Մարիաննա Գևորգյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարիաննա Գևորգյան
Ծնվել էնոյեմբերի 5, 1986(1986-11-05) (37 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Ժանրերժողովրդական երաժշտություն
Մասնագիտություներաժիշտ
Գործիքներքանոն և դաշնամուր
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
 Marianna Gevorgyan Վիքիպահեստում

Մարիաննա Նորայրի Գևորգյան (նոյեմբերի 5, 1986(1986-11-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժիշտ, մենակատար քանոնահար, հանրապետական ու միջազգային մրցույթ-փառատոների առաջին կարգի դափնեկիր, ոսկե մեդալակիր,համաշխարհային մրցույթի գլխավոր մրցանակակիր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1986 թվականի նոյեմբերի 5-ին Երևանում։ 1993 թվականին սովորել է Արամայիս Երզնկյանի անվան թիվ 118 միջնակարգ դպրոցը։ 2003 թվականին ավարտել է Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 դպրոց-վարժարանը։ 2000 թվականին ավարտել է Երևանի Ավետ Գաբրիելյանի անվան թիվ 12 երաժշտական դպրոցի քանոնի բաժինը։ 2003 թվականին ավարտել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի քանոնի բաժինը։ 2004-2009 թվականներին ուսանել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան գերազանց, շնորհվել է բակալավրի աստիճան «Գործիքային կատարողականություն» քանոն մասնագիտությամբ, ուսանելով՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Լեյլոյանի դասարանում։ 2009-2010 թվականներին շնորհվել է երաժշտական արվեստի մագիստրոսի աստիճան «Գործիքային կատարողականություն» քանոն մասնագիտությամբ, ուսանելով՝ պրոֆեսոր Ալվարդ Միրզոյանի դասարան։ 2010-2012 թվականներին ավարտել ԵՊԿ-ի «Կատարողական և ստեղծագործական բարձրագույն վարպետություն» լրացուցիչ կրթության լրիվ դասընթացը քանոն մասնագիտությամբ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1995-2001 թվականներին նվագել է մանկական ֆիլհարմոնիայի ժողովրդական գործիքների նվագախմբում։ 2001-2003 թվականներին նվագել է «Արմեն Ակոբ», այնուհետև Հայէլեկտրո ԲԲԸ «Փարվանա» ժող գործիքների նվագախմբում (գեղ․ ղեկավար ու դիրիժոր Ռուբեն Նիկողոսյան, Հրաչյա Մուրադյան)։ 2002 թվականին համերգային ծրագրերով հանդես է եկել ՀՀ բոլոր մարզերում, խմբով թողարկել ձայնասկավառակներ և տեսահոլովակներ։ 2005 թվականին Նորքի տուն ինտերնատում հանդես է եկել հատուկ պրեմիերայով՝ այնտեղի բնակիչ Ռ․ Պետրոսյանի, «Երգ սիրո մասին» ստեղծագործությամբ։ 2009 թվականին մասնակցել է Ազգային նվագարանների և ժողովրդական երգի անհատ կատարողների հանրապետական երրորդ մրցույթին նվիրված Կոմիտասի ծննդյան 140-ամյակին և արժանացել է առաջին մրցանակի։ 2010 թվականին մասնակցել է Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային երկրորդ մրցույթ- փառատոն` նվիրված հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին, արժանացել է երկրորդ կարգի դափնեկրի և արծաթե մեդալի։ 2011 թվականին մասնակցել է Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային երրորդ մրցույթ-փառատոնին` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին, պարգևատրվել է առաջին կարգի դափնեկրով և ոսկե մեդալով[2]։ 2011 թվականին մենահամերգ է ունեցել Նարեկացի Արվեստի միությունում։ 2012 թվականին ՀՀ Սահմանադրության օրվան նվիրված համերգ է տվել Առնո Բաբաջանյան համերգասրահում։ 2012 թվականից աշխատում է Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տուն, «Տաղարան» հնագույն երաժշտության համույթում (գեղ․ ղեկավար ու դիրիժոր Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ՝ Սեդրակ Երկանյան), մենակատար քանոնահարուհի։ 2016 թվականին մենահամերգ է ունեցել «Նվիրում» Խաչատուր Ավետիսյանի 90–ամյա հոբելյանին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տուն, «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի նվագակցությամբ Նա ներկայացրել է նաև մի շարք դասական բարդ երկերի մշակումներ՝ ցուցադրելով քանոնի լայն հնարավորությունները՝ կատարելով բազմաթիվ պրեմիերաներ։ 2016 թվականին Պրեմիերայի ներկայացում, կոմպոզիտոր՝ Վարդան Աճեմյան։ 2017 թվականին Երեք մեծ պրեմիերաների ներկայացում, կոմպոզիտոր՝ Երվանդ Երկանյան[3]։ 2018 թվականին Արցախ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի երաժշտական քոլեջում մենահամերգ է ունեցել դաշնամուրի նվագակցությամբ (դաշնակահար Հայաստանի Վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան)։ 2019 թվականին բարեգործական մենահամերգ է ունեցել Աբովյանի կանանց քրեակատարողական հիմնարկում նկարիչ Աշոտ Թադևոսյանի հետ։ 2019 թվականին մենահամերգ է ունեցել Արզնի առողջարանային համալիրում (դաշնակահար Մարի Մինասյան)։ 2019 թվականին հանդես եկել բարեգործական մենահամերգ թիվ 161 մանկապարտեզում։

2020 թվականին World Folk Vision global cultural initiative-ի գլխավոր մրցանակակիր, «Աշխարհի ժողովուրդների երաժշտություն» անվանակարգում[4][5]։

2021 թ Խաչատուր Ավետիսյանի ծննդյան 95-ամյա հոբելյանին նվիրված մենահամերգ է տվել«Տաղարան» հնագույն երաժշտության համույթի մասնակցությամբ[6]։

2021 և 2022 թվակններին սահմանել է Դյուցազնագրքի կրկնակի ռեկորդ[7]։

2022 թվականի հունվարի 19-ին մասնակցել է Ռուբեն Ալթունյանի հիշատակին նվիրված համերգին[8]։

2022 թվականին մասնակցել է Ֆրանսիայում և Գերմանիայում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի եվրոպական ասոցիացիայի կողմից կազմակերպված միջազգային մրցույթ-փառատոնին՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականները՝ գործիքային և կատարողական արվեստ անվանակարգերում[9]։

2022 թվականին Էջմիածնի քաղաքապետարանի դահլիճում կայացել է նրա «Անմահության խորհրդով» խորագրով մենահամերգը՝ նվիրված Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին[10]։

2023 թվականի մայիսին մասնակցել է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցած պրեմիերային, որը տեղի է ունեցել ազգությամբ տաջիկ կոմպոզիտոր Տոլիբխոն Շախիդիի (Արամ Խաչատրյանի սան) կոնչերտո գռոսո քանոնի ջութակի ու կամերային նվագախմբի մասնակցությամբ[11]։

2023 թվականին մենահամերգ է ունեցել Հնդկաստանի Կերալա նահանգի Կոչի քաղաքում՝ հնդիկ երաժիշտների մասնակցությամբ բացառապես հայկական ծրագրով[12]։

2023 թվականին հայկական ծրագրով մենահամերգ է ունեցելՀնդկաստանի Տրիվանդրում քաղաքում՝ հնդիկ երաժիշտների նվագակցությամբ[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Armenian National Music». anmmedia.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 6-ին.
  2. «Քանոնը մնում է ազգային նվագարանների թագուհին. Մարիաննա Գևորգյան».
  3. ««Հուրախություն ինձ ստացա երեք արժեքավոր ստեղծագործություն». քանոնահարուհի». iravunk.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 8-ին.
  4. «World Folk Vision 2020».
  5. «Հայ քանոնահարուհին World Folk Vision global cultural initiative-ի գլխավոր մրցանակակիրն է».
  6. ««Հաճելի է տոնը հանդիսատեսի հետ «կիսելը»».
  7. «Տաղանդավոր հայուհին 115 երկրի 3950 մասնակցների մեջ հաղթել է համաշխարհային մրցույթում». NewInfo. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 23-ին.
  8. ԿԳՄՍՆ, ՀՀ. «Քանոնահար Մարիաննա Գևորգյանը և Կամերային նվագախումբը հանդես կգան Ռուբեն Ալթունյանի հիշատակին նվիրված համերգով». ՀՀ ԿԳՄՍՆ (ամհարերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 23-ին.
  9. «Քանոնահար Մարիաննա Գևորգյանը միանգամից երկու հաղթական դափնի է բերել Հայաստանին». armenpress.am. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 23-ին.
  10. «Էջմիածնում` «Անմահության խորհրդով» Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/04/06/1258000/ © 1998 - 2023 Առավոտ – Լուրեր Հայաստանից». Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 6-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  11. ««Հիշի՛ր, դու պետք է ստեղծագործես քո ազգային դիմագծով». ՄԱՐԻԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ». iravunk.com. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 6-ին.
  12. «Մարիաննա Գեւորգյանը՝ հնդկական անակնկալի եւ տաջիկ կոմպոզիտորի պրեմիերայի մասին». Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 6-ին.
  13. «Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը Հնդկաստանում հնչեցրել է հայ հեղինակների գործերն ու խոսել Հայաստանի մասին». armenpress.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]