Մայք Ալվարադո
Մայք Ալվարադո | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 28, 1980 (43 տարեկան) |
Ծննդավայր | Դենվեր, Կոլորադո |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | բռնցքամարտիկ |
Պարգևներ և մրցանակներ |
Մայք Ալվարադո (անգլ.՝ Mike Alvarado; հուլիսի 28, 1980, Դենվեր, Կոլորադո), ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, կիսամիջին (մինչև 66,7 կգ) և առաջին կիսամիջին (մինչև 63,5 կգ) քաշային կարգի ներկայացուցիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայք Ալվարադոն ծնվել է Կոլորադոյի Դենվեր քաղաքում։ Նրա զարմիկը եղել է «փետուր» քաշային կարգի (մինչև 47 կգ) բռնցքամարտիկ Ռիկի Լոպեզը։ Նրա կենսաբանական հայրը՝ Ռոն Ցիսներոսը, նույնպես զբաղվել է բռնցքամարտով։ Երբ Ալվարդոն փոքր է եղել, հայրը լքել է նրանց[2][3]։
Կարիերան սիրողական բռնցքամարտում[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիրողական ռինգում Ալվարադոն ունեցել է 41 մարտ, որոնցից 36-ը ավարտվել է նրա հաղթանակով։
Դարձել է Կոլորադո նահանգի կրկնակի չեմպիոն։ 2001 թվականին պարտություն է կրել Անդրե Դիրելլայից։ 2003 թվականին մասնակցել է ԱՄՆ-ի բռնցքամարտի առաջնությանը։
Կարիերան պրոֆեսիոնալ բռնցքամարտում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալվարադոյի առաջնաելույթը պրոֆեսիոնալ ռինգում եղել է 2004 թվականի փետրվարին։ 2007 թվականին դատավորների մեծամասնության որոշմամբ հաղթել է մեքսիկացի բռնցքամարտիկ Կառլոս Մոլինային։
2008 թվականի մայիսի 9 վարկանշային մենամարտում նոկաուտի է ենթարկել ամերիկացի բռնցքամարտիկ Մայքլ Ռոսալեսին (20-1)։
2011 թվականի մայիսին նոկաուտի է ենթարկել գանացի բռնցքամարտիկ Ռեյա Նահային և նվաճել WBC վարկածով մայրցամաքային չեմպիոնի տիտղոսը։ 2011 թվականի հուլիսին նվաճել է IBF վարկածով Լատինական Ամերիկայի չեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով մեքսիկացի Գաբրիել Մարտինեսին։ Տիտղոսի առաջին պաշտպանության ժամանակ նոկաուտի է ենթարկել Բրիյեդիս Պրեյսկոտին։
2012 թվականի ապրիլի 14-ին միավորների առավելությամբ հաղթել է ամերիկացի բռնցքամարտիկ Մաուրիսիո Էրերուին։
2012 թվականի հոկտեմբերի 13-ին պրոֆեսիոնալ ռինգում կրել է իր առաջին պարտությունը։ Բրենդոն Ռիոսը նոկաուտի է ենթարկել նրան[4]։
2013 թվականի մարտի 30-ին ռևանշի ժամանակ Մայք Ալվարադոն միավորների առավելությամբ հաղթել է Բրենդոն Ռիոսին և նվաճել WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը[5]։
2013 թվականի հոկտեմբերի 19-ին կրել է իր երկրորդ պարտությունը։ Ռուս բռնցքամարտիկ Ռուսլան Պրովոդնիկովը տեխնիկական նոկաուտի է ենթարկել նրան։
Մարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Արդյունք | Ամսաթիվ | Հակառակորդ | Մարտի վայր | Մանրամասներ | Լրացուցիչ տեղեկություններ |
---|---|---|---|---|---|
40-4 | 2018 թվական հոկտեմբերի 13 | Ռոբի Կենոն (16-13-3) | Օկլահոմա Սիթի, ԱՄՆ | TKO 2 (6), 0:41 | |
39-4 | 2018 թվական հունիսի 30 | Մարտին Անգել Մարտինես (18-14-1) | Օկլահոմա Սիթի, ԱՄՆ | RTD 9 (10), 3:00 | Մարտինեսը չի կարողացել շարունակել մարտը վնասվածքի պատճառով։ |
38-4 | 2017 թվական օգոստոսի 19 | Սիդնի Սիկեյրա (26-12-1) | Լինքոլն (Նեբրասկա), ԱՄՆ | KO 4 (8), 1:28 | |
37-4 | 2017 թվական մայիսի 26 | Մետյու Ստրոդ (24-4) | Չիկագո, ԱՄՆ | TKO 2 (10), 2:40 | |
36-4 | 2016 թվական հւլիսի 25 | Ջոս Տորես (15-4-2) | Դալաս, ԱՄՆ | MD (8) | Դատավորների հաշիվը՝78-74 77-75 76-76: |
35-4 | 2016 թվական մարտի 19 | Սաուլ Կորալ (19-6) | Հյուստոն, ԱՄՆ | KO 3 (8), 1:25 | |
34-4 | 2015 թվական հունվարի 24 | Բրենդոն Ռիոս (32-2-1) | Բրումֆիլդ (Կոլորադո), ԱՄՆ | RTD 3 (12) | Մարտ՝ կիսամիջին քաշային կարգում WBO International վարկածով չեմպիոնի ազատ տիտղոսի համար։ |
34-3 | 2014 թվական մայիսի 17 | Խուան Մանուել Մարկես (55-7-1) | Ինգլվուդ (Կալիֆոռնիա), ԱՄՆ | UD (12) | 108-119, 109-117, 109-117: Մարտ՝ կիսամիջին քաշային կարգում WBO International վարկածով չեմպիոնի տիտղոսի համար։ Ալվարադոն նոկդաունի է ենթարկվել 8-րդ ռաունդում։ Մարկեսը նոկդաունի է ենթարկվել 9-րդ ռաունդում։ |
34-2 | 2013 թվական հոկտեմբերի 19 | Ռուսլան Պրովոդնիկով (22-2) | Դենվեր (Կոլորադո), ԱՄՆ | RTD 10 (12) | Առաջին կիսամիջին քաշային կարգում կորցրել է WBO վարկածով չեմպիոնի տիտղոսը։ Պրովոդնիկովը վնասվածք է ստացել 4-րդ ռաունդում։ Ալվարադոն 2 անգամ նոկդաունի է ենթարկվել 8-րդ ռաունդում։ |
34-1 | 2013 թվական մարտի 30 | Բրենդոն Ռիոս (31-0-1) | Լաս Վեգաս (Նևադա), ԱՄՆ | UD (12) | 115-113, 115-113, 114-113:Առաջին կիսամիջին քաշային կարգում նվաճել է WBO վարկածով չեմպիոնի տիտղոսը։ |
33-1 | 2012 թվական հոկտեմբերի 13 | Բրենդոն Ռիոս (30-0-1) | Կարսոն (Կալիֆոռնիա), ԱՄՆ | TKO 7 (10), 1:57 | Մարտ՝ առաջին կիսամիջին քաշային կարգում
WBO Latino վարկածով չեմպիոնի տիտղոսի համար։ |
33-0 | 2012 թվական ապրիլի 14 | Մաուրիսիո Էրերա (18-1-0) | Լաս Վեգաս (Նևադա), ԱՄՆ | UD (10) | 99-91, 97-93, 96-94: |
32-0 | 2011 թվական նոյեմբերի 12 | Բրեյդիս Պրեսկոտ (24-3-0) | Լաս Վեգաս (Նևադա), ԱՄՆ | TKO 10 (10), 1:53 | Առաջին կիսամիջին քաշային կարգում պաշտպանել է IBF Latino վարկածով չեմպիոնի տիտղոսը։ Պրեսկոտը նոկդաունի է ենթարկվել 10-րդ ռաունդում։ |
31-0 | 2011 թվական հուլիսի 30 | Գաբրիել Մարտինես (27-2-1) | Դենվեր (Կոլորադո), ԱՄՆ | UD (10) | 100-90, 100-89, 99-90: Առաջին կիսամիջին քաշային կարգում նվաճել է IBF Latino վարկածով չեմպիոնի տիտղոսը։ |
30-0 | 2011 թվական մայիսի 7 | Ռեյ Նար (25-1-0) | Լաս Վեգաս (Նևադա), ԱՄՆ | RTD 3 (10), 3:00 | Առաջին կիսամիջին քաշային կարգում նվաճել է WBC Continental Americas վարկածով չեմպիոնի ազատ տիտղոսը։ |
29-0 | 2011 թվական փետրվարի 19 | Դին Հարիսոն (16-4-0) | Լաս Վեգաս (Նևադա), ԱՄՆ | RTD 4 (8) | |
28-0 | 2010 թվական նոյեմբերի 20 | Ջոշուա Բյորնս (3-9-5) | Տխակերվիլ (Օկլահոմա), ԱՄՆ | TKO 3 (8) | |
27-0 | 2010 թվական ապրիլի 3 | Լենին Արոյո (20-12-1) | Կորպուս Քրիստի (Կոլորադո), ԱՄՆ | TKO 2 (8) | |
26-0 | 2009 թվական մայիսի 2 | Հոակին Գալյարդո (18-7-1) | Լաս Վեգաս (Նևադա), ԱՄՆ | UD (8) | 80-71, 79-72, 89-71: |
25-0 | 2009 թվական մարտի 7 | էմանուել Կլոտի (24-8-1) | Կոմերսե Սիթի (Կոլորադո), ԱՄՆ | KO 10 (10) | 90-80, 90-80, 90-80: |
24-0 | 2008 թվական դեկտեմբերի 19 | Միգել Ուերտա (27-9-1) | Դենվեր (Կոլորադո), ԱՄՆ | TKO 4 (10) | |
23-0 | 2008 թվական հոկտեմբերի 3 | Մանուել Գարնիկա (25-9-0) | Դենվեր (Կոլորադո), ԱՄՆ | TKO 4 (10) | |
22-0 | 2008 թվական հուլիսի 26 | Սեսար Բասան (49-10-1) | Լաս Վեգաս (Նևադա), ԱՄՆ | KO 4 (10) | |
21-0 | 2008 թվական մայիսի 9 | Միշել Ռոսալես (20-1-0) | Ալբուկերկե (Նյու Մեքսիկո), ԱՄՆ | TKO 7 (10) | |
20-0 | 2008 թվական փետրվարի 15 | Խեսուս Ռոդրիգես (17-2-0) | Սիսերո (Իլինոյս), ԱՄՆ | UD 10 (10) | 100-90, 98-92, 97-93: |
19-0 | 2007 թվական դեկտեմբերի 1 | Մայքլ Կլարկ (36-4-0) | Ալբուկերկե (Նյու Մեքսիկո), ԱՄՆ | TKO 1 (10) | |
18-0 | 2007 թվական օգոստոսի 24 | Ալբերտո Պադիյա (7-3-3) | Չիկագո (Իլինոյս), ԱՄՆ | TKO 8 (10) | |
17-0 | 2007 թվական հունիսի 8 | Ֆրանսիսկո Կամպոս (21-9-1) | Գերի (Ինդիանա), ԱՄՆ | KO 2 (8) | |
16-0 | 2007 թվական փետրվարի 16 | Կարլոս Մալինա (8-3-1) | Սիսերո (Իլինոյս), ԱՄՆ | MD 8 (8) | 77-75, 77-75, 76-76: |
15-0 | 2006 թվական օգոստոսի 18 | Էդվան Դուշ Սանտուշ Բարուշ (8-2-1) | Պասսադինա (Տեխաս), ԱՄՆ | UD 8 (8) | 78-74, 79-73, 78-74: |
14-0 | 2006 թվական հունիսի 2 | Մաքսիմինո Կուեվաս (8-3-1) | Թուսոն (Արիզոնա), ԱՄՆ | RTD 5 (8) | |
13-0 | 2006 թվական մարտի 31 | Ջոել դե լա Տորե (10-7-2) | Լոգլին (Նևադա), ԱՄՆ | UD 8 (8) | 79-73, 79-73, 80-72: |
12-0 | 2005 թվական հոկտեմբերի 7 | Անխել Ռոման (6-8-3) | Լաս Վեգաս (Նևադա), ԱՄՆ | UD 6 (6) | 60-54, 59-55, 59-55: |
11-0 | 2005 թվական սեպտեմբերի 17 | Արթուր Բրամբիլա (8-3-0) | Ֆինիքս (Արիզոնա), ԱՄՆ | UD 6 (6) | 59-55, 59-55, 60-54: |
10-0 | 2005 թվական օգոստոսի 26 | Չադ Լոշե (8-5-0) | Հյուստոն (Տեխաս), ԱՄՆ | TKO 3 (6) | |
9-0 | 2005 թվական մայիսի 6 | Սոլոմոն Տելյես (3-4-1) | Ֆոունթայն Հիլս (Արիզոնա), ԱՄՆ | TKO 3 (6) | |
8-0 | 2005 թվական մարտի 19 | Խիլիարիո Լոպես (7-2-0) | Լաս Վեգաս (Նևադա), ԱՄՆ | UD 6 (6) | 58-56, 58-56, 58-56: |
7-0 | 2005 թվական փետրվարի 18 | Ֆելիպե Կամպանյա (2-0-0) | Ֆոունթայն Հիլս (Արիզոնա), ԱՄՆ | TKO 2 (4) | |
6-0 | 2004 թվական դեկտեմբերի 17 | Ֆերնանդո Չակոն (2-1-1) | Իդալգո (Տեխաս), ԱՄՆ | TKO 3 (6) | |
5-0 | 2004 թվական հոկտեմբերի 16 | Էնդրյու Կիոն (Առաջնաելույթ) | Սորտոն (Կոլորադո), ԱՄՆ | KO 1 (4) | |
4-0 | 2004 թվական սեպտեմբերի 18 | Կանդելարիո Գարսիա (Առաջնաելույթ) | Դենվեր (Կոլորադո), ԱՄՆ | TKO 1 (4) | |
3-0 | 2004 թվական հուլիսի 3 | Ռոբերտ Հաուարդ (7-21-0) | Կասլ Ռոք (Կոլորադո), ԱՄՆ | KO 1 (4) | |
2-0 | 2004 թվական փետրվարի 28 | Ռուդի Կրուս (3-13-3) | Տեմեկուլա (Կալիֆոռնիա), ԱՄՆ | TKO 1 (4) | |
1-0 | 2004 թվական փետրվարի 28 | Իստաֆա Ջիհադ (Առաջնաելույթ) | Սորտոն (Կոլորադո), ԱՄՆ | KO 1 (4) | Պրոֆեսիոնալ առաջնաելույթ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ list of WBO world champions
- ↑ «BoxRec - Ron Cisneros». Boxrec.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
- ↑ Groke, Nick (2008 թ․ հոկտեմբերի 3). «Denver's Alvarado the real deal». Denver Post.
- ↑ «Брэндон Риос победил Майка Альварадо». Allboxing.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Майк Альварадо нанёс первое поражение Брэндону Риосу». Чемпионат.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 31-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մայք Ալվարադո(անգլ.) — պրոֆեսիոնալ մենամարտերի վիճակագրություն BoxRec կայքում։
- Մայք Ալվարադոյի լուսանկարները ringside24.com/
|