Ճանծիածիե
Բնակավայր | ||
---|---|---|
Ճանծիածիե | ||
չինարեն՝ 张家界市 | ||
Երկիր | Չինաստան | |
Համայնք | Հունան | |
Ներքին բաժանում | Yongding District?, Wulingyuan District?, Cili County? և Sangzhi County? | |
Մակերես | 9533,77 կմ² | |
Բնակչություն | ▼1 517 027 մարդ (2020)[1] | |
Ժամային գոտի | UTC+8 | |
Հեռախոսային կոդ | 744 | |
Փոստային դասիչ | 427000 | |
Պաշտոնական կայք | zjj.gov.cn | |
| ||
Ճանծիածիե, (չինարեն՝ 张家界市, փինյին zhāngjiājiè shì), նախկինում հայտնի էր Տայոն անունով, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հունան նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող քաղաքային շրջան։ Արևելքում սահմանակից է Չանդե քաղաքին, հարավում՝ Հուայհուա քաղաքին, հարավ-արևմուտքում՝ Սիանսի ինքնավար շրջանին, հյուսիս-արևմուտքում՝ Հուպեյ նահանգի Ընշի ինքնավար շրջանին։ Գտնվելով Ուլիըն լեռների ստորին հատվածում, ռելիեֆը հիմնականում լեռնային է։ Ռելիեֆով պայմանավորված՝ կլիման հիմնականում լեռնային է և տարածքում մեծ տարածում ունեն կարստային երևույթները։ Ամբողջ տարածքով հոսում է Լիշըվեյ և Լոուշըվեյ գետերը ինչպես նաև մի շարք վտակներ։ Քաղաքային շրջանի ընդհանուր տարածքը կազմում է 9534 կմ², բնակչության թիվը՝ 152 հազար 400, որի 60% կազմում է Թուծիա ազգությունը։ Քաղաքային շրջանի կառավարությունը գտնվում է Յոնտիըն շրջանում։ Ճանծիածիեն զբոսաշրջային կենտրոն է և հայտնի է «երեք հազար գագաթներ և ութ հարյուր ջրեր» անվանմամբ։ Այստեղ է գտնվում Ուլիընյուանը (Ուլիընշան լեռնաշղթայի մի հատված), որը 1992 թվականի դեկտեմբերին ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճանծիածիեն անվանակոչվել է Հան դինաստիայի հայտնի պաշտոնյա Ճան Լիանի պատվին, որն էլ այստեղ մենակյացի կյանք էր վարում։ Ներկայիս տարածքը Ցին դինաստիայի օրոք գտնվել է Ցիգու շրջանի իրավասության ներքո,Հան դինաստիայի օրոք՝ Ուլիըն շրջանի ներքո, Եռաթագավորության ժամանակաշրջանում՝ Թիենմըն շրջանի ներքո, Թան դինաստիայի օրոք՝ Ցիլի քաղաքի ներքո։ Հինգ դինաստիայի և Տասը թագավորություն օրոք տարածքը կառավարվել է Չու թագավորության կողմից։ Սոն դինաստիայի օրոք ամբողջ տարածքը գտնվում էր Լիյան շրջանի իրավասության ներքո, իսկ Յուան դինաստիայի օրոք՝ Լիճոուի շրջանի ներքո։
Մին դինաստիայի Հոնուի կառավարման երկրորդ տարում (1969 թվական) Ցիլի քաղաքը միավորվեց ներկայիս Ճանծիածիեի տարածքի հետ և ենթարկվեց Լիճոու շրջանին։
Չինաստանի Հանրապետության հինգերորդ տարում (1916 թվական) Հունան նահանգը իր իրավասության ներքո վերցրեց Ուլիըն շրջանը, իսկ Չենյուան տարածքի հետ միացվեցին Տայոնի, Սանճի և Ցիլի քաղաքները։ Հետագայում Հունան նահանգը կառավարել է տասը շրջաններ։ Տայոնը և Սանճին կառավարվող չորրորդ քաղաքներն էին, իսկ հանձնակատարի գրասենյակը գտնվում էր Չանդը շրջանում։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրումից մինչև 1988 թվականը, Ցիլի քաղաքը գտնվում էր Չանդը շրջանի իրավասության ներքո։ Տայոնը, Սանճին 1642-1952 թվականներին եղել են Յոնշուըն ինքնավար շրջանի իրավասության ներքո, իսկ ավելի ուշ անցել են Սիանսիում Միաո ազգի իրավասության ներքո։
1985 թվականի մայիսին, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհուրդը Տայոն քաղաքային շրջանի առանձնացումը, որը դեռևս գտնվում էր Սիանսիի կառավարման ներքո։ Նույն թվականի հոկտեմբերի 16-ին Տայոն քաղաքային շրջանը առանձնացվեց։1988 թվականի մայիսին Պետական խորհուրդը հավանություն տվեց Տայոն քաղաքային շրջանի արդիականացմանը[2]։ Այդ նպատակով Հունան նահանգի վարչական բաժանումները վերաճշգրտվեցին։ Սիանսի-Թուծիածու-Միաոծու ինքնավար շրջաններից առանձնացվեցին Սանճին և Տայոնը քաղաքները, Չանդը շրջանից առանձնացվեց Ցիլի քաղաքը, որոնց պետք է միանային Տայոն քաղաքային շրջանին։ Այսպիսով Տայոն քաղաքային շրջանի մեջ են մտնում Յոնտիըն ու Ուլիընյուան շրջանները, Ցիլի և Սանճի քաղաքները։ Քանի որ Տայոն անունը Չինաստանի սահմանից դուրս հայտնի չէր, ուստի 1994 թվականի ապրիլի 4-ին որոշվեց քաղաքային շրջանը վերանվանել Ճանծիածիե անվամբ, ինչն էլ հայտնիություն բերեց նրան[3]։
Կլիմա և տեղակայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճանծիածիեյում կլիման մերձարևադարձային մուսոնային է։ Միջին ջերմաստիճանը կազմում է 16 °C, տեղումների միջին տարեկան քանակը կազմում է 1440մմ, իսկ տարվա մեջ ցրտահարության օրերը կազմում են 216-269 օր։ Լանդշաֆտի և այլ գործոնների ազդեցությամբ պայմանավորված՝ կլիման բարդ և փոփոխական բնույթ ունի։ Հաճախակի են բնական աղետները․ երաշտ, ջրհեղեղ, կարկուտ։
Ճանծիածիեն տեղակայված է Յուընկուեյ-Կաոյուեն սարահարթի և Տոնթիըն լճի միացման վայրում, որտեղ կորդինատների տվյալները արևելյան լայնությունում կազմում են 109°- ից մինչև 111°, հյուսիսում երկարությունում՝ 28°- ից մինչև 29°։ Արևելքում սահմանակից է Շիմըն քաղաքին և Թաոյուան շրջանին, հարավում՝ Յուանլիըն շրջանին, հյուսիսում՝ Հուպեյ նահանգի Հըֆըն շրջանին։ Քաղաքի երկարությունից արևելքից արևմուտք կազմում է 167 կիլոմետր լայնություն, իսկ հյուսիսից հարավ՝ 96 կիլոմետր լայնություն՝ ընդգրկելով 9653 կմ² տարածք։
Ճանծիածիեն հարուստ է լեռներով, կարստերով, բլուրներով և հարթավայրերով։ Լեռնային տարածքը կազմում է ընդհանուր տարածքի 76%-ը։ Ամենաբարձր կետը գտնվում է տարածքի հյուսիս-արևմուտքում և թեքվում է դեպի Լիշուեով գետի երկայնքով։ Գետի կենտրոնական հատվածը հոսում է հյուսիս-արևելյան ուղղությամբ, իսկ հարավում լեռները ձգվում են մինչև Յուանշուեյ գետը։ Ուլիըն լեռները քաղաքային շրջան են մտնում Կուեյճոու նահանգի Յունու լեռան հատվածից և բաժանվում են երեք հատվածների։ Հյուսիսային հատվածը կազմում է Հուպեյ նահանգի Լայֆընլոն լեռները, Ինշան շրջան և Ցիընլոն լեռներ։ Կենտրոնական հատվածը կազմում է Թիենսիըն, Հոնսի, Չաոթիեն, Ցիընյան լեռների շրջանը։ Հարավային հատվածը կազմում է Լիշուեյ և Յուանշուեյ գետերի միջև (Ցիսիըն, Չոնշան և Թիենմըն լեռներ)։ Երեք հատվածներն էլ հասնում են մինչև Տոնթիըն լիճ։ Տարածքի ամենաբարձր կետը գտնվում է ծովի մակարտակից 1890,4 մետր բարձրության վրա, իսկ ամենացածրը՝ 75 մետր բարձրության վրա։ Քաղաքային շրջանը ծովի մակարդակից բարձր է 183 մետրով, իսկ տեսարժան վայրերը՝ 1000 մետրով։
Կառավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս կառավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմակերպություն | ՉԿԿ Ճանծիածիեի | Ճանծիածիեի Ժողովրդական
Կոնգրես Մշտական կոմիտե |
Ճանծիածիեի
Ժողովրդական Կառավարություն |
Ճանծիածիեի Քաղաքային
կոմիտե |
---|---|---|---|---|
Պաշտոն | Քարտուղար | Ներկայացուցիչ | Քաղաքապետ | Ներկայացուցիչ |
Անուն | Լիո Լիվեյ[4] | Թիեն Հուայու[5] | Վան Հոնպիըն[6] | Օու Յանպիըն[7] |
Ազգություն | Հան | Թուծիա | Հան | Հան |
Ծննդավայր | Հունան նահանգ Անսիան շրջան | Հունան նահանգ Ցիլի քաղաք | Հունան նահանգ Հուարոն շրջան | Հունան նահանգ Հընան շրջան |
Ծննդյան տարեթիվ | Հոկտեմբերի 1966 (58 տարեկան) | Մայիսի 1973 (51 տարեկան) | Հունվարի 1967 (57 տարեկան) | Օգոստոսի 1965 (59 տարեկան) |
Պաշտոնակատարման տարեթիվ | 2022 թվականի հունվար | 2021 թվականի ապրիլ | 2022 թվականի հունվար |
Ղեկավար անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճանծիածիեի իրավասության տակ են գտնվում 2 քաղաքային ստորաբաժանում, 2 շրջան
- Շրջան։ Յոնտիըն, Ուլիընյուան
- Քաղաք։ Ցիլի, Սանճի
Ներկայումս Յոնտիընը, Ուլիընյուան, Սանճի համարվում են ինքնավար քաղաքներ, իսկ Ցիլի քաղաքը համարվում է ազգային փոքրամասնությամբ բնակեցված տարածք[8]։։
Ճանծիածեի քաղաքի վարչական բաժանման քարտեզ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Տարածքի կոդ[9] | Տարածքի
անվանում |
Փինին | Մակերես[10]
(կմ²) |
Բնակչության թիվ[11](2020 թվականի տվյալներ) | Կառավարման
նստավայր |
Փոստային | Վարչական բաժանում[12] | ||||
Գրասենյակ | Ավան | Գյուղ | Ազգային
փոքրամասնու-թյուններ | ||||||||
430800 | Ճանծիածիե | Zhāngjiājiè Shì | 9,533.77 | 1,517,027 | Յոնտիըն քաղաք | 427000 | 8 | 34 | 30 | 12 | |
430802 | Յոնտիըն | Yǒngdìng Qū | 2,169.03 | 517,595 | Սիսիփիըն փողոց | 427300 | 6 | 7 | 7 | ||
430811 | Ուլիընյուան | Wǔlíngyuán Qū | 397.53 | 60,857 | Ծուընդիփիըն փողոց | 427400 | 2 | 2 | |||
430821 | Ցիլի | Cílì Xiàn | 3,492.02 | 562,493 | Լիընյան ավան | 427200 | 15 | 10 | 7 | ||
430822 | Սանճի | Sāngzhí Xiàn | 3,475.19 | 376,082 | Լիյուեն ավան | 427100 | 12 | 11 | 5 |
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի բնակչության վեցերորդ մարդաահամարի արդյունքները ցույց են տվել, որ Ճանծիածիեի բնակչությունը թիվը կազմում է 1 միլիոն 476 հազար 521 մարդ։ Ցուցանիշը կազմում է Հունան նահանգի բնակչության 2,25%-ը, որն էլ բնակչության թվով զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։ Գերակշռում է արական սեռը։ Բնակչության 6,47%-ը ունի բարձրագույն կրթություն, 55,37%-ը ունի միջին մասնագիտական կրթություն, իսկ անգրագիտության ցուցանիշը կազմում է 4,74%։ Տնային տնտեսությունների թիվը կազմում է 438 հազար 419, իսկ դրանցով զբաղվող մարդկանց թիվը՝ 1 միլիոն 388 հազար 420 մարդ, որն էլ կազմում է ընդհանուր բնակչության 94,03%-ը։ Մինչև 14 տարեկան մարդանց թիվը կազմում է 262 հազար մարդ, որը կազմում է ընդհանուր բնակչության17,75%-ը, 15-64 տարեկան՝ 1 միլիոն 49 հազար 596 մարդ, որն էլ կազմում է ընդհանուր բնակչության 71,09%-ը։ 65-ից բարձր տարիք ունեցող մարդկանց թիվը կազմում է 164 հազար 840 մարդ, որը կազմում է ընդհանուր բնակչության 11,16%-ը[13]։
2016 թվականին կատարված մարդահամարի արդյունքների համաձայն ընդհանուր գրացված մարդկանց թիվը կազմել է 1 միլիոն 708 հազար 700 մարդ, իսկ մշտական ապրողների թիվը՝ 1 միլիոն 529 հազար 100 մարդ։ Քաղաքաբնակների թիվը կազմել է 704 հազար 300 մարդ, որը կազմել է ընդհանուր բնակչության 46,1%-ը։ Գյուղաբնակների թիվը կազմել է 824 հազար 800 մարդ՝ կազմելով ընդհանուր բնակչության 53,9%-ը։ Տղամարդկանց թիվը կազմել է 77 հազար 300, կանանց՝ 75 հազար 610, 0-17 տարեկան՝ 335 հազար 200, 18-34 տարեկան՝ 374 հազար 700, 35-59 տարեկան՝ 649 հազար 100 և 60 տարեկանից բարձր՝ 349 հազար 700։ Ծնելիություն կազմել է 9,71%՝ 2015 թվականի համեմատ նվազելով 1,29%-ով։ Մահացությունը կազմել է 6,91%, իսկ բնական աճի տեմպը՝ 2,8%։ Ուրբանիզացման ցուցանիշը կազմել է 46,1%, 1,45% գերազանցելով 2015 թվականի ցուցանիշը[14]։
Ազգային փոքրամասնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճանծիածիե թվով ամենաշատը տարբեր ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածքն է Հունան նահանգում։ Քաղաքային շրջանում կա 1 միլիոն 152 հազար 480 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, որոնք կազմում են ընդհանուր բնակչության 75,28%-ը։ Ազգային փոքրամասնությունների թվով Հունան նահանգը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ ունենալով 364 հազար 996 Հան ազգի ներկայացուցիչ, որն էլ կազմում է 24,72 %։ Քաղաքային շրջանում մեծ թիվ են կազմում նաև Թուծիա, Պայ և Միաո ազգությունները։ Հունան նահանգը Պայ և Միաո ազգությունների հիմնական բնակավայրն է։ 2010 թվականին «Լիո փու» ծրագրի ամփոփիչ տվյալների համաձայն՝ քաղաքային շրջանում ապրում են 980 հազար 852 Թուծիա ազգի ներկայացուցիչ, որը կազմում է քաղաքային շրջանի բնակչության 66,43%-ը, 95 հազար 235 Պայ ազգի ներկայացուցիչ, որն էլ կազմում է քաղաքային շրջանի բնակչության 6,45%-ը[13]։
Համաձայն 2000 թվականի հինգերորդ մարդահամարի վերլուծության տվյալների՝ Ճանծիածիեում կա 1 միլիոն 152 հազար 480 ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ, որը կազմում է Հունան նահանգի ազգային փոքրամասնությունների 17,98%-ը։ Քաղաքային շրջանում կա 1 միլիոն 21 հազար 238 Թուծիա ազգի ներկայացուցիչ, որն էլ կազմում է քաղաքային շրջանի բնակչության 68,40%-ը, Հունան նահանգում Թուծիա ազգի 38,69%-ը և Երկրի Թուծիա բնակչության 12,71%-ը։ Պայ ազգի բնակչությունը թիվը կազմում է 104 հազար 163 մարդ, որը կազմում է քաղաքային շրջանի բնակչության 6,98%-ը։ Հունան նահանգում Պայ ազգի թիվը կազմում է 82,93%-ը, որի արդյունքում էլ Հունան նահանգում զբաղեցնում են թվով ամենաշատ ազգային փոքրամասնության առաջին հորիզոնականը։ Միաո ազգի բնակչության թիվը Ճանծիածիեում կազմում է 23 հազար 883 մարդ, ինչը կազմում է քաղաքային շրջանի բնակչության 1,60%-ը, Հունան նահանգում՝ 1,24%՝ զբաղեցնելով նահանգում ազգային փոքրամասնության չորրորդ հորիզոնականը[15]։
Ազգային փոքրամասնության անվանում | Թուծիա | Հան | Պայ | Միաո | Հուեյ | Թու | Տոն | Ճուան | Մընկու | Ղազախ | Այլ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակչության թիվ | 987371 | 365496 | 95372 | 23982 | 1410 | 1270 | 588 | 458 | 428 | 354 | 1420 |
Ընդհանուր բնակչության
համամասնություն(%) |
66.80 | 24.73 | 6.45 | 1.62 | 0.10 | 0.09 | 0.04 | 0.03 | 0.03 | 0.02 | 0.10 |
Ընդհանուր ազգի
բնակչության համամասնություն(%) |
88.74 | --- | 8.57 | 2.16 | 0.13 | 0.11 | 0.05 | 0.04 | 0.04 | 0.03 | 0.13 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական մշակաբույսերն են բրինձը, եգիպտացորենը, քաղցր կարտոֆիլը, չինական կաղամբը և լոբին։ Հիմնական օգտակար հանածոներն են քարածուխը, երկաթը, նիկելը և մոլիբդենը։ Արդյունաբերությունը ներառում է գյուղատնտեսական մեքենաների, ցեմենտի, ազոտական պարարտանյութի, բամբակի և բրդյա գործվածքների արտադրանք։
Զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճանծիածիեն, շնորհիվ իր բնական ռեսուրեների և ռելիֆի և ազգային մշակույթի, համարվում է զբոսաշրջային քաղաք։ Քաղաքային շրջանը ունի գեղատեսիլ տեսարժան վայրեր, կարևոր մշակութային կառույցների պահպանման ստորաբաժանումներ։
Գլխավոր տեսարժան վայրը համարվում է Ուլիընյուանը, որը բաղկացած է «Ճանծիածիեի ազգային, անտառային պարկ»-ից «Թիենծըշան»-ի բնական արգելոցից, «Սուոսիյու» արգելոցից։ 1982 թվականի սեպտեմբերին «Ճանծիածիեի ազգային, անտառային պարկ»-ը դարձավ Չինաստանի առաջին ազգային, անտառային պարկը։ 1988 թվականի օգոստոսին «Ճանծիածիե ազգային, անտառային պարկ»-ը ներառվել է «Ազգային գեղատեսիլ վայրեր» ցուցակը։ 1992 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ 2004 թվականին «Ճանծիածիեի ազգային, անտառային պարկ»-ը դարձավ համաշխարհային երկրաբանական պարկերից մեկը, իսկ 2007 թվականին այն դարձավ ազգային զբոսաշրջային վայրերից մեկը։
Զբոսաշրջությունը նպաստում է քաղաքային շրջանի տնտեսական զարգացմանը։ Գեղարվեստական կատարողական նախագծերը, ինչպիսիք են «Թիենմըն հուսիեն» (Թիենմընի մարդագայլը)-ը, «Մեյլի Սիանսի» (Սիանսիի հմայքը)-ը, Ճանծիածիեի մշակութի ներկայացման գլխավոր տարրերից են։ Քաղաքային ժողովրդական կառավարության կողմից կազմակերպվող «Ճանծիածիեի միջազգային երաժշտական շաբաթ»-ը դարձել է քաղաքային շրջանի երկամյա երաժշտական միջոցառումը։
Հիմնական տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յոնտիըն շրջան։ «Թիենմընշան» բնական արգելոց, «Թիենմընշան» տաճար, «Փուկուան» տաճար, «Յուհուան» քարանձավ, «Թուծիա» այգի, «Հուեյլոն» պուրակ, Հունան, Հուպեյ, Սիչուան, Կուեյճու հեղափոխական կոմիտե
- Ուլիըն շրջան։ «Հուանլոն» քարանձավ, «Պաոֆըն» լիճ, «Ծըսիա» տաճար, «Սիպու» փողոց
- Ցիլի քաղաք։ «Նանուտան» լեռներ, Ճանծիածիեի Հսկայական կիրճ, «Ծիանյա» տաք ջրեր
- Սանճի քաղաք։ «Հելոն» տուն-թանգարան, «Պատակոն» ազգային արգելոց, Մաոյան գետի «Ծիոթիենտոն» զբոսաշրջային կենտրոն
Հատուկ հսկողության տակ գտնվող վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբոսաշրջության առաջխաղացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբոսաշրջության խթանման և գեղատեսիլ վայրերի հանրաճանաչությունը մեծացնելու նպատակով 1999 թվականին Տիենշընում անցկացվել է օդային ակրոբատիկայի մրցույթը իսկ 2006 թվականին Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ակրոբատիկական ներկայացումը։ Նախկին քաղաքապետի կատարած մի շարք քայլերը, որոնցից մեկն էր Նանթիեն Յիճուն գագաթը անվանափոխելով Հալելուա, արժանացել է լրատվամիջոցների քննադատությանը[17]։
Տեսարժան վայրերի գերշահարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուլիընյուանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից երկու անգամ (1998 և 2013 թվականներին) նախազգուշացման է ենթարկվել տեսարժան վայրի գերշահարկման և հանրության համար երկրային գիտությունների մասին անբավարար գիտելիքների պատճառով։ Իշխանությունները մեծ ներդրումներ կատարեցին ապօրինի կառույցների ապամոնտաժման համար։ Իրականացվեցին վերականգնողական աշխատանքներ[18]։ Հիմնադրվեց «Ճանծիածիե գեոպարկ» թանգարանը[19]։ Տիենմըն լեռան տարածքը քննադատության է ենթարկվել լրատվական միջոցների կողմից՝ տարածքի զարգացման խոչընդելու և շահարկման պատճառով։ Տիենմընի լեռնային ճոպանուղու չարտոնված վերակառուցումը վնաս է հասցրել անտառային ռեսուրսներին և Թիենմըն լեռանը[20]։
-
Թիենծը լեռ
-
Յուենծիածիե
-
Քվարցով հարուստ անտառ
-
Թիենմընշան քարանձավ
-
Պաոֆըն լիճ
-
Փուկուան տաճար
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավիացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճանծիածիեի «Հըհուա» միջազգային օդնավակայանը Հունան նահանգի երկրորդ ամենամեծ օդանավակայանն է։ Այն զբաղեցնում է 24 հազար 749 կմ² տարածք։ Թռիչքուղին ունի 2600 մետր երկարություն, 45 մետր լայնություն, 19 կայանատեղի։ 2012 թվականի տվյալներով ուղևորների քանակը կազմել է 41 հազար 529 մարդ[21]։
Երկաթուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծիալիո երկաթուղին, որը անցնում է Յոնտիըն շրջանով և Ցիլի քաղաքով, միակողմանի էլեկտրաֆիկացված երկաթուղի է։ Երկաթուղին ունի երկու արագընթաց կայաններ՝ Ճանծիածիե և Ցիլի։ Ցիենչան երկաթուղու շինարարությունը մեկնարվել է 2014 թվականի դեկտեմբերին և ավարտվել 2019 թվականին։ «Zhangjiajie West» կայանը գտնվում է քաղաքային շրջանի հյուսիսային արվարձանում։ 2021 թվականի դեկտեմբերին շահագործման կհանձնվի Ճանծիհուայ արագընթաց երկաթուղին։
Մայրուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուսիսարևմտյան Հունանի լեռնային հատվածում ճանապարհային երթևեկության դանդաղ զարգացման պատճառով տարածքում բացակայում է ազգային մայրուղին։ Ներկայումս կան երկու արագընթաց մայրուղիներ, որոնք կապում են Ճանսան և Ճանհուա արագընթաց մայրուղիները։ Ճանսան արագընթաց մայրուղու շինարարությունը, որը միացնում է քաղաքային շրջանը և Սանճի քաղաքը, սկսվել է 2014 թվականին և շահագործման է հանձնվել 2017 թվականին[22]։ Անցի արագընթաց մայրուղու շինարարությունը սկսվել է 2017 թվականին և շահագործման է ենթարկել 2020 թվականին[23]։
Հասարակական տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճանծիածիե քաղաքային շրջանում հասարական տրանսպորտ կազմում են ավտոբուսները և տաքսիները։ Կառավարության վատ քաղաքականության պատճառով որոշ ժամանակաշրջանում հասարակական տրասպորտը գտնվում էր քաոսային իրավիճակում, սակայն վերջին տարիներին իրավիճակը բավարարվել է։ Յոնտիըն շրջանում գործում է 13 ավտոբուսային գիծ։ Տրանսպորտային միջոցները համեմատաբար նոր են, սակայն կան մի շարք խնդիրներ, ինչպիսիք են օրինակ գիշերային ժամերին հասարակական տրանսպորտի բացակայությունը։ Գլխավոր ճանապարհների կանգառները նախագծված են ազգային ոճով։
Հասարակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճանծիածիեում ապրում են մեծ թվով ազգային փոքրամասնություններ, քաղաքային շրջանի ունի հարուստ ու բազմազան մշակույթ։ Ճանծիածիեում ապրող Թուծիա ազգի կրոնը բաժանվում է 3 կատեգորիաների՝ ութ մեծ տիրակալների հավատք, Թիմայի հավատք, բնության պաշտանմունք։ Թուվան տաճարը նվիրված է ութ մեծ տիրակալներին՝ դուքս Փըն, երկնքի որդի Սիան, Թան աստված և այլն։ Թիման բնության փերին է, ով պայքարում է չար ոգիների դեմ, բուժում է մարդկանց տարբեր հիվանդություններից, կանխում է աղետները։ Պաշտվող աստվածների ցանկի մեջ են մտնում նաև Երկրի աստվածը, Սպիտակ վագրի աստվածը, Որսի աստվածը, Ծառերի աստվածը, Հինգ հովիտների աստվածը։ Թուծիա ազգը պաշտում է վագրերին, այս ամենը վկայում է Սպիտակ վագրի աստծո պաշտանմունքի առակայությունը, ինչպես նաև պեղումների արդյունքում հայտնաբերված վագրի ականջները։
- Թուծիա ազգի Նոր տարվա տոնակատարություն
Թուծիա ազգը տարվա մեջ երեք անգամ նշում է Նոր տարին․ լուսնային օրացույցի 12-րդ ամվա 28-ին կամ 29-ին (Չինական Նոր տարի), լուսնային օրացույցի 6-րդ ամսվա 25-ին (Հունիսյան Նոր տարի), 10-րդ ամսվա առաջին կեսին (Հոկտեմբերյան Նոր տարի)։ Չինական Նոր տարվա երեկոյան Թուծիա ազգը կրակ է վառում, պարում է և երգում։ Չինական Նոր տարին բոլոր տոնակատարություններից ամենագլխավորն է։ Ըստ ավանդույթի Թուծիա ազգը Չինական Նոր տարին նշում է Հան ազգից մեկ օր առաջ։
Տիաոծիաո շենքերը հիմնականում կառուցված են փայտից։ Որպես կանոն այն բաժանվում է երկու հատվածի՝ վերին և ստորին հարկերի։ Վերին հատվածը օդափոխվող է, չոր և խոնավակայուն, իսկ ստորին հատվածը օգտագործվում է ընտանի կենդաների կամ զանազան իրեր պահելու համար։
Ճանծիածիե բնակիչները դեռ հին ժամանակներից սկսած ծխեցրել են խոզապուխտ, ուստի այս սովորույթը ունի շուրջ 2000 տարվա պատմություն։ Արևմտյան Հունանի ագարակները հարուստ են կրակահորերով, որտեղ էլ ապխտում են խոզապուխտը։ Արևմտյան Հունանը բավականին ցուրտ տարածք է, ուստի խոզապուխտը կարելի է երկար պահել։
- Թուծիա ազգի խոհանոց
Թուծիա ազգի խոհանոցը բաղկացած է եգիպտացորենից, բրնձից, քաղցր կարտոֆիլից, տարբեր տեսակի լոբիներից։ Նրանք նախընտրում են կծու-թթու ուտեսներ։ Մեծ պահանջարկ ունի կծու կարմիր պղպեղը։
Հիվանդանոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճանծիածիեի հանրապետական հիվանդանոց
Ճանծիածիեի ավանդական չինական բժշկության հիվանդանոց
Ցիլի քաղաքի հանրապետական հիվանդանոց
Ցիլի քաղաքի ավանդական չինական բժշկության հիվանդանոց
Սանճի քաղաքի հանրապետական հիվանդանոց
Ուլիընյուան շրջանի հանրապետական հիվանդանոց
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարձրագույն կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծիշոու համալսարանի Ճանծիածիեի մասնաճյուղ
- Ծիշոու համալսարանի Ճանծիածիեի քոլեջ
- Ճանծիածիեի ավիացիոն արդյունաբերության քոլեջ
Դպրոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ճանծիածիեի ազգային փոքրամասնությունների միջնակարգ դպրոց
- Ճանծիածիեի թիվ 1 միջնակարգ դպրոց
- Ճանծիածիեի Թիենմըն միջնակարգ դպրոց
- Ճանծիածիեի Ծինհայ միջնակարգ դպրոց
- Ցիլի քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոց
- Ցիլի շրջանի թիվ 2 միջնակարգ դպրոց
- Սանճի քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոց
- Ուլիընյուան շրջանի թիվ 1 միջնակարգ դպրոց
- Ճանծիածիեի տուրզմի դպրոց (միջին մասնագիտական դպրոց)
Լրատվամիջոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճանծիածիեի լրատվամիջոցները զարգացած չեն։ Դրանք համարվում են պետական սեփականության լրատվամիջոցներ։ Դրանք են՝ «Ճանծիածիե» օրաթերթը (հանգստյան օրերին թողարկում է «Ճանապարհորդկան նոթատետր» և «Կենսամակարդակ» թերթերը), հանրային հեռուստաալիք (նախկին՝Յոնտիըն հեռուստաալիք), ճանապարհորդական հեռուստաալիք (նախկին՝ Ուլիընյուան հեռուստաալիք), քաղաքականության և իրավունքի հեռուստաալիք և այլն։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարավային Կորեա քաղաք Հադոն(2006 թվական մարտի 31)
- ԱՄՆ Սանտա Ֆե(2009 թվական հոկտեմբերի 29)
- Ճապոնիա քաղաք Նարուտո(2011 թվական հոկտեմբերի 26)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 国务院第七次全国人口普查领导小组办公室 中国人口普查分县资料—2020 (չին.) — 北京市: 中国统计出版社, 2022. — 983 p. — ISBN 978-7-5037-9772-9
- ↑ 刘国基 (2015年11月19日). «不能忘却旅游春风吹大庸». 张家界日报. Արխիվացված է օրիգինալից 2017年1月11日-ին. Վերցված է 2016年5月31日-ին.
- ↑ «大庸市的改名张家界市的过程». 腾讯网. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Liu Ge'an-ի ռեզյումեն». People's Ցանցի տեղական ղեկավարության տվյալների բազա. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ [https:// web.archive.org/ web/20220104001720/http://www.hnrd.gov.cn/content/2022/01/03/10705769.html «Հունան նահանգի 14-րդ քաղաքի Ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի նոր ղեկավար թիմը»]. Հունանի ժողովրդական կոնգրես. Արխիվացված է gov.cn/content/ 2022/01/03/10705769.html օրիգինալից 2022 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 4-ին.
{{cite web}}
: Check|archive-url=
value (օգնություն); Check|url=
value (օգնություն) - ↑ «Վանգ Հոնգբինի ռեզյումեն». People's Network Loal Leader Տվյալների բազա. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «14 նոր քաղաքներ և պրեֆեկտուրաներ Հունանում CPPCC-ի բոլոր առաջատար խմբերը ձևավորվել են». Hunan Daily.(չաշխատող հղում)
- ↑ 中国民族宗教网 Արխիվացված 2013-12-02 Wayback Machine
- ↑ «中华人民共和国县以上行政区划代码». 中华人民共和国民政部. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «《张家界市土地利用总体规划(2006-2020年)》(2016年修订版)». 张家界市国土资源局.(չաշխատող հղում)
- ↑ «张家界市第七次全国人口普查公报(第二号)». 张家界市人民政府.
- ↑ 中华人民共和国民政部 (2018年10月). 《中华人民共和国乡镇行政区划简册2018》. 中国社会出版社. ISBN 978-7-5087-5594-6.
- ↑ 13,0 13,1 2010年湖南与张家界人口普查数据分别出自 《张家界市2010年第六次全国人口普查主要数据公报》 Արխիվացված 2011-08-18 Wayback Machine与 《2010年湖南省第六次全国人口普查主要数据公报》 Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- ↑ «张家界市2016年国民经济和社会发展统计公报». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ 2000年第五次人口普查数据出自 湖南省统计局/人口服务网(子网)-第五次人口普查数据 Արխիվացված 2016-03-31 Wayback Machine,分县人口数据参考 国家统计局-第五次人口普查数据库 Արխիվացված 2018-11-09 Wayback Machine
- ↑ 湖南省第六次全国人口普查领导小组办公室 (2012年6月). 《湖南省2010年人口普查资料》. 中国统计出版社. ISBN 978-7-5037-6525-4.
- ↑ «裸体婚纱照真相». News.ifeng.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ 受警告后张家界何去何从? Արխիվացված 2015-04-18 Wayback Machine
- ↑ «张家界景区摘联合国"黄牌":耗资近2亿保住称号». News.163.com. 2014 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ 张家界天门山电梯项目擅自更改属实 被立案调查 Արխիվացված 2015-04-18 Wayback Machine
- ↑ «湖南机场集团简介». Hna.hnjcjt.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ 湖南省高速公路管理局. «张桑高速公路预计2017年底建成通车-首页-湖南省高速公路管理局». www.hngs.net (Chinese (China)). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ 王津. «安慈高速正式动工 规划三年建成通车_湖南频道_红网». hn.rednet.cn (Chinese (China)). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 张家界市政府门户网站Արխիվացված 2012-09-22 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճանծիածիե» հոդվածին։ |
|