Մաքսիմ Վորոբյով
Մաքսիմ Վորոբյով | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 6 (17), 1787 կամ 1787[1] |
Ծննդավայր | Պսկով, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | օգոստոսի 30 (սեպտեմբերի 11), 1855 կամ 1855[1] |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1809) |
Մասնագիտություն | նկարիչ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուսուցիչ | Ֆեոդոր Ալեքսեև և Ժան Թոմաս դե Տոմոն |
Աշակերտներ | Alexander Dorogov?, Mikhail Spiridonovich Erassi?, Alexey Voloskov? և Հովհաննես Այվազովսկի |
Maxim Vorobiev Վիքիպահեստում |
Մաքսիմ Նիկիֆորովիչ Վորոբյով (ռուս.՝ Макси́м Ники́форович Воробьёв, օգոստոսի 6 (17), 1787 կամ 1787[1], Պսկով, Ռուսական կայսրություն[2] - օգոստոսի 30 (սեպտեմբերի 11), 1855 կամ 1855[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]), ռուս գեղանկարիչ և գծանկարիչ, 19-րդ դարի առաջին կեսի ռոմանտիկ-դասական բնանկարի հիմնադիր և մեծագույն վարպետ, աշակերտների մեծ խմբի ուսուցիչ, որը պատմագրության մեջ հայտնի է իր անունով՝ վորոբյովյան դպրոց։ Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս (1814) և պրոֆեսոր (1823), պատվավոր պրոֆեսոր (1843)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է ավագ սպայի որդի, ով ծառայել է ակադեմիայում որպես հերթապահ, ընդունվել է ակադեմիա տաս տարեկան հասակում (1797) և մեծ հաջողություններ ունեցել նկարչության, հեռանկարչության, ճարտարապետության (պրոֆեսոր Թոմաս դե Թոմոնի մոտ) և բնանկարչության բնագավառում, վերջինում նրա ուսուցիչներ են եղել Ֆեոդոր Ալեքսեևը և հավանաբար, բնանկարիչ Միխայիլ Իվանովը։ Երիտասարդ նկարչի կողմից ընտրված, ավելի ճիշտ՝ ակադեմիական ղեկավարների կողմից նրան հանձնարարված նկարչության տեսակը եղել է ճարտարապետա-բնանկարայինը։ Լավ է նկարել և ճիշտ խմբավորել մարդկային կերպարները, որոնք աշխուժացրել և գունեղացրել են նրա նկարները։
Դեկորատիվ ուղղության բնանկարիչ, Միջին Ռուսաստանի պատմական տարածքներն ուսումնասիրող արշավախմբի անդամ Ֆ. Յա Ալեքսեևը 1809 թվականին երիտասարդ Վորոբյովին ընդունել է որպես օգնական՝ քաղաքային տեսարաններ նկարելու համար։ Մարդկային կերպարներով այդ տեսարանները աշխուժացնելու համար Ալեքսեևը նկարել է կայսեր քաղաքներ այցելությունների դրվագները։ Այդ պաշտոնական առաջադրանքը նրա և Վորոբյովի կողմից հաջողությամբ է կատարվել։
1813-1814 թվականներին Վորոբյովն այցելել է Գերմանիայի և Ֆրանսիայի գլխավոր շտաբներ, իսկ 1820 թվականին կառավարության հանձնարարությամբ մեկնել Պաղեստին, որտեղ նկարել, չափագրել և ուրվագծել է քրիստոնյաների կողմից հարգված բոլոր հիմնական վայրերը։ Այդ ձեռնարկի դժվարությունն այն է եղել, որ բոլոր չափումները և գծագրերը պետք է կատարվեին տեղական մուսուլմանական իշխանությունների վերահսկողությունից գաղտնի։ Բացի տաճարներից, Վորոբյովը նկարել է Երուսաղեմի և Մեռյալ ծովի մի քանի բնանկարային տեսարաններ, իսկ Պաղեստին տանող ճանապարհին՝ Կոստանդնուպոլսի, Հռոդոս կղզու, Զմյուռնիայի, Յաֆֆայի և այլ վայրերի տեսարաններ։ Ապագա նկարների համար այդ բոլոր նյութերը բաղկացած էին 90 թերթ ջրաներկ նկարներից, որոշ էսքիզներից, որոշ նկարներ էլ ամբողջությամբ ավարտված էին։ Վորոբյովի ճամփորդությունը դեպի սուրբ վայրեր կազմակերպել է Նիկոլայ Պավլովիչը, ով այդ ժամանակ դեռևս մեծ իշխան էր և ցանկանում էր պատշաճ ձևով վերականգնել Քրիստոսի Հարության եկեղեցին Նոր Երուսաղեմում և Մոսկվայի մերձակայքում։
1823 թվականից Վորոբյովը եղել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիայի բնանկարչության դասարանի պրոֆեսոր։ Սանկտ Պետերբուրգ վերադառնալուն պես Վորոբյովը նկարել է «Երուսաղեմի Հարության տաճարի նախամուտքը» (1823) և նույն թվականին՝ «Նևան Տրոիցկի կամրջի կողմից լուսնի լույսի ներքո»։ Հետագայում նկարել է «Հարության տաճարում Գողգոթայի մատուռի ինտերիերը» (նկարներն արտահայտում են հաղորդության կանչի պահը)։ 1827 թվականին նկարել է «Արևածագը Նևայի վրա», «Մեռյալ ծով», «Երեկոն արաբ շեյխ Աբու Ղոշի հետ» (գրեթե ժանրային նկար), «Տեսարան Զմյուռնիայից»։ 1828 թվականին՝ թուրքական պատերազմի ժամանակ, Վորոբյովը եղել է Նիկոլայ I-ի շքախմբի կազմում՝ նրա ցուցումներով կտավներ և էտյուդներ նկարելու համար։ Այդ ժամանակվա աշխատանքներից են «Վառնայի պաշարման տեսարանը», «Վառնայի պայթյունը», «Տեսարան Օդեսայից», «Նավը փոթորկի ժամանակ, որի վրա թագավորն էր գտնվում»։ Երուսաղեմի մասին խորապես պահպանված հիշողությունները կյանքի են կոչվել պաղեստինյան ճամփորդությունից 16 տարի անց («Ընդհանուր տեսարան Երուսաղեմից» և «Կոստանդնուպոլսի տեսարանը ասիական ափից»)։
1840 թվականին սկսվել է Վորոբյովի կյանքի տխուր ժամանակաշրջանը՝ կորցնելով սիրելի կնոջը, նա սկսել է բարոյապես վերափոխվել դեպի վատը, իրեն ավելորդություններ թույլ տալ, նույն ժամանակահատվածում նվազել է նրա գեղարվեստական գործունեությունը, նրա մոտ զարգացել է հիվանդությունը, ինչից էլ մահացել է 1855 թվականին։ Կյանքի վերջին տարիներին հիմնականում զբաղվել է իտալական տեսարաններով՝ հիմնվելով 1844-1846 թվականների իր ճանապարհորդությունների ընթացքում Հռոմի և Պալերմոյի շրջակայքում կատարած էտյուդների վրա։
Թաղվել է Սմոլենսկի ուղղափառ գերեզմանատանը՝ կնոջ կողքին[3]։ 1936 թվականին աճյունը և հուշարձանը տեղափոխվել են Ալեքսանդր Նևսկի մայրավանքի արվեստի վարպետների գերեզմանատուն[4]։
Ստեղծագործության նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վորոբյովի ստեղծագործությունները ժամանակակիցների կողմից շատ բարձր են գնահատվել։ «Գեղեցիկ արվեստների ամսագիր» հանդեսի հրատարակիչ Նեստոր Կուկոլնիկը Վորոբյովի լավագույն աշխատանքներից մեկի «Տեսարան Կոստանդնուպոլսից» կտավի մասին հետևյալ կերպ է արտահայտվել․ «Դա նկար չէ, այլ ջրի, հողի և օդի ներբող»։ Վորոբյովի հեռավոր հորիզոնով բաց բնատեսարաններով լավագույն նկարներից են «Մեռյալ ծովը» և Նևայի որոշ տեսարաններ։ «Նևայի գիշերային տեսարանը», որի մասին հիշատակվել է վերևում, իր ոճով հիշեցնում է ֆրանսիացի նկարիչ Կլոդ Ժոզեֆ Վերնեին։ Այնուամենայնիվ, մեր նկարիչը, ում հիմնական ուժը գծային և օդային հեռանկարչությունն է և գույների միջև փոխհարաբերությունների ողջամիտ ըմբռնումը, հաջող չի պատկերել ջուրը շարժման մեջ, հատկապես մեծ ալիքները։ Եթե Վորոբյովի ստեղծագործությունների թվում քիչ են զուտ գեղարվեստականները, ապա դա պետք է վերագրել ոչ թե նրա տաղանդի պակասին, այլ նրան, որ երկար տարիներ նա կախված էր կողմնակի ցուցումներից՝ կապված սյուժեների ընտրության և մասամբ դրանց մշակման մեթոդների հետ։ Դրանցից են, օրինակ, նրա նկարները՝ կապված 1828 թվականի ռուս-թուրքական պատերազմի, Երուսաղեմի սրբավայրերի հեռանկարչական կտավների մեծ մասը, շքերթների պատկերներ, հանդիսավոր մուտքեր և այլն, որոնցում գերիշխող պահանջ է եղել իրականությանը անվերապահ հավատարմությունը։ Վորոբյովի ստեղծագործության մեծ մասը ծառայողա-գեղարվեստական է, և միայն հազվադեպ դեպքերում է նա ազատորեն տրվել գեղարվեստական տրամադրությանը և փոխանցել ոչ միայն ընդարձակ համայնապատկերների ընդհանուր տպավորությունները, այլև առնչվել բնության խաղաղ կյանքին, ինչպես երևում է Պարգոլովոյի որոշ տեսարաններում։ Նրա ամենայուրատեսակ գեղարվեստական աշխատանքը, որն ավելի շատ համարձակ է, քան հաջողված, «Ամպրոպն» է (կայծակը հարվածում է ծառին), որտեղ մարդկային կերպարանքը թաքնվում է սարսափելի երևույթից, որը նկարելը գրեթե անհնարին օպտիկական խնդիր է։ Վորոբյովի նկարների տեխնիկան լի է գիտելիքներով, մտածված և ավարտված է, միևնույն ժամանակ ազատ։
Վորոբյովի գեղարվեստական էությունը դրսևորվել է նաև նրա երաժշտությամբ զբաղվելով, նա վարժ տիրապետել է ջութակին։
Վորոբյովին նյութապես աջակցել են կայսրը և այլ բարձրաստիճան անձինք իրենց պատվերներով, նրան ցմահ թոշակ է հատկացվել պաղեստինյան հանձնարարությունը հաջող կատարելու համար, բացի այդ, նա կտավներ է նկարել կոմս Ալեքսանդր Բենկենդորֆի և իշխան Միխայիլ Վորոնցովի համար և հաճախ կրկնօրինակել է իր լավագույն նկարներից մի քանիսը նրանց խնդրանքով։ Սակայն, ի վերջո, նրա ստեղծագործություններից շատերը ոչ ոք չի գնել և նկարիչն ունեցել է իր նկարների մի ամբողջ թանգարան, որոնք վաճառվել են միայն նրա մահից հետո՝ խաղարկվելով վիճակախաղով, որը մեծ հաջողություն չի ունեցել։
Վորոբյովի հիմնական նկարները գտնվել են պալատներում, կոմս Բենկենդորֆի Ֆալլ կալվածքում և մի քանի մասնավոր հավաքածուներում։ Էրմիտաժում է գտնվում «Գողգոթայի մատուռը»։ Ներկայումս նրանք չեն կարող ծառայել որպես ուղեցույց և օրինակ, բայց իր ժամանակ Վորոբյովը շատ բան է սովորեցրել ոչ միայն բնանկարիչների, այլև ժանրային նկարիչներին ու ճարտարապետներին։ Նա, ինչպես ոչ ոք, չի կարողացել տաղանդներ ստեղծել, ուստի իր ուսանողների երկար ցուցակում ավելի շատ աշխատավորներ են եղել (օրինակ՝ եղբայրներ Գրիգորի և Նիկանոր Չերենցովները), քան տաղանդներ։ Այնուամենայնիվ, վերջիններիս մեջ կան այնպիսի անուններ, ինչպիսիք են անժամանակ մահացած Միխայիլ Լեբեդևը, Լև Լագորիոն և Միխայիլ Կլոդտը, Ալեքսեյ Բոգոլյուբովը, Իվան Շիշկինը, սկզբում Վորոբյովի աշակերտներից են եղել նաև Ապոլլինարի Գորավսկին և Ալեքսանդր Գինեն։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կին՝ Կլեոպատրա Լոգինովնա Վորոբյովա (1796-1840)։
- Որդի՝ Սոկրատ Մաքսիմովիչ Վորոբյով (1817-1888) - ռուս բնանկարիչ և փորագրիչ, ակադեմիկոս, պրոֆեսոր։ Շարունակել է հոր գործը, դասավանդել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայում, որտեղ ղեկավարել է բնանկարային գեղանկարչության դասարանը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էսսեներ կյանքի և աշխատանքի մասին
- Петров П. Н. М. Н. Воробьев и его школа : статья / П. Н. Петрова // Вестник изящных искусств / издаваемый при Имп. Академии художеств под ред. А. И. Сомова. — СПб. : Тип. М. М. Стасюлевича, 1888. — Т. 6, вып. 4. — С. 279–332. — LCCN 54-55186
- Пилипенко В. Н. М. Н. Воробьёв и его роль в развитии русского пейзажа / В. Н. Пилипенко // Проблемы развития русского искусства : тематический сборник научных трудов / Акад. художеств СССР. Институт живописи, скульптуры и архитектуры им. И. Е. Репина; отв. ред. И. А. Бартенев. — Л. : ЛИЖСА им. И. Е. Репина, 1981. — Вып. XIV. — С. 67–73. — 82 с. — 500 экз.
- Рамазанов Н. А. Материалы для истории художеств в России : статьи и воспоминания / Н. А. Рамазанов; сост., авт. вступ. ст. и примеч. Н. С. Беляев; науч. ред. Г. В. Бахарева; Библиотека Рос. акад. наук. — СПб. : БАН, 2014. — С. 209–221. — 784 с. — 100 экз. — ISBN 978-5-336-00162-4. — .
- Смирнов Г. В. Максим Никифорович Воробьев, 1787–1855 / Г. В. Смирнов. — М.-Л. : Искусство, 1950. — 31 с., 6 л. ил. — (Массовая библиотека). — .
- Федоров-Давыдов А. А. Молодой Максим Воробьев // Русский пейзаж XVIII — начала XX века : История, проблемы, художники : Исследования, очерки / А. А. Федоров-Давыдов; [вступ. ст. Григорий Юрьевич Стернина. — М. : Советский художник, 1986. — С. 108–130. — 300, [3] с., [64] л. ил. : портр. — (Библиотека искусствознания). — 25 000 экз. — .
- Բառարաններ և հանրագիտարաններ
- Власов В. Г. Воробьёв Максим Никифорович // Стили в искусстве : Архитектура, графика. Декоративно-прикладное искусство. Живопись, скульптура : словарь : в 3 т. / В. Г. Власов. — СПб. : Кольна, 1996. — Т. 2 : Словарь имён : А—Л. — С. 215. — 543 с., [8] л. ил. : ил. — ISBN 5-88737-005-X. — .
- Воробьев Максим Никифорович // Вешин — Газли. — М. : Советская энциклопедия, 1971. — С. 348. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 5).
- Воробьев, Максим Никифорович // Бойченко — Геонджиан / сост. библиограф О. Э. Вольценбург ; авторы ст.: Л. А. Беспалова, А. Х. Грансберг, Л. М. Левина … [и др.]. — М. : Искусство, 1972. — С. 339–340. — (Художники народов СССР : Биобиблиограф. слов. : в 6 т. [4 т., 5 кн.] / Акад. художеств СССР, НИИ теории и истории изобраз. искусств; редкол.: Т. Н. Горина (отв. ред.), Т. К. Вагнер, Б. В. Веймарн … [и др.] ; 1970—, т. 2).
- Воробьёв Максим Никифорович / И. А. Ненарокомова // Великий князь — Восходящий узел орбиты. — М. : Большая российская энциклопедия, 2006. — С. 707. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 5). — ISBN 5-85270-334-6.
- Кондаков C. Н. Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764–1914 : в 2 т. / составил С. Н. Кондаков. — СПб. : Товарищество Р. Голике и А. Вильборг, 1915. — Т. 2 : Часть биографическая. — С. 42–43. — [4], VI, 454, [5] с. — .
- Коновалов Э. Г. Словарь русских художников : новый полный биографический : [дополненный и переработанный] / Э. Г. Коновалов. — М. : Эксмо, 2012. — С. 129–130. — 618, [1] с. — 2000 экз. — ISBN 978-5-699-53614-6. — .
- Крылов Н. Н. Воробьёв Максим Никифорович / Н. Н. Крылов // Три века Санкт-Петербурга : энциклопедия : в 3 т. / руководитель проекта С. И. Богданов; исп. руководитель проекта Б. В. Ерохин; отв. ред. В. В. Яковлев. — СПб. : Издательство СПбГУ, 2003. — Т. 2 : Девятнадцатый век, кн. 1 : А — В. — С. 607–608. — 680 с. — 5000 экз. — ISBN 5-8465-0052-8. — ISBN 5-8465-0123-0.
- Петинова Е. Ф. Воробьев Максим Никифорович / Е. П. // Русские живописцы XVIII–XIX века : биографический словарь / сост. Е. Ф. Петинова. — СПб. : Азбука-Классика, 2008. — С. 173–176. — 768 с. : ил. — 10 000 экз. — ISBN 978-5-91181-923-1. — .
- Фёдор Фомич Петрушевский (1890–1907). «Воробьев, Максим Никифорович». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Ровинский Д. А. Воробьев, Максим Никифорович // Подробный словарь русских граверов XVI—XIX вв. : в 2 т. / составил Д. А. Ровинский; предисловие Н. Собко. — Посмертное издание, с 720 фототипиями и 210 цинкографиями в тексте. — СПб : Тип. Имп. Академии наук, 1895. — Т. 1 : A — I. — [6] с., [1] л. портр. — Стб. 168–169. — 344, 448 стб. : ил. — .
- Спрингис Е. Э. Воробьёв Максим Никифорович // Православная энциклопедия. — М., 2005. — Т. IX : «Владимирская икона Божией Матери — Второе пришествие». — С. 367–368. — 752 с. — 39 000 экз. — ISBN 5-89572-015-3․
- Bénézit E. Worobieff (Maxim Nikilorovltch) // Dictionnaire critique et documentaire des peintres, sculpteurs, dessinateurs et graveurs de tous les temps et de tous les pays, par un groupe d'écrivains spécialistes français et étrangers :
[фр.] : en 10 vol. / entièrement refondue, revue et corrigée sous la direction des héritiers de E. Bénézit. — Nouvelle edition. — Paris : Gründ, 1976. — T. 10 : Styrsky – Zyw. — P. 796. — 962 p. — ISBN 2-7000-0158-3. — .
- Worobjeff, Maxim Nikiforowitsch // Allgemeines Lexikon der bildenden Künstler von der Antike bis zur Gegenwart, begründet von Ulrich Thieme und Felix Becker : unter Mitwirkung von etwa 400 Fachgelehrten bearbeitet und redigiert :
[нем.] : in 37 Bd. / von H. Vollmer, B. C. Kreplin, H. Wolff, O. Kellner; herausgegeben von Hans Vollmer. — Leipzig : Verlag von E. A. Seamann, 1947. — Bd. 36 : Wilhelmy – Zyzywi. — S. 255. — 616 S. — .
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Воробьёв Максим Никифорович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Воробьев, Максим Никифорович // Петербургский некрополь: в 4 томах / Сост. В. И. Саитов. — СПб.: Тип. М. М. Стасюлевича, 1912. — Т. 1 (А—Г). — С. 487.
- ↑ Александр Валерьевич Кобак, Юрий Минаевич Пирютко. Исторические кладбища Санкт-Петербурга / А. В. Кобак, Ю. М. Пирютко. — М. : Центрполиграф, 2009. — С. 236, 309. — 797, [3] с. — 1600 экз. — ISBN 978-5-9524-4025-8. — .
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль М. Н. Воробьёва на официальном сайте Российской академии художеств
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմ Վորոբյով» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 17 ծնունդներ
- 1787 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Սեպտեմբերի 11 մահեր
- 1855 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ռուս նկարիչներ
- Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոսներ
- Ռուս բնանկարիչներ
- 19-րդ դարի ռուս նկարիչներ