Մարիա-Լուիզա Ավստրիացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա-Լուիզա Ավստրիացի
ֆր.՝ Marie-Louise d'Autriche և գերմ.՝ Marie-Louise von Österreich
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 12, 1791(1791-12-12)[1][2][3][…]
ԾննդավայրՎիեննա, Հաբսբուրգի միապետություն[4]
Մահացել էդեկտեմբերի 17, 1847(1847-12-17)[1][5][2][…] (56 տարեկան)
Մահվան վայրՊարմա, Պարմայի դքսություն[4]
ԳերեզմանԿայսերական դամբարան
Քաղաքացիություն Հաբսբուրգի միապետություն և  Ֆրանսիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունկառավարիչ, թագավորական կոնսորտ և քաղաքական գործիչ
ԱմուսինՆապոլեոն Բոնապարտ[3], Adam Albert von Neipperg?[3] և Charles-René de Bombelles?[3]
Ծնողներհայր՝ Ֆրանց II, մայր՝ Maria Theresa of Naples and Sicily?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՆապոլեոն II[6], William Albert, 1st Prince of Montenuovo? և Albertine von Montenuovo?
Ստորագրություն
Изображение автографа
 Marie-Louise of Austria, Duchess of Parma Վիքիպահեստում

Մարիա-Լուիզա Ավստրիացի (գերմ. Marie-Louise von Österreich, 12 դեկտեմբերի 1791, Վիեննա — 17 դեկտեմբերի 1847, Պարմա), Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Ֆրանց II (1806 թվականից Ավստրիայի կայսր` Ֆրանց I անունով) դուստրն է։ Մարիա-Լուիզան Նապոլեոն Բոնապարտի երկրորդ կինն է, 1810-1814 թվականներին Ֆրանսիայի կայսրուհին։ Նապոլեոնի տապալումից հետո նա հանդիսանում էր Պարմայի, Պիաչենցայի և Գուաստալլոյի հերցոգուհին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1809 թվականին պատերազմից հետո Նապոլեոնն ամուսնալուծվելով Ժոզեֆին դը Բոհարնեից, որպես կին ընտրեց Մարիա-Լուիզային և 1810 թվականի ապրիլի 1-ին Փարիզում կարդինալ Ֆոշեի կողմից նրանք պսակադրվեցին։ Ավստրիական դեսպան Շվարցենբերգի մոտ տեղի ունեցող ամուսնության տոնախմբություններն ավարտվեցին մեծ հրդեհով, որին զոհ գնաց նաև Մարիա-Լուիզայի քույրը։

1811 թվականին Մարիա-Լուիզան ունեցավ որդի, ով կոչվեց հոր անունով` Նապոլեոն, և ստացավ Հռոմի արքայի տիտղոսը։

1812 թվականին Մարիա-Լուիզան ուղեկցում է Բոնապարտին Դրեզդենում տեղի ունեցող համագումարի ժամանակ։ Մինչ կայսրը պատերազմում էր Ռուսաստանի դեմ Մարիա-Լուիզան որպես ռեգենտ մնացել էր Փարիզում, նա ռեգենտությունը պահպանեց նաև 1813-1814 թվականներին։ 1814 թվականին Փարիզի գրավումից հետո կայսրուհին որդու հետ հաստատվեց Բլոիսում։ Վերջիններս Նապոլեոն Բոնապարտի գահից հրաժարվելուց հետո տեղափոխվեցին Շյոնբրուն։ Պատմաբան Անդրե Կաստելոյի «Նապոլեոնի որդին» գրքի համաձայն մայրը Նապոլեոնից բաժանվելուց հետո ավելի քիչ ուշադրություն էր դարձնում որդուն` նրա մեջ տեսնելով հորը։ Հետագա շրջանում մոր և որդու միջև կապը պահպանվում էր միայն Պարմայից Վիեննա ուղարկվող հազվադեպ նամակներով։

Ֆոնտենբլոյի պայմանագրի համաձայն Մարիա-Լուիզան պահպանեց կայսերական տիտղոսը, իսկ 1816 թվականին ստանձնեց Պարմայի, Պիաչենցայի և Գուաստալլոյի կառավարումը։ Տեղափոխվելով Պարմա նա ձևավորեց արքունիք և ֆավորիտների մեծ բանակ։

Մարիա-Լուիզայի օբեր-գոֆմարշալ (պալատական պաշտոնյա) ավստրացի գեներալ կոմս Ադամ Ալբերտ ֆոն Նեյպպերգը դարձավ նրա ֆավորիտը` դեռևս մինչև Բոնապարտի մահը։ 1817 թվականին Մարիա-Լուիզան նրանից ունեցավ դուստր, իսկ 1819 թվականին՝ որդի (տվյալները բերված են Անդրե Կաստելոյի վերոհիշյալ գրքից)։ Արտաամուսնական երեխաների ծնունդը երկար ժամանակ թաքցվում էր անգամ Մարիա-Լուիզայի հորից` Ավստրիայի կայսրից։ Միայն 1821 թվականին Նապոլեոնի մահից հետո Մարիա-Լուիզան ամուսնացավ Նեյպպերգի հետ։

Կոմս Նեյպպերգի մահից հետո (1829 թվականի փետրվարի 22) Մարիա-Լուիզան երկրորդ անհավասար ամուսնության արդյունքում դարձավ կոմս Շառլ-Ռենե դը Բոմբելեմի կինը (1834 թվականի փետրվարի 17)։ Մարիա-Լուիզայի կառավարման տարիներին Պարմայում կառուցվեցին կամուրջներ, հիվանդանոցներ և դպրոցներ։ Սկսվեց թատրոնի շինարարությունը, որով քաղաքի բնակիչները հպարտանում են մինչ այժմ։ Մարիա-Լուիզան հանդիսանում է փոքրիկ հերցոգության ամենասիրելի տիրակալը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Franz Herre: Marie-Louise — Napoleon war ihr Schicksal, Köln 1996.
  • Gigi Beutler: Die Kaisergruft, Wien, 1992.
  • Андре Кастело: Сын Наполеона, Париж, 1967.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա-Լուիզա Ավստրիացի» հոդվածին։