Յանիս Վարուֆակիս (հուն․՝ Γιάνης Βαρουφάκης; 24 մարտի1961, Աթենք, Հունաստան), հույն պետական գործիչ, Հունաստանի Հանրապետության նախկին ֆինանսների նախարարը՝ Սիրիզա կուսակցությունից։ Եղել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի խորհրդատուն։ Աթենքի և Տեխասի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր։ Հունական և եվրոպական ճգնաժամի հայտնի փորձագետ, բազմաթիվ գրքերի հեղինակ, այդ թվում նաև հանրահայտ «The Global Minotaur» գրքի հեղինակը[1]։ Հունական շուկայում վիրտուալ խաղերի խորհրդատու[2]։
Յանիս Վարուֆակիսը ծնվել է 1961 թվականինՀունաստանի մայրաքաղաք Աթենքում[3]։ 1976 թվականին` 15 տարեկան հասակում ընդունվել է Աթենքի համալսարան, սակայն 2 տարի անց ընտանիքով տեղափոխվում է Մեծ Բրիտանիա` բարձրագույն կրթություն ստանալու նպատակով։ Էսեքսի համալսարանում ուսումնասիրել է ֆիզիկա, քիմիա, հետագայում նաև տնտեսագիտություն և հասարակագիտություն։ Ավարտելուց հետո ընդունվել է Բիրմինգհեի համալսարան և երկու տարի անց ստացել է մաթեմատիկայի մագիստրոսի աստիճան։
1988 թվականից 2000 թվականներին ապրել է Ավստրալիայի խոշորագույն քաղաքներից Սիդնեյում։ 2000 թվականին վերադարձավ Հունաստան՝ դասավանդելու Աթենքի համալսարանում։ Դասավանդել է Տեխասի համալսարանում։ 2006 թվականին աշխատել է որպես տնտեսագիտության ակադեմիայի Ջորջ Պապանդրեուի խորհրդատու։ Նա հրապարակել է բազմաթիվ աշխատություններ։