Jump to content

Հին աշխարհ (Եվրոպա, Ասիա, Աֆրիկա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հին աշխարհը քարտեզի վրա

Հին աշխարհ, Եվրոպա, Ասիա և Աֆրիկա աշխարհամասերը, որոնք հայտնի էին հին ժողովուրդներին մինչև Ամերիկայի հայտնագործումը 1492 թվականին, իսկ վերջինս ընդունված է անվանել Նոր աշխարհ։ Այլ կերպ ասած, Հին աշխարը Աֆրոեվրասիան է։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին աշխարհը կազմված է Երկրի այն մասերից, որոնք հայտնի էին եվրոպացիներին նախքան Քրիստափոր Կոլումբոսի ճանապարհորդությունը՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա և շրջապատող կղզիներ։ Այս տերմինի հակառակը Նոր Աշխարհն է՝ Ամերիկա և Օվկիանիա։

Թեպետ այն ժամանակ եվրոպացիները ակտիվ չէին ուսամնասիրում Ասիայի և Աֆրիկայի ներքին շրջանները, սակայն դրանց մասին գիտեին նույնիսկ Ճապոնիայում ու Հարավային Աֆրիկայում, այսպիսով՝ դրանք նույնպես համարվում էին Հին աշխարհ։ Անտարկտիդան չի համարվում ո՛չ Հին, ո՛չ էլ Նոր աշխարհ, քանի որ տերմինները առաջացել են նախքան եվրոպացիների կողմից դրա հայտնագործումը։

Կենսաբանական տեսանկյունից Հին աշխարհի օրգանիզմները հանդիպում են Եվրասիայում ու Աֆրիկայում, իսկ Նոր աշխարհի օրգանիզմները՝ Ամերիկայում։ Տարբերությունը Հին ու Նոր աշխարհների միջև վերաբերվում է նաև գինիներին[1], համապատասխանաբար` եվրոպական գինիները դասվում են Հին աշխարհի գինիներին, իսկ Ամերիկայում ու Օվկիանիայում արտադրվածները՝ Նոր աշխարհի գինիներին։

Հնագիտության և համաշխարհային պատմության համատեքստում «Հին աշխարհ» տերմինը ներառում է աշխարհի այն մասերը, որոնք մշակութային կապի մեջ են եղել (անուղղակի) բրոնզի դարից սկսած, ինչը բերեց առաջին քաղաքակրթությունների զուգահեռ զարգացմանը հիմնականում Միջերկրական ծովի, Միջագետքի, Իրանական սարահարթի, Հնդկական ենթաաշխարհամասի ու Չինաստանի շրջանում։

Այդ շրջանները միացած էին Մետաքսի ճանապարհով, բրոնզի դարից հետո անցում կատարեցին վառ արտահայտված երկաթի դարի ժամանակաշրջան։ Մշակութային առումով երկաթի դարը ուղեկցվում էր մշակութային, փիլիսոփայական, կրոնական իրադարձություններով, ինչն էլ վերջին հաշվով հանգեցրեց պատմական հելլենիզմի առաջացմանը Հին աշխարհի արևմուտքում։ Մոտավորապես այդ նույն ժամանակ Հին աշխարհի արևելքում այդ գործընթացներն ընկած էին զրադաշտականության, աբրահամյան կրոնների, հինդուիզմի, բուդդայականության, ջեյնիզմի, կոնֆուցիականության, դաոսականության առաջացման հիմքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Vinos Reserva, un concepto relativo | Revistas Excelencias». www.revistasexcelencias.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]