Մարկուս Լյուպերց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկուս Լյուպերց
գերմ.՝ Markus Lüpertz
ԿեղծանունLupertz, Markus[1]
Ծնվել էապրիլի 25, 1941(1941-04-25)[2][3][4][…] (82 տարեկան)
ԾննդավայրԼիբերեց, Նացիստական Գերմանիա[5][6]
Քաղաքացիություն Գերմանիա[7]
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ, համալսարանի դասախոս, նկարազարդող, գծանկարիչ և գծանկարիչ
ԱշակերտներTom Lemke?
Պարգևներ
ԱնդամակցությունՎեստֆալիայի գիտությունների ակադեմիա
 Markus Lüpertz Վիքիպահեստում

Մարկուս Լյուպերց (գերմ.՝ Markus Lüpertz, ապրիլի 25, 1941(1941-04-25)[2][3][4][…], Լիբերեց, Նացիստական Գերմանիա[5][6]), գերմանացի քանդակագործ, նեոէքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Կրեֆելդում և Դյուսելդորֆում։ Աշխատել է Արևմտյան Բեռլինում, այնուհետև Ֆլորենցիայում, դասավանդել է Կարլսրուեում և Դյուսելդորֆում։ 1988-2009 թվականներին եղել է Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայի ռեկտորը։ Պլանավորում է Պոտսդամում ստեղծել սեփական գեղարվեստական ակադեմիա։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկանում է «Նոր վայրիներ» խմբին։ 1970 թվականին Մաքս Բեքմանի ազդեցության ներքո իրականացրել է աշխատանքների շարք նրա ստեղծագործություններով ոգեշնչված։ 1980 թվականին կատարել է աշխատանքների շարք նվիրված Օրփեոսին և Ֆրանցիսկ Ասսիզեցուն, քանդակներ ոգեշնչված Նիկոլա Պուսենի և Ժան Բատիստ Կամիլ Կորոյի գործերով։ Աշխատել է որպես թատերական նկարիչ, գրել է բանաստեղծություններ, հանդես եկել որպես ջազային դաշնակահար, համագործակցել է Դուրս Գրյունբայնի հետ։ 2003 թվականից հրատարակում է գրական-գեղարվեստական ամսագիր «Կինը և կատուն» (գերմ.) անվանումով, որը թարգմանվում է իտալերեն և ֆրանսերեն։

Ընկած զինվոր, Բեռլին, 1994

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հետահայաց ցուցահանդեսը բացվել է 1977 թվականին Համբուրգում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gohr S. Markus Lüpertz. Barcelona: Ediciones Polígrafa; New York: D.A.P., 2001
  • Маркус Люперц // 100 художников XX века. Екатеринбург: Урал ЛТД, 1999.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկուս Լյուպերց» հոդվածին։