Միխաել Շուլտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխաել Շուլտե
Բնօրինակ անունգերմ.՝ Michael Schulte
Ծնվել էապրիլի 30, 1990(1990-04-30)[1] (33 տարեկան)
Էկերնֆյորդե, Ռենդսբուրգ Էկերնֆյորդ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Երկիր Գերմանիա
Ժանրերփոփ
Մասնագիտությունհեղինակ-կատարող, կոմպոզիտոր և կիթառահար
Գործիքներվոկալ
ԼեյբլEdel Records
ԿրթությունDuborg-Skolen?
 Michael Schulte Վիքիպահեստում

Միխաել Շուլտե (գերմ.՝ Michael Schulte, ապրիլի 30, 1990(1990-04-30)[1], Էկերնֆյորդե, Ռենդսբուրգ Էկերնֆյորդ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի հեղինակ-կատարող, երգիչ, կիթառահար, գործիքավորող։

2011 թվականին նա «Գերմանիայի ձայնը» ընտրական շոուում զբաղեցրել է երրորդ տեղ, իսկ 2018 թվականի փետրվարին հայտարարվել է Եվրատեսիլ 2018 մրցույթի Գերմանիայի ներկայացուցիչը։ Մրցույթում զբաղեցրել է չորրորդ տեղը[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Միխաել Շուլտեի պատմածի՝ մինչև 11 տարեկանը նա իր ընտանիքի հետ ապրել է Հյուսիսային Գերմանիայի Լինդաունիս գյուղում (գերմ.՝ Lindaunis), որը հայտնի է իր բացվող երկաթուղային կամրջով դեպ Շլյայի ծովախորշ[4]։ Յոթ տարեկանում նա առաջին անգամ ձեռքն է վերցրել կիթառ, հետո սովորել է նվագել դաշնամուր, իսկ երգել փորձել է, երբ սկսել է խոսել։ Հայրը նրան սովորեցրել է առաջին ակորդները[5]։ Իր սեփական երգերը նա սկսել է գրել 10 տարեկանից։ Երբ նա եղել է 11 տարեկան, ընտանիքը տեղափոխվել է Ֆլենսբուրգի մոտ գտնվող Դոլերուպ կոմունա, որտեղ Միխաելը սկսել է հաճախել դանիական գիմնազիա։ 2009 թվականին հասունության վկայական ստանալուց հետո նա անցել է այլընտրանքային քաղաքացիական ծառայության։ Երաժշտությունը միշտ առաջնային է եղել նրա կյանքում, դրա համար նա փորձել է փորձարկել իրեն փողոցային երաժշտի դերում, բայց ոչ այնտեղ, որտեղ շատերը կարող էին հեշտությամբ ճանաչել նրան, այլ Էկերնֆյորդե քաղաքում[6][7][8]։

Միխաելը աստիճանաբար ձեռք է բերել բեմական փորձ, սակայն չի ընդունել RTL Television հեռուսատալիքի «Գերմանիայում փնտրվում է սուպերաստղ» ընտրական շոուում մասնակցելու հրավերը[5]։

Հայտնիության նա հասել է համացանցի շնորհիվ։ 2008 թվականի փետրվարի 4-ին Շուլտեն գրանցել է իր ալիքը YouTube-ի կայքում և միանգամից տեղադրել է տեսահոլովակ բարբադոսցի երգչուհի Ռիհաննայի առաջին սինգլի՝ «Umbrella»-ի քավեր տարբերակը։ Ոգեշնչված անսպասելի հաջողություններով՝ Միխաելը շարունակել է ստեղծագործել վեբ-տեսախցիկների օգնությամբ և համացանցում հրապարակել է իր սեփական գործիքավորմամբ աշխատանքները՝ աստիճանաբար ձեռք բերելով ճանաչում[3][9]։

2011 թվականի ամռանը Կիլի շաբաթվա ընթացքում Շուլտեն համերգի ժամանակ երգել է հանրահայտ իռլանդացի կիթառիստ և երգիչ Ռի Գարվիի հետ, որը գերմանական Reamonn փոփ-ռոք խմբի մենակատարն է[10]։

Ռի Գարվին եղել է «Գերմանիայի ձայնի» առաջին մրցաշրջանի ընտրական փուլի կազմակերպիչներից (2011-2012), որտեղ բացի նրանից եղել են Nena-ն, Կսավյեր Նայդուն և The BossHoss[11]։ Հենց Ռի Գարվին էլ Միխաելին հրավիրել է մասնակցելու այդ մրցույթին։ Շուլդեն սկզբում գլխավորել է մրցույթը, բայց արդյունքներով զբաղեցրել է երրորդ տեղը[12]։ Եզրափակիչ շոուի ժամանակ բրիտանացի փոփ երաժիշտ Էդ Շիրանի հետ դուետը դարձել է, Միխաելի խոստովանությամբ, նոր ստեղծագործական գաղափարների մարմնավորում։ Շիրանը և Շուլտեն ոչ միայն արտաքնապես են նման միմյանց, այլև ներքուստ նրանք մոտ են իրենց երաժշտական նախասիրություններում[13][14]։

Իր YouTube-յան ալիքում Շուլտեն տեղադրել է տեսանյութեր տարբեր երգիչների հետ, օրինակ Մաքսիմ Գիզինգերի հետ հրապարակել է ավստրալիացի երգչուհի Գոտյեի «Somebody That I Used to Know» երգի քավեր տարբերակը և այլն[2][15][16][17]։

Գերմանիայից «Եվրատեսիլ»-ին մասնակիցների մրցութային ընտրության կազմակերպիչը ավանդաբար հանդիսանում է ARD հեռուստաընկերության և ռադիոընկերության ասոցիացիան։ 2018 թվականի փետրվարի 22-ին Առաջին ալիքով հեռարձակվել է «Մեր երգը Լիսաբոնի համար» ծրագիրը, որին մասնակցել են վեց դիմորդներ։ Նորացված կանոնների համաձայն՝ քվեարկությունը հավասարապես կազմված էր երեք արդյունքներից՝ դիտորդների քվեարկություն, միջազգային ժյուրի և «Եվրատեսիլ»-ի փորձագետներ։ Երեք վարկանիշային խմբերից յուրաքանչյուրից Միխաել Շուլտենը «You Let Me Walk Alone» բալլադ երգը կատարելու համար ստացել է 12 միավոր, որը նվիրված է կյանքից հեռացած հորը[17][18][19]։

Միխաելը, որը բնակվում է Ներքին Սաքսոնիայի Բուքստեհուդե քաղաքում[20][21], տարբեր թղթակիցների հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ ունի հանգիստ բնավորություն, որ նրան դուր է գալիս բնությունը, որտեղ կարելի է «թռչունների երգի, քամու ձայնի և տերևների խշշոցի» տակ գրել նոր երգեր, որ մեգապոլիսները երբեք չեն գրավել իրեն[3]։ Այնուամենայնիվ, նա շատ ուրախանում է համերգային շրջագայություններով, հատկապես «You Let Me Walk Alone» բալլադի պլանավորված ներկայացմամբ Լոնդոնում, Մադրիդում և Ամստերդամում մինչև Լիսաբոնում Եվրատեսիլ 2018 մրցույթային ծրագրի կայանալը[22]։ Դրանով հանդերձ նա պահում է սովորական հանգստություն ու անբռնազբոսիկություն և մտադիր է եզրափակչի ժամանակ հանդես գալ մոխրագույն ջինսով ու սև շապիկով, որոնք համապատասխանում են You Let Me Walk Alone երգի ոճին[5][23]։

Անկախ երգի մրցույթի արդյունքների, որոնք հայտնի կդառնան 2018 թվականի մայիսի 12-ին, Միխաել Շուլտեն ներառվել է նոյեբերյան ակումբային շրջագայության ծրագրում, որոնք տեղի են ունենալու 2018 թվականի նոյեմբերին Գերմանիայի խոշոր քաղաքներում՝ Մյունխեն, Քյոլն, Համբուրգ, Բեռլին[24]։

2018 թվականի մարտի 14-ի դրությամ, նրա YouTube-յան ալիքի բաժանորդագիրների թիվը հասել է 209 հազարի, իսկ դիտումների քանակով 51 միլիոնից ավելին է[25]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

(Փակագծերում նշված է թողարկման ամսաթիվը)

  • All the Waves (11.03.2011)
  • Acoustic Cover – Live, Vol. 1 (06.05.2011)
  • Acoustic Cover – Live, Vol. 2 (08.07.2011)
  • Berlin Sessions (02.12.2011)
  • Acoustic Cover – Live, Vol. 3 (27.07.2012)
  • Wide Awake (28.09.2012; DE: #54)
  • Grow Old with Me (EP- 21.12.2012)
  • My Christmas Classics (22.11.2013)
  • Thoughts (EP- 16.05.2014)
  • The Arising (3.10.2014; DE: #81)
  • Hold the Rhythm (28.04.2017)

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Ցուցանիշներ[26] Ծանոթագրություն
{{{2}}} Գերմանիա DE  Ավստրիա AT {{{2}}} Շվեյցարիա CH
2012 Creep 62
(1 շաբաթ)
Թողարկում`
2012 թվականի հունվարի 6
(Միայն Download)
Video Games 66
(1 շաբաթ)
Թողարկում`
2012 թվականի հունվարի 27
(Միայն Download)
Carry Me Home 8
(5 շաբաթ)
30
(3 շաբաթ)
25
(3 շաբաթ)
Թողարկումներ՝
2012 թվականի փետրվարի 3 (Download);
2012 փետրվարի 10 (CD)
2018 You Let Me Walk Alone 27
(1 շաբաթ)
Թողարկում`
2018 թվականի փետրվարի 20
Եվրատեսիլ 2018 «Մեր երգը Լիսաբոնի համար» ծրագրում

Այլ թողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 - Soul Traveler
  • 2011 - She
  • 2011 Tears
  • 2011 - Good Times
  • 2011 - Last Christmas
  • 2012 - Ohne Dich
  • 2012 - Jump Before We Fall
  • 2014 - Rock and Scissors
  • 2015 - Indigo, feat. «Fewjar»
  • 2016 - Remember Yesterday, «Alle Farben» & Perttu
  • 2015 - Carmine, feat. «Fewjar»
  • 2017 - End of My Days

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2017 - Գերմանական «Neomaniacs» հեռուստատեսային մինի սերիալի գլխավոր դերակատար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.discogs.com/artist/3876999
  2. 2,0 2,1 «Michael Schulte - Interview am 26.09.2012» (գերմաներեն). dreamoutloudmagazin.de. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  3. 3,0 3,1 3,2 Наталия Королева (23.02.2018). «Паренек из YouTube будет петь от Германии на "Евровидении-2018"». Deutsche Welle. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  4. «Das kleine Örtchen Lindaunis an der Schlei» (գերմաներեն). meerart.de. 30. Juni 2016. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  5. 5,0 5,1 5,2 Sören Kittel (07.03.2018). «Ist ESC-Teilnehmer Michael Schulte der deutsche Ed Sheeran?» (գերմաներեն). Berliner Morgenpost. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  6. «Lange gewartet, bis ich durchstarten kann» (Интервью) (գերմաներեն). eurovision.de. Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.
  7. Tina Ludwig (21. Februar 2018). «Aus Dollerup zum ESC-Vorentscheid» (գերմաներեն). shz.de. Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.
  8. Jens Nygaard (21. mar 2012). «Michael Schulte synger for ligestilling» (դանիերեն). fla.de. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  9. «Umbrella (acoustic cover) - DanJT87-version FREE MP3!!!». YouTube. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  10. «Kieler Woche 2011 Rea Garvey und Michael Schulte — Rolling in the deep». youtube.com. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  11. «The Voice of Germany: Michael Schulte kommt aus dem Internet direkt auf die TVoG Bühne» (գերմաներեն). loomee-tv.de. 8. Dezember 2011. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  12. Gesa Schwanke (08.12.2011). «Auf Youtube ist ER schon ein ganz Großer!» (գերմաներեն). Bild. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  13. «The Voice of Germany: Michael Schulte und Ed Sheeran» (գերմաներեն). loomee-tv.de. 10. Februar 2012. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  14. «Michael Schulte & Ed Sheeran: The A-Team» (գերմաներեն). the-voice-of-germany.de. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  15. «Gotye - Somebody That I Used To Know - Michael Schulte & Max Giesinger COVER». YouTube. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  16. «Michael Schulte». YouTube. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  17. 17,0 17,1 Сергей Гуща (22.02.2018). «На "Евровидении-2018" Германию представит Михаэль Шульте». Deutsche Welle. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  18. «Michael Schulte mit "ESC"-Ballade auf Platz 1 der Musik-Downloads» (գերմաներեն). offiziellecharts.de. 23.02.2018. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  19. Evren Gezer (13.03.2018). «Michael Schulte bei FFH: "Ich bin optimistisch"» (գերմաներեն). ffh.de. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.(չաշխատող հղում)
  20. «Michael Schulte fährt nach Portugal» (գերմաներեն). spiegel.de. 22.02.2018. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  21. «Buxtehude: Michael Schulte vom YouTuber zum ESC» (գերմաներեն). abendblatt.de. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  22. «Michael Schulte performt bei London Eurovision Party» (գերմաներեն). eurovision.de. 02.03.2018. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  23. «Kann unser Kandidat Michael Schulte beim ESC überzeugen?» (գերմաներեն). tag24.de. 18.03.2018. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  24. Felix Goth (07.03.2018). «Michael Schulte geht 2018 auf Clubtour» (գերմաներեն). eventim.de. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  25. «Michael Schulte. 210 021 Abonnenten». YouTube. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  26. Chartquellen Singles: Chartplatzierungen DE AT CH

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1956195719581959196019611962196319641965196619671968196919701971197219731974197519761977197819791980198119821983198419851986198719881989199019911992199319941995199619971998199920002001200220032004200520062007200820092010


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխաել Շուլտե» հոդվածին։