Հուրոն լիճ
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | ԱՄՆ Կանադա | |
Տեսակ | քաղցրահամ | |
Երկարություն | 332 կմ | |
Լայնություն | 245 կմ | |
Ավազանի մակերեսը | 59 600[1] կմ² | |
Ջրափնյա գծի երկարությունը | 6159 կմ | |
Ամենամեծ խորությունը | 229 մետր[2] մ | |
Միջին խորությունը | 59 մետր մ | |
Միջին բարձրությունը | 177 մետր[2] մ | |
Թափվող գետերը | Սենտ Մերիս | |
Սկիզբ առնող գետերը | Սենտ Քլեր | |
Կղզիներ | տես՝ ցանկը | |
Ծանոթագրություն
| ||
---|---|---|
Հուրոն[3] (անգլ.՝ Lake Huron), քաղցրահամ լիճ ԱՄՆ-ում և Կանադայում, հյուսիսամերիկյան հինգ Մեծ Լճերից մեկը։ Գտնվում է Միչիգան լճից դեպի արևելք, որի հետ միացված է Մակինակ նեղուցով։ Հիդրոգրաֆիայի տեսանկյունից Միչիգանը և Հուրոնը առաջացնում են մեկ միասնական համակարգ (երկու լճերն իրար հետ միացնում է Մակինո նեղուցը), սակայն աշխարհագրորեն դրանք ընդունված է համարել առանձին լճեր։ Եթե այն համարենք որպես միասնական համակարգ, ապա մեծությամբ այն աշխարհում երկրորդ խոշոր լիճն է Կասպից ծովից հետո և առաջինն է քաղցրահամ լճերի թվում, իսկ եթե համակարգը դիտենք որպես առանձին լճեր, ապա Հուրոն լիճը չորրորդն է մեծությամբ[4]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուրոն լճի մակերեսը կազմում է մոտ 59 600 կմ²[5] (Մեծ Լճերի թվում երկրորդ խոշոր լիճն է Վերին լճից հետո)։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է մոտ 176 մ[5] (ինչպես Միչիգան լիճը), խորությունը՝ մինչև 229 մ։
Լճի մոտակայքում կան բազմաթիվ կղզիներ, որոնցից ամենախոշորը Մանիտուլին կղզին է՝ աշխարհում ամենախոշոր լճային կղզին։ Խոշոր ծոցերն են՝ Ջորջիան Բեյ և Սագինո։
Լճի ափին են գտնվում ԱՄՆ-ի Միչիգան և Կանադայի Օնտարիո նահանգները։ Հուրոնի հիմնական նավահանգիստներն են՝ Սագինո, Բեյ Սիթի, Ալպինա (ԱՄՆ) և Սարնիա (Կանադա)։
Անվան ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանումը ստացել է հնդկացիական իրոկեդալեզու հուրոն ցեղի անունից․ այդ ցեղը մինչև եվրոպացիների գալը բնակվել է այդ լճի ափերին[6]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Այնպես, ինչպես մնացյալ բոլոր Մեծ Լճերը, Հուրոնի էկոլոգիան նույնպես արմատական փոփոխությունների է ենթարկվել վերջին հարյուրամյակի ընթացքում։ Ի սկզբանե լճում գերակշռում էր կարմրախայտը (Salvelinus namaycush W.), որը սնվում էր լճային ծովատառեխով և այլ ավելի մանր ձկնատեսակներով։ Որոշ ինվազիվ տեսակներ, ներառյալ քարալեզները սկսեցին գերակշռել 1930-ական թվականներին։ Լճային կարմրախայտը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել էր 1950 թվականին քարալեզների բազմացման պատճառով։ Ծովատառեխի մի քանի տեսակներ անհետացել են 1960-ական թվականներին։ Միակ ձկնատեսակը, որը մնացել է լճում, սիգն էր։ Լճի ձկնատեսակները վերականգնելու նպատակով 1960 թվականից սկսեցին լիճ բաց թողնել լճային կարմրախայտի և սաղմոնի ոչ տեղական տեսակների արհեստականորեն աճեցված մանրաձկներ, սակայն արդյունքում աննշան աճել է միայն կարմրախայտի թիվը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Lake Michigan». Great-lakes.net. 2009 թ․ հունիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 14-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Wright, John W., ed. (2006). The New York Times Almanac (2007 ed.). New York, New York: Penguin Books. էջ 64. ISBN 0-14-303820-6.
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9.
- ↑ Peter Annin (2006). The Great Lakes Water Wars. Island Press. էջ 15. ISBN 978-1-55963-087-0.
- ↑ 5,0 5,1 «Great Lakes Factsheet No. 1». U.S. Environmental Protection Agency. 2012 թ․ հունիսի 25. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուրոն լիճ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 684)։ |