Jump to content

Յոսուկե Մացուոկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոսուկե Մացուոկա
ճապ.՝ 松岡洋右
Դիմանկար
Ծնվել էմարտի 4, 1880(1880-03-04)[1][2][3]
ԾննդավայրՅամագուտի, Ճապոնիա
Մահացել էհունիսի 27, 1946(1946-06-27) (66 տարեկան)
Մահվան վայրՍուգամո, Տոկիո
Քաղաքացիություն Ճապոնիա
Մայրենի լեզուճապոներեն
Կրոնքրիստոնեություն[4]
ԿրթությունUniversity of Oregon School of Law?, Մեյձի համալսարան և Oakland High School?
Մասնագիտությունքաղաքական գործիչ և դիվանագետ
Զբաղեցրած պաշտոններՃապոնիայի Ներկայացուցիչների պալատի անդամ
ԿուսակցությունՌիկկեն Սեյուկայ
Պարգևներ և
մրցանակներ
 Yosuke Matsuoka Վիքիպահեստում

Յոսուկե Մացուոկա (ճապ.՝ 松岡洋右, մարտի 4, 1880(1880-03-04)[1][2][3], Յամագուտի, Ճապոնիա - հունիսի 27, 1946(1946-06-27), Սուգամո, Տոկիո), ճապոնացի քաղաքական գործիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1880 թվականին Ճապոնիայi Յամագութի պրեֆեկտուրայում։ 1893 թվականից մինչև 1902 թվականը ապրել է Միացյալ Նահանգներում (Պորտլենդ, Օրեգոն)։ Ավարտել է Օրեգոնի համալսարանի իրավաբանական դպրոցը (1900)։ Ճապոնիա վերադառնալուց հետո անցել է դիվանագիտական ծառայության։

Միջազգային համբավ ձեռք է բերել 1933 թվականին, երբ հայտարարել է Ճապոնիայի՝ Ազգերի լիգայից դուրս գալու մասին այն բանից հետո, երբ լիգան քննադատել է Ճապոնիային Մանչուրիայում կատարած գործողությունների համար[6]։ Հենց նա է առաջնորդել ճապոնական պատվիրակությանը Ազգերի լիգայի նիստերի դահլիճից։ Դրանից հետո Մացուոկան դարձել է Հարավային Մանչուրյան երկաթուղու նախագահ Մանջոու-Գո։ Մի քանի անգամ (այդ թվում` 1939 թվականի գարնանը) հանդիպել է Համառուսաստանյան ֆաշիստական կուսակցության ղեկավար Կ. Վ. Ռոձաևսկու հետ[7]։

1940 թվականին նշանակվել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար՝ Կոնոեի կաբինետում։ Նրա օգնությամբ կնքվել է Եռակողմ դաշնագիր Իտալիայի, Գերմանիայի և Ճապոնիայի միջև (27 սեպտեմբերի, 1940)։ 1941 թվականի ապրիլի 13-ին Մոսկվայում ստորագրել է սովետա-ճապոնական դաշնագիրը չեզոքության մասին։ Գերմանիայի՝ Խորհրդային Միության վրա հարձակվելուց հետո հանդես է եկել Ճապոնիայի՝ ԽՍՀՄ դեմ անհապաղ պատերազմ սկսելու օգտին։ 1941 թվականի հուլիսին Կոնոեն հրաժարական է տվել իր կաբինետի հետ միասին։ Նա կաբինետի հետ միասին արտաքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարական է տվել նաև Մացուոկան։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը նա ակտիվ քաղաքական գործունեությամբ չի զբաղվել։ 1945 թվականին նա ձերբակալվել է ամերիկացիների կողմից և հանձնվել Միջազգային ռազմական տրիբունալին Հեռավորարևելյան դատավարության համար։ Նա մահացել է 1946 թվականին՝ դատավարության ավարտից առաջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոսուկե Մացուոկա» հոդվածին։