Հրաչյա Մուրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հրաչյա Մուրադյան
Ծնվել էնոյեմբերի 25, 1917(1917-11-25)
ԾննդավայրՊառավաքար
Մահացել էանհայտ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1941)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1969)
Մասնագիտություննյարդաբան և գյուտարար
ԱնդամությունՆյու Յորքի գիտությունների ակադեմիա

Հրաչյա Տիգրանի Մուրադյան (նոյեմբերի 25, 1917(1917-11-25), Պառավաքար - անհայտ), հայ նյարդախտաբան, գյուտարար։ Բժշկական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1970): Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (2000)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչյա Մուրադյանը ծնվել է 1917 թվականի նոյեմբերի 25-ին, Պառավաքար (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում) գյուղում։ 1941 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1945-1960 թվականներին աշխատել է Երևանի հանրապետական կյինիկական հիվանդանոցում, 1960-1988 թվականներին Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտում[2]։ 1987-2000 թվականներին եղել է Երևանի VI քաղաքային հիվանդանոցի նյարդային հիվանդությունների բաժանմունքի պրոֆեսոր-խորհրդատու։

Աշխատանքները վերաբերում են էպիլեպսիայի ախտածնության, պատճառագիտության և բուժման հարցերին։ Առաջինն է տվել քլորոպրենով նյարդային համակարգի ախտահարման կլինիկական ձևերի դասակարգումը[2]։ Հեղինակ է 220 գիտական հրատարակությունների, այդ թվում` 6 մենագրության։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Առողջապահության գերազանցիկ» շքանշան

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էպիլեպսիան և նրա բուժման հարցերը, Մուրադյան Հրաչյա Տիգրանի, Թունյան Յուրի Սմբատի, Դանիելյան Կոնստանդին Գրիգորի, Երևան, ՀԲՀ, 1995։
  • Ալկոհոլը և առողջությունը, Մուրադյան Հրաչյա Տիգրանի, ՀԽՍՀ «Գիտելիք» ընկերություն, Երևան, «Գիտելիք», 1979։
  • Эпилепсия у детей и подростков, Е., 1976.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. www.raen.am http://www.raen.am/members/m23.html։ Վերցված է 2019-05-04 
  2. 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 178։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7