Մայք Ալվարադո
| Մայք Ալվարադո | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 28, 1980 (45 տարեկան) |
| Ծննդավայր | Դենվեր, Կոլորադո |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | բռնցքամարտիկ |
| Պարգևներ և մրցանակներ | |
Մայք Ալվարադո (անգլ.՝ Mike Alvarado; հուլիսի 28, 1980, Դենվեր, Կոլորադո), ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, կիսամիջին (մինչև 66,7 կգ) և առաջին կիսամիջին (մինչև 63,5 կգ) քաշային կարգի ներկայացուցիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայք Ալվարադոն ծնվել է Կոլորադոյի Դենվեր քաղաքում։ Նրա զարմիկը եղել է «փետուր» քաշային կարգի (մինչև 47 կգ) բռնցքամարտիկ Ռիկի Լոպեզը։ Նրա կենսաբանական հայրը՝ Ռոն Ցիսներոսը, նույնպես զբաղվել է բռնցքամարտով։ Երբ Ալվարդոն փոքր է եղել, հայրը լքել է նրանց[2][3]։
Կարիերան սիրողական բռնցքամարտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիրողական ռինգում Ալվարադոն ունեցել է 41 մարտ, որոնցից 36-ը ավարտվել է նրա հաղթանակով։
Դարձել է Կոլորադո նահանգի կրկնակի չեմպիոն։ 2001 թվականին պարտություն է կրել Անդրե Դիրելլայից։ 2003 թվականին մասնակցել է ԱՄՆ-ի բռնցքամարտի առաջնությանը։
Կարիերան պրոֆեսիոնալ բռնցքամարտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալվարադոյի առաջնաելույթը պրոֆեսիոնալ ռինգում եղել է 2004 թվականի փետրվարին։ 2007 թվականին դատավորների մեծամասնության որոշմամբ հաղթել է մեքսիկացի բռնցքամարտիկ Կառլոս Մոլինային։
2008 թվականի մայիսի 9 վարկանշային մենամարտում նոկաուտի է ենթարկել ամերիկացի բռնցքամարտիկ Մայքլ Ռոսալեսին (20-1)։
2011 թվականի մայիսին նոկաուտի է ենթարկել գանացի բռնցքամարտիկ Ռեյա Նահային և նվաճել WBC վարկածով մայրցամաքային չեմպիոնի տիտղոսը։ 2011 թվականի հուլիսին նվաճել է IBF վարկածով Լատինական Ամերիկայի չեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով մեքսիկացի Գաբրիել Մարտինեսին։ Տիտղոսի առաջին պաշտպանության ժամանակ նոկաուտի է ենթարկել Բրիյեդիս Պրեյսկոտին։
2012 թվականի ապրիլի 14-ին միավորների առավելությամբ հաղթել է ամերիկացի բռնցքամարտիկ Մաուրիսիո Էրերուին։
2012 թվականի հոկտեմբերի 13-ին պրոֆեսիոնալ ռինգում կրել է իր առաջին պարտությունը։ Բրենդոն Ռիոսը նոկաուտի է ենթարկել նրան[4]։
2013 թվականի մարտի 30-ին ռևանշի ժամանակ Մայք Ալվարադոն միավորների առավելությամբ հաղթել է Բրենդոն Ռիոսին և նվաճել WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը[5]։
2013 թվականի հոկտեմբերի 19-ին կրել է իր երկրորդ պարտությունը։ Ռուս բռնցքամարտիկ Ռուսլան Պրովոդնիկովը տեխնիկական նոկաուտի է ենթարկել նրան։
Մարտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Արդյունք | Ամսաթիվ | Հակառակորդ | Մարտի վայր | Մանրամասներ | Լրացուցիչ տեղեկություններ |
|---|---|---|---|---|---|
| 40-4 | 2018 թվական հոկտեմբերի 13 | TKO 2 (6), 0:41 | |||
| 39-4 | 2018 թվական հունիսի 30 | RTD 9 (10), 3:00 | Մարտինեսը չի կարողացել շարունակել մարտը վնասվածքի պատճառով։ | ||
| 38-4 | 2017 թվական օգոստոսի 19 | KO 4 (8), 1:28 | |||
| 37-4 | 2017 թվական մայիսի 26 | TKO 2 (10), 2:40 | |||
| 36-4 | 2016 թվական հւլիսի 25 | MD (8) | Դատավորների հաշիվը՝78-74 77-75 76-76: | ||
| 35-4 | 2016 թվական մարտի 19 | KO 3 (8), 1:25 | |||
| 34-4 | 2015 թվական հունվարի 24 | RTD 3 (12) | Մարտ՝ կիսամիջին քաշային կարգում WBO International վարկածով չեմպիոնի ազատ տիտղոսի համար։ | ||
| 34-3 | 2014 թվական մայիսի 17 | UD (12) | 108-119, 109-117, 109-117: Մարտ՝ կիսամիջին քաշային կարգում WBO International վարկածով չեմպիոնի տիտղոսի համար։ Ալվարադոն նոկդաունի է ենթարկվել 8-րդ ռաունդում։ Մարկեսը նոկդաունի է ենթարկվել 9-րդ ռաունդում։ | ||
| 34-2 | 2013 թվական հոկտեմբերի 19 | RTD 10 (12) | Առաջին կիսամիջին քաշային կարգում կորցրել է WBO վարկածով չեմպիոնի տիտղոսը։ Պրովոդնիկովը վնասվածք է ստացել 4-րդ ռաունդում։ Ալվարադոն 2 անգամ նոկդաունի է ենթարկվել 8-րդ ռաունդում։ | ||
| 34-1 | 2013 թվական մարտի 30 | UD (12) | 115-113, 115-113, 114-113:Առաջին կիսամիջին քաշային կարգում նվաճել է WBO վարկածով չեմպիոնի տիտղոսը։ | ||
| 33-1 | 2012 թվական հոկտեմբերի 13 | TKO 7 (10), 1:57 | Մարտ՝ առաջին կիսամիջին քաշային կարգում
WBO Latino վարկածով չեմպիոնի տիտղոսի համար։ | ||
| 33-0 | 2012 թվական ապրիլի 14 | UD (10) | 99-91, 97-93, 96-94: | ||
| 32-0 | 2011 թվական նոյեմբերի 12 | TKO 10 (10), 1:53 | Առաջին կիսամիջին քաշային կարգում պաշտպանել է IBF Latino վարկածով չեմպիոնի տիտղոսը։ Պրեսկոտը նոկդաունի է ենթարկվել 10-րդ ռաունդում։ | ||
| 31-0 | 2011 թվական հուլիսի 30 | UD (10) | 100-90, 100-89, 99-90: Առաջին կիսամիջին քաշային կարգում նվաճել է IBF Latino վարկածով չեմպիոնի տիտղոսը։ | ||
| 30-0 | 2011 թվական մայիսի 7 | RTD 3 (10), 3:00 | Առաջին կիսամիջին քաշային կարգում նվաճել է WBC Continental Americas վարկածով չեմպիոնի ազատ տիտղոսը։ | ||
| 29-0 | 2011 թվական փետրվարի 19 | RTD 4 (8) | |||
| 28-0 | 2010 թվական նոյեմբերի 20 | TKO 3 (8) | |||
| 27-0 | 2010 թվական ապրիլի 3 | TKO 2 (8) | |||
| 26-0 | 2009 թվական մայիսի 2 | UD (8) | 80-71, 79-72, 89-71: | ||
| 25-0 | 2009 թվական մարտի 7 | KO 10 (10) | 90-80, 90-80, 90-80: | ||
| 24-0 | 2008 թվական դեկտեմբերի 19 | TKO 4 (10) | |||
| 23-0 | 2008 թվական հոկտեմբերի 3 | TKO 4 (10) | |||
| 22-0 | 2008 թվական հուլիսի 26 | KO 4 (10) | |||
| 21-0 | 2008 թվական մայիսի 9 | TKO 7 (10) | |||
| 20-0 | 2008 թվական փետրվարի 15 | UD 10 (10) | 100-90, 98-92, 97-93: | ||
| 19-0 | 2007 թվական դեկտեմբերի 1 | TKO 1 (10) | |||
| 18-0 | 2007 թվական օգոստոսի 24 | TKO 8 (10) | |||
| 17-0 | 2007 թվական հունիսի 8 | KO 2 (8) | |||
| 16-0 | 2007 թվական փետրվարի 16 | MD 8 (8) | 77-75, 77-75, 76-76: | ||
| 15-0 | 2006 թվական օգոստոսի 18 | UD 8 (8) | 78-74, 79-73, 78-74: | ||
| 14-0 | 2006 թվական հունիսի 2 | RTD 5 (8) | |||
| 13-0 | 2006 թվական մարտի 31 | UD 8 (8) | 79-73, 79-73, 80-72: | ||
| 12-0 | 2005 թվական հոկտեմբերի 7 | UD 6 (6) | 60-54, 59-55, 59-55: | ||
| 11-0 | 2005 թվական սեպտեմբերի 17 | UD 6 (6) | 59-55, 59-55, 60-54: | ||
| 10-0 | 2005 թվական օգոստոսի 26 | TKO 3 (6) | |||
| 9-0 | 2005 թվական մայիսի 6 | TKO 3 (6) | |||
| 8-0 | 2005 թվական մարտի 19 | UD 6 (6) | 58-56, 58-56, 58-56: | ||
| 7-0 | 2005 թվական փետրվարի 18 | TKO 2 (4) | |||
| 6-0 | 2004 թվական դեկտեմբերի 17 | TKO 3 (6) | |||
| 5-0 | 2004 թվական հոկտեմբերի 16 | KO 1 (4) | |||
| 4-0 | 2004 թվական սեպտեմբերի 18 | TKO 1 (4) | |||
| 3-0 | 2004 թվական հուլիսի 3 | KO 1 (4) | |||
| 2-0 | 2004 թվական փետրվարի 28 | TKO 1 (4) | |||
| 1-0 | 2004 թվական փետրվարի 28 | KO 1 (4) | Պրոֆեսիոնալ առաջնաելույթ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ list of WBO world champions
- ↑ «BoxRec - Ron Cisneros». Boxrec.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
- ↑ Groke, Nick (2008 թ․ հոկտեմբերի 3). «Denver's Alvarado the real deal». Denver Post.
- ↑ «Брэндон Риос победил Майка Альварадо». Allboxing.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Майк Альварадо нанёс первое поражение Брэндону Риосу». Чемпионат.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայք Ալվարադո(անգլ.) — պրոֆեսիոնալ մենամարտերի վիճակագրություն BoxRec կայքում։
- Մայք Ալվարադոյի լուսանկարները ringside24.com/
| ||||||