Նիկանոր Չերենցով
Նիկանոր Չերենցով ռուս.՝ Никаноор Григорьевич Чернецов | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 21 (հուլիսի 3), 1805[1] |
Ծննդավայր | Lukh, Yuryevetsky Uyezd, Կոստրոմայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 11 (23), 1879[1] (73 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | արվեստագետ |
Ժանր | բնանկար և դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Մեկենասներ | Պավել Սվինին |
Պարգևներ | |
![]() |
Նիկանոր Չերենցով (ռուս.՝ Никанор Григорьевич Чернецов, հունիսի 21 (հուլիսի 3), 1805[1], Lukh, Yuryevetsky Uyezd, Կոստրոմայի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 11 (23), 1879[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն)[2], XIX դարի ռուս նկարիչ, Չերենցև եղբայրներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկանոր Չերենցովը ծնվել է Կոստրոմայի մարզի Լուխ քաղաքում սրբանկարչի ընտանիքում։ Պավել Սվինյինի աջակցությամբ տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ 1823-27 թվականներին սովորել է Գեղարվեստի Ակադեմիայում՝ Մ․ Վորոբյովի մոտ։
1827 թվականին, ավարտելով Ակադեմիան, գործուղվել է Ռևել։ Ապա Նիկանորը մեկնել է ճանապարհորդության Կովկաս (1829-1831), Ղրիմ (1833-1836)։ 1838 թվականին եղբոր հետ միասին կատարել է ճանապարհորդել է Վոլգայում, պատկերել շատ կտավներ, որոնցից 1838-1851 թվականներին նրանք ստեղծել են յուրահատուկ Վոլգայի ափերի համայնապատկերը։ Եղել է Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներում (1840-1843)։
Նիկանոր Չերենցովը բարեկամական հարաբերությունների մեջ է եղել Ալեքսանդր Պուշկինի հետ։ Բանաստեղծ Ա. Պուշկինի աշխատասենյակը զարդարում էր նրա «Դարյալսկի ձորը» կտավը (1832)[3]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրը՝ Գրիգորի Չերենցով (1774—1844)՝ սրբանկարիչ, Կոստրոմայի մարզի Լուխ քաղաքի քաղքենի։
- Եղբայրը՝ Եվգրաֆ Գրիգորևիչ։
- Եղբայրը՝ Գրիգորի Չերենցով (1802—1865)՝ նկարիչ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կոստրոմայի տեսարանը
-
Դարյալսի ձորը
-
Ղրիմի բնապատկեր
-
Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտ (ներկայումս Հայաստանի դեսպանատան շենքը):
-
Գագրայի ամրացում
-
Պետերբուրգի Ստարո Կալինկինի կամուրջ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Обручев С. В. Неизвестный вариант картины братьев Чернецовых «Пушкин в Бахчисарайском дворце» // Пушкин: Исследования и материалы. — М., Л.: Изд-во АН СССР. Ленинградское отд, 1956. — Т. 1. — С. 369—371.
- Петров П. Н. Сборник материалов для Истории Имп. Академии Художеств, т. II, стр. 133, 188, 196, 208, 215, 224 и 265; т. III, стр. 17, 55, 101, 122 и 211, и «Указатель» к нему А. Е. Юндолова.
- Сомов А. Картинная Галерея Императорской Академии Художеств, I, 53 и 191.
- Ровинский Д. А. Подробный словарь русских гравированных портретов, т. І, стр. 170 и 820, примеч. стр. 235 и 254.
- Толь Настольный словарь для справок по всем отраслям знания", т. III, стр. 996.
- Настольный энциклопедический словарь / А. Гранат и К°, стр. 5125.
- Березин Н. Русский энциклопедический словарь".
- Nagler Künstler-Lexicon, B. 19, стр. 142.
- Стасов В. В. Собрание сочинений, т. І. стр. 880.
- «Чернецовы, Григорий и Никанор Григорьевичи». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Братья Чернецовы и Пушкин Արխիվացված 2013-10-05 Wayback Machine. Официальный сайт Русского музея
- Հուլիսի 3 ծնունդներ
- 1805 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունվարի 23 մահեր
- 1879 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 19-րդ դարի ռուս նկարիչներ
- Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոսներ
- Ռուս արվեստագետներ
- Ռուս բնանկարիչներ
- Ռուս նկարիչներ