Մարինա Ռիբալկո
Մարինա Ռիբալկո ուկրաիներեն՝ Марина Рибалко | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 29, 1986[1] (38 տարեկան) |
Ծննդավայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Կիևի շինարարության և ճարտարապետության ազգային համալսարան[3] |
Մասնագիտություն | նկարչուհի, գրաֆիկական դիզայներ, նորաձևության դիզայներ և լուսանկարիչ |
Մարինա Լեոնիդովնա Ռիբալկո (ուկրաիներեն՝ Марина Леонiдiвна Рибалко, հուլիսի 29, 1986[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), ուկրաինացի դիզայներ, նկարիչ, RYBALKO բրենդի հիմնադիր։
2009 թվականին Ռիբալկոն կազմակերպել է իր առաջին անհատական գեղարվեստական ցուցահանդեսը։ 2013 թվականին սկսել է աշխատել նորաձևության և արվեստի միաձուլման ուղղությամբ և ստեղծել է RYBALKO ապրանքանիշը։ Ապրանքանիշի հաճախորդներից են հայտնի մարդիկ, ինչպիսիք են The Hardkissը, Եկատերինա Օսադչայան, Գարիկ Կորոգոդսկին, ԴախաԲրախան, Dakh Doughters-ը, AINA-ն և շատ ուրիշներ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարինա Ռիբալկոն ծնվել է 1986 թվականի հունիսի 29-ին Ուկրաինայում՝ Կիևում։ Մայրը՝ Նատալկա Իվանովնան որպես վերլուծաբան էր աշխատում «КМДА»-ում, հայրը՝ Լեոնիդ Սերգեևիչը ճարտարագետ էր։ Մինչև 3 տարեկանը Մարինան ապրել է տատիկի՝ Օկսանայի հետ, որը մատենագիր էր և Միրոնովկայի մշակույթի տան թատերական բեմադրությունների կազմակերպիչ[4]։
Ռիբալկոն 2002 թվականին ավարտել է № 287 մասնագիտացված դպրոցի պատկերա-դեկորատիվ արվեստի դասարանը։ 2003 թվականին ընդունվել է Կիևի շինարարության և ճարտարապետության ազգային համալսարան։ Համալսարանն ավարտելուց հետո՝ 2009 թվականին նա կազմակերպել է իր առաջին անհատական գեղարվեստական ցուցահանդեսները[5]։
Համալսարանն ավարտելուց հետո Մարինա Ռիբալկոն որպես դեկորատոր է աշխատել հեռուստատեսությունում և մանկական թատրոնում, մեկ տարի անց սկսել է ստեղծել գլխարկներ[6]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին Ռիբալկոն անցկացրել է առաջին պրոֆեսիոնալ ցուցադրությունը՝ «love to dog»-ը նվիրված իր շանը՝ Դանին, որը սատկել էր քաղցկեղից։ Յուղաներկով առաջին աշխատանքները հիմնականում ինքնապատկերներ են, քանի որ, ինչպես վկայում է Ռիբալկոն, «դրանք ձևավորել են ուղղություն իմ գեղանկարչության մեջ»[7]։
2009-2012 թվականներին Ռիբալկոն փորձարարական մոտեցում է ցուցաբերել իր ոճական փոփոխություններում, որոնք տարբերվում են ակնարկների և ձևերի պարադոքսալ համադրությունների օգտագործմամբ։ 2010 թվականին նա կազմակերպել է իր երկրորդ պրոֆեսիոնալ ցուցահանդեսը՝ «ВОНИ»-ին, իսկ մեկ տարի անց՝ երրորդը՝ «Life»-ը՝ ֆրանսիական մշակութային ГОГОЛЬFEST կենտրանի օժանդակությամբ։ 2013 թվականին Ռիբալկոն ГОГОЛЬFEST-ի շրջանակներում ներկայացրել է անհատական գրաֆիկական «box» ցուցահանդեսը, նույն թվականին անցկացրել է նաև «Guinevere van Seenus» ցուցահանդեսը։ 2015 թվականին Ռիբալկոն ГОГОЛЬFEST-ի շրջանակներում Ուկրաինայի ազգային էքսպոկենտրոնում անցկացրել է անհատական «All in your hands» ցուցահանդեսը, որի ժամանակ ցուցադրվել են յուղաներկից կտավներ, գրաֆիկայից և գեղանկարչությունից կատալոգներ[8]։
2016 թվականին Ռիբալկոն ստեղծել է ջրաներկից աշխատանքների շարք, որտեղ համադրվում են երկու կոնտրաստ գույն՝ կարմիրը և կապույտը, որոնք հետագայում՝ 2017 թվականին, հիմք են ծառայել նրա RYBALKO SS ապրանքանիշի համար[9]։
2018 թվականի օգոստոսին Կիևի Spivakovska ART:EGO պատկերասրահում կայացել է «RYBALKOart» ցուցահանդեսի բացումը, որտեղ հավաքված էին վերջին տարիների սյուռեալիզմի ոճով ստեղծված աշխատանքները[10][11]։ 2018 թվականի հոկտեմբերին SkyLine-ում Spivakovska ART:EGO պատկերասրահի 4-ամյակին Ռիբալկոն այն նկարիչներից մեկն էր, ում նկարները ցուցադրվել են Faces of EGO կոլեկտիվ ցուցահանդեսում[12]։ 2019 թվականի փետրվարին Կիևում անցկացվել է The Code ժամանակակից քանդակագործության և գեղանկարչության աշխատանքների ամենամյա ցուցահանդեսը[13]։ 18 ուկրաինացի նկարիչների աշխատանքների թվում էին նաև Ռիբալկոյի նկարները[14]։ Քննադատները նշել են, որ The CODE ցուցահանդեսը նկարիչների արվեստի հավաքածու է, որոնք իրենց աշխատանքներում ուսումնասիրում են պատմական անգիտակցուցությունը՝ այսպես թե այնպես նշելով մարդու տեղը տիեզերքում[15]։
Հագուստի դիզայներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին Մարինա Ռիբալկոն իր ապագա ամուսնու՝ Ալեքսանդր Լենի և Իգոր Շտիլի հետ ստեղծել է Komoora Design Workshop արվեստանոցը, որտեղ ներկայացված է ուկրաինացի և ռուս երիտասարդ դիզայներների հագուստները, կոշիկները և աքսեսուարները, նաև ինտերիերի դետալներ՝ ստեղծված խանութի սեփականատերերի կողմից[16]։
2013 թվականի սկզբին Ռիբալկոն ստեղծել է RYBALKO ապրանքանիշը և իր առաջին հավաքածուն է ցուցադրել Mercedes-Benz Kiev Fashion Days-ում[17][18]։
2014 թվականին М1 հեռուստաալիքը նկարահանել է «ԻՄ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՈՒՆԸ» ծրագիրը Ռիբալկոյի և այլ ուկրաինացի դիզայներների հետ, որտեղ հաղթողը կարող էր մասնակցել նորաձևության շաբաթին։ Ռիբալկոն զբաղեցրել է առաջին տեղը և մասնակցել է «Fresh fashion» նախագծում՝ Կիևում UFW-ի շրջանակներում՝ ներկայացնելով իր FW 2014/15 հավաքածուն։ Նույն թվականին իր աշխատանքներն է ներկայացրել CPM-Moscow-ում՝ Designerpool ծրագրի շրջանակներում[19]։
2014 թվականի հոկտեմբերի 19-ին UFW շրջանակներում Ռիբալկոն ներկայացրել է SS15 հավաքածուն, որտեղ օգտագործել էր ձևվածքի ճապոնական տարբերակը և պրինտներ[20]։ Հաջորդ հավաքածուն՝ FW 2015/16-ը, ստեղծված է սև-սպիտակ գույներում, ագրեսիվ պրինտներով և բնորոշ երկար փետուրներով[21]։
2016 թվականին նկարիչ և դիզայներ Մարինա Ռիբալկոն ստեղծել է SS16 հավաքածուն։ Քննադատ Տ. Պետրակովան նշել է Ռիբալկոյի նոր հավաքածուի ավանգարդ մոտեցումը՝ շեշտը դնելով էքսցենտրիկության և նրբագեղության վրա, որը չի համապատասխանում դասական նորաձևության կանոններին[22]։
2016 թվականի նոյեմբերին Ռիբալկոն ստեղծել է կապսուլային «Family love» հավաքածուն՝ տաղանդավոր վեցամյա գրաֆիկական նկարիչ Իվան Կրիվոնոսի պրինտներով[23]։
FW 2017/18 հավաքածուի ցուցադրության ժամանակ Ռիբալկոն առաջին անգամ ցուցադրել է օղակով կիսաշրջանաձև պայուսակների գիծը, որոնք արդյունքում դարձել են նրա ապրանքանիշի այցեքարտը[24]։ 2017 թվականի ամռանը Ռիբալկոն ստեղծել է տարազներ և դիմակներ Burning Man-ի համար[25][26]։
2018 թվականի հունիսին ստեղծել է «Հրեշտակներ և Սատանաներ» հավաքածուն Ուկրաինական թոփ մոդել հեռուստատեսային ռեալիթի շոուի եզրափակչի համար[27][28]։
2019 թվականի փետրվարին Ռիբալկոն UFW-ում ներկայացրել է նոր FW 19/20 «Pearl» հավաքածուն[29]։ Առաջին անգամ դիզայները ստեղծել է սեղմիրաններ՝ օգտագործելով մարգարիտ և քարերից շղթաներ․ այդ թանկարժեք քարերի միջոցով դիզայները զուգակցում էր օրգանիկայի և բնության միասնությունը։ Հավաքածուում օգտագործվել են դիզայների 5 կտավներ, իսկ Ռիբալկոյի մուսան է դարձել մոդել Յունիա Պախոմովան[30][31]։
2019 թվականի մայիսին Ռիբալկոն եղել է Epson Digital Fashion-2019 մրցույթի մրցավարներից մեկը, որը կազմակերպել էր EPSON ընկերությունը՝ UFW հետ միասին և Istituto Europeo di Design (IED) հետ համագործակցությամբ[32]։
2019 թվականի հունիսին Ռիբալկոն կոստյումներ է ստեղծել «Ubu The King» նախագծի համար, որը նվիրված է Edinburgh Festival Fringe 2019 միջազգային փառատոնին «Միզանտրոպ» անկախ թատրոնի մասնակցությանը[33]։
2019 թվականի սեպտեմբերի 2-ին UFW-ի շրջանակներում տեղի է ունեցել ss20-ի RYBALKA & LIFELYUB-ի ցուցադրությունը, որտեղ Մարինա Ռիբալկոն բարձրացրել է էյջիզմի թեման[34][35][36]։ Ուկրաինայում առաջին անգամ նորաձևության շոուին մասնակցել են միայն 55+ մոդելները՝ մեծահասակ մոդելների «Ժիզնելյուբ» գործակալությունից[37][38]։ Պոդիումում գլխավոր մոդելը Գարիկ Կորոգոդսկին էր՝ «Ժիզնելյուբ» գործակալության համահիմնադիրը[39][40][41]։
2020 թվականի սեպտեմբերին Մարինա Ռիբալկոն UFW No Season Season-ի շրջանակներում ներկայացնում է «TIME» նոր հավաքածուն[42][43][44]։
Ցուցադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցուցադրություններ | Ամսաթիվ |
---|---|
Mercedes-Benz Kiev Fashion Days S/S 2014 | Հոկտեմբեր 19, 2013 |
Ukrainian Fashion Week F/W 2014-2015 | Հունվար 11, 2014 |
CPM-Moscow F/W 2014-2015 | Փետրվար 26, 2014 |
Ukrainian Fashion Week S/S 2015 | Հոկտեմբեր 16, 2014 |
Ukrainian Fashion Week F/W 2015-2016 | Հունիս 2, 2015 |
Ukrainian Fashion Week S/S 2016 | Հոկտեմբեր 14, 2015 |
Ukrainian Fashion Week S/S 2017 | Հոկտեմբեր 14, 2016 |
Ukrainian Fashion Week F/W 2017-2018 | Մարտ 16, 2017 |
Burning Man S/S 2017 | Օգոստոս 21, 2017 |
Ukrainian Top Model Grand Finale Fashion Show Angels/Demons 2017 | Հուլիս 21, 2017 |
Ukrainian Fashion Week S/S 2018 | Նոյեմբեր 21, 2018 |
Ukrainian Fashion Week F/W 2019-2020 | Հոկտեմբեր 14, 2019 |
Ukrainian Fashion Week «RYBALKO & ЖИЗНЕЛЮБ» S/S 2020 | Սեպտեմբեր 2, 2019 |
Ukrainian Fashion Week No Season Season | Սեպտեմբեր 1, 2020 |
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2014 - Մարինա Ռիբալկոն M1 հեռուստաալիքի կազմակերպած «Իմ Մասնագիտությունը» նախագծում զբաղեցրել է առաջին տեղը[45]։
- 2018 - ELLE Style Awards-ին ԴախաԲրախան եղել է Rybalko բրենդի հագուստով, որը ստեղծել էր դիզայներ Մարինա Ռիբալկոն[46]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://artelect.com.ua/rybalko-marina
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.ubiklitvin.com/single-post/2020/08/20/RYBALKO
- ↑ http://designersua.com/dizainer/rybalko.html
- ↑ «RYBALKO». ubik (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Рыбалко Марина | ARTELECT». ARTELECT (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «RYBALKO - designersua.com». designersua.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «RYBALKO | Designer talk». shesays (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Програма ГОГОЛЬFEST-2015: на 14 локаціях покажуть більше 500 різних подій». ТСН.ua (ուկրաիներեն). 2015 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «RYBALKO FW17/18 — Український Тиждень Моди». fashionweek.ua. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ ART:EGO gallery (04.08.2018). «04.08 - 12.08.18 Персональна виставка живопису Рибалко Марини». Artego center (ուկրաիներեն). Artego center.(չաշխատող հղում)
- ↑ «Выставка Марины Рыбалко». kiev.vgorode.ua (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Четырехлетие галереи Spivakovska ART:EGO в SkyLine». artego.center (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Spivakovska ART:EGO в MANDARIN MAISON». artego.center (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Лика Спиваковская (20-01-29). «Выставка скульптуры и живописи "THE CODE"». mandarin-maison.com (ռուսերեն). mandarin-maison. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Spivakovska ART:EGO gallery открыла выставку в Mandarin Maison». likeinua.com (ռուսերեն). likeinua. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «На полках: Шоу-рум Komoora Workshop». The Village Україна. 2013 թ․ փետրվարի 5. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ UKRAINIAN FASHION WEEK [https://delo.ua/get_file/id/specialnye-sobytija-ufw-vesna-2015.pdf 36-я UKRAINIAN FASHION WEEK
- NEXTSTEP](ռուս.) // UKRAINIAN FASHION WEEK : cборник. — 2015. — № 36. — С. 10.(չաշխատող հղում)
- ↑ «designersua.com». designersua.com. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «MARYNA RYBALKO». фотограф Стражин Игорь (ռուսերեն). 2014 թ․ փետրվարի 26. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Показ RYBALKO — Ukrainian Fashion Week SS15 | событие — Модные ножки». Mod-No.com — Модные ножки (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Анастасия Айсина (2014 թ․ դեկտեմբերի 22). «Художник и дизайнер Марина Рыбалко». STYLEINSIDER (ռուսերեն). STYLEINSIDER. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ ТЕТЯНА ПЕТРАКОВА (2016-14-03). ««RYBALKO» - кто не боится экспериментировать со своим стилем и всегда смотрит вперед, в будущее». ukrpeople.com (ուկրաիներեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ UFW. «Бренд Rybalko представляє капсульну колекцію FAMILY/LOVE». fashionweek.ua (ուկրաիներեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.(չաշխատող հղում)
- ↑ UFW. «На трьох: нова рекламна кампанія Rybalko FW 2017/18». fashionweek.ua (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Украинский бренд RYBALKO разработал костюмы для Burning Man». STYLEINSIDER (ռուսերեն). 2017 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «RYBALKO FOR BURNING MAN | Fashion One Russia News». www.fashionone.ru. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Ангелы и дерево будущего: как прошел финал «Топ-модели по-украински» | Топ-модель по-украински». Топ-модель по-українськи (ռուսերեն). 2018 թ․ հուլիսի 25. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Кто из шоу "Топ-модель по-украински" будет на обложке Pink?». pink.ua (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Ukrainian Fashion Week: День 3». STYLEINSIDER (ռուսերեն). 2019 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Жемчуг – всему голова: коллекция RYBALKO FW'19/20 на UFW». FW-Daily. Женский журнал о моде, стиле, брендах. 2019 թ․ փետրվարի 4. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Кісельова Тетяна (2019 թ․ փետրվարի 4). «UFW FW19-20: колекція RYBALKO». Tochka.net (ուկրաիներեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Останній шанс взяти учать у конкурсі Epson Digital Fashion-2019». JetSetter. 2019 թ․ մայիսի 8. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Вход свободный: фотопроект Ubu The King в Киеве». Elle — модный женский журнал. 2019 թ․ հուլիսի 22. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Лучшие коллекции, показы и образы Ukrainian Fashion Week SS 20». Elle — модный женский журнал. 2019 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «В Україні вперше пройшов показ з моделями 50+». pink.ua (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Vogue.ua. «RYBALKO весна-лето 2020». Vogue UA. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Модели 55+ в роскошных нарядах вышли на подиум Ukrainian Fashion Week». ТСН.ua (ռուսերեն). 2019 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «В Украине впервые прошел показ с моделями 50+». БЖ (ռուսերեն). 2019 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «UFW: показ Rybalko & «Жизнелюб» SS'20». JetSetter. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «В ярком халате с бабочками: эпатажный образ Гарика Корогодского на Украинской неделе моды». ТСН.ua (ռուսերեն). 2019 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Корогодський із моделями 50+ вийшов на подіум у перший день UFW». ТаблоID. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Идеальные тренчи и пышные платья: 10 лучших образов UFW No Season Season, день 2». Cosmopolitan — модный женский журнал. 2020 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Ukrainian Fashion Week NoSS: день другий». Буквы. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Модели RYBALKO вышли на подиум с синими и розовыми лицами: как прошел второй день Ukrainian Fashion Week». kiev.informator.ua (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Знайомство з Мариною Рибалко : М1». Телеканал М1 (ուկրաիներեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Победители премии Elle Style Awards 2018». BESTIN.UA (ռուսերեն). 2018 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|