Հնդկաստանի հնգամյա պլաններ
Հնդկաստանի հնգամյա պլան, Հնդկաստանի տնեսության պլանավորում հինգ տարում։
1947 թվականից մինչև 2017 թվականը Հնդկաստանի տնտեսական զարգացումը հիմնվել է խառը տնտեսության հայեցակարգի վրա՝ կառավարական կարգավորումներով, որոնք համատեղում էին հրահանգիչ (դիրեկտիվ) և ցուցիչ (ինդիկատիվ) լծակները[1]։ Պլանավորումը իրականացվել է հնգամյա պլանների տեսքով, որոնք մշակվել, իրականացվել և վերահսկվել են Պլանավորման հանձնաժողովի (1951-2014) և NITI Aayog (2015-2017) «Հնդկաստանի փոխակերպման ազգային ինստիտուտի» կողմից։
Հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե Հնդկաստանի վարչապետն էր։ Հանձնաժողովի նախագահի տեղակալն ուներ նախարարի կոչում, հանձնաժողովի նախագահի վերջին տեղակալը եղել է Մոնթեկ Սինգհ Ահլուվալիան հրաժարական է տվել 2014 թվականի մայիսի 26-ին։ Տասներկուերորդ հնգամյա պլանը ավարտվել է 2017 թվականի մարտին[2]։ Մինչև չորրորդ հնգամյա պլանը հանրային ռեսուրսների բաշխումը հիմնված էր սխեմատիկ մոդելների վրա, այլ ոչ թե թափանցիկ և օբյեկտիվ մեխանիզմի վրա։ 1969 թվականից սկսած՝ հնգամյա ծրագրերի շրջանակներում պետական ռեսուրսների բաշխման համար սկսեցին կիրառվել այսպես կոչված Գաջիլ բանաձևը (Gadgil formula) և դրա փոփոխությունները[3]։ 2014 թվականին ընտրված Նարենդրա Մոդիի գլխավորած նոր կառավարությունը հայտարարեց Պլանավորման հանձնաժողովի լուծարման և դրա փոխարեն համանման կենտրոնի ստեղծման մասին, որը կոչվում է «Հնդկաստանի փոխակերպման ազգային ինստիտուտ»։ 2017 թվականի դրությամբ հնգամյա պլաններն այլևս չեն կազմվում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնգամյա պլանները կենտրոնացված և համապարփակ ազգային տնտեսական ծրագրեր են։ Առաջին հնգամյա ծրագիրը սկսվել է Խորհրդային Միությունում՝ 1928 թվականին։ Հետագայում հնգամյա պլաններ մշակվեցին կոմունիստական պետությունների մեծ մասի և մի քանի կապիտալիստական երկրների կողմից։ Չինաստանը շարունակում է մշակել հնգամյա պլաններ, թեև Տասնմեկերորդ հնգամյա պլանից (2006-2010 թվականներ) ի վեր նա դրանք անվանել է «ուղևորանիշ» (չինարեն՝ guihua), այլ ոչ թե «պլան» (չինարեն՝ jihua), որպեսզի մատնանշեն կառավարության առավել զուսպ և լուրջ մոտեցումը տնտեսության կենտրոնացված կառավարմանը։ Հնդկաստանը ստեղծեց իր առաջին հնգամյա ծրագիրը 1951 թվականին՝ անկախությունից անմիջապես հետո՝ առաջին վարչապետ Ջավահառլալ Ներուի իշխանության օրօք[4]։
Առաջին հնգամյա ծրագիրը Հնդկաստանի պատմության մեջ ամենակարևորներից մեկն էր քանի որ այն մեծ դեր խաղաց անկախությունից հետո Հնդկաստանի տնտեսական զարգացման մեկնարկի գործում։ Առաջին հնդկական հնգամյա պլանը խստորեն աջակցեց գյուղատնտեսական արտադրությանը և նաև սկսեց երկրի արդյունաբերականացումը (բայց ավելի քիչ չափով, քան Երկրորդ հնգամյա պլանը, որը կենտրոնացած էր ծանր արդյունաբերության վրա)։ Հնդկաստանում հնգամյա պլանների իրականացման արդյունքում ստեղծվել է խառը տնտեսության հատուկ համակարգ, որում կարևոր դեր են խաղում և՛ պետական հատվածը (զարգացող Սոցիալական պետությունով), և՛ աճող մասնավոր հատվածը։ Այս զարգացման գաղափարները շարադրված են այսպես կոչված Բոմբեյի պլանում (Bombay Plan)։
Առաջին պլան (1951—1956)
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնդկաստանի առաջին վարչապետը՝ սոցիալիստ Ջավահառլալ Ներուն, 1951 թվականին Հնդկաստանի խորհրդարանին ներկայացրերց առաջին հնգամյա ծրագիրը, այն հիմնականում ուղղված էր տնտեսության առաջնային հատվածի զարգացմանը։ Առագին հնգամյա պլանը հիմնված էր Հարրոդ-Դոմարի մոդելի վրա՝ չնչիչն փոփոխություններով։
Ընդհանուր ծրագրված հնգամյա բյուջեն՝ 20,69 մլրդ․ ռուփփի (կատարման ընթացքում մինչև 23,78 մլրդ․ ռուփփի) հատկացվել է յոթ ոլորտներին՝ ոռոգում և էներգետիկա (27,2 %), գյուղատնտեսություն և համայնքների զարգացում (17,4 %), տրանսպորտ և շփում (24 %), արդյունաբերություն (8,4 %), սոցիալական ծառայություններ(16,6 %), հողազուրկ ֆերմերների վերականգնում (4,1 %) և այլ ոլորտներ և ծառայություններ (2,5 %)։ Այս փուլի ամենակարևոր առանձնահատկությունը պետության ակտիվ դերակատարումն էր տնտեսության բոլոր ոլորտներում։ Այսպիսի դերն այն ժամանակ արդարացված էր, քանի որ անկախությունից անմիջապես հետո Հնդկաստանը բախվեց երկու հիմնական խնդիրների՝ կապիտալի պակասի և խնայողությունների ցածր մակարդակի։
Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) տարեկան աճի նպատակային ցուցանիշը սահմանվել է 2,1 %։ Ձեռք բերված աճի տեմպը կազմել է 3,6 %, զուտ ներքին արդյունքն աճել է 15 %։ Մուսսոնը լավն էր, իսկ բերքը համեմատաբար բարձր, ինչը հանգեցրեց արտարժույթային պահուստների և մեկ շնչին ընկնող եկամուտների աճին, որն ավելացավ 8 %–ով։ Բնակչության արագ աճի պատճառով ազգային եկամուտն ավելի էր մեծանում, քան մեկ շնչին ընկնող եկմուտը։ Այս ժամանակահատվածում սկսվել են ոռոգման բազմաթիվ ծրագրեր, այդ թվում Բհակրա, Հիրակուդ, Մետտուր և Դամոդարյան դաշտավայրի ծրագրերը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ԱՀԿ աշխատել է Հնդկաստանի կառավարության հետ՝ խթանելու համար երխաների առողջությունը և նվազեցնել մանկական մահացությունը՝ անուղղակիորեն նպաստելով բնակչության աճին։
Պլանավորման ժամանակաշրջանի վերջում՝ 1956 թվականին, ստեղծվեցին հինգ հնդկական տեխնոլոգիական ինստիտուտներ (IIT)՝ որպես հիմնական տեխնիկական հաստատություններ։ Համալսարանական դրամաշնորհների հանձնաժողովը (UGC) ստեղծվել է, որպեսզի հոգ տանի ֆինանսավորման մասին և քայլեր ձեռնարկի երկրում բարձրագույն կրթության ուժեղացման ուղղությամբ։
Երկրորդ պլան (1956—1961)
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ պլանը կենտրոնացված էր պետական հատվածի զարգացման և արագ ինդուստրացման վրա։ Ծրագիրը հետևում էր Մահալանոբիսի մոդելին՝ տնտեսական մոդել, որը մշակվել է հնդիկ վիճակագիր Պրասանտա Չանդրա Մահալանոբիսի կողմից։ Այս պլանում փորձ է արվել որոշել ներդրումների օպտիմալ բաշխումը արտադրողական հատվածների միջև՝ երկարաժամկետ տնտեսական աճը առավելագույնի հասցնելու համար։ Այն օգտագործում էր հետազոտության և գործառությունների օպտիմալացման ժամանակակից մեթոդներ, ինչպես նաև Հնդկաստանի վիճակագրական ինստիտուտում մշակված մոր վիճակագրական մոդելներ։ Պլանը նախատեսում էր փակ տնտեսություն, որտեղ արտադրական գործունեությունը հիմնված կլիներ կապիտալ ապրանքների ներմուծման վրա։
ԽՍՀՄ–ի, Մեծ Բրիտանիայի և Արևմտյան Գերմանիայի օգնությամբ ստեղծվեցին հիդրոէլեկտրակայաններ և պողպատի գործարաններ Բհիլայում, Դուրգապուրում և Ռաուրկելում։ Ավելացվել է ածխի արդյունահանումը։ Ավելի շատ երկաթուղային գծեր կառուցվեցին հյուսիս-արևելքում։
Հնգամյա պլանների դադարեցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պլանային հանձնաժողովի վերացումից հետո պաշտոնական հնգամյա պլաններ այլևս չեն կազմվում, այլ շարունակվում են մշակվել պաշտպանության հնգամյա պլաններ, որոնցից վերջինը մշակվել է 2017—2022 թվականներին։ Տասներեքերորդ հնգամյա պլանը չի կազմվել[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Брагина Е. А. Реформы в Индии: продвижения и препятствия Արխիվացված 2019-11-09 Wayback Machine // Мировое и национальное хозяйство. 2008. № 1.
- ↑ Planning Commission, Government of India: Five Year Plans Արխիվացված 2017-08-04 Wayback Machine. Planningcommission.nic.in. Retrieved on 2012-03-17.
- ↑ Planning Commission (1997 թ․ փետրվարի 24). «A Background Note on Gadgil Formula for distribution of Central Assistance for State Plans» (PDF). Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Sony Pellissery and Sam Geall «Five Year Plans». Encyclopedia of Sustainability. Volume 7 pp. 156—160
- ↑ 13th Five-Year Defence Plan (2017-22) – A re-run of the past | Institute for Defence Studies and Analyses