Jump to content

Հին Եվրոպա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հին Եվրոպա (անգլ.՝ Old Europe), տերմին, որը 1971 թվականին շրջանառության մեջ դրեց Մարիա Գիմբուտասը, որպեսզի տարբերակի նեոլիտի ժամանակաշրջանի մինչհնդեվրոպական Եվրոպան։ Նրա տեսակետից, բալկանյան, մալթյան և կենտրոնական եվրոպաները, որոնց հատուկ է նկարազարդ ճենապակու մշակույթը, իրենից ներկայացնում է տարբեր աստվածուհիների պաշտող, բերքատվության նկատմանբ զարգացած պաշտամունքով, խաղաղասեր ագրարային հասարակություն։

Քնած կնոջ նեոլիտիկ արձանիկ Հալ Սաֆլիենի հիպոգեից։

Բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն ծայրամասային Եվրոպայի մեգալիթիկ մշակույթի, «Հին Եվրոպայի» ժողովուրդները իրենցից հետո չեն թողել Սթոունհենջի նման վիթխարի հուշարձաններ։ Նրանց մշակույթի մասին կարելի է դատել հնէաբանական տվյալների, ինչպես նաև ժողովուրդների մասին պատմական տվյալներով, որոնք պատկանել են մինչհնդեվրոպական էթնիկական խմբերին (իբերիացիներ, բասկեր, մինոյացիներ, լելեգներ և այլն)։

Հալ Սաֆլանի Մեգալիտիկ հիպոգեյ (Ք․ա. երրորդ հազարամյակ), ըստ Գիմբուտասի մայրական փորի է նման

Հին Եվրոպայի ժողովուրդների ազդեցությունը հնդեվրոպական մշակույթի վրա տարբերվում է կախված տարածաշրջանից։ Հին Եվրոպայի դասական անտիկության արձագանք է համարվում պաշտամունքը աստվածուհիների նկատմամբ (Օձերով Աստվածուհին, Աֆրոդիտեն,Դեմետրան), ցուլերի նկատմամբ հարգանքը Կրետե կղզում (տես Մինոտավրոս, Տավրկատապսիա, Լաբրիս) և նույնասեռականությունը Իբերիայում (տես․ նույնասեռականությունը Հին Հունաստանում)

Ըստ Մարիա Գիմբուտասի, Հին Եվրոպայի բնակիչները՝ ի տարբերություն հնդեվրոպացիների, չգիտեին ոչ անիվի, ոչ էլ խեցեգործի շրջանակի մասին։ Ապրում էին հարթավայրերում, ոչ մեծ բնակատեղիներում (3000-4000 բնակիչ)։

Գիմբուտասը իր կյանքի վերջին տարիներին եկավ հակասական եզրակացության, որ Հին Եվրոպայի ցեղերը խոսել են նույն լեզվով, և գիր են ունեցել։

Աստվածուհու պաշտամունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինոյան «Օձերով Աստվածուհիները»

Գիմբուտասի կարծիքով Հին Եվրոպայի գլխավոր աստվածուհին ընդունվում է, որպես սուրբ երրորդություն, որոնք խորհրդանշում էին․

  • ծնունդ և բերքատվություն (մեգալիտիկ Վեներաների արձանիկներ)
  • մահ (աստվածուհուն շրջապատող թունավոր օձեր և գիշատիչ թռչուններ)
  • վերածնունդ (թիթեռնիկի, մեղվի, ոզնու, դոդոշի և ցուլի տեսքով վերածնունդը)

Ըմբռնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիմբուտասի տեսությունը չէր ընդունվում գիտական ընկերություն կողմից[1]։ Հակառակորդները մատնացույց էին անում նրա ընդհանրացումները և պարզեցումները, ինչպես նաև ժամանակակից ֆեմինիստական հունով ռոմանտիկական ստերեոտիպացումը[2][3]։ Դրա հետ մեկտեղ, «Հին Եվրոպա» հասկացությունը սկսեցին քննադատել «Աստվածուհու շարժումը» գիտական տեսության հիմնադիրները[4]։ Մարիա Գիմբուտասը համարվեց այդ նոր հեթանոսության ուղղության կնքամայրը[5]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гимбутас, Мария. Цивилизация Великой Богини. М. 2005.
  • Gimbutas, Marija (1982). The Goddesses and Gods of Old Europe: 6500-3500 B.C. Berkeley: University of California Press. ISBN 0-520-04655-2
  • Anthony, David, Jennifer Y. Chi (Editor). The Lost World of Old Europe: The Danube Valley, 5000-3500 BC.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dever, William G. (2005) Did God Have A Wife?: Archaeology And Folk Religion In Ancient Israel. Wm. B. Eerdmans Publishing. p.307. ISBN 0-8028-2852-3, ISBN 978-0-8028-2852-1.
  2. Whitehouse, Ruth (2006). «Gender Archaeology in Europe», p.756, in Nelson, Sarah Milledge (ed.) (2006). Handbook of Gender in Archaeology. Rowman Altamira. ISBN 0-7591-0678-9, ISBN 978-0-7591-0678-9.
  3. Chapman, John (1998). «A Biographical Sketch of Marija Gimbutas» in Margarita Díaz-Andreu García, Marie Louise Stig Sørensen (eds.) (1998). Excavating Women: A History of Women in European Archaeology. Routledge. pp.299-301. ISBN 0-415-15760-9, ISBN 978-0-415-15760-5.
  4. Gilchrist, Roberta (1999). Gender and Archaeology: Contesting the Past. Routledge. p.25. ISBN 0-415-21599-4, ISBN 978-0-415-21599-2.
  5. Talalay, Lauren E. (1999). (Review of) The Living Goddesses in Bryn Mawr Classical Review 1999-10-05