Մարիա Քորելլի
Մարիա Քորելլի անգլ.՝ Mary Mackay | |
---|---|
Ծնվել է | մայիսի 1, 1855[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | ապրիլի 21, 1924[4][5] (68 տարեկան) |
Վախճանի վայր | Ստրատֆորդ ըփոն Էյվոն, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Stratford Upon Avon Cemetery |
Գրական անուն | Mary Corelli[6] |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի և վիպասան |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Marie Corelli Վիքիպահեստում |
Մարիա Քորելլի (իտալ.՝ Maria Corelli, անգլ.՝ Marie Corelli, իրականում Մերի Մակկեյ (անգլ.՝ Mary Mackay); մայիսի 1, 1855[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 21, 1924[4][5], Ստրատֆորդ ըփոն Էյվոն, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի գրող։ Իտալիայում ստացավ Քորելլի կեղծանունը։
Կյանք և ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Քորելլին ծնվել է շոտլանդացի պոետ Չառլզ Մակկեյի ընտանիքում։
Քորելլիի առաջին գիրքը՝ «Վեպ երկու աշխարհների մասին» (անգլ.՝ «A Romance of Two Worlds», 1886), մեծ հաջողություն ունեցավ։ Նրան հաջորդեցին «Վենդետտա», «Թելմա», «Բարաբբա», «Սատանայի վիշտը» (անգլ.՝ «The sorrows of Satan», 1895) գրքերը։ Վերջինս էկրանավորվել է Գրիֆիտի և Դրեյերի կողմից։
Մարիա Քորելլիի արձակը հագեցած է օկուլտական գաղափարներով՝ հիպնոս, հոգու վերաբնակեցում, աստղային մարմիններ և այլն[7]։ Քորելլիի վեպերը համապատասխանում էին հասարակ ընթերցողի ճաշակին։ 1890-ական թվականներին նրա գրքերը ավելի մեծ քանակով էին սպառվում, քան Քիփլինգի, Կոնան Դոյլի և Ուելսի ստեղագործությունները միասին վերցրած[8]։
Գրողի ստեղծագործությունները երբեմն քննադատվում էին հերոսների գռեհկության, վատորակ երկխոսությունների, սյուժեի ձգձգվելու պատճառով։ Անգլիացի լուրջ քննադատները Քորելիին բացասաբար էին վերաբերվում, սակայն վիպասանը նրանց դեմ կատաղի պատերազմ էր սկսել։ Ռուսաստանում գրողի անունը հայտնի դարձավ նախահեղափոխական շրջանում «Դրակուլայի» թարգմանության ժամանակ առաջացած խառնաշփոթության շնորհիվ։ 1903 թվականին Սանկտ-Պետերբուրգում Բրեմ Սթոքերի կողմից հրատարակվեց Քորելլիի «Սատանայի վիշտը», իսկ 1912-1913 թվականներին Կապույտ ամսագրի հավելվածում Քորելլի անվան տակ լույս ընծայվեց Բրեմ Սթոքերի գրչին պատկանող «Վամպիր (Կոմս Դրակուլա)» վեպը։
Կյանքի վերջին տարիները Քորելլին անցկացրեց Ստրատֆորդ ըփոն Էյվոնում, որտեղ շատ ուժ և փող ծախսեց քաղաքի պատմական այն տեսքը վերականգնելու համար, որը նա ուներ Շեքսպիրի ժամանակ, այժմ Քորելլիի տանը գտնվում է Շեքսպիրյան ինստիտուտը։ Քորելլին օժանդակել է փարավոնների անեծքների մասին լեգենդներ ստեղծելուն։ 1923 թվականի ապիլին նա հրապարակեց նախազգուշացում նրա համար, որ «ամենախիստ պատիժը սպառնում է գերազմանի անկոչ հյուրին», այդ հրապարակումից մի քանի օր հետո մահացավ լորդ Քարնարվոն։ Նրա հոդվածը տարածվեց թերթերում և Թութանհամոնի գերեզմանի նկատմամբ ունեցած հետաքրքրության շնորհիվ փարավոնների անեծքի ֆենոմենը դարձավ բոլոր լրատվամիջոցների սովորական նյութը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.oxforddnb.com/view/10.1093/ref:odnb/9780198614128.001.0001/odnb-9780198614128-e-34742?rskey=VROQ9G&result=1
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Рапопорт С. И. (1890–1907). «Корелли, Мария». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Degeneration, Normativity and the Gothic at the Fin de Siècle
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Քորելլի» հոդվածին։ |
|
- Մայիսի 1 ծնունդներ
- 1855 ծնունդներ
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 21 մահեր
- 1924 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Բրիտանացի գրողներ
- 19-րդ դարի բրիտանացի գրողներ
- Անգլիացի գրողներ
- 20-րդ դարի բրիտանացի գրողներ
- Անգլիացի կին վիպասաններ
- 20-րդ դարի բրիտանացի կին գրողներ
- 20-րդ դարի բրիտանացի կանայք
- Բրիտանացի կին վիպասաններ
- Բրիտանացի կին գրողներ
- 19-րդ դարի կին գրողներ
- Անգլիացի արձակագիրներ
- Անգլիացի բանաստեղծներ
- 19-րդ դարի անգլիացի գրողներ
- 20-րդ դարի անգլիացի վիպասաններ