Միջերկրածովյան որոր
Միջերկրածովյան որոր | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Larus michahellis
J. F. Naumann, 1840
|
||||||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||
|
Միջերկրածովյան որոր (լատին․՝ Larus michahellis[1]), որորների ցեղի թռչուն[2]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջերկրածովյան որորը 52—58 սմ երկարությամբ թռչուն է։ Թևերը բաց վիճակում մարմնի երկարությունը կազմում է 120—140 սմ[3]։ Սեռական դիմորֆիզմը բացակայում է։ Հասուն առանձնյակների մոտ բազմացման շրջանում վառ սպիտակ է, ինչպես պարանոցը, ծոծրակը, մարմնի ստորին ամբողջ հատվածը և պոչը։ Կտուցը և աչքի ծիածանաթաղանթը դեղին է, իսկ աչքերն ընդգծող շրջանակները՝ կարմիր։ Ոտքերը նույնպես դեղին են։ Մարմնի վերին հատվածը բաց մոխրագույն է։
Երիտասարդ առանձնյակներն ունեն մոխրագույն-գորշագույն փետրածածկ։ Մարմնի վերին հատվածների փետուրները մուգ դարչնագույն երանգավորում ունեն։ Ազդրերը սպիտակ են։ Կուրծքը և կողային հատվածները պատված են գորշագույն փետուրներով։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջերկրածովյան որորը տարածված է Միկրոնեզիայից արևելք մինչև Պիրենեյան թերակղզու և Բիսկայան ծոցի ափերը։ Կենդանու բնական արեալն ընկած է Միջերկրական ծովից մինչև Ադրիատիկ ծով և Թունիսից հարավ։ Ունեն ոչ մեծ չափերի հասնող բնադրավայրեր Մավրիտանիայի, Լիբիայի, Իսրայելի և Եգիպտոսի շրջաններում։ Հյուսիսային և Կենտրոնական Եվրոպաներում նույնպես հանդիպում են նրանց գաղութները, ինչպես օրինակ՝ Շվեյցարիայում, Հարավային Գերմանիայում, Ավստրիայում, Լեհաստանում, Սլովակիայում, Նիդերլանդներում և Մեծ Բրիտանիայում։
Միջերկրածովյան որորը բնադրում է քարքարոտ ափերին կամ քարոտ և ավազոտ կղզիներից ոչ հեռու, ինչպես նաև բարձրադիր վայրեում՝ ժայռերի վրա, լճակների ափերին։ Երբեմն այս կենդանատեսակը բնադրում է բնակելի շենքերի կտուրներին, նավահանգիստներում, օրինակ՝ Ստամբուլի և Բուլղարիայի։
Միջերկրածովյան որորը բնադրման ժամանակ բնակություն է հաստատում առափնյա շրջաններում, որտեղ բաց ծովում կամ ափերին սնունդ է փնտրում։
Սնունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջերկրական որորի սննդակարգը բավականին բազմազան է, ինչպես օրինակ՝ Արծաթափայլ որորի մոտ։ Սննդակարգի հիմնական մասը կազմում են ձկներն ու Sepiida կենդանատեսակները։ Կենդանին ավելի հազվադեպ սնվում է փափկամարմիններով և խեցգետնակերպերով։ Սրանցից բացի սնվում են նաև խխունջներով և մանր կաթնասուններով։ Սնվում են նաև բուսական կերերով, օրինակ՝ հացահատիկ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջերկրածովյան որոր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջերկրածովյան որոր» հոդվածին։ |
|