Միխաին Լոպես
Արտաքին տեսք
Միխաին Լոպես | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 20, 1982[1] (42 տարեկան) |
Ծննդավայր | Herradura, Pinar del Río Province, Կուբա[2] |
Քաղաքացիություն | Կուբա |
Կրթություն | Հավանայի համալսարան[3] |
Մասնագիտություն | ըմբիշ |
Mijaín López Վիքիպահեստում |
Միխաին Լոպես Նունյես (իսպ.՝ Mijaín López Núñez, օգոստոսի 20, 1982[1], Herradura, Pinar del Río Province, Կուբա[2]), հունա-հռոմեական ոճի կուբացի ըմբիշ։ Առավել տիտղոսակիր հունա-հռոմեկան ոճի ըմբիշներից մեկն է պատմության մեջ, օլիմպիական հնգակի չեմպիոն է, աշխարհի հնգակի չեմպիոն, աշխարհի եռակի փոխչեմպիոն, համաամերիկյան խաղերի հնգակի հաղթող, համաամերիկյան առաջնության իննակի հաղթող։
Միխաին Լոպեսի ելույթները խոշոր մրցաշարերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2004 — Աթենք — մինչև 120 կգ — 5-րդ տեղ
- 2008 — Պեկին — մինչև 120 կգ — ոսկե մեդալ
- 2012 — Լոնդոն — մինչև 120 կգ — ոսկե մեդալ
- 2016 — Ռիո դե Ժանեյրո — մինչև 130 կգ — ոսկե մեդալ
- 2020 — Տոկիո — մինչև 130 կգ — ոսկե մեդալ
- 2024 — Փարիզ — մինչև 130 կգ — ոսկե մեդալ
Աշխարհի առաջնություն
- 2001 — Պատրաս — մինչև 130 կգ — 6-րդ տեղ
- 2002 — Մոսկվա — մինչև 120 կգ — 13-րդ տեղ
- 2003 — Կրեթեյ — մինչև 120 կգ — 16-րդ տեղ
- 2005 — Բուդապեշտ — մինչև 120 կգ — 1-ին տեղ
- 2006 — Գուանչժոու — մինչև 120 կգ — 2-րդ տեղ
- 2007 — Բաքու — մինչև 120 կգ — 1-ին տեղ
- 2009 — Հերնինգ — մինչև 120 կգ — 1-ին տեղ
- 2010 — Մոսկվա — մինչև 120 կգ — 1-ին տեղ
- 2011 — Ստամբուլ — մինչև 120 կգ — 2-րդ տեղ
- 2014 — Տաշքենդ — մինչև 130 կգ — 1-ին տեղ
- 2015 — Լաս Վեգաս — մինչև 130 կգ — 2-րդ տեղ
Համաամերկյան խաղեր
- 2003 — Սանտո Դոմինգո — մինչև 120 կգ — 1-ին տեղ
- 2007 — Ռիո դե Ժանեյրո — մինչև 120 կգ — 1-ին տեղ
- 2011 — Գվադալախարա — մինչև 120 կգ — 1-ին տեղ
- 2015 — Տորոնտո — մինչև 130 կգ — 1-ին տեղ
Համաամերկյան առաջնություն
- 2002 — Մարակայբո — մինչև 120 կգ — 1-ին տեղ
- 2003 — Գվատեմալա — մինչև 120 կգ — 2-րդ տեղ
- 2004 — Գվատեմալա — մինչև 120 կգ — 1-ին տեղ
- 2005 — Գվատեմալա — մինչև 120 կգ — 1-ին տեղ
- 2006 — Ռիո դե Ժանեյրո — մինչև 120 կգ — 1-ին տեղ
- 2007 — Սան Սալվադոր — մինչև 120 կգ — 1-ին տեղ
- 2008 — Կոլորադո Սփրինգս — մինչև 120 կգ — 1-ին տեղ
- 2009 — Մարակայբո — մինչև 120 կգ — 1-ին տեղ
- 2012 — Կոլորադո Սփրինգս — մինչև 120 կգ — 1-ին տեղ
- 2014 — Մեխիկո — մինչև 130 կգ — 1-ին տեղ
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սկսած 2000-ականների վերջերից Լոպեսի հիմնական հակառակորդը հանդիսանում է Թուրքիայի ներկայացուցիչ Ռիզա Կայաալփը։ Այդ դասական դիմակայության վեց մենամարտերի արդյունքում Լոպեսը տարել է չորս հաղթանակ[4]։
- Դասական դիմակայություն էր ձևավորվել նաև Լոպեսի և ՌԴ ներկայացուցիչ Խասան Բարոևի միջև, ընդ որում առաջին երկու մենամարտերում հաղթել էր Բարոևը, վերջին երկուսում՝ Լոպեսը[5]։
- Լոպեսը հինգ մենամարտ է անցկացրել Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Պատրիկեևի դեմ՝ պարտվելով նրան միայն առաջին մենամարտում[6], երբ Պատրիկեևը դեռևս հանդես էր գալիս ՌԴ դրոշի ներքո[7]։
- Նրա ավագ եղբայր Միկել Լոպես Նունյեսը զբաղվել է բռնցքամարտով և 2004 թվականի Աթենքի օլիմպիական խաղերում գերծանր քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալ[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 DiGiacomo P. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 Mijaín López: biografía del luchador cinco veces campeón olímpico
- ↑ https://www.periodicocubano.com/mijain-lopez-biografia-del-luchador-cinco-veces-campeon-olimpico/
- ↑ Kayaalp, Riza vs Lopez Nunez, Mijain; iat.uni-leipzig.de (անգլ.) /վերցված է 2016-01-03/
- ↑ Baroev, Khassan vs Lopez Nunez, Mijain; iat.uni-leipzig.de (անգլ.) /վերցված է 2016-01-03/
- ↑ Lopez Nunez, Mijain vs Patrikeev, Youri; iat.uni-leipzig.de (անգլ.) /վերցված է 2016-01-03/
- ↑ Правда русского армянина. Супертяж Юрий Патрикеев; sovsport.ru (ռուս.) /վերցված է 2016-01-03/
- ↑ Միկել Լոպեսի օլիմպիական վիճակագրությունը; sports-reference.com Արխիվացված 2011-05-19 Wayback Machine (անգլ.) /վերցված է 2016-01-03/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միխաին Լոպեսի Նունյեսի վիճակագրությունը մրցաշարերում; iat.uni-leipzig.de (անգլ.)
- Միխաին Լոպեսի օլիմպիական վիճակագրությունը; sports-reference.com Արխիվացված 2012-11-08 Wayback Machine (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխաին Լոպես» հոդվածին։ |
|
Կատեգորիաներ:
- Օգոստոսի 20 ծնունդներ
- 1982 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կուբայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կուբացի ըմբշամարտիկներ
- Ըմբշամարտի աշխարհի չեմպիոններ
- 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2008 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- Օլիմպիական մարզիկներ Կուբայից
- 2024 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ