Մարկ Այշեմ
Մարկ Այշեմ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 7, 1951[1] (73 տարեկան) կամ սեպտեմբերի 7, 1941[2] (83 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ջազ և ջազ-ֆյուժն[4] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, ջազ երաժիշտ, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, երգերի հեղինակ, փողհար և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | Շեփոր[4], flugelhorn?[4], horn?[4], երաժշտական ստեղնաշար[4] և սինթեզատոր[4] |
Լեյբլ | Windham Hill Records? և ECM Records |
Պարգևներ | |
Կայք | isham.com |
Մարկ Այշեմ (անգլ.՝ Mark Isham սեպտեմբերի 7, 1951[1] կամ սեպտեմբերի 7, 1941[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի երաժիշտ և կոմպոզիտոր։ Հայտնի է էլեկտրոնային երաժշտության և ջազային ստեղծագործություններով, ինչպես նաև` որպես ֆիլմերի երաժշտությունների հեղինակ։ Գրեմմի երաժշտական և Էմմի հեռուստատեսային մրցանակների դափնեկիր է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարկ Այշեմի ծնողներն անմիջական կապ ունեին երաժշտության հետ. մայրը՝ Պատրիսիա Այշեմը (Հեմոնդ), ջութակահար էր, հայրը՝ Հովարդ Ֆուլլեր Այշեմը, երաժշտություն էր դասավանդում։ Մարկը մանկության տարիներին սովորել է նվագել դաշնամուր, շեփոր և ջութակ։
Իր երաժշտական գործունեությունն սկսել է Օքլենդի և Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբերում, երբ ընտանիքը տեղափոխվել է Կալիֆոռնիա։ Այդ ժամանակ միացել է տարբեր ռոքի և ջազ խմբերի։ 1970-1972 թվականներին Մարկը միացել է Beefy Red խմբին` նվագելով շեփոր և սոպրանո–սաքսոֆոն։ 1974 թվականից սկսած Այշեմը լուծարված խմբի մյուս անդամներ Ֆիլ Վուդի և Ջեյմս Պրեստոնի հետ միացել է The Sons of Champlin խմբին։ Այդ ժամանակ երկու խմբերն էլ իրենց յուրահատկությամբ առանձնանում էին Սան Ֆրանցիսկոյի պսիխոդելիկ խմբերի ֆոնին։
Երբ Այշեմը 20 տարեկան էր, նա սկսել է հետաքրքրվել էլեկտրոնային երաժշտությամբ և հայտնի է դարձել որպես հիանալի սինթեզահար։ Ի թիվս այլ բաների, Այշեմը հայտնի էր որպես «դասական» շեփորահար, ջազային ոճաբան և մենակատար գործիքավորող։ 1975 թվականին նա և դաշնակահար Արտ Լանդեն ձևավորել են Rubisa Patrol քառյակը, որտեղ Մարկը դրսևորել է իրեն որպես վիրտուոզ շեփորահար` Մայլս Դևիսին հիշեցնող կատարողական ոճով։ 1979-1983 թվականներին Այշեմը համագործակցել է Վան Մորիսոնի հետ, այս ժամանակահատվածում նրանք միասին թողարկել են 4 ալբոմ։ Բացի դրանից, որպես ռոք երաժիշտ և շեփորահար Այշեմը «հրավերով» աշխատել է այնպիսի հռչակավոր կատարողների հետ, ինչպիսիք են Rolling Stones, Beach Boys խմբերը, Ջոնի Միտչելլը, Վիլլի Նելսոնը, Լայլ Լովետը, Զիգի Մառլին, Քրիս Այզեկը և Բրյուս Սպրինգստինը։
1983 թվականին Այշեմը թողարկել է իր առաջին անհատական Vapor Drawings ալբոմը։ Քննադատությունը շատ դրական է արձագանքել Այշեմի` ջազից մինչև էլեկտրոնայի ավանգարդ տարբեր երաժշտական ոճերը մեկ աշխատանքում միավորելու կարողությունը` միևնույն ժամանակ օգտագործելով թե՛ ակուստիկ, թե՛ սինթեզված ձայն։ Այս ալբոմի շնորհիվ Այշեմը հայտնի է դարձել որպես «նյու էյջ» ոճի հիմնադիրներից մեկը։ Նրա հաջորդ` Castalia (1988) և Tibet (1989) ալբոմները հաստատել են Այշեմի հաջողությունները, այդ (ինչպես և շատ հետագա) ալբոմները առաջադրվել են Գրեմմի մրցանակի։ Նա կարողացել է ստանալ այս հեղինակավոր մրցանակը 1990 թվականին «Նյու Էջ ոճի լավագույն ալբոմ» անվանակարգում` իր նոր` Mark Isham ստեղծագործության համար։ XX դարի 90-ական թվականների երկրորդ կեսին Մարկ Այշեմը վերադարձել է ջազին։ Արդյունքում Մայլս Դևիսի երաժշտության նրա մշակումները, որոնք թողարկվել են Miles Remembered: The Silent Way Project անվանումով, լոնդոնյան The Times թերթի կողմից ճանաչվել է որպես 1999 թվականի լավագույն ջազ ալբոմ։
1987-1992 թվականներին Այշեմն աշխատել է Rabbit Ears Storybook Classics շարքի աուդիոգրքերի երաժշտական ձևավորման վրա, որոնք ընդգրկել են մանկական դասական հեքիաթների հիման վրա գրված պատմություններ։ Սկավառակների ստեղծման աշխատանքներին մասնակցել են այնպիսի հայտնի արվեստագետներ, ինչպիսիք են Ուիլյամ Հյորթն ու Գլեն Քլոուզը։
Երաժշտություն հեռուստատեսության և կինոյի համար
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմերի երաժշտության բնագավառում Մարկ Այշեմն առաջին անգամ հայտնվել է 1983 թվականին, երբ թողարկել է իր առաջին անհատական ալբոմն ու ձայնագրել Քերոլ Բելարդի «Մի կանչիր գայլերին» ֆիլմի սաունդթրեքը։ Այնուհետև նա աշխատել է այնպիսի ֆիլմերի համար, ինչպիսիք են «Բախում», «Սպիտակ գերի», «Արգելակ», «Բլեյդ», «Նել», «Ռազմական գործիչ», «Մեղուների գաղտնի կյանք», «Վատ լեյտենանտ» և այլն։ «Սյնտեղ, որտեղ հոսում է գետը» ֆիլմի համար գրված երաժշտության համար նա առաջադրվել է «Օսկար» մրցանակի (1993), իսկ «EZ Street»–ի հեռուստատեսային շարքի «Սարսափելի գեղեցկություն» դրվագի համար 1996 թվականին ստացել է «Էմմի» մրցանակ։ Այշեմն ըստ հավաքած բյուջեի գտնվում է ԱՄՆ-ում 2000-2009 թվականներին վարձույթի հանված ֆիլմերի կոմոզիտորների` MovieScore ամսագրի կողմից կազմված վարկանիշային ցանկի 25-րդ տեղում[5]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմերի կոմպոզիտորի գործունեությունից բացի Մարկ Այշեմը պարբերաբար մասնակցել է նաև սաունդթրեքների ձայնագրման աշխատանքներին որպես երաժիշտ։ Ստորև բերված է այն ֆիլմերի ցանկը, որտեղ նա հանդես եկել որպես կոմպոզիտոր[6]։
- 1983 Մի կանչիր գայլերին-Never Cry Wolf
- 1984 Տիկին Սոֆե-Mrs. Soffe
- 1984 Հարվի Միլքի ժամանակները-The Times of Harvey Milk
- 1985 Խնդիրը` մտքում Trouble in Mind
- 1985 Հաստատակամ Անագե զինվորիկը-The Steadfast Tin Soldier
- 1986 Ուղեկցողը-The Hitcher
- 1986 Անորեքսիայի դիմանկարը-Portraits of Anorexia
- 1987 Պատրաստված է Երկնքում-Made in Heaven
- 1988 «Ժամանակակիցները»-The Moderns
- 1988 Պատերազմի գաղժզանը-The Beast of War
- 1990 Սերն ընդհանուր առմամբ-Love at Large
- 1990 Ճակատագրի սխալ կողմը-Reversal of Fortune
- 1990 Բոլորն էլ հաղթում են-Everybody Wins
- 1990 Տիբեթ-Tibet
- 1991 Շրջադարձի կետ-Point Break
- 1991 Փոքրիկ մարդ Թեյթը-Little Man Tate
- 1991 Բիլի Բեթգեյթ-Billy Bathgate
- 1991 Մահացու մտքեր-Mortal Thoughts
- 1991 Ծաղրված սրտերը-Crooked Hearts
- 1992 Լուսանկարիչը-The Public Eye
- 1992 Այտեղ, որտեղ հոսում է գետը-A River Runs Through It
- 1992 Գեղանկարչուհի-Sketch Artist
- 1992 Կեսգիշերային մաքրում-A Midnight Clear
- 1992 Զիլ աշխարհ-Cool World
- 1992 Մկների և տղամարդկանց մասին-Of Mice and Men
- 1993 Պատրաստված է Ամերիկայում-Made in America
- 1993 Ռոմեոյի արյունահոսությունը-Romeo Is Bleeding
- 1993 Հրդեհ երկնքում-Fire in the Sky
- 1993 Վազելու տեղ չկա-Nowhere to Run
- 1993 Կարճ մոնտաժ- Short cut
- 1993 Թաքնված Հավայի-Hidden Hawaii
- 1994 Հեռուստավիկտորինա-Quiz Show
- 1994 Փախուստ-The Getaway
- 1994 Ժամանակի վերահսկիչը-Timecop
- 1994 Նելլ-Nell
- 1994 Տիկին Պարկերը և Արատավոր շրջանը-Mrs. Parker and the Vicious Circle
- 1994 Մատնաչափիկը-Thumbelina
- 1994 Բրոունգինգի վարկածը-The Browning Version
- 1994 Անվտանգ անցուղի-Safe Passage
- 1995 Ցանցը-The Net
- 1995 Մայամիի Ռապսոդիան-Miami Rhapsody
- 1995 Ընտանեկան Խնջույք-Home for the Holidays
- 1995 Կորցնելով Իսային-Losing Isaiah
- 1995 Ջրաշխարհ-Waterworld
- 1996 Վերջին պարը-Last Dance
- 1996 Գիշերը Մանհեթենում-Night Falls on Manhattan
- 1996 Թռչել տուն-Fly Away Home
- 1996 Գոտտի-Gotti
- 1996-1997 EZ Streets
- 1997 Համբուրիր աղջիկներին-Kiss the Girls
- 1997 Մայրամուտին-Afterglow
- 1997 Պաշտպանները. Վճար-The Defenders: Payback
- 1997 Փոքրիկ ծառի կրթությունը-The Education of Little Tree
- 1998 Երկրից դեպի լուսին-From the Earth to the Moon
- 1998 Լեշի-The Gingerbread Man
- 1998 Ազատ փողեր-Free Money
- 1998 Բլեյդ-Blade
- 1998 Պաշտպանները․ խոսելով առաջինը-The Defenders: Taking the First
- 1998 Պաշտպանները․ սատանաների ընտրությունը-The Defenders: Choice of Evils
- 1998 Արյան մակընթացություն-The Blood Tide
- 1999-2002 Ընտանեկան օրենք-Family Law
- 1999 Առաջին հայացքից-At First Sight
- 1999 Հոկտեմբերի երկինք-October Sky
- 1999 Չեմպիոնների նախաճաշը-Breakfast of Champions
- 1999 Ուսանողական թիմ-Varsity Blues
- 1999 3D Գալապագոսներ-Galapagos
- 1999 Մերկ մարմիններ-Body Shots
- 2000 Թրիքսի-Trixie
- 2000 Մարտի կանոններ-Rules of Engagement
- 2000 Պատվի մարտիկներ-Men of Honor
- 2000 Այնտեղ, որտեղ փողն է-Where the Money Is
- 2001 Ձեռքի գնդակ-Hard Ball
- 2001 Որևէ բառ չասեք-Don`t Say a Word
- 2001 Հրաշքը-The Majestic
- 2001 Խնայիր վերջին պարը-Save the Last Dance
- 2001 Կյանքը որպես տուն-Life as a House
- 2001 Կյանքը տուն դարձնելով-The Making of 'Life as a House'
- 2001 Ներքևից վերև-From the Ground Up
- 2001 Բնավորության ստեղծում․«Կյանքը որպես տան» ներսում-Character Building: Inside 'Life as a House'
- 2002 Նորեկ-Impostor
- 2002 Լուսնի լույսի Միլա-Moonlight Mile
- 2003 Մահվան մայրուղին-Highwaymen
- 2003 Արգելակ-The Cooler
- 2003 Հիթչեր. ինչպե՞ս են այս ֆիլմերը պատրաստվել-The Hitcher - How Do These Movies Get Made?
- 2004 Հրաշք-Miracle
- 2004 Բախում-Crash
- 2004 Սպարտան-Spartan
- 2004 Ամնեզիա-Twisted
- 2005 Նրա կոշիկներում-In Her Shoes
- 2005 Խելագար մրցավազք-Racing Stripes
- 2005 Խփիր և գոռա-Kicking & Screaming
- 2006 Սև խոլորձ-The Black Dahlia
- 2006 Բոբբի-Bobby
- 2006 Սպիտակ գերին-Eight Below
- 2006 Վազիր` առանց ետ նայելու-Running Scared
- 2006 Նայելով ապակու միջով-Running Scared: Through the Looking Glass
- 2006 Հաղթահարել-Invincible
- 2007 Հաջորդը-Next
- 2007 Ազատության գրողները-Freedom Writers
- 2007 Մշուշ-The Mist
- 2007 Առյուծները գառների համար-Lions for Lambs
- 2007 Արգելված ճանապարհ-Reservation Road
- 2007 Գրեյսը-Gracie
- 2007 Էլայի հովտում-In the Valley of Elah
- 2007 Դոնելի եղբայրները-The Black Donnellys
- 2008 Էքսպրես-The Express
- 2008 Մեղուների գաղտնի կյանքը-The Secret Life of Bees
- 2008-2009 Բախում-Crash
- 2008 Կանայք-The Women
- 2008 Հպարտություն և փառք-Pride and Glory
- 2008 Երբ մթությունն է գալիս. Ստեղծելով մշուշ-When Darkness Came: The Making of 'The Mist'
- 2008 Սուրհանդակը–2.0-The Courier/2.0
- 2009 Փառք-Fame
- 2009 Չար լեյտենանտ-The Bad Lieutenant: Port of Call New Orleans
- 2009 Ուղղելով-Crossing Over
- 2009 Չմոռացված-Not Forgotten
- 2009 Իմ միակ-My One and Only
- 2010 Խենթերը-The Crazies
- 2010 Հարձակվողը-The Conspirator
- 2011 Մեխանիկը-The Mechanic
- 2011 Ռազմիկը-Warrior
- 2011 Դելֆինների ՊատմությունըъDolphin Tale
- 2011-2017 Մի անգամը-Once upon a time
- 2011 Առավոտը-Morning
- 2012 Հաջողակը-The Lucky One
- 2012 Գողացվածը-Stolen
- 2012 Մի անգամ․ հրաշքը գալիս է-Once Upon a Time: Magic Is Coming
- 2012 Գործարան-The Factory
- 2012—… Գեղեցկուհին և հրեշը-Beauty and the Beast
- 2013 Միստերի և Փիթի անխուսափելի պարտությունը-The Inevitable Defeat of Mister & Pete
- 2013 42
- 2013 Մի անգամ. հրաշքի գինը-Once Upon a Time: The Price of Magic
- 2013 Մի անգամ․ ճանապարհորդություն դեպի ոչ մի տեղ-Once Upon a Time: Journey to Neverland
- 2013 Գանգստերների քաղաք-Mob City
- 2013-2014 Մի անգամ հրաշքների վայրում-Once Upon a Time in Wonderland
- 2014 Մի անգամ. չարությունն է գալիս-Once Upon a Time: Wicked Is Coming
- 2014 Լույսերի հետևում-Beyond the Lights
- 2014 Մի անգամ. պատմությունը սառել է-Once Upon a Time: Storybrooke Has Frozen Over
- 2015 Ամենաերկար ճանապարհը-The Longest Ride
- 2015—… Ամերիկյան հանցագործություն-American Crime
- 2016 Մեխանիկ. վերակենդանացում-Mechanic: Resurrection
- 2016 Գրառումներ-The Accountant
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռելիզներ | |||
---|---|---|---|
1983 | Vapor Drawings | Windham Hill | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1986 | The Moderns | Virgin | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1986 | Trouble in Mind | Antilles | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1987 | The Steadfast Tin Soldier | Windham Hill Records | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1987 | We Begin | ECM | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1988 | Castalia | Gold Rush | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1989 | Tibet | Windham Hill | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1990 | Emperor & Nightingale | Windham Hill | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1990 | Thumbelina | Windham Hill | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1990 | Mark Isham | Gold Rush | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1990 | The Emperor's New Clothes | Windham Hill Records | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1991 | Billy Bathgate | Milan | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1991 | Little Man Tate | Varèse Sarabande | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1991 | Songs My Children Taught Me | Windham Hill | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1992 | The Hitcher | Silva America | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1992 | A River Runs Through It Original Motion Picture Soundtrack | Milan | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1992 | Sketch Artist Original Television Soundtrack | Varèse Sarabande | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1992 | The Public Eye [Original Motion Picture Soundtrack] | Varèse Sarabande | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1993 | Of Mice and Men | Colosseum | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1993 | Fire in the Sky | Varèse Sarabande | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1994 | Time Cop Original Motion Picture Soundtrack | Varese | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1994 | Quiz Show | Hollywood Records | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1994 | Mrs. Parker and the Vicious Circle | Varese | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1994 | Nell | Arista | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1995 | Blue Sun | Columbia | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1995 | Losing Isaiah Original Soundtrack | Sony Music Distribution | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1995 | The Net | Varèse Sarabande | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1996 | Last Dance Original Soundtrack | Hollywood Records | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1997 | Kiss the Girls | Milan | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1998 | Education of Little Tree | Sony Music Distribution | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1998 | Afterglow | Columbia | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1998 | Blade [Score | Varese | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1999 | At First Sight Score/Soundtrack | Milan | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1999 | October Sky | Sony Music Distribution | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1999 | Miles Remembered: The Silent Way Project | Sony Music Distribution | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1999 | Body Shots | Milan | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2000 | Rules of Engagement Score | Milan | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2000 | Men of Honor | Motown | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2001 | Don't Say a Word Original Motion Picture Soundtrack | Varèse Sarabande | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2001 | Life as a House Original Motion Picture Soundtrack | Varese | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2003 | The Cooler | Commotion Records | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2004 | Miracle Original Soundtrack | Hollywood Records | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2004 | Twisted Original Motion Picture Soundtrack | Varèse Sarabande | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2005 | Racing Stripes | Varese | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2005 | Crash | Superb Records | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2006 | Running Scared Original Motion Picture Soundtrack | Varèse Sarabande | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2006 | The Black Dahlia Original Soundtrack Recording | Silva America | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2007 | Next Music from the Motion Picture | Lakeshore Records | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2007 | In the Valley of Elah Original Motion Picture Soundtrack | Varèse Sarabande | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2007 | Reservation Road Original Motion Picture Soundtrack | Lakeshore Records | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2007 | Bobby Original Motion Picture Score | Lakeshore Records | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2007 | Lions for Lambs Original Motion Picture Soundtrack | Varèse Sarabande | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2007 | Gracie Original Motion Picture Score | Lakeshore Records | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2008 | The Mist Original Motion Picture Soundtrack | Varèse Sarabande | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2008 | Pride and Glory Original Motion Picture Soundtrack | Varèse Sarabande | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2009 | Crossing Over Original Motion Picture Soundtrack | Varèse Sarabande | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2010 | The Crazies Original Soundtrack | Varèse Sarabande | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
Հավաքածուներ| | |||
---|---|---|---|
1987 | Film Music | Windham Hill | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
1998 | A Windham Hill Retrospective | Windham Hill | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2006 | Pure Mark Isham | Windham Hill | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2006 | Eight Below Soundtrack | EMI/Disney | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
2007 | Best of Mark Isham | Lakeshore Records | Ալբոմ(անգլ.) Allmusic կայքում |
Պարգևներ և առաջադրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևների և առաջադրումների ժամանակագրություն[7] | ||||
---|---|---|---|---|
Տարի | Արդյունք | Իրադարձություն | Անվանակարգ | Առաջադրված ստեղծագործություն |
1988 | պարգև | Լոս Անջելեսի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակ | Ֆիլմի լավագույն երաժշտություն | Մոդեռնիստներ |
առաջադրում | «Գրեմմի» մրցանակ | նյու էյջ ոճի լավագույն կատարում | Castalia | |
առաջադրում | «Գրեմմի» մրցանակ | Լավագույն ալբոմ երեխաների համար | The Emperor and the Nightingale | |
1989 | առաջադրում | «Գրեմի» մրցանակ | Նյու էյջ լավագույն կատարում | Tibet |
առաջադրում | «Գրեմմի» մրցանակ | Լավագույն ալբոմ երեխաների համար | Thumbelina | |
1990 | առաջադրում | «Գրեմմի» մրցանակ | Լավագույն նյու էյջ ալբոմ | Mark Isham (ալբոմ)|Mark Isham |
1992 | առաջադրում | «Գրեմմի» մրցանակ | Լավագույն ալբոմ երեխաների համար | Children for The Emporer's New Clothes |
առաջադրում | «Մուվիլայն» ամսագրի կինոերաժշտական մեծ մրցանակ | |||
1993 | առաջադրում | Օսկար | «Օսկար»` ֆիլմի լավագույն երաժշտության համար | Այնտեղ, որտեղ հոսում է գետը |
1994 | առաջադրում | «Գրեմմի» մրցանակ | Կինոյի կամ հեռուստատեսության համար գրված լավագույն գործիքային կոմպոզիցիա | Այնտեղ, որտեղ հոսում է գետը |
առաջադրում | «Սատուրն» կինոմրցանակ | Ֆիլմի լավավույն երաժշտություն | Երկնային կրակ | |
1995 | առաջադրում | «Էմմի» մրցանակ | Անհատական լավագույն ներդրում երաժշտական թեմատիկայի մեջ՝ լուսագրերի համար | Չիկագոյի հուսը |
առաջադրում | Մրցանակ «Ոսկե գլոբուս» | Լավագույն երգը ֆիլմում | Նելլ | |
1996 | առաջադրում | «Էմմի» մրցանակ | Անհատական լավագույն ներդրում երաժշտական թեմատիկայի մեջ՝ լուսագրերի համար | Չիկագոյի հույսը |
1997 | առաջադրում | «Էմմի» մրցանակ | Լավագույն երաժշտական թեմատիկա՝ լուսագրերի համար | EZ Streets (դրվագ «A Terrible Beauty») |
1998 | առաջադրում | «Էմիի» մրցանակ | Լավագույն երաժշտական թեմատիկա՝ լուսագրերի համար | |
1999 | առաջադրում | Կոմպոզիտորների, հեղինակների և հրատարակիչների ամերիկյան համայքնի մրցանակ՝ կինոյի և հեռուստատեսության երաժշտության համար | Ամենաշահութաբեր ֆիլմեր | Բլեյդ (ֆիլմ)| |
2000 | առաջադրում | Կոմպոզիտորների, հեղինակների և հրատարակիչների ամերիկյան համայքնի մրցանակ՝ կինոյի և հեռուստատեսության երաժշտության համար | Լավագույն հեռուստասերիալներ | Ընտանեկան օրենք |
2002 | առաջադրում | «Գրեմմի» մրցանակ | Լավագույն ալբոմ, որ դարձել է ֆիլմի, հեռուստատեսության կամ այլ պատկերավոր ներկայացման սաունդթրեք | Ռազմական սուզորդ |
2005 | առաջադրում | Ամերիկյան կինոարվեստի ինստիտուտ | Բախում (ֆիլմ) | |
2006 | առաջադրում | Ամերիկյան կոմպոզիտորների, հեղինակների և հրատարակիչների համայնքի մրցանակ, կինոյի և հեռուստատեսուտյան համար գրված երաժշտության համար | Հենրի Մանչինի մրցանակ` կինո և հեռուստաերաժշտության ոլորտում ունեցած նշանակալի ներդրման համար | |
առաջադրում | Vision Award | Վիզուալ ստեղծագործությունների լավագույն կոմպոզիտոր | Բախում | |
2007 | առաջադրում | Հոլիվուդյան կինոփառատոնի մրցանակ | Կոմպոզիտորի տարիները | |
առաջադրում | Կինոերաժշտական քննադատների միջազգային ասոցիացիայի մրցանակ | Լավագույն երգ դրամատիկ ֆիլմում | Սև խոլորձ(ֆիլմ, 2006)| | |
առաջադրում | Ամերիկյան կոմպոզիտորների, հեղինակների և հրատարակիչների համայնքի մրցանակ , կինոյի և հեռուստատեսուտյան համար գրված երաժշտության համար | Ամենաշահութաբեր ֆիլմ | Սպիտակ գերի| |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #129579203 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Montreux Jazz Festival Database
- ↑ КиноМузыка online (13 июня 2010). «Король бокс-офиса». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Марк Айшем (Mark Isham) (07.09.1951): биография, фильмография, новости, статьи, интервью, фото, награды». КиноНовости. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Mark Isham :: Grammy and Emmy Award-winning, and Academy Award-nominated Performer and Composer» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 9-ին.
|