Միխաել Շուլտե
Միխաել Շուլտե | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | գերմ.՝ Michael Schulte |
Ծնվել է | ապրիլի 30, 1990 (30 տարեկան) Էկերնֆյորդե, Ռենդսբուրգ Էկերնֆյորդ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ երաժշտություն |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, կոմպոզիտոր և կիթառահար |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Edel Records? |
Կայք | michaelschultemusic.com |
Michael Schulte Վիքիպահեստում |
Միխաել Շուլտե (գերմ.՝ Michael Schulte, ապրիլի 30, 1990, Էկերնֆյորդե, Ռենդսբուրգ Էկերնֆյորդ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա), գերմանացի հեղինակ-կատարող, երգիչ, կիթառահար, գործիքավորող:
2011 թվականին նա «Գերմանիայի ձայնը» ընտրական շոուում զբաղեցրել է երրորդ տեղ, իսկ 2018 թվականի փետրվարին հայտարարվել է Եվրատեսիլ 2018 մրցույթի Գերմանիայի ներկայացուցիչը: Մրցույթում զբաղեցրել է չորրորդ տեղը[1][2]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Միխաել Շուլտեի պատմածի՝ մինչև 11 տարեկանը նա իր ընտանիքի հետ ապրել է Հյուսիսային Գերմանիայի Լինդաունիս գյուղում (գերմ.՝ Lindaunis), որը հայտնի է իր բացվող երկաթուղային կամրջով դեպ Շլյայի ծովախորշ[3]: Յոթ տարեկանում նա առաջին անգամ ձեռքն է վերցրել կիթառ, հետո սովորել է նվագել դաշնամուր, իսկ երգել փորձել է, երբ սկսել է խոսել: Հայրը նրան սովորեցրել է առաջին ակորդները[4]: Իր սեփական երգերը նա սկսել է գրել 10 տարեկանից: Երբ նա եղել է 11 տարեկան, ընտանիքը տեղափոխվել է Ֆլենսբուրգի մոտ գտնվող Դոլերուպ կոմունա, որտեղ Միխաելը սկսել է հաճախել դանիական գիմնազիա: 2009 թվականին հասունության վկայական ստանալուց հետո նա անցել է այլընտրանքային քաղաքացիական ծառայության: Երաժշտությունը միշտ առաջնային է եղել նրա կյանքում, դրա համար նա փորձել է փորձարկել իրեն փողոցային երաժշտի դերում, բայց ոչ այնտեղ, որտեղ շատերը կարող էին հեշտությամբ ճանաչել նրան, այլ Էկերնֆյորդե քաղաքում[5][6][7]:
Միխաելը աստիճանաբար ձեռք է բերել բեմական փորձ, սակայն չի ընդունել RTL Television հեռուսատալիքի «Գերմանիայում փնտրվում է սուպերաստղ» ընտրական շոուում մասնակցելու հրավերը[4]:
Հայտնիության նա հասել է համացանցի շնորհիվ: 2008 թվականի փետրվարի 4-ին Շուլտեն գրանցել է իր ալիքը YouTube-ի կայքում և միանգամից տեղադրել է տեսահոլովակ բարբադոսցի երգչուհի Ռիհաննայի առաջին սինգլի՝ «Umbrella»-ի քավեր տարբերակը: Ոգեշնչված անսպասելի հաջողություններով՝ Միխաելը շարունակել է ստեղծագործել վեբ-տեսախցիկների օգնությամբ և համացանցում հրապարակել է իր սեփական գործիքավորմամբ աշխատանքները՝ աստիճանաբար ձեռք բերելով ճանաչում[2][8]:
2011 թվականի ամռանը Կիլի շաբաթվա ընթացքում Շուլտեն համերգի ժամանակ երգել է հանրահայտ իռլանդացի կիթառիստ և երգիչ Ռի Գարվիի հետ, որը գերմանական Reamonn փոփ-ռոք խմբի մենակատարն է[9]:
Ռի Գարվին եղել է «Գերմանիայի ձայնի» առաջին մրցաշրջանի ընտրական փուլի կազմակերպիչներից (2011-2012), որտեղ բացի նրանից եղել են Nena-ն, Կսավյեր Նայդուն և The BossHoss-ը[10]: Հենց Ռի Գարվին էլ Միխաելին հրավիրել է մասնակցելու այդ մրցույթին: Շուլդեն սկզբում գլխավորել է մրցույթը, բայց արդյունքներով զբաղեցրել է երրորդ տեղը[11]: Եզրափակիչ շոուի ժամանակ բրիտանացի փոփ երաժիշտ Էդ Շիրանի հետ դուետը դարձել է, Միխաելի խոստովանությամբ, նոր ստեղծագործական գաղափարների մարմնավորում: Շիրանը և Շուլտեն ոչ միայն արտաքնապես են նման միմյանց, այլև ներքուստ նրանք մոտ են իրենց երաժշտական նախասիրություններում[12][13]:
Իր YouTube-յան ալիքում Շուլտեն տեղադրել է տեսանյութեր տարբեր երգիչների հետ, օրինակ Մաքսիմ Գիզինգերի հետ հրապարակել է ավստրալացի երգչուհի Գոտյեի «Somebody That I Used to Know» երգի քավեր տարբերակը և այլն[1][14][15][16]:
Գերմանիայից «Եվրատեսիլ»-ին մասնակիցների մրցութային ընտրության կազմակերպիչը ավանդաբար հանդիսանում է ARD հեռուստաընկերության և ռադիոընկերության ասոցիացիան: 2018 թվականի փետրվարի 22-ին Առաջին ալիքով հեռարձակվել է «Մեր երգը Լիսաբոնի համար» ծրագիրը, որին մասնակցել են վեց դիմորդներ: Նորացված կանոնների համաձայն՝ քվեարկությունը հավասարապես կազմված էր երեք արդյունքներից՝ դիտորդների քվեարկություն, միջազգային ժյուրի և «Եվրատեսիլ»-ի փորձագետներ: Երեք վարկանիշային խմբերից յուրաքանչյուրից Միխաել Շուլտենը «You Let Me Walk Alone» բալլադ երգը կատարելու համար ստացել է 12 միավոր, որը նվիրված է կյանքից հեռացած հորը[16][17][18]:
Միխաելը, որը բնակվում է Ներքին Սաքսոնիայի Բուքստեհուդե քաղաքում[19][20], տարբեր թղթակիցների հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ ունի հանգիստ բնավորություն, որ նրան դուր է գալիս բնությունը, որտեղ կարելի է «թռչունների երգի, քամու ձայնի և տերևների խշշոցի» տակ գրել նոր երգեր, որ մեգապոլիսները երբեք չեն գրավել իրեն[2]: Այնուամենայնիվ, նա շատ ուրախանում է համերգային շրջագայություններով, հատկապես «You Let Me Walk Alone» բալլադի պլանավորված ներկայացմամբ Լոնդոնում, Մադրիդում և Ամստերդամում մինչև Լիսաբոնում Եվրատեսիլ 2018 մրցույթային ծրագրի կայանալը[21]։ Դրանով հանդերձ նա պահում է սովորական հանգստություն ու անբռնազբոսիկություն և մտադիր է եզրափակչի ժամանակ հանդես գալ մոխրագույն ջինսով ու սև շապիկով, որոնք համապատասխանում են You Let Me Walk Alone երգի ոճին[4][22]։
Անկախ երգի մրցույթի արդյունքների, որոնք հայտնի կդառնան 2018 թվականի մայիսի 12-ին, Միխաել Շուլտեն ներառվել է նոյեբերյան ակումբային շրջագայության ծրագրում, որոնք տեղի են ունենալու 2018 թվականի նոյեմբերին Գերմանիայի խոշոր քաղաքներում՝ Մյունխեն, Քյոլն, Համբուրգ, Բեռլին[23]։
2018 թվականի մարտի 14-ի դրությամ, նրա YouTube-յան ալիքի բաժանորդագիրների թիվը հասել է 209 հազարի, իսկ դիտումների քանակով 51 միլիոնից ավելին է[24]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
(Փակագծերում նշված է թողարկման ամսաթիվը)
- All the Waves (11.03.2011)
- Acoustic Cover – Live, Vol. 1 (06.05.2011)
- Acoustic Cover – Live, Vol. 2 (08.07.2011)
- Berlin Sessions (02.12.2011)
- Acoustic Cover – Live, Vol. 3 (27.07.2012)
- Wide Awake (28.09.2012; DE: #54)
- Grow Old with Me (EP- 21.12.2012)
- My Christmas Classics (22.11.2013)
- Thoughts (EP- 16.05.2014)
- The Arising (3.10.2014; DE: #81)
- Hold the Rhythm (28.04.2017)
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Ցուցանիշներ[25] | Ծանոթագրություն | ||
---|---|---|---|---|---|
![]() |
![]() |
![]() | |||
2012 | Creep | 62 (1 շաբաթ) |
— | — | Թողարկում` 2012 թվականի հունվարի 6 (Միայն Download) |
Video Games | 66 (1 շաբաթ) |
— | — | Թողարկում` 2012 թվականի հունվարի 27 (Միայն Download) | |
Carry Me Home | 8 (5 շաբաթ) |
30 (3 շաբաթ) |
25 (3 շաբաթ) |
Թողարկումներ՝ 2012 թվականի փետրվարի 3 (Download); 2012 փետրվարի 10 (CD) | |
2018 | You Let Me Walk Alone | 27 (1 շաբաթ) |
— | — | Թողարկում` 2018 թվականի փետրվարի 20 Եվրատեսիլ 2018 «Մեր երգը Լիսաբոնի համար» ծրագրում |
Այլ թողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2010 - Soul Traveler
- 2011 - She
- 2011 Tears
- 2011 - Good Times
- 2011 - Last Christmas
- 2012 - Ohne Dich
- 2012 - Jump Before We Fall
- 2014 - Rock and Scissors
- 2015 - Indigo, feat. «Fewjar»
- 2016 - Remember Yesterday, «Alle Farben» & Perttu
- 2015 - Carmine, feat. «Fewjar»
- 2017 - End of My Days
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2017 - Գերմանական «Neomaniacs» հեռուստատեսային մինի սերիալի գլխավոր դերակատար։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Michael Schulte - Interview am 26.09.2012» (գերմաներեն)։ dreamoutloudmagazin.de։ Վերցված է 2018-3-7
- ↑ 2,0 2,1 2,2 Наталия Королева։ «Паренек из YouTube будет петь от Германии на "Евровидении-2018"»։ Deutsche Welle։ Վերցված է 2018-3-1
- ↑ «Das kleine Örtchen Lindaunis an der Schlei» (գերմաներեն)։ meerart.de։ Վերցված է 2018-3-7
- ↑ 4,0 4,1 4,2 Sören Kittel։ «Ist ESC-Teilnehmer Michael Schulte der deutsche Ed Sheeran?» (գերմաներեն)։ Berliner Morgenpost։ Վերցված է 2018-3-8
- ↑ «Lange gewartet, bis ich durchstarten kann» (Интервью) (գերմաներեն)։ eurovision.de։ Վերցված է 2018-3-6
- ↑ Tina Ludwig։ «Aus Dollerup zum ESC-Vorentscheid» (գերմաներեն)։ shz.de։ Վերցված է 2018-3-6
- ↑ Jens Nygaard։ «Michael Schulte synger for ligestilling» (դանիերեն)։ fla.de։ Վերցված է 2018-3-7
- ↑ «Umbrella (acoustic cover) - DanJT87-version FREE MP3!!!»։ YouTube։ Վերցված է 2018-3-7
- ↑ «Kieler Woche 2011 Rea Garvey und Michael Schulte — Rolling in the deep»։ youtube.com։ Վերցված է 2018-3-1
- ↑ «The Voice of Germany: Michael Schulte kommt aus dem Internet direkt auf die TVoG Bühne» (գերմաներեն)։ loomee-tv.de։ Վերցված է 2018-3-7
- ↑ Gesa Schwanke։ «Auf Youtube ist ER schon ein ganz Großer!» (գերմաներեն)։ Bild։ Վերցված է 2018-3-7
- ↑ «The Voice of Germany: Michael Schulte und Ed Sheeran» (գերմաներեն)։ loomee-tv.de։ Վերցված է 2018-3-07
- ↑ «Michael Schulte & Ed Sheeran: The A-Team» (գերմաներեն)։ the-voice-of-germany.de։ Վերցված է 2018-3-07
- ↑ «Gotye - Somebody That I Used To Know - Michael Schulte & Max Giesinger COVER»։ YouTube։ Վերցված է 2018-3-7
- ↑ «Michael Schulte»։ YouTube։ Վերցված է 2018-3-7
- ↑ 16,0 16,1 Сергей Гуща։ «На "Евровидении-2018" Германию представит Михаэль Шульте»։ Deutsche Welle։ Վերցված է 2018-3-7
- ↑ «Michael Schulte mit "ESC"-Ballade auf Platz 1 der Musik-Downloads» (գերմաներեն)։ offiziellecharts.de։ Վերցված է 2018-3-7
- ↑ Evren Gezer։ «Michael Schulte bei FFH: "Ich bin optimistisch"» (գերմաներեն)։ ffh.de։ Վերցված է 2018-3-14
- ↑ «Michael Schulte fährt nach Portugal» (գերմաներեն)։ spiegel.de։ Վերցված է 2018-3-7
- ↑ «Buxtehude: Michael Schulte vom YouTuber zum ESC» (գերմաներեն)։ abendblatt.de։ Վերցված է 2018-3-7
- ↑ «Michael Schulte performt bei London Eurovision Party» (գերմաներեն)։ eurovision.de։ Վերցված է 2018-3-7
- ↑ «Kann unser Kandidat Michael Schulte beim ESC überzeugen?» (գերմաներեն)։ tag24.de։ Վերցված է 2018-3-25
- ↑ Felix Goth։ «Michael Schulte geht 2018 auf Clubtour» (գերմաներեն)։ eventim.de։ Վերցված է 2018-3-9
- ↑ «Michael Schulte. 210 021 Abonnenten»։ YouTube։ Վերցված է 2018-3-14
- ↑ Chartquellen Singles: Chartplatzierungen DE AT CH
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Михаэль Шульте представит Германию на Евровидении 12 мая в Лиссабоне.»։ Facebook։ Վերցված է 2018-3-1
1956 • 1957 • 1958 • 1959 • 1960 • 1961 • 1962 • 1963 • 1964 • 1965 • 1966 • 1967 • 1968 • 1969 • 1970 • 1971 • 1972 • 1973 • 1974 • 1975 • 1976 • 1977 • 1978 • 1979 • 1980 • 1981 • 1982 • 1983 • 1984 • 1985 • 1986 • 1987 • 1988 • 1989 • 1990 • 1991 • 1992 • 1993 • 1994 • 1995 • 1996 • 1997 • 1998 • 1999 • 2000 • 2001 • 2002 • 2003 • 2004 • 2005 • 2006 • 2007 • 2008 • 2009 • 2010
|