Մարիա Գիմբուտաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Գիմբուտաս
լիտ.՝ Marija Gimbutienė
անգլ.՝ Marija Gimbutas
Ծնվել էհունվարի 23, 1921(1921-01-23)[1]
Վիլնյուս, Կենտրոնական Լիտվայի Հանրապետություն[2][3][4][…]
Մահացել էփետրվարի 2, 1994(1994-02-02)[1] (73 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]
ԳերեզմանՊետրաշյունայ գերեզմանատուն
Քաղաքացիություն Լիտվա[5] և  ԱՄՆ
Մասնագիտությունմարդաբան, հնագետ, նախապատմության ուսումնասիրող, համալսարանի դասախոս, պատմաբան և ազգագրագետ
Հաստատություն(ներ)Վիտովտ Մեծի համալսարան, Հարվարդի համալսարան և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան
Գործունեության ոլորտհնագիտություն և Գենդերային հետազոտություններ
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունԼիտվայի գիտությունների ակադեմաի
Ալմա մատերՎիտովտ Մեծի համալսարան և Վիլնյուսի համալսարան
Տիրապետում է լեզուներինլիտվերեն[1] և անգլերեն[6]
Պարգևներ
Ամուսին(ներ)Jurgis Gimbutas?[5]
ՀայրDanielius Alseika?
ՄայրVeronika Alseikienė?
 Marija Gimbutas Վիքիպահեստում

Մարիա Գիմբուտաս (անգլ.՝ Marija Gimbutas, հունվարի 23, 1921(1921-01-23)[1], Վիլնյուս, Կենտրոնական Լիտվայի Հանրապետություն[2][3][4][…] - փետրվարի 2, 1994(1994-02-02)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), լիտվական ծագումով ամերիկացի հնագետ և մշակութաբան, հայտնի է իր՝ Հին Եվրոպայում նեոլիթյան և բրոնզեդարյան մշակույթների ուսումնասիրություններով և լայնորեն ընդունված կուրգանային տեսությամբ, որը գտնվում էր նախահնդեվրոպական հայրենիքում՝ Պոնտական լեռներում[7]։

Գիմբուտասը ծնվել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում։ Նրա ծնողները եղել են Լիտվայի մտավորականության ներկայացուցիչներ[8]։ 1908 թվականին նրա մայրը Բեռլինի համալսարանում ստացել է ակնաբուժության դոկտորի աստիճան, եղել է Լիտվայի առաջին կին բժիշկը, մինչդեռ նրա հայրը իր բժշկական աստիճանը ստացել է 1910 թ. Տարտուի համալսարանում։ 1917 թվականի ռուսաստանյան հեղափոխությունից հետո Գիմբուտասի ծնողները մայրաքաղաքում հիմնել են առաջին լիտվական հիվանդանոցը։ Եղել են ավանդական ժողովրդական արվեստների գիտակներ և իրենց տանը հաճախակի հյուրընկալել են ժամանակակից երաժիշտների, գրողների և հեղինակների։ 1931 թ. Գիմբուտասն իր ծնողների հետ բնակություն հաստատեց Լիտվայի պատմական մայրաքաղաք Կաունասում, որտեղ և շարունակեց իր ուսումը։ Ծնողների բաժանվելուց հետո նա ապրեց իր մոր և եղբոր հետ։ Հինգ տարի անց հայրը հանկարծամահ եղավ։ Այդ ժամանակ Գիմբուտասը խոստացավ, որ գիտնական կդառնա։ 1938 թվականին գերազանցությամբ ավարտեց Կաունասի Աուշրա գիմնազիան և նույն տարի ընդունվեց Վիտաուտաս Մագնուսի անվան համալսարան, որտեղ Բանասիրության ֆակուլտետում սովորեց լեզվաբանություն։ Այնուհետև Վիլնյուսի համալսարանում հետամուտ եղավ սովորելու հնագիտություն, լեզվաբանություն, ազգագրություն, բանահյուսություն և գրականություն[8]։ Գիմբուտասը մշակույթի և կրոնի ոլորտում դրսևորել է եզակի հմտություններ։ 1941 թվականին ամուսնացավ ճարտարապետ, լիտվական տպագրության մեծ գործիչ Յուրգիս Գիմբուտասի հետ։ Հաջորդ տարի գերազանցությամբ ավարտեց իր «Լիտվայի թաղման եղանակները երկաթի դարաշրջանում» մագիստրոսական թեզը։ 1946 թվականին ստացավ հնագիտության դոկտորի աստիճան։ Գիմբուտասի ընտանիքը լքեց Գերմանիան և 1949 թվականին տեղափոխվեց Միացյալ նահանգներ[9]։ 1993 թ․ հունիսին Վիտատուաս Մագնուսի համալսարանում ստացավ պատվավոր դոկտորի կոչում։ Գիտնականներից, ուսանողներից և անհաշիվ լիտվացի քաղաքացիներից ստացավ գերգնահատական, որը նույնպես հաջորդ տարի կրկնվեց Ամերիկայում, երբ 1994 թ. փետրվարի 2-ին Լոս Անջելեսում Մարիա Գիմբուտասը մահացավ։ Հազարավոր մարդիկ եկան արտահայտելու իրենց սերն ու հարգանքը այս հրաշք կնոջ ու լիտվացի գիտնականի հանդեպ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 http://texts.cdlib.org/view?docId=hb238nb0fs&doc.view=frames&chunk.id=div00025&toc.depth=1&toc.id=
  3. 3,0 3,1 3,2 http://www.eskimo.com/~recall/bleed/0121.htm
  4. 4,0 4,1 4,2 http://www.lituanus.org/1998/98_1_08.htm
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  6. CONOR.Sl
  7. 7,0 7,1 «Մարիա Գիմբուտաս». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.
  8. 8,0 8,1 Ware, Susan; Braukman, Stacy Lorraine (2004), Notable American Women: A Biographical Dictionary Completing the Twentieth Century, Cambridge, Massachusetts: Harvard University Press, ISBN 0-674-01488-X.
  9. Ware & Braukman 2004, էջ. 235.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Գիմբուտաս» հոդվածին։