Յոսուկե Մացուոկա
| Յոսուկե Մացուոկա ճապ.՝ 松岡洋右 | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 4, 1880[1][2][3] |
| Ծննդավայր | Murozumi, Kumage district |
| Մահացել է | հունիսի 27, 1946 (66 տարեկան) |
| Մահվան վայր | The University of Tokyo Hospital, Hongō, Բունքյո, Տոկիո, Ճապոնիա |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | ճապոներեն |
| Կրոն | մեթոդիզմ |
| Կրթություն | University of Oregon School of Law?, Meiji Law School? և Oakland High School? |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ և դիվանագետ |
| Զբաղեցրած պաշտոններ | Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի անդամ, Արտաքին գործերի նախարար և Minister of Colonial Affairs? |
| Կուսակցություն | Ռիկկեն Սեյուկայ |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Ken'ichirō Matsuoka? |
Յոսուկե Մացուոկա (ճապ.՝ 松岡洋右, մարտի 4, 1880[1][2][3], Murozumi, Kumage district - հունիսի 27, 1946, The University of Tokyo Hospital, Hongō, Բունքյո, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի քաղաքական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1880 թվականին Ճապոնիայի Յամագութի պրեֆեկտուրայում։ 1893 թվականից մինչև 1902 թվականը ապրել է Միացյալ Նահանգներում (Պորտլենդ, Օրեգոն)։ Ավարտել է Օրեգոնի համալսարանի իրավաբանական դպրոցը (1900)։ Ճապոնիա վերադառնալուց հետո անցել է դիվանագիտական ծառայության։
Միջազգային համբավ ձեռք է բերել 1933 թվականին, երբ հայտարարել է Ճապոնիայի՝ Ազգերի լիգայից դուրս գալու մասին այն բանից հետո, երբ լիգան քննադատել է Ճապոնիային Մանչուրիայում կատարած գործողությունների համար[5]։ Հենց նա է առաջնորդել ճապոնական պատվիրակությանը Ազգերի լիգայի նիստերի դահլիճից։ Դրանից հետո Մացուոկան դարձել է Հարավային Մանչուրյան երկաթուղու նախագահ Մանջոու-Գո։ Մի քանի անգամ (այդ թվում` 1939 թվականի գարնանը) հանդիպել է Համառուսաստանյան ֆաշիստական կուսակցության ղեկավար Կ. Վ. Ռոձաևսկու հետ[6]։
1940 թվականին նշանակվել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար՝ Կոնոեի կաբինետում։ Նրա օգնությամբ կնքվել է Եռակողմ դաշնագիր Իտալիայի, Գերմանիայի և Ճապոնիայի միջև (27 սեպտեմբերի, 1940)։ 1941 թվականի ապրիլի 13-ին Մոսկվայում ստորագրել է սովետա-ճապոնական դաշնագիրը չեզոքության մասին։ Գերմանիայի՝ Խորհրդային Միության վրա հարձակվելուց հետո հանդես է եկել Ճապոնիայի՝ ԽՍՀՄ դեմ անհապաղ պատերազմ սկսելու օգտին։ 1941 թվականի հուլիսին Կոնոեն հրաժարական է տվել իր կաբինետի հետ միասին։ Նա կաբինետի հետ միասին արտաքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարական է տվել նաև Մացուոկան։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը նա ակտիվ քաղաքական գործունեությամբ չի զբաղվել։ 1945 թվականին նա ձերբակալվել է ամերիկացիների կողմից և հանձնվել Միջազգային ռազմական տրիբունալին Հեռավորարևելյան դատավարության համար։ Նա մահացել է 1946 թվականին՝ դատավարության ավարտից առաջ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մացուոկան Իոսիֆ Ստալինի, Վյաչեսլավ Մոլոտով և Անդրեյ Վիշինսկու ներկայությամբ ստորագրում է չեզոքության սովետա-ճապոնական դաշնագիրը (Մոսկվա, 1941 թվականի ապրիլ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://archive.org/details/nationalcatholic027929mbp/page/36/mode/2up
- ↑ Биографический указатель
- ↑ The Russian Fascists: Tragedy and Farce in Exile, 1925—1945 by John J. Stephan ISBN 0-06-014099-2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոսուկե Մացուոկա» հոդվածին։ |
| ||||||||||||||||