Մոնիկա Վիտտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնիկա Վիտտի
իտալ.՝ Monica Vitti
Ծնվել էնոյեմբերի 3, 1931(1931-11-03)[1][2][3][…]
ԾննդավայրՀռոմ, Իտալիա[4]
Մահացել էփետրվարի 2, 2022(2022-02-02)[5][6][4] (90 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[7]
ԳերեզմանԿամպո Վերանո[8]
ԿրթությունՍիլվիո Դ'Ամիկոյի դրամատիկական արվեստների ազգային ակադեմիա
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն և  Իտալիա
Մասնագիտությունկատակերգու, սցենարիստ, կինոռեժիսոր, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի
Ամուսին(ներ)Roberto Russo?
Համատեղ ապրող(ներ)Միքելանջելո Անտոնիոնի և Կառլո դի Պալմա
Պարգևներ և մրցանակներ
Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր[9] Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ սպա

Targa d'Oro

«Արծաթե ժապավեն» մրցանակ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար

«Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակ՝ կնոջ լավագույն դերի համար

«Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակ՝ կնոջ լավագույն դերի համար

«Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակ՝ կնոջ լավագույն դերի համար

«Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակ՝ կնոջ լավագույն դերի համար

«Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակ՝ կնոջ լավագույն դերի համար

«Արծաթե ժապավեն» մրցանակ լավագույն կանացի դերի համար

«Արծաթե ժապավեն» մրցանակ լավագույն կանացի դերի համար

Ոսկե առյուծ մրցանակ ձեռքբերումների համար

Արծաթե ժապավեն

Դավիդ դի Դոնաթելլո

և

Silver Bear for Outstanding Artistic Contribution?

Մոնիկա Վիտտի (իտալ.՝ Monica Vitti, իրական անունը` Մարիա Լուիզա Չեչարելլի, նոյեմբերի 3, 1931(1931-11-03)[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[4] - փետրվարի 2, 2022(2022-02-02)[5][6][4], Հռոմ, Իտալիա[7]), իտալացի դերասանուհի։ Հինգ անգամ արժանացել է Իտալիայի բարձրագույն «Դավիդ դի Դոնաթելլո» կինոմրցանակին՝ կանացի լավագույն դերի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնիկա Վիտտին ծնվել է Հռոմում, իսկ մանկությունն անցել է Մեսինայում։ Պատանի տարիքում մասնակցել է սիրողական ներկայացումների, իսկ 16 տարեկանում ընդունվել է կինոակադեմիա։ 1953 թվականին, ավարտելով Հռոմի դրամատիկական արվեստների ազգային ակադեմիան, աշխատել է թատրոնում և առաջին դերերը կատարել է Բերտոլդ Բրեխտի և Էժեն Իոնեսկոյի դրամաներում։

Կինոդեբյուտը կայացել է 1954 թվականին, երբ ոչ մեծ դերով հանդես է եկել «Ծիծաղել, ծիծաղել, ծիծաղել» կատակերգությունում։ 1957 թվականին Մոնիկան ծանոթացել է Միքելանջելո Անտոնիոնիի հետ և դարձել է վերջինիս կյանքի ուղեկցուհին՝ երկար տարիներ։ Մոնիկայի դերասանական հաջողությունը նշանավորվեց Անտոնիոնիի չորս ֆիլմերի շնորհիվ, որոնք նկարահանվել էին 1960-1964 թվականներին։ Այդ ֆիլմերն էին «Արկած» (1960 թ.), «Գիշեր» (1961 թ.), «Խավարում» (1962 թ.) և «Կարմիր անապատ» (1964 թ.) կինոնկարները։ 1968 թվականին Մոնիկա Վիտտին արժանացավ Սան Սեբաստիանի կինոփառատոնի մրցանակին՝ կանացի լավագույն դերի համար, երբ նկարահանվել էր Մարիո Մոնիչելլիի «Չվրիպես, Ասսունտա» («Աղջիկն ատրճանակով» 1968 թ.) կինոնկարում։

Մոնիկա Վիտտին ճառագում էր կրքոտությամբ և անհասանելիությամբ։ Նա առավել քան համոզիչ էր և կատակերգական, և դրամատիկական դերերում։ Սակայն նրա փորձը՝ հաստատվել անգլիալեզու ֆիլմերում, հաջողությամբ չպսակվեց։ Մոնիկա Վիտտիի ֆիլմերից կարելի է հիշել «Դղյակը Շվեդիայում» (1963 թ.), «Թռչող ափսե» (1964 թ.), «Ալ կինը» (1969 թ.), «Զույգեր» (1970 թ.), «Ազատության ուրվականը» (1974 թ.), «Կեսգիշերային հաճույքներ» (1975 թ.), «Փրկեք, նա ինձ սիրում է» (1977 թ.), «Վայրի անկողիններ» («Վագրեր շրթներկում» 1979 թ.), «Հյուրանոցային համար» (1981 թ.), «Օբերվալդի գաղտնիքը» (1981 թ.), «Ես գիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմ» (1982 թ.), «Սիրախաղ» (1983 թ.) և այլ կինոնկարներ։

Մոնիկա Վիտտին 1974 թվականին Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմում էր։ 1984 թվականին «Սիրախաղ» ֆիլմի համար արժանացել է Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ» մրցանակին։ 1989 թվականին, որպես ռեժիսոր, սցենարիստ և դերասանուհի, հանդես է եկել «Գաղտնի սկանդալ» ֆիլմով։ Դրանից հետո նա լքել է կինեմատոգրաֆը, սակայն շարունակել է նկարահանվել հեռուստատեսությունում և աշխատել թատրոնում։ 1993 թվականին հրատարակել է իր ինքնակենսագրությունը։ 1995 թվականին, Վենետիկի կինոփառատոնում նա արժանացել է «Ոսկե առյուծ» մրցանակին՝ կինեմատոգրաֆում կատարած ներդրումների համար։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-ական թվականների վերջից Մոնիկա Վիտտին սիրավեպ ուներ Միքելանջելո Անտոնիոնիի հետ, իսկ 1960-ական թվականների վերջում արդեն, համատեղ ֆիլմերի բացակայության պատճառով, նրանց հարաբերությունները լարվեցին, որի արդյունքում նրանք դադարեցին հանդիպել։

1975 թվականից Մոնիկան հանդիպում էր ռեժիսոր Ռոբերտո Ռուսսոյի հետ, իսկ 1995 թվականին նրանք ամուսնացել են։

Մահացել է 2022 թվականի փետրվարի 2-ին Հռոմում[10][11]։

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1954 Ծիծաղել, ծիծաղել, ծիծաղել Ridere! Ridere! Ridere! Մարիա Թերեզա
1955 Ադրիանա Լեկուվրյոր Adriana Lecouvreur -
1958 Եռյակը Le dritte Օֆելիա Գրանելլի
1960 Արկած L'avventura Կլաուդիա
1961 Գիշեր La notte Վալենտինա Ժերարդինի
1962 Սպիտակ գիշերներ Le notti bianche -
1962 Խավարում L'eclisse Վիտտորիա
1962 Չորս ճշմարտություն Les quatre vérités Մադելեյն
1963 Դղյակը Շվեդիայում Château en Suède Էլեոնորա Ֆալսեն
1964 Բարձրագույն անհավատարմություն Alta infedeltà Գլորիա
1964 Կարմիր անապատ Il deserto rosso Ջուլիանա
1964 Թռչող ափսե Il disco volante Դոլորես
1965 Տիկնիկներ Le bambole Ջիովաննա
1966 Մոդեստի Բլեյզ Modesty Blaise Մոդեստի Բլեյզ
1966 Փերիները Le Fate Սաբինա
1967 Ինձ շուտ սպանիր, ես մրսում եմ Fai in fretta ad uccidermi... ho freddo! Ջիովաննա
1967 Ես ամուսնացել եմ քեզ հետ` զվարճանալու համար Ti ho sposato per allegria Ջուլիանա
1967 Առաքինության գոտին La cintura di castità Բոկադորո
1968 Չվրիպես, Ասսունտա (Աղջիկն ատրճանակով) La ragazza con la pistola Ասսունտա Պատանա
1969 Ալ կինը La femme écarlate Եվա
1969 Սեր իմ, օգնիր ինձ Amore mio aiutami Ռաֆայելլա Մաքիավելլի
1970 Խանդի դրամա. Բոլոր մանրամասնությունների ժամանակագրությունում Dramma della gelosia (tutti i particolari in cronaca) Ադելաիդա
1970 Նինի Տիրաբուշո Ninì Tirabusciò, la donna che inventò la mossa Մարիա Սարտի
1970 Զույգեր Le coppie Ադելա, Ջուլիա
1970 Պացիֆիստուհին La pacifista - Smetti di piovere Բարբարա
1971 Սուպերվկան La supertestimone Իզոլինա Պանտո
1971 Մենք` կանայքս, այդպիսին ենք Noi donne siamo fatte così Զոե, Թերեզա, Ալբերտա, Էրիկա, Լաուրա և այլք
1972 Կարգը մնում է կարգ Gli ordini sono ordini Ջիորջիա
1973 Տոսկա La Tosca Ֆլորա Տոսկա
1973 Գող Թերեզան Teresa la ladra Թերեզա
1973 Աստղային փոշի Polvere di stelle Դիա Դանի
1974 Ազատության ուրվականը Le fantôme de la liberté տիկին Ֆուկո
1975 Սիրո պարեկը գալիս է ուղիղ կեսգիշերին (Կեսգիշերին տեղի են ունենում ամենաքաղցր հաճույքները) A mezzanotte va la ronda del piacere Տինա Կանդելա
1975 Այդպես սկսվում է արկածը Qui comincia l'avventura Միլա
1975 Բադը նարնջի սոուսով L'anatra all'arancia Լիզա Ստեֆանի
1976 Միմի Բլյուետ Mimì Bluette... fiore del mio giardino Միմի Բլյուետ
1976 Միայն թե չիմանա ողջ շրջապատը Basta che non si sappia in giro! Արմանդա, Լիա
1977 Փրկեք, նա ինձ սիրում է (Երկնքի մյուս կեսը) L'altra metà del cielo Սյուզաննա Մակալուսո
1978 Պետության հետաքրքրության շրջանակում La raison d'état Անժելա Ռավելլի
1978 Իմ սիրելի տղամարդիկ Amori miei Աննա Լիզա Բիանչի
1978 Ապրիր ուրախ, զվարճացիր մեզ հետ Per vivere meglio, divertitevi con noi Վալենտինա Կոնտարինի
1979 Վայրի անկողիններ (Վագրեր շրթներկում) Letti selvaggi Մարիա, մարմնավաճառուհի
1979 Գրեթե իդեալական սիրավեպ An Almost Perfect Affair Մարիա Բարոնե
1980 Օբերվալդի գաղտնիքը Il mistero di Oberwald թագուհի
1980 Չեմ ուզում այլևս քեզ ճանաչել, սիրելիս Non ti conosco più amore Լուիզա
1980 Հյուրանոցային համար Camera d'albergo Ֆլամինիա
1981 Խանդի տանգոն Il tango della gelosia Լուսիա
1982 Ես գիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմ Io so che tu sai che io so Լիվիա Բոնետի
1982 Ներեցեք, եթե քիչ է Scusa se è poco Ռենատա Ադորնի, Գրացիա Սիրիանի
1983 Սիրախաղ Flirt Լաուրա
1986 Ֆրանչեսկան և ես Francesca è mia Ֆրանչեսկա
1990 Գաղտնի սկանդալ Scandalo segreto -

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Porro M. È morta Monica Vitti, l’attrice aveva 90 anni (իտալ.)Milano: RCS MediaGroup, 1876. — ISSN 1120-4982; 1128-2568; 2499-2542
  5. 5,0 5,1 5,2 Veltroni W. (unspecified title)
  6. 6,0 6,1 6,2 È morta Monica Vitti, talento smisurato del cinema italiano (իտալ.)Roma: GEDI Gruppo Editoriale, 1976. — ISSN 0390-1076; 2499-0817
  7. 7,0 7,1 7,2 https://www.ansa.it/sito/notizie/cultura/cinema/2022/02/02/e-morta-monica-vitti_658b356e-9a12-483b-aeef-d983d2cb794a.html
  8. https://www.findagrave.com/memorial/236423710
  9. https://www.siv.archives-nationales.culture.gouv.fr/siv/rechercheconsultation/consultation/ir/pdfIR.action?irId=FRAN_IR_026438
  10. Porro, Maurizio (2022 թ․ փետրվարի 2). «È morta Monica Vitti, l'attrice che visse due volte». Corriere della Sera (իտալերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 2-ին.
  11. «Умерла звезда фильмов Антониони Моника Витти - Газета.Ru». Газета.Ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 2-ին. {{cite web}}: Text "Новости" ignored (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնիկա Վիտտի» հոդվածին։