Էդուարդ ֆոն Էնգերթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդուարդ ֆոն Էնգերթ
գերմ.՝ Eduard Ritter von Engerth
Eduard Engerth Litho.jpg
Ծնվել էմայիսի 13, 1818(1818-05-13)[1][2][3][…] կամ 1818[4]
ԾննդավայրՊշչինա, Gmina Pszczyna, Pszczyna County, Սիլեզիայի վոյեվոդություն
Վախճանվել էհուլիսի 28, 1897(1897-07-28)[1][2][3][…]
Մահվան վայրSemmering, Neunkirchen District, Ստորին Ավստրիա, Ավստրո-Հունգարիա
ՔաղաքացիությունFlag of the Habsburg Monarchy.svg Ավստրիա
ԿրթությունՎիեննայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, համալսարանի դասախոս և ուսուցիչ
ԱշակերտներԼյուդվիգ Մինիգերոդե
Eduard von Engerth Վիքիպահեստում

Էդուարդ Ռիթեր ֆոն Էնգերթ (գերմ.՝ Eduard Ritter von Engerth, մայիսի 13, 1818(1818-05-13)[1][2][3][…] կամ 1818[4], Պշչինա, Gmina Pszczyna, Pszczyna County, Սիլեզիայի վոյեվոդություն - հուլիսի 28, 1897(1897-07-28)[1][2][3][…], Semmering, Neunkirchen District, Ստորին Ավստրիա, Ավստրո-Հունգարիա[5]), ավստրիացի նկարիչ, ով հիմնականում նկարել է պատմական իրադարձություններ[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսր Ֆրանց Հովսեփի թագադրումը Հունգարիայի թագավոր` 1867 թվականի հունիսի 8-ին

Էդուարդ ֆոն Էնգերթը եղել է Լեոպոլդ Քուպելվիզերի և Յոզեֆ ֆոն Ֆյուրիխի աշակերտը Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում[7]։

1847-1853 թվականներին նա ճանապարհորդում է Իտալիայով, Անգլիայով և Մերձավոր Արևելքով, Հռոմում ազդեցություն ունենալով նազարեցիների վրա, նա նկարում է իր նկարներից առավել հայտնի «Մանֆրեդ Սիցիլիացի արքայի ընտանիքի գերևարումը Բենևիենտոյի ճակատամարտից հետո» (գերմ.՝ Die Verhaftung der Familie des Königs Manfred nach der Schlacht von Benevent; 1853)[7][7]: 1854 թվականին դարձել է Պրահայի գեղարվեստի ակադեմիայի տնօրեն և հիմնականում զբաղվել է դիմանկարչությամբ։ Միաժամանակ նա աշխատել է Վիեննայի Ալթլերխենֆելդի եկեղեցու որմնանկարների վրա` սեփական և ֆոն Ֆյուրիխի ուրվանկարներով։

1865 թվականին դարձավ Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, նույն տարում նա ավարտում է իր երկրորդ նշանակալի «Արքայազն Էժենի հաղթանակը Զենտայում» (գերմ.՝ Sieg des Prinzen Eugen bei Zenta): 1868 թվականին ֆոն Էնգերթը Վիեննայի պալատական օպերայի նոր շենքում որմնանկարել է «Ֆիգարոյի ամուսնությունը» և «Օրփեոս և Էվրիդիկե» թեմատիկաներով մի շարք կտավներ, ինչպես նաև նույն թվականին է թվագրվում է մանումենտալ «Կայսր Ֆրանց Հովսեփի թագադրումը Հունգարիայի թագավոր` 1867 թվականի հունիսի 8-ին» (գերմ.՝ Krönung Kaiser Franz Josephs zum König von Ungarn am 8. Juni 1867): 1871-1892 թվականներին ֆոն Էնգերթը գլխավորել է Բելվեդեր դղյակում տեղակայված կայսերական արվեստի պատկերասրահը (որը 1891 թվականին տեղափոխվել է Արվեստի պատմության թանգարան)։ 1882-1886 թվականներին լույս է ընծայել դրա եռահատոր կատալոգը։

Ֆոն Էնգերթի աշակերտներից էին Գաբրիել ֆոն Մաքսը, Ֆրանց ֆոն Բայրոսը, Լուդվիգ Մինիգերոդեն, Էդուարդ Շառլեմոնը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Eduard von Engerth
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Eduard von Engerth — 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Wurzbach D. C. v. Engerth, Eduard (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 4. — S. 49.
  5. http://austria-forum.org/af/AEIOU/Engerth,_Eduard_Ritter_von
  6. https://portal.dnb.de/opac.htm;jsessionid=9FAFC739C9A923132951BF71CA3C8F6D.prod-worker1?method=showFullRecord&currentResultId=%22119198797%22%26any&currentPosition=2
  7. 7,0 7,1 7,2 «Энгерт, Эдуард»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907