Մառա Զալիտե
Մառա Զալիտե լատիշ․՝ Māra Zālīte | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1952 (72 տարեկան) |
Ծննդավայր | Կրասնոյարսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, դրամատուրգ ու հասարակական գործիչ |
Լեզու | լատիշերեն |
Ազգություն | լատվիացի |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ Լատվիա |
Կրթություն | Q4190979? և Լատվիայի համալսարան (1975) |
Աշխատավայր | Լատվիայի գրողների միություն, Karogs? և AKKA-LAA? |
Պարգևներ | Վ. Մայակովսկու անվան գրական մրցանակ Ա. Ուպիտի անվան գրական մրցանակ (Լատվիա, 1985) Գ. Հերդերի անվան գրական մրցանակ (Գերմանիա, 1993) Լատվիայի տարվա գրական մրցանակ (2001, 2004) Երեք աստղի IV աստիճանի շքանշան (1995) |
Զավակներ | Ilze Ķuzule-Skrastiņa? |
Mara Zālīte Վիքիպահեստում |
Մառա Զալիտե (լատիշ․՝ Māra Zālīte, ծնվել է՝ 18 փետրվարի, 1952, Կրասնոյարսկի երկրամաս, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի բանաստեղծուհի, դրամատուրգ ու հասարակական գործիչ։ Լատվիայի Գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ (1998)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մառա Զալիտեն ծնվել է 1952 թվականի մարտի 18-ին Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում, աքսորականների ընտանքիում։ 1956 թվականին ընտանիքի հետ վերադարձել է Լատվիա։
Սովորել է Զեմգալեսի միջնակարգ դպրոցում։ Ավարտել է Լատվիայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1975)։ Աշխատել է Լատվիայի ԽՍՀ գրողների միությունում (1974-1979), «Liesma» ամսագրում աշխատել է որպես գրական խորհրդատու (1977-1990), եղել է «Karogs» գլխավոր խմբագիր (1989-2000), Լատվիացի գրողների միության նախագահը (2000 թվականից), Լեզվի պետական տեսչության նախագահը (2002-2004)։ Լատվիայի ազգային գրադարանի նախագահության անդամ է, ինչպես նաև Հեղինակային իրավունքների խորհրդակցական խորհրդի ու Լատվիայի Հանրապետության կառավարությանը կից մշակութային հարցերի ազգային խորհդրի անդամ[1]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մառա Զալիտեի առաջին բանաստեղծությունը տպագրվել է շրջանային թերթում 1971 թվականին։ Գրական ստեղծագործությունները սկսել են պարբերաբար տպագրվել 1972 թվականին։ Մառա Զալիտեի ստեղծագործությանը հատուկ է բազմաժանրությունը։ Նա հեղինակել է բանաստեղծություններ, պիեսներ, էսսեներ, երգերի տեքստեր, կանտատների ու օրատորիաների տեքստեր, ինչպես նաև լիբրետոներ լատվիացի կոմպոզիտորներ Ռայմոնդ Պաուլսի, Յանիս Լուսենսի, Յուրիս Կառլսոնսի, Զիգմար Լիեպինշի, Պետերիս Վասկսի բեմադրությունների համար։ Մառա Զալիտեի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, շվեդերեն, ֆրանսերեն, լիտվերեն, էստոներեն, բելառուսերեն, վրացերեն, ղազախերեն, ղրղզերեն, մոլդավերեն, թուրքմեներեն և իտալերեն։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վ. Մայակովսկու անվան գրական մրցանակ (Վրաստան, 1979)
- Ա. Ուպիտի անվան գրական մրցանակ (Լատվիա, 1985)
- Օ. Վացիետիսի անվան գրական մրցանակ (Լատվիա, 1989)
- Ասպազիի անվան գրական մրցանակ (Լատվիա, 1992)
- Գ. Հերդերի անվան գրական մրցանակ (Գերմանիա, 1993)
- Լատվիայի տարվա գրական մրցանակ (2001, 2004)
- Երեք աստղի IV աստիճանի շքանշան (1995)
- Ճանաչման խաչ II աստիճանի (2008)
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քնարերգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Vakar zaļajā zālē (1977)
- Rīt varbūt (1979)
- Deviņpuiku spēks (1985)
- Nav vārdam vietas (1985)
- Debesis, debesis (1988)
- Apkārtne (1997)
- Dzeja (2003)
- Vējš meklē mājas (2004)
Դրամաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Pilna Māras istabiņa» (1981)
- «Դատ» (Tiesa, 1985)
- «Անմահական ջուր» (Dzīvais ūdens (1988)
- «Ոզնու փշեր» (Vikas pirmā balle, 1991)
- «Մարգարիտա» (Margarēta, 2000)
- «Տոբագո» (Tobāgo!, 2001)
- «Հողահարկ» (Pa valzivju ceļu, 1965)
- «Še tev Žūpu Bērtulis!» (2004)
Լիբրետոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lāčplēsis (1987)
- Meža gulbji (1995)
- Putnu opera (1997)
- Kaupēn, mans mīļais! (1998)
- Indriķa hronika (1999)
- Neglītais pīlēns (2000)
- Sfinksa (2000)
Էսսեների ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Brīvības tēla pakājē (1990)
- Kas ticībā sēts (1997)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Māra Zālīte // Latvijas Enciklopēdija. - Rīga: SIA «Valērija Belokoņa izdevniecība», 2007. - ISBN 9984-9482-0-X.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մառա Զալիտե» հոդվածին։ |
|