Յոզեֆ ֆոն Ֆյուրիխ
Յոզեֆ ֆոն Ֆյուրիխ գերմ.՝ Joseph Ritter von Führich | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 9, 1800[1][2][3][…] |
Ծննդավայր | Chrastava[4][5][6][…] |
Վախճանվել է | մարտի 13, 1876[1][2][3][…] (76 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա[6][7] |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Մասնագիտություն | նկարիչ, մանկավարժ, համալսարանի դասախոս, նկարիչ-փորագրող, հրապարակախոս և ուսուցիչ |
Թեմաներ | Կերպարվեստ[7] և գեղանկարչություն[7] |
Աշակերտներ | Gottfried Lindauer? և Alois Schönn?[8] |
Պարգևներ | |
Հայր | Johann Ambrosius Wenzel Führich? |
Joseph von Führich Վիքիպահեստում |
Յոզեֆ ասպետ ֆոն Ֆյուրիխ (գերմ.՝ Joseph Ritter von Führich, փետրվարի 9, 1800թ., Հրաստավա, ներկայում՝ Կրատցաու - մարտի 13, 1876 Վիեննա), ավստրիացի նկարիչ և գծանկարիչ, ով հիմնականում աշխատել է կրոնական և պատմական բնանկարային թեմաներով։ Հարել է Նազարեթցիների շարժմանը[9][10][11][12][13]։
Կյանք և ստեղծագործական ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոզեֆ ասպետ ֆոն Ֆյուրիխը ծնվել է Բոհեմիայում։ Հայրը եղել է նկարչ Վենցել Ֆյուրիխը։ Յոզեֆ Ֆյուրիխը նկարչական առաջին դասերը ստացել է հորից։ Ընտանիքում ընդհանուր հաշվով մեծանում էր 12 երեխա։ Յոզեֆի քույրը՝ Մարիա Անտոնիա Ֆյուրիխը, հետագայում նույնպես դարձավ հայտնի նկարիչ և բնանկարի ասպարեզում ստեղծագործում էր ինքնուրույն։ 1819 թվականին Յոզեֆ ֆոն Ֆյուրիխի երկու կտավները Պրահայում ցուցահանդեսի ժամանակ քննադատների կողմից դրական գնահատականի են արժանանում։ Խրիստիան Քրիսթով Գլամ Գալասի և կոմս ֆոն Կարցաուի աջակցությամբ երիտասարդ Յոզեֆ Ֆյուրիխը ընդունվում և ուսում է ստանում Պրահայի Գեղարվեստի ակադեմիայում՝ Յոզեֆ Բերգլեր կրտեսի ղեկավարած դասարանում։ Արդեն ակադեմիական ուսման տարիներին Յոզեֆ Ֆյուրիխը սկսում է զբաղվել եկեղեցիների որմնանկարչությամբ, ինչպես նաև ([[Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե[խմբագրել | խմբագրել կոդը] Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից|Ի.Վ. Գյոթեի]], Ֆ. Շիլլերի, Լյուդվիգ Թիկի, Ավգուստ Կոցեբի, Կ.Մ. Վիլանդի և այլոց) գրքերի նկարազարդմամբ[9][13]։
Դեպի Վիեննա ուսումնական ուղևորության ընթացքում երիտասարդ նկարիչը Լ.ֆոն Թիկի «Ժենևիևա» թեմայով նկարի շնորհիվ այնպիսի դրական տպավորություն է գործում կայսրության կանցլեր իշխան Կլեմենս Վենցել Լոտար Մետեռնիխի վրա, որ վերջինս 1829 թվականին ֆինանսավորում է Ֆյուրիխի հետագայում Հռոմում ուսում ստանալու գործընթացը։ Հռոմում նկարիչը հանդիպում է այնպիսի վարպետի հետ, ինչպիսին Ֆրիդրիխ Օվերբեկն էր, ով Ֆյուրիխի համար հնարավորություն է ստեղծում մասնակցելու հռոմեական «Villa Massimo»-ի ներքին նկարազարդմանը։ Հենց Հռոմում էլ նկարիչը ծանոթանում է գերմանական նազարեթցիների արվեստին և այդ ժամանակից ի վեր կրոնական թեման որպես հիմնական է դառնում Ֆյուրիխի աշխատանքներում (դրա հետ կապված էլ նկարիչն իր շրջապատում ստանում է «աստվածաբանը մատիտով» մականունը)[9][13]։
1831 թվականին վարպետը վերադառնում է Պրահա և նույն տարում ամուսնանում Ֆրանցիսկա Գարների հետ։ 1834 թվականին իշխան Ֆոն Մետեռնիխը Ֆյուրիխին հրավիրում է Վիեննա և ներկայացուցիչ է կարգում «Իշխանական Լամբերգյան պատկերասրահ»-ում (այժմ՝ Վիեննայի գեղարվեստի ակադեմիա)։ 1838 թվականին այս պաշտոնում Ֆյուրիխը նկարիչ Էդուարդ ֆոն Էնգերթի հետ միասին մեկնում է Վենետիկ, որպեսզի նկարներ գնի պատկերասրահի համար։ Դրանից կարճ ժամանակ անց արվեստի ակադեմիայում բացվում է պատմական կոմպոզիցիայի ամբիոնը և առաջինը այն գլխավորում է Յոզեֆ ֆոն Ֆյուրիխը[9][13]։
Բացի կրոնական թեմաներով գծանկարային աշխատանքներից, Յոզեֆ ֆոն Ֆյուրիխը նաև ստեղծում է յուղաներկով կտավներ և պատկերազարդում է Ավստրիայում մի շարք եկեղեցիներ։ 1848 թվականին Վիեննայում հեղափոխական իրադարձությունների ժամանակ նա ստիպված փախչում է հյուսիսային Չեխիա։ 1851 թվականին նկարիչը վերադառնում է Վիեննա, իսկ որոշ ժամանակ անց շարունակում դասավանդել ակադեմիայում։ Յոզեֆ ֆոն Ֆյուրիխի աշակերտների թվում է լինում Կառլ Յոզեֆ Գեյգերը[9][13]։
1861 թվականին նկարչին կայսր Ֆրանց Յոզեֆ I-ի կողմից տրվում է ասպետական արժանապատվության տիտղոս։ Նրա վերջին աշխատանքն է լինում Վիեննայի Սուրբ Ստեֆան տաճարի գունավոր վիտրաժների էսքիզների ստեղծումը, ինչի մասին նրան անձամբ խնդրում է կայսրը։ 1872 թվականից ի վեր վարպետն այլևս չի զբաղվում գեղարվեստական ստեղծագործությամբ։ 75-ամյակի առթիվ Յոզեֆ ֆոն Ֆյուրիխը դառնում է Վիեննայի պատվավոր քաղաքացի[9][13]։
Յ. Ֆոն Ֆյուրիխը նաև արվեստի մասին գեղարվեստական քննադտական աշխատության (Von der Kunst) հեղինակ է։ Աշխատությունը բաղկացած է 4 հատից (Վիեննա, 1866-1869)[9][14]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մարիայի ճանապարհը դեպի լեռներ (1841թ.)
-
Ճանապարհ դեպի Էմաուս
-
Մարիամը Հիսուսի և Հովհաննես Մկրտչի հետ (1826թ.)
-
Մադոննան նորածինով, Սուրբ Ադերգեյդի և Սուրբ Ֆրանցիսկի հետ (1835թ.)
-
Մոցարտի տրիումֆ (1857թ.)
-
Յակովը հանդիպում էՌախիլի հետ (1836թ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Josef von Führich (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Josef von Führich — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 6,0 6,1 Vědecká knihovna v Olomouci REGO (չեխերեն)
- ↑ 7,0 7,1 7,2 Encyklopedie Kroměříže (չեխերեն) — 2020.
- ↑ Biographisches Jahrbuch und Deutscher Nekrolog (գերմ.) / Hrsg.: A. Bettelheim — B. — Vol. 2, 1897. — S. 395.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 Moriz Dreger: Josef Führich. Wien: Verlag von Artaria & Co. 1912.(գերմ.)
- ↑ Joseph von Führichs Briefe aus Italien an seine Eltern. Freiburg 188.(գերմ.)
- ↑ oseph von Führich. Eine Lebensskizze. Wien 1875.(գերմ.)
- ↑ Lukas Führich: Joseph von Führich. In: Graphikschen Künsten. Wien 1886.(գերմ.)
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 Heinrich von Wörndle: Joseph Ritter von Führich. Sein Leben und seine Kunst. Allgemeine Vereinigung christlicher Kunst, München 1925.(գերմ.)
- ↑ Joseph von Führich, Von der Kunst. Wien 1866-1869.(գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ ֆոն Ֆյուրիխ» հոդվածին։ |
|