմանկարիչ, զգեստներ, 1992,
- «Հետման» (բալետ), Պյոտր Չայկովսկի, բեմանկարիչ, զգեստներ,
- «Տոսկա», Ջակոմո Պուչինի, բեմանկարիչ, զգեստներ։
- 1993 թվականից եղել է Ն.Վ.Լիսենկոյի անվան Խարկովի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի (ԽՕԲԱԱԹ) գլխավոր նկարիչ։
-
«Տուրանդոտ», ԽՕԲԱԱԹ,
2002 -
«Բոհեմ», ԽՕԲԱԱԹ,
2008 -
«Carmina Burana», ԽՕԲԱԱԹ, 2014
- 1993 - «Տրավիատա», Ջուզեպպե Վերդի, բեմանկարիչ, զգեստներ,
- 1993 - «Ֆրանսիայի թագուհի Յարոսլավնա», Ա. Ռուդնիցկի, կոստյումներ, Կիևի օպերայի և բալետի ազգային թատրոն,
- 1994 - «Կարմեն», Ժորժ Բիզե, բեմանկարիչ, զգեստներ,
- 1995 - «Եվգենի Օնեգին», Պյոտր Չայկովսկի, բեմանկարիչ, զգեստներ,
- 1996 - «Ժիզել», Ա. Ադամ, բեմանկարիչ, զգեստներ,
- «Սիմֆոնիկ պարեր», Սերգեյ Ռախմանինով,
- «Ֆրանչեսկա Դա Ռիմինի», Սերգեյ Ռախմանինով, բեմանկարիչ, զգեստներ,
- 1998 - «Սրբազան գարուն», Ի. Ստրավինսկի, բեմանկարիչ, զգեստներ,
- 1998 - «Քնած գեղեցկուհին», Պյոտր Չայկովսկի, զգեստներ։
- 1998 - «Չիո-չիո-սան», Ջակոմո Պուչինի, բեմանկարիչ, զգեստներ։
- 1998թ.՝ «Թատրոնի տնօրեն», Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, բեմանկարիչ, զգեստներ,
- 1998 - «Աղախին-տիրուհին», Մ. Պերգոլեզի, բեմանկարիչ, զգեստներ,
- 2000 - «Պետրուշկա», Ի. Ստրավինսկի, բեմանկարիչ, զգեստներ,
- 2000 - «1001 գիշեր», Լ. Մինկուս, զգեստներ,
- 2001 - «Բանաստեղծը», Լ. Կոլոդուբ, բեմանկարիչ, զգեստներ,
- 2002 - «Տուրանդոտ», Ջակոմո Պուչինի, բեմանկարիչ, զգեստներ[8],
- 2003 - «Չիպոլինո», Ա. Խաչատրյան (Դոնեցկի օպերայի և բալետի թատրոն, Վադիմ Պիսարևի մանկական բալետի դպրոց), բեմանկարիչ, զգեստներ,
- 2003 - «Բամբի» բալետ-հեքիաթ, Ի. Կովաչ, Ջ. Կովաչ,
- Խարկովի երաժշտական կոմեդիայի թատրոն, բեմանկարիչ, զգեստներ,
- 2004 - «Ուրախ այրին», օպերետ, Ֆ. Լեհար, Վ. Մասս, Վ. Չերվինսկի, Խարկովի երաժշտական կոմեդիայի թատրոն, բեմանկարիչ,
- 2004 - «Սամսոն և Դալիլա», Շ. Կ. Սեն-Սանս, բեմանկարիչ, զգեստներ,
- 2004 - «Տրուբադուր», Ջուզեպպե Վերդի, բեմանկարիչ, զգեստներ, բեմադրող ռեժիսոր,
- 2005 - «Ռեքվիեմ», Ջուզեպպե Վերդի, բեմանկարիչ, զգեստներ, բեմադրող ռեժիսոր,
- 2006 - «Մարդուկ-Ջարդուկը», Պյոտր Չայկովսկի, բեմանկարիչ, զգեստներ,
- 2006 - «Նաբուկո», Ջուզեպպե Վերդի, բեմանկարիչ, զգեստներ, բեմադրող ռեժիսոր,
- 2007 - «Դոն Ժուան», Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, բեմանկարիչ, զգեստներ,
- 2007 - «Իշխան Իգոր», Ալեքսանդր Բորոդին, բեմանկարիչ, զգեստներ,
- 2007 - «Կուզիկ- քուռկիկ», Ռ. Շչեդրին, բեմանկարիչ, զգեստներ,
- 2007 - «Մարդուկ-Ջարդուկը», Պյոտր Չայկովսկի, զգեստներ, Օդեսայի օպերայի և բալետի ազգային թատրոն,
- 2008 - «Բոհեմ», Ջակոմո Պուչինի, Խարկովի Ն. Լիսենկոյի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, բեմանկարիչ, զգեստներ,
- 2008 - «Կոպելիա», Լ. Դելիբ, բեմանկարիչ, զգեստներ[9],
- 2009 - «Տրուբադուրը և նրա ընկերները», Գ. Գլադկով, բեմանկարիչ, զգեստներ,
- 2009 - «Մաշիկներ», Պյոտր Չայկովսկի, բեմանկարիչ, զգեստներ[10],
- 2010 - «Ֆիգարոյի ամուսնությունը», Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, բեմադրող ռեժիսոր (Խարկովի Ի. Կոտլյարևսկու անվան գեղարվեստի ազգային համալսարանի դիպլոմային ներկայացում դրամատիկական թատրոնի ռեժիսուրայի մասնագիտությամբ, Ուկրաինայի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ալեքսանդր Բարսեղյանի կուրս) բեմանկարիչ, զգեստներ,
- 2011 - «Բեստիարի», Ալեքսանդր Շչետինսկի, բեմանկարիչ, զգեստներ[11],
- 2011 - «Տուրանդոտ», Ջակոմո Պուչինի (Դոնեցկի օպերայի և բալետի թատրոն), բեմանկարիչ, զգեստներ[12][13],
- 2012 - «Չղջիկը», Ջ. Շտրաուսի օպերետ։ Խարկովի Ն.Լիսենկոյի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, բեմանկարիչ, զգեստներ.[14],
- 2013 - «Կամելիազարդ տիկինը» (Տրավիատա), Ջուզեպպե Վերդի, Խարկովի Ն. Լիսենկոյի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, բեմանկարիչ, զգեստներ,
- 2013 - «Բոհեմ», Ջ. Պուչինի, Ellen Kent Opera & Ballet International-ի բեմանկարիչ,
- 2013 - «Օթելլո», Ջուզեպպե Վերդի, Խարկովի Ն. Լիսենկոյի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, բեմանկարիչ, զգեստներ,
- 2014 - «Բախտի անիվ», բալետի երեկո - 1-ին գործողությամբ Մորիս Ռավել «Բոլերո», 2-րդ գործողությամբ Կ. Օրֆ «Carmina Burana», Խարկովի Ն.Լիսենկոյի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, բեմանկարիչ և զգեստներ[15],
- 2015 - «Ձյունե թագուհին» բալետ, Ա. Շիմկո, Խարկովի Ն. Լիսենկոյի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, բեմանկարիչ, զգեստներ[16][17],
- 2016 - «Մոխրոտը» բալետ, Սերգեյ Պրոկոֆև, Խարկովի Ն. Լիսենկոյի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, բեմանկարիչ, զգեստներ[18],
- 2021 - «Սպարտակ» բալետ, Արամ Խաչատրյան։ Խարկովի Ն. Լիսենկոյի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, բեմանկարիչ, զգեստներ[19]։
Ընտրյալ ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2017 - «Կոմսից հետո»։ Ռուսաստանի նկարիչների միության ցուցասրահ, Տագանրոգ[20][21][22][23],
- 2009 - «Նադեժդա Շվեց»։ «Մաեստրո» պատկերասրահ, Խարկով[1][6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Шостак Н. Главный художник Харьковского театра оперы и балета раскрыла тайны Արխիվացված 2009-09-28 Wayback Machine // Вечерний Харьков. — 2009. — 26 сент.
- ↑ Симоненко А. Мы не подведем горожан! // Слобода. — 2005. — 13 сент.
- ↑ Ярмоленко Ю. Профессиональные «хитрости» лучших художников по костюмам Украины Արխիվացված 2014-01-16 Wayback Machine // Вечерний Харьков. — 2006. — 22 мая.
- ↑ Амирханян Н. Акулы шоу-бизнеса зря обидели харьковскую художницу Արխիվացված 2014-01-16 Wayback Machine // 24.ua. — 2007. — 5 дек.
- ↑ Андриевский В. Светлана Саидова: «Тренер должен представлять свою команду достойно» Արխիվացված 2011-07-28 Wayback Machine // Событие. — 2003. — № 43.
- ↑ 6,0 6,1 Коваленко Ю. Да здравствует Надежда!(չաշխատող հղում) // Первая Столица. — 2009. — 2 окт.
- ↑ Собств. корр. День Харьковской области отмечен наградами её выдающихся жителей Արխիվացված 2010-09-21 Wayback Machine // Вечерний Харьков. — 2010. — 17 сент.
- ↑ Дикань Ф. «Турандот» в Харькове. Автора не обещают Արխիվացված 2015-01-20 Wayback Machine // www.mediaport.ua. — 2002. — 15 мая.
- ↑ Тарасенко Я. На сцене харьковской оперы станцует кукла(չաշխատող հղում) // Вечерний Харьков. — 2008. — 25 дек.
- ↑ Собств. корр. Харьковские актёры взлетели на воздух Արխիվացված 2015-01-20 Wayback Machine // Вечерний Харьков. — 2009. — 26 июня.
- ↑ Марина Е. В харьковской опере поселились оборотни Արխիվացված 2011-04-10 Wayback Machine // Вечерний Харьков. — 2011. — 8 апреля.
- ↑ Стретта О. Загадки Турандот для меломанов Արխիվացված 2011-06-03 Wayback Machine // Донецкий кряж. — 2011. — 27 мая.
- ↑ Бабалова М. Китайская принцесса из Донецка Արխիվացված 2021-01-20 Wayback Machine https:// Российская газета. — 2019. — 11 ноября.
- ↑ Собств. корр. Четыре года на сцене ХНАТОБа идёт опера «Летучая мышь» Արխիվացված 2017-02-02 Wayback Machine // kharkov.dozor.ua. — 2016. — 23 дек.
- ↑ Чепалов А. «Колесо Фортуны» приносит удачу Արխիվացված 2015-01-20 Wayback Machine // day.kiev.ua. — 2014. — 19 сент.
- ↑ Шубина О. «Снежная королева»: уникальный проект ХНАТОБа и бельгийской «Classical Productions» Արխիվացված 2017-02-02 Wayback Machine // timeua.info. — 2015. — 12 ноября.
- ↑ Шубина О. Мировая премьера: «Снежная королева» балетного царства Արխիվացված 2017-02-02 Wayback Machine // izvestia.kharkov.ua. — 2015. — 20 ноября.
- ↑ Липецкая Е. Мнения харьковчан: каким был 2016-й год для Харькова Արխիվացված 2017-02-02 Wayback Machine // mykharkov.info. — 2016. — 31 дек.
- ↑ Бойченко Н. В центре Харькова развернется масштабное сражение Արխիվացված 2021-01-24 Wayback Machine // gx.net.ua. — 2020. — 19 февр.
- ↑ Проницательный Г. В Таганроге пройдёт выставка, посвящённая памяти художника Леонида Стуканова Արխիվացված 2017-03-01 Wayback Machine // www.ruffnews.ru. — 2017. — 4 февр.
- ↑ Собств. корр. Выставка учеников художника Леонида Стуканова открылась в Таганроге Արխիվացված 2017-02-28 Wayback Machine // РОССИЯ. Вести-Дон. — 2017. — 27 февр.
- ↑ Собств. корр. ПОСЛЕ ГРАФА Արխիվացված 2017-03-12 Wayback Machine // Кто главный. — 2017. — 10 марта.
- ↑ Штерн Т. Реконструкция стиля // Новый таганрогский курьер. — 2017. — 4 марта. — С. 3.