Յոհան Գալլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գալլե (այլ կիրառումներ)
Յոհան Գալլե
Johann Gottfried Galle
Ծնվել էհունիսի 9, 1812(1812-06-09)[1][2][3][…]
Ռադիս, Քեմբերգը, Վիտենբերգ, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա
Մահացել էհուլիսի 10, 1910(1910-07-10)[1][2][3] (98 տարեկան)
Պոտսդամ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն
ԳերեզմանՎրոցլավ
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
Մասնագիտությունաստղագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Վրոցլավի համալսարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունԲավարիական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերHU Berlin
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[4]
Պարգևներ
Ստորագրություն
Изображение автографа
 Johann Gottfried Galle Վիքիպահեստում

Յոհան Գոտֆրիդ Գալլե (գերմ.՝ Johann Gottfried Galle, հունիսի 9, 1812(1812-06-09)[1][2][3][…], Ռադիս, Քեմբերգը, Վիտենբերգ, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա - հուլիսի 10, 1910(1910-07-10)[1][2][3], Պոտսդամ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն), գերմանացի աստղագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Գումբոլդտի անվան Բեռլինի համալսարանը, և 1835 սկսել է աշխատել որպես Յոհան Էնկեի օգնականը Բեռլինի աստղադիտարանում։ 1851 թվականից մինչև 1897 եղել է այդ աստղադիտարանի տնօրենը[5] և Բրեսլաուի համալսարանի դասախոս։

1872 թվականին նա առաջին անգամ առաջարկեց որոշել Արեգակի պարալակսը դիտարկելով փոքր մոլորակների շարժումը նրանց առերեսումների ժամանակ։ Նույն թվականին դիտարկելով (25) Ֆոկեա աստերոիդը հաշվարկեց Արեգակի պարալակսը 8, 87″։

Կյանքի ընթացքում հետազոտել է գիսաստղեր, և 1894 թվականին (իր որդի Անդրեաս Գալլեի օգնությամբ) հրատարակեց 178 գիսաստղերի համար ուղեծրերի պարամետրերի աղյուսակ։ Գալլեն ինքնուրույն կարճ ժամանակահատվածում, 1839 թվականի դեկտեմբերի 2-ից մինչև 1840 մարտի 6-ը, հայտնաբերել է երեք գիսաստղ։ 1872 թվականին պարզեց, որ Անդրոմեդաներ ասուպային հոսքը կապված է կործանված Բիելայի գիսաստղի հետ։ 1843 թվականին հայտնաբերել է Սատուրնի ներքին օղակը։

1846 թվականի սեպտեմբերի 23-ին Ուրբեն Լե Վերյեից ստացավ նամակ, խնդրանքով փնտրել Ուրանից դուրս գտնվող մոլորակը իր կողմից հաշվարկված կոորդինատներով։ Նույն երեկո, Գալլեն գտավ նոր մոլորակը, որը հետագայում անվանվեց Նեպտուն։

Յոհան Գալլեյի պատվին են անվանվել խառնարաններ Լուսնի և Մարսի վրա, Նեպտունի օղակներից մեկը և (2097) Գալլե աստերոիդը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  5. «Rektoratsreden (HKM)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Գալլե» հոդվածին։