Եկատերինա Օսադչայա
Եկատերինա Օսադչայա ուկրաիներեն՝ Катерина Олександрівна Осадча | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 12, 1983 (41 տարեկան) |
Ծննդավայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Կրթություն | Կիևի համալսարանի պատմական ֆակուլտետ |
Մասնագիտություն | լրագրող, մոդել, հաղորդավար, հեռուստալրագրող և ֆոտոմոդել |
Ամուսին | Oleh Zvenigorodskiy? և Յուրի Հորբունով |
Պարգևներ և մրցանակներ | և |
Katya Osadcha Վիքիպահեստում |
Եկատերինա Ալեքսանդրովնա Օսադչայան (ուկրաիներեն՝ Катерина Олександрівна Осадча, սեպտեմբերի 12, 1983, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի լրագրող, հեռուստահաղորդավարուհի և մոդել։ «Աշխարհիկ կյանք» հաղորդաշարի հաղորդավարը։ Դպրոցական տարիներին (13-18 տարեկան) աշխատել է Արևմտյան Եվրոպայում մոդելավորման բիզնեսում, 18 տարեկանում վերադարձել է Ուկրաինա։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատյա Օսադչայան ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 12-ին Կիևում[1]։ Հայրը՝ Օսադչի Ալեքսանդր Վլադիմիրովիչը, «Կիևպրիբոր» արտադրական պետական ասոցիացիայի գլխավոր տնօրենն է[2]։ Մայրը՝ Աննա Պավլովնան, տնային տնտեսուհի է, մասնագիտությամբ՝ գրադարանավար։ Կատյան ունի կրտսեր եղբայր։
Դպրոցական տարիներին Կատյան զբաղվել է երաժշտությամբ և պարով (պարել է «Սոկոլատա» խորեոգրաֆիկ անսամբլում)։ 13 տարեկան հասակում սկսել է մասնագիտական մոդելավորման գործունեությունը և ավարտել «Բագիրա» մոդելների դպրոցը։ 14 տարեկան հասակում՝ իններորդ դասարանն ավարտելուց հետո, երեք ամիս նկարահանվել է Տոկիոյում[3]։ Ավելի ուշ նկարահանվել է նաև Գերմանիայում, Անգլիայում և Ֆրանսիայում։
18 տարեկանում Կատյան ավարտել է մոդելային գործունեությունը և վերադարձել Ուկրաինա։ Ամուսնացել է պատգամավոր Օլեգ Պոլիշչուկի հետ և 2002 թվականին ծնվել է նրանց որդին՝ Իլյան։ Նույնիսկ հղիության ընթացքում Կատյան որոշել է իրեն նվիրել հեռուստատեսային լրագրությանը։ Ուկրաիներենի վատ իմացության պատճառով երեխայի ծնվելուց չորս ամիս անց հաճախել է դասընթացների՝ խոսքի, առոգանության, ձայնի մշակման հմտություններ մշակելու համար[4]։ Հեռակա ավարտել է Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի պատմության ֆակուլտետը[1][5]։
2005 թվականին Կատյան դարձել է «Տոնիս» հեռուստաալիքով հեռարձակվող «Աշխարհիկ քրոնիկները» նախագծի հաղորդավարը։ 2007 թվականին դարձել է «Աշխարհիկ կյանք» ծրագրի հաղորդավարը[6]։
2009 թվականին մասնակցել է «Ես պարում եմ քեզ համար» ծրագրի երկրորդ եթերաշրջանին[7]։ 2012 թվականին դարձել է «Ուկրաինայի ձայնը» շոուի հաղորդավարը[8]։ 2012 թվականին՝ «Մանուկների ձայնը» շոուի ժամանակ, օգնել է երեխաներին հաղթահարել հուզմունքը բեմ բարձրանալուց առաջ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատյա Օսադչայան 2001 թվականին ամուսնացել է գործարար և պատգամավոր Օլեգ Պոլիշչուկի հետ։ 2002 թվականի սեպտեմբերին ծնվել է նրանց որդին՝ Իլյան։ 2004 թվականին զույգը բաժանվել է[9]։
2017 թվականից ամուսնացած է հեռուստահաղորդավար, դերասան Յուրի Գորբունովի հետ։ 2017 թվականի փետրվարի 18-ին զույգն ունեցել է որդի[10]։
Մրցանակներ և նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին Եկատերինա զբաղեցրել է 96-րդ հորիզոնականը «Ուկրաինայի 100 ամենաազդեցիկ կանանց» վարկանիշում, ըստ Focus ամսագրի վարկածի[11], իսկ 2013 թվականին եղել է 64-րդը[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Катя Осадчая: «Даже в самой сумасшедшей шляпке чувствую себя комфортно» Արխիվացված 2010-09-10 Wayback Machine, KP.UA (21 мая 2010)
- ↑ Катя Осадчая: «Я выношу на поверхность то, о чём говорят в узких кругах», From-UA (8 июня 2007)
- ↑ Катя Осадчая: «Я не топ-модель» Արխիվացված 2010-08-06 Wayback Machine, TV.UA (5 августа 2010)
- ↑ Катя Осадчая: Вижу цель — не вижу препятствий Արխիվացված 2014-07-14 Wayback Machine, Единственная (6 декабря 2010)
- ↑ Ведущая программы «Светская жизнь» на Первом национальном Катя ОСАДЧАЯ: «Екатерина Ющенко пообещала подарить мне все свои шляпки» Արխիվացված 2008-09-24 Wayback Machine, Бульвар Гордона (29 мая 2007)
- ↑ Катя Осадча йде з ТОНІСа і 3 березня з’явиться на Першому національному Արխիվացված 2014-07-14 Wayback Machine, Телекритика (15 февраля 2007)
- ↑ Телеведущая Катя ОСАДЧАЯ: «Готова репетировать даже в самолете», KP.UA (28 февраля 2009)
- ↑ Катя Осадча стане ще однією ведучою «Голосу країни» Արխիվացված 2014-07-14 Wayback Machine, Телекритика (11 июля 2011)
- ↑ Катерина Осадча: «Я взагалі нічого не боюсь», ТелеПростір (4 мая 2012)
- ↑ «Катя Осадчая во второй раз стала мамой». zirki.odnoboko.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «100 самых влиятельных женщин Украины». Фокус. 2007 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «100 самых влиятельных женщин Украины». Фокус. 2013 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եկատերինա Օսադչայա» հոդվածին։ |
|