Մարիա Գուլեգինա
Արտաքին տեսք
Մարիա Գուլեգինա | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 9, 1959[1] (65 տարեկան) Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ, Բելառուս և Լյուքսեմբուրգ |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Բելառուսի օպերայի և բալետի ազգային թատրոն |
Կրթություն | Օդեսայի Ա. Վ. Նեժդանովայի անվան ազգային երաժշտական ակադեմիա |
Պարգևներ | |
Կայք | mariaguleghina.com |
Maria Guleghina Վիքիպահեստում |
Մարիա Աղասու Գուլեգինա (ռուս.՝ Гулегина Мария Агасовна, օրիորդական ազգանունը՝ Մեյթարջյան, օգոստոսի 9, 1959[1], Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայտնի օպերային երգչուհի (սոպրանո)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Օդեսայի երաժշտանոցը (Ա.Դ. Ժամագործյանի դասարան)։ Իր պրոֆեսիոնալ օպերային կարիերան սկսել է 1983 թ՝ դառնալով Բելառուսի պետական օպերային թատրոնի մեներգչուհի։ 1984 թ. Գլինկայի անվ. մրցույթում արժանացել է առաջին մրցանակի։ Բելառուսի վաստակավոր արտիստուհի (1987)։ 1987 թ-ից հանդես է գալիս Եվրոպայի և ԱՄՆ առաջատար օպերային թատրոններում (Լա Սկալա, Կովենտ գարդեն, Մետրոպոլիտեն օպերա, Մյունխեն, Ցյուրիխ, Վիեննայի օպերային թատրոն և այլն)՝ կատարելով գլխավոր դերերգերը Վերդիի, Պուչչինիի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններում։
Տեսագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1990 - Ave Maria
- 1992 - Լիզա, Պյոտր Չայկովսկի «Պիկովայա դամա»
- 1998 - Մանոն Լեսկո, Ջակոմո Պուչչինի «Մանոն Լեսկո»
- 2000 - Տոսկա, Ջակոմո Պուչչինի «Տոսկա»
- 2001 - Ամելիա, Ջուզեպպե Վերդի «Պարահանդես-դիմակահանդես»
- 2001 - Աբիգաիլ, Ջուզեպպե Վերդի «Նաբուկկո»
- 2002 - Աբիգաիլ, Ջուզեպպե Վերդի «Նաբուկկո»
- 2005 - Լեդի Մակբեթ, Վերդի «Մակբեթ»
- 2006 - Մադլեն դը Կուանյի, Ումբերտո Ջորդանո «Անդրե Շենիե»
- 2007 - Աբիգաիլ, Ջուզեպպե Վերդի «Նաբուկկո»
- 2008 - Լեդի Մակբեթ, Ջուզեպպե Վերդի «Մակբեթ»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Գուլեգինա» հոդվածին։ |
|